#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Ողջ գործիքակազմը կիրառվելու է՝ ընտրախախտումները բացահայտելու ու կանխելու համար. ԱԱԾ-ն զգուշացնում է

Ողջ գործիքակազմը կիրառվելու է՝ ընտրախախտումները բացահայտելու ու կանխելու համար. ԱԱԾ-ն զգուշացնում է

Հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարևորությունը և համապետական նշանակությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օրենքով իրեն վերապահված թույլատրելի ողջ գործիքակազմի կիրառմամբ գործադրելու է գործուն միջոցներ՝ հնարավոր ընտրախախտումների կանխարգելման, բացահայտման համար: Նաև մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի կազմակերպման, ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու նպատակով և հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվության խիստ միջոցներ է նախատեսում ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեաթերթիկը ստուգելու, քվեարկության խցիկ մուտք գործելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրակաշառքի միջնորդության համար: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում է, որ ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկելու է իրադրությունից բխող համարժեք գործողություններ՝ նկարագրված հանցավոր արարքները բացահայտելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ: Վերոգրյալի կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունը իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ ստացված հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ իրավապահ մարմիններին հայտնելու եղանակով:
09:33 - 07 հունիսի, 2021
Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին. Սերժ Սարգսյան

Մենք, երևի թե, մեր իշխանության ժամանակ ունեցել ենք այս թերությունը․ համեմատաբար քիչ ենք շփվել մարդկանց հետ, քիչ ենք խոսել մեր կատարածի մասին և, միգուցե, այն, ինչ տեղի ունեցավ 2018 թ. ապրիլին, պայմանավորված էր նաև դրանով, եթե ուղիղ ասեմ՝ կապն ինչ-որ չափով կտրվել էր ժողովրդի հետ: Այս մասին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Դրա հետ միասին, սակայն, մենք չենք ստել, հասարակությանը մանիպուլյացիաների չենք ենթարկել, մեր հասարակությանը չենք բաժանել սևերի և սպիտակների, հարուստների և աղքատների, նորերի ու հների, ընդհակառակը ցանկացել ենք միավորել մարդկանց, որովհետև հատկապես մեր պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է:Պառակտված ժողովուրդը չի կարող սատար կանգնել իր բանակին, չի կարող թև ու թիկունք լինել իր անվտանգությունն ապահովողներին և անհրաժեշտության դեպքում համալրել նրանց շարքերը»,- նշել է նա:
22:40 - 06 հունիսի, 2021
ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում

ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրապարակել է ԼՀԿ համամասնական ցուցակը ԱԺ 2021 արտահերթ ընտրություններում։ Ցուցակը ներկայացնում ենք ստորեւ․   1    Մարուքյան    Էդմոն    Հրաչիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր2    Գեղամյան    Արտյոմ    Աշոտի    Լեռնամետալուրգիայի ինստիտուտ ՓԲԸ, գլխավոր իրավախորհրդատու3    Սամսոնյան    Անի    Տաճատի    ՀՀ ԱԺ պատգամավոր4    Գորգիսյան    Գևորգ    Սամվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր5    Խաժակյան    Դավիթ    Ռուբենի    Երևանի ավագանու անդամ6    Ղուկասյան    Կարինե    Նորիկի    «Կառա և Կարեն» ՍՊԸ, Տնօրեն7    Մինասյան    Սարիկ    Սամվելի    Սոցիալական ապահովության Գյումրի տ/բ պետ8    Մարտիրոսյան    Լևոն    Յուրիկի    Իրավաբան, Կանադայում ՀՀ նախկին դեսպան9    Գրիգորյան    Սրբուհի    Էդիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր10    Ստեփանյան    Ստեփան    Սամվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր11    Բաղդասարյան    Գուրգեն    Նիկոլի    «Պրես Արենդ» ՍՊԸ փոխտնօրեն12    Ավագիմյան    Ռուզաննա    Արթուրի    ՀՀ ԱԺ խմբակցության փորձագետ13    Անդրեասյան    Էդվարդ    Հրաչի    ՀՀ ԱԺ պատգամավոր14    Մակարյան    Մկրտիչ    Մարատի    «Նոր Բայազետ» ՍՊԸ՝ տնօրեն15    Կոստանյան    Աննա    Մայիսի    ՀՀ ԱԺ պատգամավոր16    Այվազյան    Հրանտ    Գնունու    ՀՀ ԱԺ պատգամավոր17    Խաչատրյան    Արշավիր    Արմիկի    «ԱՆՆԱՐ» ՍՊԸ տնօրեն18    Թովմասյան    Աննա    Սեդրակի    Չի աշխատում19    Ալեքսանյան    Սարգիս    Ռոբերտի    ՀՀ ԱԺ պատգամավոր20    Կարապետյան    Նորայր    Հենրիկի    «Սեքյուրիթի Դրիմ» երթևեկության վերահսկիչ 21    Հովհաննիսյան    Նարա    Անդրանիկի    Կրթության տեսչական մարմին, ղեկավարի տեղակալ22    Ստեփանյան    Ռուբիկ    Շահումի    ՀՀ ԱԺ պատգամավոր23    Խաչատրյան    Հովհաննես    Սոսի    Հովհաննես Խաչատրյան ԱՁ24    Ավետիքյան    Աստղիկ    Պապիկի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական25    Հովհաննիսյան    Էմիլ    Արծրունու    ՀՀ ՊԵԿ, Ներքին աուդիտի վարչություն, գլխավոր մաքսային տեսուչ26    Սիրադեղյան    Նարեկ    Հայկի    «Սապսան թրեյդ» ՍՊԸ, վաճառքի մենեջեր27    Քոլյան    Վարդուհի    Սոկրատի    «Ձի Վի Փարթներս» ՍՊԸ, տնօրեն28    Ներսեսյան    Գևորգ    Արևշատի    Վարդաձորի միջնակարգ դպրոց, ուսուցիչ29    Գևորգյան    Գարիկ    Գագիկի    Միջազգային կազմակերպություն30    Խաչատրյան    Անժելա    Սենիկի    չի աշխատում31    Մեջլումյան    Տիգրան    Ռոդիկի    «Մ.Ս.Գ. Գրուպ» ՍՊԸ, տնօրեն32    Բաբայան    Հարություն    Վիլիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր33    Ստեփանյան    Սաթիկ    Իլյիչի    Հայաստանի ազգային կինոկենտրոն, կինոճարտարագետ34    Գրիգորյան    Վախթանգ    Էդվարդի    V-Trans ՍՊԸ, տնօրեն35    Եղիազարյան    Արմեն    Էդիկի    ՀՀ ԱԺ պատգամավոր36    Նավասարդյան    Աննա    Արշակի    «ԱՆ Նուր Տուր» ՍՊԸ37    Սանթրոսյան    Գրիգոր    Սոսի    Չի աշխատում38    Ղանդիլյան    Արմեն    Արթուրի    Ֆայտոն Տուր ՍՊԸ, տնօրեն39    Պետրոսյան    Քնարիկ    Հովհաննեսի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական40    Սիմոնյան    Երվանդ    Բորիսի    Իայսիտելեկոմ ՍՊԸ, տնօրեն41    Հովսեփյան    Արման    Մարտինի    ՀՀ նկարիչների միություն, «Դիզայներ» ՍՊԸ՝ տնօրեն42    Ազատյան    Աիդա    Նիկոլայի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական43    Ալեքսանյան    Տիգրան    Հայրապետի    SoftConstruct, Software engineer44    Մխիթարյան    Ատոմ    Ռոբերտի    ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան45    Կարապետյան    Էմմա    Սուրենի    internews.info, գլխավոր խմբագիր, լրագրող46    Դանոյան    Ռաֆայել    Հակոբի    Չի աշխատում47    Հայրապետյան    Արման    Արտաշեսի    Չի աշխատում48    Ամիրյան    Ելենա    Վարոսի    ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, մեթոդիստ49    Խաչատրյան    Արման    Արմենակի    «Վիդիս դիսթրիբյուշոն» շուկայի զարգացման պատասխանատուների թիմի ղեկավար50    Բարսեղյան    Իշխան    Երվանդի    ՌԵՍՈ ապահովագրական ընկերություն, ապահովագրական վաճառքների գրասենյակի կառավարիչ51    Մաթևոսյան    Գոհար    Կարոյի    Բեյսիկ Քորփորեյշն ՍՊԸ, գլխ. Հաշվապահ, ՏԳ Քոմփանի ՍՊԸ, գլխ. Հաշվապահ52    Ղուկասյան    Արման    Էդուարդի    Ա.