Ավստրիա

Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել
 |armenpress.am|

Ավստրիայի խոշոր կուսակցությունների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանին և Լաչինի միջանցքը բացելու կոչ արել |armenpress.am|

armenpress.am: Ավստրիական երկու խոշոր կուսակցությունների՝ իշխող կոալիցիայի մաս կազմող Կանաչների և ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակները Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատություն, Լաչինի միջանցքը վերաբացելու կոչ պարունակող հայտարարություններով են հանդես եկել: Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր Էվա Էռնստ-Ձիջիչը իր հայտարարության մեջ նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում էսկալացիան շարունակվում է անդադար։ Ներկայումս խոսվում է սպառնացող սովի մասին, եթե իրավիճակն անմիջապես չփոխվի։ Լեռնային Ղարաբաղը ամիսներ շարունակ կտրված է մատակարարումներից՝ կործանարար հետևանքներով՝ թերսնվածություն, վիժումներ, դեղորայքի բացակայություն։ Այժմ հրատապ անհրաժեշտություն կա վերադառնալու հակամարտության երկու կողմերի միջև երկխոսությանը և արագ լուծում գտնելու՝ աղետալի հումանիտար իրավիճակը արագորեն մեղմելու համար», - ասում է Կանաչների արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Էվա Էռնստ-Ձիձիչը: Նա հավելել է, որ ԵՄ-ն և միջազգային հանրությունը պետք է ուժեղացնեն ճնշումը, իսկ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։ «Մենք չենք կարող հանդուրժել, երբ քաղաքացիական հասարակությունը դառնում է քաղաքականության խաղալիքը և քաղցած է մնում քաղաքական դրդապատճառներով։ Քանի դեռ այդպես է, Ադրբեջանը ԵՄ-ի հետ առևտրային գործընկեր չպետք է լինի»,-ասում է նա։ Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում ռուսական ագրեսիային, չպետք է անտեսեն այն, ինչ կատարվում է Հարավային Կովկասում։ «ԵՄ-ն և մյուս տարածաշրջանային դերակատարները,  գերտերությունները այժմ պետք է ստանձնեն իրենց պատասխանատվությունը։ Մենք ոչ մի դեպքում չպետք է հանդուրժենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բացահայտ ոչնչացումը և, հետևաբար, պետք է օգտագործենք բոլոր գործիքները դա կանխելու համար»,- շեշտում է Կանաչների կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը։ Սոցիալիստների կուսակցության (SPÖ) արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Պետրա Բայրը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում աղետալի իրավիճակ է, որտեղ 120.000 մարդ Ադրբեջանի կողմից ամիսներ շարունակ կտրված է արտաքին աշխարհից։ «Լեռնային Ղարաբաղ տանող միակ ցամաքային ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու դեղերը։ Այստեղ՝ Եվրոպայի դարպասների մոտ, տեղի է ունենում մարդու իրավունքների դեմ հանցագործություն»,- ասել է Բայրը։ Նա հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին որոշում է ընդունել, որ Ադրբեջանի կողմից պետք է ապահովվի մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Պատգամավորն ակնկալում է, որ այս իրավիճակը վերջապես կքննարկվի ԵՄ-ում. «Այն, որ միջազգային կառույցներում պատասխանատու որոշում կայացնողները լռում են դրա մասին, բացարձակապես աններելի է: Ակնկալում եմ, որ արտգործնախարար Շալենբերգը (խմբ․ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգ) ԵՄ շրջանակներում կանդրադառնա այս հանցագործությանը և որքան հնարավոր է շուտ այս հարցը կմտցնի օրակարգ։ Ազգային խորհուրդը նրան խնդրել է դա անել դեռևս անցյալ տարի»: Բայրը խորհրդարանական հարցում է նախապատրաստում՝ ուղղված Ավստրիայի ԱԳ նախարարին։ Պատգամավորը հետաքրքրվելու է, թե ինչ դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել Ավստրիայի կառավարությունը Լաչինի միջանցքով հումանիտար օգնության մատակարարումները հնարավոր դարձնելու համար, և թե ինչ հարցեր է բարձրացրել ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ նախորդ հանդիպումներում։
11:57 - 05 սեպտեմբերի, 2023
ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել

ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց Լաչինի միջանցքը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով խաղաղ ցույց է կազմակերպվել

