Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական խնդիրների լուծման և բուժսպասարկման երկարաժամկետ քայլերը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական խնդիրների լուծման և բուժսպասարկման երկարաժամկետ քայլերը

Միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ  Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է իրականացվել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում: Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղակայումից հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը` ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:
21:05 - 27 սեպտեմբերի, 2023
Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «ՀՀ տեղափոխված 23 վիրավոր շարունակում է բուժում ստանալ Երևանի տարբեր կլինիկաներում, իրականացվել են նաև վիրահատական միջամտություններ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր 13-ամյա տղայի մոտ նկատվում է դրական տեղաշարժ։ Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է, և ՀՀ-ից մեկնած շտապօգնության մեքենաները Ստեփանակերտից ինչպես ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածների, այնպես էլ պայթյունից տուժածների տեղափոխում են իրականացնում։ Առավոտյան Երևան են բերվել նորածին երեխաներ, որոնց վիճակը բավական ծանր էր։ Այժմ նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, կայուն վիճակում են: Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։
20:51 - 26 սեպտեմբերի, 2023
Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան. Ավանեսյանը՝ ԼՂ-ից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման մասին
 |1lurer.am|

Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան. Ավանեսյանը՝ ԼՂ-ից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման մասին |1lurer.am|

1lurer.am: v> Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ գտնվում են երեկվա պայթյունից վնասվածքներ ստացած արցախցիները:   «Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասաց նախարարը:   Անահիտ Ավանեսյանը պատասխանեց Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:  
17:29 - 26 սեպտեմբերի, 2023
Մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը

Մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը

Պաշտոնապես մեկնարկել է անհետաձգելի բուժօգնության  կրթական ծրագիրը։ Այս մասին հայտնում էնե Առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում ներդնում ենք միջազգային լավագույն փորձին համապատասխան ռեզիդենտուրայի կրթական ծրագիրը: Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը իրականություն է դառնում Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունքում` լավագույն համալսարանների հմուտ մասնագետների ներգրավմամբ»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  ԱՆ տարածած հաղորդգրությունում նշվում է, որ «Emergency medicine» ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ Յելի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:  «Հայաստանի մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի անհետաձգելի բուժօգնության ծառայության մասնագետները հնարավորություն կունենան ծանոթանալու անհետաձգելի բուժօգնության ոլորտում աշխարհի առաջադեմ կառույցեներից մեկի բազմամյա փորձին ու առաջադեմ մոտեցումներին:  Նախարարը նշել է այս ոլորտում հետբուհական կրթության կարևորությունը` անդրադառնալով բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:12 - 16 սեպտեմբերի, 2023
Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է. Ավանեսյանը՝ Վիկտորինին

Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է. Ավանեսյանը՝ Վիկտորինին

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   «Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր ու արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:   «Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:   Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո ևս փոխգործակցությունը շարունակվելու է:
18:24 - 01 օգոստոսի, 2023
Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան
 |armenpress.am|

Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։   «Այս պահին կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը: Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ այս պահին Արցախում բոլոր պլանային միջամտությունները կասեցված են․ բոլոր դեղորայքային և բժշկակական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի ու սուր կարիքի պարագայում: «Դեղորայքային ռեսուրսներն Արցախում,  իհարկե, անսպառ չեն․ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ, քանի որ այս պահին ամբողջ գործընթացը խաթարված է, և Արցախ դեղորայքի նոր խմբաքանակ չի մտնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Նախարարը հավելեց, որ միջազգային բոլոր գործընկերներին թե՛ կոչերով, թե գրավոր ձևով փոխանցում է ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվությունը: «Այս բոլոր փաստերը փոխանցվում են նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, Եվրոպական դատարանում Հայասատանի  ներկայացուցչական խմբին և այլն: Այս ամենը նաև  փաստագրվում է, որպեսզի հետո հիմք հանդիսանա որոշակի պատժամիջոցների համար: Այս պահին պատասխանները գոհացնող չեն, քանի որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց չէ»,- եզրափակեց նախարարը:
15:27 - 20 հուլիսի, 2023
Ավանեսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են բժշկական տուրիզմի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Ավանեսյանը և դեսպան Զոհուրին քննարկել են բժշկական տուրիզմի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ջանքերը առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խորացման հարցում: Քննարկվել են փոխճանաչելիության բարձրացման, դեղագործության, բժշկական կրթության և բժշկական տուրիզմի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում բժշկական նշանակության ապրանքներն ու պարագաները զգալի տեղ են զբաղեցնում: Շուտով կլինի նաև դեղագործական ցուցահանդես Հայաստանում, որը երկու կողմի համար էլ նոր հնարավորություններ կստեղծի:  
15:39 - 28 հունիսի, 2023
Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք. Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք. Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ: «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև մեր մասնագետների իրավունքները։ Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրե՛ր, մայրապետնե՛ր, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ: Իսկ այս տեսահոլովակով թո՛ւյլ տվեք ձեզ փոխանցել մեր համաքաղաքացիների, ձեր բուժառուների շնորհավորանքն ու ջերմությունը»։  
14:03 - 21 հունիսի, 2023
«Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով». Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
 |aysor.am|

«Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով». Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության |aysor.am|

aysor.am: v class="html-content"> Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության։ «Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ տամ, չտամ, ինձ չեն հրավիրել», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախարարը պատրաստ է ներկայանալ ու բացատրություն տալ այդ գործով, բայց իր կամքով չի գնա ու խնդրի, որ իրեն հարցաքննեն։ «Չէ, ես մշտապես եղել եմ շատ թափանցիկ, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով»,- նշեց Ավանեսյանը։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։  «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։ Ապրիլի 27-ին Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։ Հիշեցնենք նաև, որ «Քովիդ»-ի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ ժամանակ Առողջապահության նախարար էր Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։
12:05 - 08 հունիսի, 2023
Ադրբեջանը միտումնավոր քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անարգել մուտքը ԼՂ. Անահիտ Ավանեսյան

Ադրբեջանը միտումնավոր քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անարգել մուտքը ԼՂ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեայում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է տարածաշրջանում առկա մարտահրավերներին, որոնք վտանգ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի և առողջության իրավունքի համար: Անահիտ Ավանեսյանի ժնևյան ելույթն ամբողջությամբ ներկայացնում է ստորև: «Պատիվ և մեծ հաճույք է մասնակցել Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին: Կազմակերպության յոթանասունհինգ ամյակը լավ առիթ է անդրադառնալու կյանքի փրկելու և բոլորի համար առողջության խթանման առաջնային նպատակին հասնելու ուղղությամբ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացին և մարտահրավերներին: Որպես անդամ երկրներ՝ մենք վերջին տարիներին միասին բախվել ենք զգալի մարտահրավերների ինչպես ներքին, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրված աջակցությունն ու համակարգումը այս տագնապալի ժամանակներում անգնահատելի են եղել մարտահրավերներին հավաքական արձագանք ապահովելու համար: Այժմ մենք կարող ենք հպարտորեն հայտարարել, ինչպես այս ամսվա սկզբին հայտարարեց դոկտոր Թեդրոսը, որ COVID-19-ն այլևս չի հանդիսանում միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ: Բարձր եմ գնահատում մեր բոլորի կողմից համերաշխորեն գործադրված նշանակալի ջանքերը՝ այս ձեռքբերումը հնարավոր դարձնելու համար։ Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն մնանք, քանի որ շատ փորձագետներ զգուշացնում են մեզ ապագա հնարավոր մարտահրավերների մասին: Հետևաբար, մենք բարձր ենք գնահատում բոլոր անդամ-պետությունների և ԱՀԿ-ի ջանքերը՝ համաճարակի կանխարգելման, դրանց պատրաստվածության և առողջապահական համակարգերի արձագանքման համար կոնվենցիայի, միջազգային համաձայնագրի կամ այլ գործիքի մշակման գործում: Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս կարևոր գործընթացին, որի նպատակն է ձևավորել գործիք, որը մեզ հնարավորություն կտա ներդնել քաղած դասերը և ավելի լավ պատրաստված լինել հաջորդ մարտահրավերներին: Քանի որ համաճարակը աստիճանաբար նահանջում է, մենք այժմ կարող ենք վերաուղղորդել մեր ուշադրությունը մեր առողջապահական համակարգերում առկա բացերն ու հետընթացները վերացնելու ուղղությամբ: Հպարտությամբ կարող եմ կիսվել, որ Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկում Առողջապահության համընդհանուր ծածկույթի հասնելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարությունն ընդունել է Համապարփակ առողջապահական ապահովագրության հայեցակարգը։ Մենք անհամբեր սպասում ենք այս կարևոր բարեփոխմանը, քանի որ այն հիմք է հանդիսանալու առողջապահական համակարգի այլ ընթացիկ բարեփոխումների համար, ինչպիսիք են Առողջապահական ծառայությունների որակի բարելավումը, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումը և թվային փոխակերպումը: Այս բոլոր նախաձեռնություններում մենք բարձր ենք գնահատում ԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությունը և անգնահատելի փորձը: Հարգելի գործընկերներ, Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում առկա մարտահրավերների վրա, որոնք էական վտանգ են ներկայացնում ազդակիր բնակչության կյանքի իրավունքի և առողջության համար։ Արդեն վեց ամիս է, ինչ Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով 120,000 բնակիչ գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ: Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և բժշկական ծառայությունների պակասի պատճառ է դարձել։ Ադրբեջանը միտումնավոր կերպով քաղաքականացնում և խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների անվտանգ և անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար սկզբունքներին համապատասխան՝ այդպիսով զրկելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնությունից։ Այս մարտահրավերների լույսի ներքո մենք մեծապես կարևորում ենք ԱՀԿ-ի ժամանակին և կոշտ արձագանքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ համաձայն իր մանդատի և Սահմանադրության, որտեղ հստակ ասվում է, որ «առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելը հիմնարար իրավունքներից մեկն է»։ «Բոլոր ժողովուրդների առողջությունը հիմնարար է խաղաղության և անվտանգության հասնելու համար և կախված է անհատների և պետությունների լիարժեք համագործակցությունից»:
18:09 - 23 մայիսի, 2023