Ձ. Արման Ղուկասյան53    Հովհաննիսյան    Արմեն    Սամվելի    Գյումրու քաղաքապետարան, աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ54    Ղազարյան    Դիաննա    Մնացաանի    ՀՀ Ազգային  ժողով, պատգամավորի օգնական55    Պապյան    Արարատ    Վարդանի    ՀՀ Ազգային  ժողով, պատգամավորի օգնական, «ԱԱԱ» ՍՊԸ տնօրեն56    Քերոբյան    Խորեն    Ենոքի    ՀՀ Վարկային կազմակերպություների միության գործադիր տնօրեն57    Գրիգորյան    Աննա    Յուրիկի    Հրազդան ԲԿ, բժիշկ-ստոմատոլոգ58    Հովհաննիսյան    Սպարտակ    Աշոտի    «Գլոբալ ռիթեյլ» ՍՊԸ, տարածքային ղեկացար59    Մելքոնյան    Աշոտ    Սարգսի    Չի աշխատում60    Բալայան    Գայանե    Բորիկի    «Արգինա» մշակութային ՀԿ, նախագահ61    Խոջոյան    Վոլոդյա    Արշակի    Չի աշխատում62    Հարությունյան    Հայկ    Գրիգորի    «Էյջ ընդ Էյջ» ՍՊԸ, տնօրեն63    Ղարագոզյան    Արուսյակ    Բաբկենի    Ույծի միջնակարգ դպրոց, ուսուցչուհի, ուսումնական գծով փոխտնօրեն64    Սարգսյան    Սերգեյ    Մուշեղի    «Ադրակ» ՍՊԸ, Ծրագրավորման բաժնի ղեկավար։ ՀԱՊՀ դոցենտ65    Մարգարյան    Արտակ    Լյուդվիգի    Ֆերմեր66    Ծատուրյան    Արմենուհի    Աշոտի    Արենիի միջնակարգ դպրոց, կազմակերպիչ67    Մկրտչյան    Կարեն    Սուրենի    Հայ-Հնդկական բարեկամություն ՀԿ, ծրագրերի ղեկավար68    Ալեքյան    Արկադի    Ժուդեքսի    «Բեռլին սենթեր» լեզվի կենտրոն, տնօրեն69    Պարսամյան    Հայկանուշ    Հայկազի    Գորիսի պետական համալսարան, դասախոս70    Խաչատրյան    Նավասարդ    Ալֆրեդի    Չի աշխատում71    Նազարյան    Վաղինակ    Ռոբերտի    ՎՊՀ Արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ72    Սարգսյան    Սաթիկ    Տաճատի    Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցի ուսուցիչ73    Կամենդատյան    Հրայր    Բախտիարի    Հուշադրամ ՍՊԸ, մենեջեր74    Ասատրյան    Արտակ    Համլետի    «Տրանզիտ պրո» ՍՊԸ, տնօրեն75    Գալստյան    Գայանե    Սերոպի    Վանաձորի համայնքապետարան76    Սիմոնյան    Ադամ    Սեյրանի    Սիմ Արո ԳԿ, տնօրեն77    Սիմոնյան    Կարեն    Մանվելի    ՀՀ ԱԺ պատգամավոր78    Ասատրյան    Ալվարդ    Գնելի    Վանաձորի շտապ օգնություն, բուժքույր79    Հակոբյան    Նաղաշ    Մխիթարի    Նաղաշ Հակոբյան Ա/Ձ80    Խաչատրյան    Արմեն    Գևորգի    ՀՀ Վերաքննիչ քաղ. Դատարան,  փաստաթղթաշրջանառության մասնագետ81    Ներսիսյան    Անուշ    Սուրիկի    Դարպասի առողջության կենտրոն ՊՈԱԿ, տնօրեն82    Նիազյան    Սարգիս    Ժիրայրի    ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական83    Միրիջանյան    Վահագն    Անուշավանի    Էքսպոգրուպ ՍՊԸ, հիմնադիր տնօրեն84    Ղազարյան    Արուսյակ    Մեխտարի    N80 հիմնական դպրոց, ուսուցիչ85    Զուրաբյան    Արման    Ավետիքի    Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար86    Հովհաննիսյան    Հովհաննես    Հակոբի    Հ.Տ Պրինտ ՍՊԸ հիմնադիր տնօրեն87    Մեսրոպյան    Իրինա    Գագիկի    «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ, գլխավոր հաշվապահ88    Մաթևոսյան    Վոլոդյա    Յուրիկի    Չի աշխատում89    Մելքոնյան    Արմեն    Գրիգորի    ՇՊՀ ավագ դպրոց, պատմության և հասարակագիտության ուսուցիչ90    Գաբրիելյան    Հասմիկ    Սարգսի    Չի աշխատում91    Շահբազյան    Ռոբերտ    Կառլենի    Չի աշխատում92    Հակոբյան    Արթուր    Սարմենի    Սեքյուրիթի դրիմ ՍՊԸ, երթևեկության վերահսկիչ-օպերատոր93    Թորոսյան    Նարինե    Սամվելի    «Մալու» գեղեցկության սրահ, դիմահարդար94    Հովհաննիսյան    Նաիրի    Ավետիքի    Չի աշխատում95    Ղազարյան    Նարեկ    Վագիֆի    «Նորավան» ենթակայանի ավագ վարպետ96    Իսրայելյան    Գոհար    Արմենակի    Չի աշխատում97    Վերդյան    Գրիգորի    Սարգսի    Չի աշխատում98    Մելքոնյան    Հակոբ    Ռազմիկի    Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական համալսարան, դասախոս99    Նուրջանյան    Արփինե    Վարդանի    Քուեսթրեյթ Արմենիա ընկերություն, որակի ապահովման մասնագետ100    Բեջանյան    Սարգիս    Էմիլի    Երևանի քաղաքապետարան, «Ջրային պաշարներ» ՓԲԸ՝ ծառայության պետ101    Սիմոնյան    Արմեն    Ջիվանի    «Արմեն Սիմոնյան» ԱՁ102    Ավետիսյան    Աստղիկ    Շամսի    ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, դոցենտ 103    Շախկուլյան    Էդիկ    Ժորայի    Չի աշխատում104    Վարդանյան    Արսեն    Արամայիսի    Արսեն Վարդանյան ԱՁ105    Սարգսյան    Արփինե    Ռուբիկի    Երևանի քաղաքապետարան, փորձագետ106    Դոխոյան    Գրիգորի    Միխայիլի    «Ադրակ» ընկերություն, ծրագրավորող107    Ավակյան    Իգոր    Արկադիի    «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ «Արարատ» մասնաճյուղ, կառավարիչ  
21:47 - 06 հունիսի, 2021
Այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում, տնտեսական վիճակը վատթարացել է, միգրացիան հասել է ահռելի չափերի․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում, տնտեսական վիճակը վատթարացել է, միգրացիան հասել է ահռելի չափերի․ Ռոբերտ Քոչարյան