Երեկ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակի դիմաց խաղաղ պահանջատիրական ցույց է կազմակերպվել Արցախի Հանրապետության` Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը բացելու, հումանիտար ճգնաժամին վերջ տալու պահանջով։ Հավաքը կազմակերպվել է Հայ Դատի Վիեննայի հանձնախմբի, Ավստրիայի և Սլովակիայի հայերի և Հասմիկ Հովակիմյանի նախաձեռնությամբ։  Կազմակերպիչներից Հասմիկ Հովակիմյանը հայտնում է, որ հավաքի ընթացքում թիրախավորվել են  հումանիտար ահագնացող իրավիճակը Արցախում, Ադրբեջանի կողմից անօրինականորեն բլոկադային իրավիճակի ստեղծումը, 120 հազար մարդու պատանդ պահելու փաստը, բազմաթիվ մարդու իրավունքների ոտնահարումը, Ադրբեջանի ոչ իրավական, անօրեն գործողությունները։ «ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ, այդ պատճառով բողոքի ակցիայի վայր էր ընտրվել Heldenplatz-ը՝ ԵԱՀԿ հիմնական գրասենյակի հրապարակը։ Հավաքի ժամանակ հասցեագրվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ դիկտատոր ռեժիմի, ստիպել Ադրբեջանին վերջ տալ անօրինական  բլոկադային` այդպիսով կանխելով ահագնացող արհավիրքը։ ԵԱՀԿ Վիեննայի գրասենյակին պաշտոնապես նամակ է հանձնվել համապատասխան պահանջներով և տեղեկություններով։ Անտեղյակ անցորդներին բաժանվել են Արցախի պատմության և Կյանքի ճանապարհի վերաբերյալ 400 ինֆորմացիոն թերթիկներ։ Թեկուզ չնչին դրական արդյունքի համար բոլորս պետք է պատրաստ լինենք գործադրելու տիեզերական ջանքեր»,- նշված է գրառման մեջ։  Լուսանկարը՝ Հասմիկ Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից
12:47 - 04 օգոստոսի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել ավստրիական առաջատար «DerStandard» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք լրագրողի հարցերն ու դրանց պատասխանները:  Հարց. Շաբաթ օրը Բրյուսելում կրկին խաղաղության շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ո՞րն է բանակցություններում Ձեզ համար ամենակարևոր կետը։ Պատասխան. Հայաստանը և Ադրբեջանը չեն կարող կարգավորել իրենց հարաբերություններն՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Ադրբեջանը մշտապես խոսել է Հայաստանի կողմից տարածքային պահանջների մասին։ Սակայն մեզ համար խնդիրը մարդկանց անվտանգության և հիմնարար իրավունքների մասին է։ Հարց. Վերջերս լուրեր տարածվեցին Լաչինի միջանցքի արգելափակման մասին, որը դեպի Լեռնային Ղարաբաղ տանող կարևոր տրանսպորտային հանգույց է: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն այնտեղ։ Պատասխան. Լաչինի միջանցքը կյանքի միակ ճանապարհն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացյալ աշխարհի հետ։ Այն ապօրինաբար փակվել է արդեն յոթ ամիս առաջ 2020 թվականի նոյեմբերի՝ հրադադարի մասին հայտարարության խախտմամբ։ Սկզբնական շրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ռուսական խաղաղապահ ուժերը կարողացել են Լեռնային Ղարաբաղ մատակարարել սննդամթերքի և դեղորայքի առնվազն որոշ քանակ։ Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ միջանցքն ամբողջությամբ արգելափակված է։ Ոչինչ չի անցնում: Լեռնային Ղարաբաղը փաստացի շրջափակման մեջ է: Հարց. Ելք տեսնու՞մ եք: Պատասխան. Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի: Ուստի միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է։ Հարց. Միջազգային շատ դերակատարներ ցանկանում են միջնորդել՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, նաև՝ Ռուսաստանը: Սակայն ամեն մեկն էլ նաև իր շահն է հետապնդում։ Դուք դա միշտ ընկալում եք որպես աջակցությո՞ւն, թե՞ երբեմն նաև ճնշում եք զգում: Պատասխան. Գործընթացը երկու հարթություն ունի՝ քաղաքական, որի մասին Դուք հիմա հարցնում եք, և հումանիտար: Ես կառանձնացնեի այս երկու ասպեկտները: Նախևառաջ մեզ անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջամտություն՝ 120.000 մարդու սովից փրկելու համար: Ապա մենք կարող ենք շարունակել բանակցել բոլորի հետ, ովքեր շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Հարց. Ո՞րն է տևական խաղաղության նախապայմանը: Պատասխան. Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցին, կարծում ենք, որ դրա լավագույն մեխանիզմը կլինի միջազգային մասնակցությամբ երկխոսությունը։ Հարց. Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հրադադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանր ճնշման տակ հայտնվեց. շատերը հրադադարն ընկալեցին որպես «կապիտուլյացիա», երբեմն տեղի էին ունենում բողոքի բուռն ակցիաներ: Ինչպիսի՞ն է այսօր տրամադրությունը Հայաստանում։ Պատասխան. Այո, այդ ժամանակ լուրջ ճգնաժամ կար։ Կազմակերպիչների շարքում էին ծայրահեղական ուժեր: Նաև կառավարական շենքերը ենթարկվեցին հարձակման։ Ես ինքս հարձակման եմ ենթարկվել, այն ժամանակ խորհրդարանի նախագահն էի: Մենք որոշեցինք ժողովրդին դիմել: Այդպես է գործում ժողովրդավարությունը։ Ընտրությունների հիմնական հարցերն էին Փաշինյանի խաղաղության օրակարգը և թե արդյոք Հայաստանը պետք է շարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները։ Չնայած բոլոր դժվարություններին՝ իշխող կուսակցությունը հաղթեց ազատ և արդար ընտրություններում։ Իհարկե, այսօր էլ կա քննադատություն իշխանության հասցեին, որն առողջ է։ Բայց այն ժամանակվա ճգնաժամը հաղթահարվեց։ Հարց. Որքանո՞վ են փոխվել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դրանից հետո։ Ձեր երկիրն, ի վերջո, Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ Պատասխան. Եթե ​​հետևենք հայ հասարակությունում առկա բանավեճերին, ապա մեծ հիասթափություն կարելի է տեսնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունների և Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ ռուսական արձագանքների կապակցությամբ: Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ: 
14:50 - 21 հուլիսի, 2023
Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր․ Ավստրիայի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո: Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Շալենբերգը, ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է, հայտարարել է. «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի»: Շալենբերգն իր աջակցությունն է հայտնել նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդությամբ Երևանի և Բաքվի բանակցություններին՝ ընդգծելով, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ, և հույս ունի, որ ի վերջո կձևավորվի կայուն խաղաղության համաձայնագիր: Ավստրիայի գլխավոր դիվանագետն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Վիեննա մեկնարկել է ավստրիացի գործընկերոջ՝ Ալեքսանդր Շալենբերգի հետ առանձնազրույցով, որին հաջորդել են ընդլայնված կազմով հանդիպումն ու մամուլի համար հայտարարությունները:
12:11 - 19 հուլիսի, 2023
Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի

 |factor.am|

Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի |factor.am|

factor.am: Ավստրիան չորս ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և կարգադրել նրանց լքել երկիրը մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երկուսը Վիեննայում ՌԴ դեսպանատան դիվանագետներ են, ևս երկուսը՝ Ավստրիայում ՄԱԿ-ի գործակալություններից մեկի աշխատակիցներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ավստրիայի ԱԳՆ-ն երկու դիվանագետի մեղադրել է «դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների», իսկ ՄԱԿ-ի ռուսական առաքելության երկու աշխատակցի՝ «շտաբի համաձայնագրին անհամատեղելի գործողությունների մեջ»։ Վերջին անգամ Ավստրիան ռուսական առաքելությունների աշխատակիցների արտաքսել էր 2022 թվականի ապրիլին․ այդ ժամանակ Վիեննայում դեսպանատան երեք աշխատակից և Զալցբուրգում գլխավոր հյուպատոսության մեկ դիվանագետ էր ուղարկվել Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել էր հայելային՝ վտարելով Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։
16:34 - 02 փետրվարի, 2023
Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև
 |armenpress.am|

Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չէ: Նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին», - գրել է Ավստրիայի նախագահը լուսանկարներին կից գրառման մեջ: Այնուհետև Ալեքսանդր վան դեր Բելենը լուսանկար է հրապարակել Բուչայից՝ գրելով, որ սգում է սարսափելի պատերազմում կործանված յուրաքանչյուր կյանքի համար: Հունվարի 31-ին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում 79-ամյա վան դեր Բելենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գաղութային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», և որ արևմտյան երկրները «պարտավոր են օգնել» Կիևին։ Նրա հայտարարությունը մեջբերել է ավստրիական ORF հեռուստաալիքը: Վիեննայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին արձագանքել է «գաղութային պատերազմի» մասին Ավստրիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ նման հայտարարությունն «Է՛լ ավելի է ընդլայնում Ուկրաինայի վերջին տասնամյակի իրադարձությունների շուրջ արևմտյան առասպելաբանության սահմանները»։ Լյուբինսկին հավելել է, որ այսպիսով առկա է «հասկացությունների և պատճառահետևանքային կապերի արմատական ​​փոխարինման հերթական փաստ»։
16:00 - 01 փետրվարի, 2023
Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին ավստրիացի նախարարը իր թվիթերյան միկրոբլոգում: Նա անդրադարձել է Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության  տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացելու Լաչինի միջանցքը և ապահովելու տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը: Նշենք, որ ՀՀ ու Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 17-ին։ Միրզոյանը հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
17:49 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագերի իրականացումը:   Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
19:36 - 17 հունվարի, 2023
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է, և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:
19:53 - 08 նոյեմբերի, 2022
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: «ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:   Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
21:40 - 20 սեպտեմբերի, 2022
Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

 |factor.am|

Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները |factor.am|

factor.am: Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեր երկրի դեմ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը, Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլում տեղի է ունենալու մտքերի փոխանակում կողմերի, այդ թվում՝ Իրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ։ Հունիսին Կատարում անուղղակի բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ միջուկային գործարքը վերականգնելու համար։ Դրանից հետո իրանական միջուկային գործարքի բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ասել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, ինչն ակնկալում էին։
17:55 - 03 օգոստոսի, 2022