Մենք հրապարակել ենք ծրագիր, ներկայացրել ենք մեր թիմի գրեթե բոլոր անդամներին։ Մենք ունենք գիտելիքներ, ունենք կառավարման հմտություն, ապացուցել ենք դա ոչ հեռավոր անցյալում և պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել հիմա այս դժվարին պահին։ Այս մասին Երևան Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով դաշինքի ուղերձը։  Վերջին օրերին տարբեր համայնքներում և մարզերում դաշինքի հանդիպումներից հետո նախագահն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատն են հուզում բնակչությանը։ «Այսօր մարդկանց հուզող հարցերը կարող եմ բաժանել 3 խմբի․ երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության հարց. այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում: Տնտեսական վիճակի վատթարացում՝ գործազրկության և աղքատության աճ, ահռելի չափերի հասնող միգրացիա և հասարակության բևեռվածություն՝ բնակչության ներսում է գեներացված թշնամություն, ինչը մարդկանց մոտ անորոշության և անհանգստության զգացում է առաջացնում: Սա էլ, իր հերթին, բերում է դեպրեսիայի և դրդում արտագաղթի։ Այս մարտահրավերները ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետև հենց ինքն է դրանց աղբյուրը։ Ժողովուրդը կանգնած է կարևոր հարցի առջև․ քաղաքական ո՞ր թիմն է ի վիճակի այդ հարցերը լուծել։ Այդ թիմը հենց մեր թիմն է՝ «Հայաստան» դաշինքը», - ընդգծել է նախագահը։«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», - հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։Նա ավելացրել է, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են․ «Չեմ զարմանա, որ ասեն, որ 8-րդ դասարանում 2 անգամ դասից փախել եմ»։Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողացել է մարմնավորել միանգամից մի քանի հեքիաթների հերոսների․ ինքը և՛ ձախորդ Փանոսն է, և՛ անբան Հուռին, և՛ քաջ Նազարը»,- ասել է նա։
19:50 - 06 հունիսի, 2021
Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորեւ․   «Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:   Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:   Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:   Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:   Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:   Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:   Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր: Քո՝ Նիկոլ։»
19:14 - 06 հունիսի, 2021
Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու |armtimes.com|

Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձում են ընտրողների ուշադրությունը գրավել՝ ներկայացնելով իրենց ծրագրերը:  Այդ ծրագրերի դրույթները, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին, հիմնականում վերաբերում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական հարցերին: ՀԺ-ն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Գոռ Հակոբյանի հետ զրուցել է կուսակցության տնտեսական ծրագրերի մասին: - Պարո՛ն Հակոբյան, ձեր նախընտրական թռուցիկների տնտեսությանը վերաբերող մասում նշված է, որ Հայաստանը հումքային կցորդից վերածելու եք վերամշակող արտադրության, ապա արդյունաբերական երկրի. ինչպե՞ս եք դա  պատկերացնում: - Նախ մենք հստակ ձեւակերպում ենք մի պարզ նպատակ, որ  երկրի տնտեսական զարգացման հիմքը զարգացած արդյունաբերություն ունենալն է: Դա պետք է հռչակվի որպես քաղաքականություն: Մեր ծրագրում նշված է նաեւ տարածքների համաչափ զարգացման մասին: Գաղտնիք չէ, որ հիմնական կենտրոնացումը Երեւանում է տեղի ունենում: Պետք է մարզերում որոշակի տնտեսական կլաստերներ ստեղծել ամբողջ ցիկլով: Եթե, օրինակ՝ մի տարածքում առողջարաններ, հիվանդանոցներ, բժշկական ծառայություններ լինեն, այլ հատվածում այդ բժշկական ծառայություններն ապահովող սարքավորումների արտադրություն պետք է լինի, իսկ մեկ այլ հատվածում՝ այդ ամեն ինչի տեխնոլոգիական աջակցությունը: Ոչ թե պետք է լինի ինչ-որ ձեռնարկություն, որի ամեն ինչը դրսից բերվի, այլ այնպիսի հատված, որ սկզբից մինչեւ վերջ դու կարողանաս արտադրել: Դա նշանակում է, որ սկզբնական շրջանում պետք է ուսումնասիրություններ անել, հասկանալ ամեն տարածաշրջանի համար լավագույն մեկնարկային հնարավորությունները եւ սկսել կամաց-կամաց կառուցել: Դա երկարատեւ գործընթաց է, բայց առանց դրա ամեն ինչ անարդյունավետ կլինի: Օրինակ՝ դու կարող ես ներդրող բերել, որ մի խոշոր ձեռնարկություն բացի, բայց եթե դրան կողքից աջակցող ամեն ինչը չլինի՝ ապա տնտեսական ճգնաժամերի կամ ճանապարհների փակման պարագայում նրանք կլքեն Հայաստանը: - Ձեր ծրագրերը եւ մոտեցումները սոցիալիստական են, հարկման պրոգրեսիվ մոտեցումներ կան՝ հարուստները պետք է շատ վճարեն, աղքատները՝ քիչ: Այսինքն այս տրամաբանությամբ հարուստին ասում եք, եթե դու հարուստ ես, պետք է ավելի շա՞տ վճարես: - Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Այլ բան է, որ ոչ մեկը այդ սահմանադրական դրույթը չի պահել: Մենք սոցիալական պետության մեր մեկնաբանությունն ունենք: Այս երկրում  մարդու իրավունքները պետք է իրացվեն, յուրաքանչյուր մարդ պետք է իր գլխավերեւում կտուր ունենա, պետք է անվճար եւ որակյալ կրթություն ու առողջապահություն լինի: Սրանք տարրական կենսապահովման պայմաններ են, որ մարդն արժանապատիվ ապրի: Այսինքն՝ արժանապատիվ կյանքի պայմաններ պետք է ստեղծվեն: Ինչպե՞ս ենք դա անելու. մի քանի ճանապարհ կա, այո, հարկային քաղաքականությունը մեր ծրագրում պրոգրեսիվ է: Պրոգրեսիվ է այնքանով, որ հարուստ մարդիկ պետք է ընդհանուր հանրային բարիքների ծառայության համար ավելի շատ վճարեն: Սա այնպիսի ձեւակերպում է, որ հարուստները պետք է վճարեն շատ, իսկ աղքատները՝ քիչ: Մենք պետք է ասենք՝ սա մեր հանրային տարածքն է, մեր պետությունը մեր հանրային սեփականությունն է՝ աղքատ ես, հարուստ ես, միջին խավ ես, դա մեր բոլորի հանրային սեփականությունն է: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:59 - 06 հունիսի, 2021
Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է  քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Հայաստանում իշխանությունը պատկանում է Հ1-ին և NDI-ին․ նրանք այդ իշխանությունը իրացնում են հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաներով» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում սպասվելիք նախընտրական բանավեճերի թեմային՝ դրանց ձևաչափը բնութագրելով որպես ծայրահեղ վիրավորական, արհամարհական ու անարդարացի բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Նա, մասնավորապես, ասել է․«Հանրային հեռուստաընկերությունը NDI-ի հետ, որն ամերիկյան ֆոնդ է և հիմնականում քաղաքականությանն աջակցող գործունեություն է իրականացնում, նախընտրական բանավեճերն է կազմակերպում։ Բանավեճերի մի ֆորմատը նախատեսված է նախընտրական ցուցակներում ընդգրկված 2-10 համարների թեկնածուների միջև։ Մասնակցող 26 ուժերին բաժանել են երկու խմբի, և ընտրվել է հետևյալ սկզբունքը․ ԿԸՀ-ում քաղաքական ուժը քվեաթերթիկի ինչ համար որ քաշել է վիճակահանության արդյունքով, այդ 1-13 համարները մի խմբում են, մյուսները՝ երկրորդ խմբում։ Երկրորդ ֆորմատը ցուցակների առաջին դեմքերի բանավեճն է»,- ներկայացրել է ՔՈ ՍԴԿ անդամը։ Նա պարզաբանել է, որ որ այս ձևաչափում ևս երկու խումբ է ձևավորվել, սակայն այստեղ արդեն բաժանման սկզբունքը փոխվել է։ «Բոլորդ տեսաք, որ այն ընթացքում, երբ պետք է կայացվեր այս որոշումը, թե ով ում հետ է բանավիճելու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային վստահորեն հայտարարեց, թե Հ1-ի եթերում սպասում է էս, էս մարդկանց, իրենց հետ պետք է բանավիճի։ Նախնական տարբերակը, որ կարող էր վիճակահանություն լինել կամ այբբենական կարգով արվեր բաժանումը, մի կողմ դրվեց։ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվեց, որ այս, այս, այս մարդիկ պետք է իր խմբում լինեն, որից հետո հարց առաջացավ, թե ինչ սկզբունք պետք է ընտրել, որ այդ մարդիկ ընկնեն նույն խմբում»,- ասաց Միքայել Նահապետյանն ու ավելացրեց, որ արդյունքում ընտրվեց մի խայտառակ, անարդարացի մեթոդ։ «Որոշվեց՝ որ կուսակցություններն ավելի վաղուց են գրանցում ստացել, մի լիգա պետք է լինեն, ավելի նոր գրանցված կուսակցությունները՝ մի լիգա։ Հետո խնդիր է ծագել, որովհետև այս տրամաբանությամբ՝ Փաշինյանի ակնկալած մրցակիցներից երկուսը դաշինքներ են, որոնք մի ամիս առաջ են գրանցվել։ Ու այստեղ երկրորդ սկզբունք է դրվել, որ եթե խոսքը դաշինքներին է վերաբերում, ոչ թե դաշինքի գրանցման ամսաթիվն է հաշվի առնվում, այլ դաշինքում առկա կուսակցություններից ամենահնի։ Սրանով լուծվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա բանավիճել այն մարդկանց հետ, որոնց ավելի հարմար մրցակից է համարում, որպեսզի նորից սև ու սպիտակի բաժանում անի»,- նշեց Նահապետյանը։Նա ընդգծեց, որ քաղաքական այդ պատվերը կատարել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և որքան էլ իր համար ցավալի է՝ NDI-ը։«Կազմակերպիչները հստակ գիտեն, որ առաջին դեմքերի դեբատի դիտման ընթացքում մարդը կողմնորոշվելու է՝ կա՛մ գործող կառավարության կողմ, կա՛մ նախկին կառավարությունների, կա՛մ նոր ուժի, որը երբևէ չի կառավարել։ Եվ հիմա, փաստորեն, կա 13 քաղաքական ուժ, որը ոչ մի հնարավորություն չունի բանավիճելու Հայաստանն էս վիճակի հասցրած կառավարություններից ոչ մեկի հետ։ Այսինքն՝ օդի մեջ խոսակցություն է լինելու, դու խոսելու ես խնդիրների մասին, քեզ հակադարձողն այդտեղ չլինի»,- ասաց նա։ Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իսկ մի քանի օր առաջ գրանցված կուսակցության հետ, որն օբյեկտիվորեն չէր կարող քաղաքական ճիշտ և սխալ քայլերով ճանապարհ անցնել, ծրագրերի, կարծիքների հարաբերելու բան չկա։ «Այսինքն՝ պաշտոնապես այս սկզբունքն ընտրվել է հետևյալ տրամաբանությամբ՝ քաղաքական ոչ մի նոր ուժ չպետք է հնարավորություն ունենա, Հայաստանում ընտրանքը պիտի լինի նախկինում գործած ուժերի միջև։ Սա ծայրահեղ վիրավորական, արհամարհական, անարդարացի ֆորմատ ու վերաբերմունք է բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Բանավեճերը, որոնք ընտրական ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ են, այս որոշումով վերածվում են ձևական ժողովրդավարության, թատրոնի»,- նշել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։Միքայել Նահապետյանը նաև հայտնել է իրենց կուսակցության դիրքորոշումը, որ այս տրամաբանության մեջ բանավեճին մասնակցելու իմաստ «Քաղաքացու որոշում»-ը չի տեսնում։ Իսկ քաղաքացիներից ու մյուս 12 քաղաքական ուժերից ակնկալել է, որ իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ անարդարացիության։
15:18 - 06 հունիսի, 2021
Մինչև իմ՝ նախագահ դառնալը 1,5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել՝ առանց Ղարաբաղի․ Քոչարյանը՝  Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին

Մինչև իմ՝ նախագահ դառնալը 1,5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել՝ առանց Ղարաբաղի․ Քոչարյանը՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին

«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Արցախը բանակցություններից դուրս թողնելու վերաբերյալ հարցին՝ նշելով․ «Ես Հայաստանի նախագահն եմ դարձել 1998 թվականից։ 1996 թվականի դեկտեմբերին կայացած Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո որևէ բանակցային գործընթաց չի եղել։ Ըստ էության, ամբողջ 1997 թվականին և մինչև 1998 թ․-ի ապրիլ ամիսը (ես ՀՀ նախագահ եմ ընտրվել 1998թ․-ի փետրվարին, բայց այդ պաշտոնն ստանձնել եմ ապրիլին)։ Մինչ այդ, մոտ 1․5 տարի ինտենսիվ բանակցություններ են եղել ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական Վաֆա Գուլուզադեի միջև։ Ինտենսիվ բանակցություններ՝ առանց Ղարաբաղի»։ Քոչարյանն ասել է, որ ինքը Ղարաբաղի նախագահն էր, և Ժիրայր Լիպարիտյանը երբ գալիս էր, կիսատ-պռատ ասում էր, թե ինչ է եղել։ Կամ խոսում էր Ղարաբաղի այն ժամանակվա արտգործնախարար Արկադի Ղուկասյանի հետ։ «Բայց Ղարաբաղը ոչ մի մասնակցություն չի ունեցել այդ բանակցություններին։ 1997թ․ հունվարին, երբ Ժիրայր Լիպարիտյանն ազատվել է աշխատանքից, նա մամուլի ասուլիս է տվել և հայտարարել․ «Մենք այս գործընթացն սկսել ենք Վաֆա Գուլուզադեի հետ, մտածելով, որ կօգնենք պրոցեսն արագացնելու հարցում, բայց ստացվեց հակառակը»։ Սա փաստարկված ճշմարտություն է․ այս պրոցեսն առանց Ղարաբաղի սկսողն ու շարունակողը իր սխալն ընդունել է։ Հիմա այսքանից հետո մարդիկ ի՞նչ խղճով են ասում, թե ես եմ Ղարաբաղը բանակցություններից դուրս թողել։ Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ևս մեկ անգամ հրապարակել այդ փաստերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
14:05 - 06 հունիսի, 2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի ձևաչափը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի ձևաչափը

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI) 2021 թվականի ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ նախաձեռնում է «Հայաստանն ընտրում է» խորագրով չորս հեռուստաբանավեճեր, որտեղ 26 քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց ծրագրերն ու տեսլականները: Հատկանշական է, որ 26 քաղաքական ուժերի առաջին համարների հեռուստաբանավեճերը կամակերպիչների կողմից բաժանվել է երկու խմբերի, որտեղ առաջին խմբում Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ իշխանությունների ներկայացուցիչների և 2018թ. առաջ գրանցված կուսակցությունների ղեկավարների հետ՝ դրանով շոշափելի ազդեցություն ունենալով ընտրությունների արդյունքների վրա: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համար անընդունելի է կազմակերպիչների կողմից այս սկզբունքով և ձևաչափով հեռուստաբանավեճ կազմակերպելը, քանի որ խախտվում է մրցակցային հավասար պայմանների ապահովումը, տրվում է առավելություն մեդիա և ֆինանսական մեծ կարողություններ ունեցող ուժերին: Կոչ ենք անում կազմակերպիչներին հունիսի 16-ին կայանալիք «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճին ընդառաջ փոփոխել քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցության հաջորդականությունը և ընտրման կարգը, հակառակ պարագայում»։ աննպատակահարմար ենք համարում այդ ձևաչափով մեր մասնակցությունը:
13:38 - 06 հունիսի, 2021
Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան

Ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող ուժերին բերենք հաշտության․ Էդմոն Մարուքյան

Մենք ոչ թե ասում ենք՝ մեզ ձայն տվեք՝ մենք գանք իշխանության, այլ ասում ենք՝ մեզ լիազորեք՝ երկու հակամարտող, իրար ոչնչացնելու մոլուցքով տառապող ուժերին բերենք հաշտության։ Այս մասին քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա ավելացրեց՝ դրա արդյունքը լինում է ազգային համաձայնության կառավարությունը, որտեղ բոլոր ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, կունենան դերակատարում, դրան գումարած, արտախորհրդարանական բոլոր ուժերը, որոնք էլեկտորատ ունեն, էլի կունենան դերակատարում։«Հայաստանի Հանրապետությանը մոտ 3-5 տարի պետք է ազգային համաձայնության կառավարություններ։ Միշտ էլ երկրի ներսում եղել է անհաշտություն, ընդդիմադիր պայքար, շարժումներ, բայց այն ժամանակ այլ պայմաններ էին։ Երբ այն ժամանակ ցույցեր էինք անում, թշնամին հազար հոգանոց զորքով չէր գտնվում Սյունիքի կամ Գեղարքունիքի մարզում, թշնամի չէր պլանավորում Զանգեզուրում միջանցք ստանալ։ Այն ժամանակ էլ էր վատ, որ չկար համախմբում, բայց հիմա շարունակել էդ ոճով ապրել․․․ մենք պետք է գիտակցենք, որ մեր կյանքում բան է փոխվել։ Հիմա ճոխություն է նման փոքր երկրի ներսում շարունակաբար ունենալ հակամարտող բևեռներ, իրար ատող բևեռների հետևորդներ, որոնք պատրաստ են ամեն գնով իրար ոչնչացնել»,- ասաց Մարուքյանը։Նա նշեց՝ այս իմաստով է, որ իրենք ասում են․ «մենք պլատֆորմ ենք,, տվեք լիազորություն, ժողովու՛րդ, մենք պարտադրենք այդ համերաշխությունը»։ Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ դա պարտադրել կարող են ժողովրդի քվեով։ «Եթե իրենք տեսնում են, որ իրենց պատերազմի հետևանքով ժողովուրդն իրենց չի աջակցում, հոգնել, հիասթափվել է իրենցից, հասկացել է, որ շարքային քաղաքացիներին իրենք տանում են կռիվ-ղալմաղալի, գիտակցեց ու կենտրոնում կոնսոլիդացրեց իր ձայները, նրանք ստիպված գալու են ի շրջանս յուր։ Չերչիլն ու Ստալինը ի՞նչ հարաբերություններ են ունեցել․ հետո շփվել են, չէ՞։ Կամ Հայաստանի համակարգում նախկին նախագահներն ինչ հարաբերություններ են ունեցել, հիմա ինչ հարաբերություններ ունեն, գիտեք։ Ուզում եմ ասել՝ հնարավոր է բերել ընդհանուր դաշտ, բայց դա նախաձեռնողը չպետք է ունենա թշնամություն որևէ կողմի հետ»,- ասաց ԼՀԿ առաջնորդը։
11:56 - 06 հունիսի, 2021
Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|

Ռոբերտ Քոչարյանին մեծ ֆիասկո է սպասվում. Արման Բաբաջանյան |armtimes.am|

armtimes.am: ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակում էր, 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել իր  «Հանուն Հանրապետության» կուսակցությամբ: Արման Բաբաջանյանն ընտրություններին դաշինքով հանդես կգա  «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության հետ: Դաշինքի վարչապետի թեկնածուն հենց Արման Բաբաջանյանն է: Պատգամավորի խոսքով՝ ի սկզբանե  «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը քաղաքական դաշտում խնդիր էր դրել ապահովել լայն համախմբում այն քաղաքական ուժերի, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը քննարկման առարկա չեն, եւ համատեղ ջանքերով, նախ, բացառել նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի մնացուկների ռեւանշի որեւէ հնարավորություն, մյուս կողմից, ստիպել իշխանությանը հետեւողականորեն իրագործել երկրում արմատական համակարգային բարեփոխումների օրակարգը։ Իսկ Լեւոն Շիրինյանը, որը «Քրիստոնեա- ժողովրդավարական» կուսակցության ղեկավարն է, առաջինն է կիսել իրենց մտահոգությունները ու պատկերացումները: ՀԺ-ի հարցազրույցը Արման Բաբաջանյանի հետ՝ ստորեւ. - Պարոն Բաբաջանյան, մինչ հայտարարելը, որ դաշինք եք կազմելու Լեւոն Շիրինյանի հետ, մամուլում շատ էր շրջանառվում, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը դաշինք է կազմելու «Հանրապետություն» կուսակցության հետ, դիտարկե՞լ էիք այդ տարբերակը, քննարկում ունեցե՞լ եք Արամ Սարգսյանի հետ: - Անշուշտ, մենք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, իմ լավ բարեկամ Արամ Սարգսյանի հետ եւս ունեցել ենք քննարկումներ վերը նշված օրակարգով։ Սակայն, պարոն Սարգսյանը որոշեց առաջիկա ընտրություններին մասնակցել առանձին, եւ այդ որոշման մասին պաշտոնապես հայտարարություն արեց, որն էլ մենք ընդունեցինք ի գիտություն։  - Ձեր թիմն սկսել է մարզային այցելությունները: Քաղաքացիների հետ հանդիպումներից ի՞նչ եզրահանգման եք գալիս: Ի՞նչ քաղաքական տրամադրություն ունեն նրանք: - Գլխավոր եզրահանգումն այն է, որ տարիներով Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր, այնտեղ ապրող քաղաքացիներ մնացել են երկրի հասարակական-քաղաքական կյանքից վտարված, օտարված, բազում պարզագույն խնդիրներ մնացել են չլուծված, քանզի երեւանյան բարձր կաբինետներում, որոնք քսան տարի շարունակ զավթված են եղել կազմակերպված քրեական խմբավորման կողմից, այդ հարցերի նկատմամբ վերաբերմունքը «լավագույն դեպքում» եղել է հանցավոր անտարբերությունը, մարդկանց ուղղակի մղել են արտագաղթի՝ գլուխները խնդիրներից ազատելու համար։ Ինչ վերաբերվում է քաղաքական տրամադրություններին, ապա ուզում եմ շեշտել, որ համատարած զզվանք կա «նախկինների» նկատմամբ։ Սակայն, նաեւ մեծ է հիասթափությունը գործող իշխանությունից, որի բազում բացթողումների պատճառով «նախկինների» առանձին շրջանակները փորձում են ռեւանշ ձեռնարկել եւ, ամենակարեւորը՝ դա անհնարին չեն համարում։ Չկողմնորոշված, հիասթափված քաղաքացիների սեգմենտը չափազանց մեծ է, եւ այդ սեգմենտին չի բավարարում այն քաղաքականությունը, որը նա տեսնում է։ - 26 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Ինչի՞ կարող է հանգեցնել սա, ինչի՞ հետ է կապված քաղաքական ուժերի այսքան մեծ հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ: - Իհարկե, մարդկանց անօտարելի իրավունքն է քաղաքականապես ինքնադրսեւորվել ընտրություններին, եւ այսպիսի մասնակցությունը վկայում է առաջիկա ընտրությունների մեծ կարեւորության մասին, որին արժանացնում է մեր հասարակության քաղաքականապես ակտիվ մասը։ Սակայն, մյուս կողմից, 26 ուժերի մասնակցությունը վկայում է երկրում կուսակցական համակարգի անկատարության, քաղաքական հասունությունից բավականին հեռու լինելու մասին։ Բայց եւ, եկեք ընդունենք, որ սա այն գործընթացն է, որով մենք պետք է անցնեինք 1990-ականներին, ինչը տեղի չունեցավ, քանզի երկրի բնականոն ընթացքը խաթարվեց սովետական մնացուկների եւ կրիմինալ խմբավորումների կողմից՝ առաջին իշխանությունների կոպիտ սխալների արդյունքում։ - Ընտրությունների երկրորդ փուլ լինելու հեռանկար տեսնո՞ւմ եք: Եվ ընդհանրապես, ընտրությունների ինչպիսի՞ ելք եք կանխատեսում: - Մեծ հաշվով, որեւէ հեռանկար բացառելը սխալ եմ համարում։ Բայց եւ այնպես, իշխող քաղաքական ուժը, գոնե վստահելի սոցհարցումների տվյալներով, մնում է առաջատար։ Վստահ եմ նաեւ, որ մեր դաշինքը եւս այս ընտրություններին կարժանանա տասնյակ հազարավոր ընտրողների հավանությանը, եւ մենք պատկառելի ներկայություն կունենանք ապագա խորհրդարանում։ Իսկ պատմականորեն դատապարտված քաղաքական միավորներն, իմ համոզմամբ, չնայած փակ տարածքներից տիրաժավորվող հոխորտանքների, իրենց ակնկալած որոշիչ քանակի ձայներ, այնուամենայնիվ, չեն ստանա։Շարունակությունը՝ armtimes.am-ում։
19:46 - 05 հունիսի, 2021
ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|

ՔՊ-ն մտադիր է պրոֆեսիոնալ բանակ ստեղծել. ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը |hetq.am|

hetq.am: Ամենակարևոր խնդիրն ու մարտահրավերը արտաքին անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը` կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս: «Այդ խնդրի լուծման համար մենք մի քանի գործիք պետք է կիրառենք, առաջինը` մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը` բանակի բարեփոխումները` Հայաստանում ստեղծելով պրոֆեսիոնալ բանակ: Նաև մեր անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է, որքան էլ այլ կերպ է հնչում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և պետք է ամեն ինչ անենք, որ ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած պարտավորությունները կատարեն»,-ասաց Փաշինյանը: Վերջինս ընդգծեց` պրոֆեսիոնալ բանակ ասելով նկատի չունի պայմանագրային ծառայությունը, որտեղ զինծառայողը 15 օր մարտական ծառայություն է իրականացնում, մյուս 15 օրը երթուղային տաքսի վարում, այլ ծառայություն, որտեղ զինծառայողը ամիսը 30 օր, շաբաթը 7 օր և օրը 24 ժամ զինվոր է և մտածում է միայն մարտական պատրաստվածությունը բարձրացնելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց` որքան էլ դժվար լինի, այդ փոփոխություններն իրականացնելու են: Փաշինյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթին: «Ուզում եմ արձանագրենք հետևյալը` ՀՀ կառավարությունը միջազգային տրամաբանության որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու: »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։Շարունակությունը՝ hetq.am-ում:
19:16 - 05 հունիսի, 2021