Ժոզեպ Բորել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Արարատ Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերի մասին տվյալներ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի թե՛ գործողությունները, թե՛ պաշտոնական հայտարարությունները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու մտադրության մասին և ընդգծել միջազգային գործընկերների, ի թիվս ԵՄ-ի՝ կողմից հստակ քայլերի հրատապությունը: Անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ նախատեսվող նիստին։ Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հարցեր:
15:52 - 20 սեպտեմբերի, 2023
Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը
 |armenpress.am|

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը: «Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական ​​հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ 
11:56 - 18 սեպտեմբերի, 2023
Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել
 |armenpress.am|

Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։ «Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը: Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։ 2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
16:53 - 08 սեպտեմբերի, 2023
Բորել․ «Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում»
 |azatutyun.am|

Բորել․ «Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցման հարցն այս պահին չի քննարկվում» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «2022 թվականի հուլիսի 18-ին ԵՄ էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացման շրջանակներում Ադրբեջանի հետ ստորագրված «էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին» հուշագրի սառեցումն այս պահին չի քննարկվում։ Դրա հետ մեկտեղ ԵՄ շարունակում է բացատրել Բաքվին Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար կացության խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը», - նշում է Բորելը՝ հավելելով, - «Այս խնդրի համարժեք լուծման բացակայությունը կարող է գործնական ազդեցություն ունենալ Ադրբեջանի՝ ԵՄ հետ ունեցած հարաբերությունների վրա»։
18:30 - 06 սեպտեմբերի, 2023
Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան
 |azatutyun.am|

Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 7-8-ը կայցելի Վրաստան։ «Հանձնակատարի պաշտոնում նրա առաջին այցը Վրաստան թույլ կտա քննարկել Վրաստանի առաջընթացը եվրոպական ինտեգրման ճանապարհին, մտքեր փոխանակել արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ավելի լայն հարցերի շուրջ», - հայտնում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը։ Բորելը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նրա այցը կատարվում է Վրաստանի իշխող ուժի ու նախագահի միջև լարվածության ֆոնին։ «Վրացական երազանք»-ը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է Սահմանադրությունը խախտելու մեջ ու նրա իմփիչմենթի գործընթաց է սկսել։ Զուրաբիշվիլին համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, իսկ Վրաստանի իշխող ուժն ու կառավարությունը քննադատվում են Ռուսաստանին մերձենալու քայլերի համար։ Եվրահանձնաժողովը ներկայումս ավարտում է Վրաստանի վերաբերյալ զեկույց կազմելու աշխատանքները, որտեղ գնահատվում է Եվրամիության առաջարկների իրականացման ընթացքը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
13:06 - 05 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում  ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Արցախում եւ Լաչինի միջացքում ստեղծված իրավիճակը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը: Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
23:56 - 02 օգոստոսի, 2023
Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Միրիամ Լեքսմանը ողջունել է Բորելի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին

Ողջունում եմ Ժոզեպ Բորելի հստակ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության մասին։ Այդ մասինթվիթերյան իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։ «Բայց դրան կհասնենք միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն ճնշում գործադրի Ալիևի ռեժիմի վրա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդկանց կյանքը վտանգի ենթարկվի Ալիևի ցինիկ խաղերում»,- հավելել է պատգամավորը: Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:47 - 27 հուլիսի, 2023
Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։  Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
15:03 - 27 հուլիսի, 2023
Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը «Թվիթերում» տարածել է Լաչինի միջանցքի բացման մասին Բորելի հայտարարությունը՝ նշելով․ «Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում»։ Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:
13:49 - 27 հուլիսի, 2023
Բաքուն Բորելին հակադարձում է, թե «Հայաստանը և հայերն են փակում այլընտրանքային ճանապարհները»
 |azatutyun.am|

Բաքուն Բորելին հակադարձում է, թե «Հայաստանը և հայերն են փակում այլընտրանքային ճանապարհները» |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հուլիսի 26-ի հայտարարությունը, որը հիմնված է հայկական կողմի կեղծ քարոզչության և քաղաքական շահարկումների վրա, ափսոսանք է հարուցում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ Բաքվում բարձր են գահատում հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ Բրյուսելի գործադրած ջանքերը, սակայն համարում են, որ սխալ է «աչք փակել 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վտանգող հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերման, Ադրբեջանի տարածք ականների և զինամթերքի տեղափոխման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական պաշարների դուրսբերման վրա»։ «Ադրբեջանի օրինական գործողությունները որպես Լաչինի ճանապարհի փակում ներկայացնելը սկզբունքորեն սխալ է», - պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը: «Ինչ վերաբերում է Ադրբեջան մեծ քանակությամբ բեռների փոխադրմանը, Ադրբեջանն առաջարկել է օգտվել «Աղդամ-Խանքենդի» (Ստեփանակերտ) և այլ այլընտրանքային ուղիներից՝ հաշվի առնելով Հայաստանից բխող սպառնալիքները: Չնայած Ադրբեջանի այս առաջարկին աջակցում են միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը և ԿԽՄԿ-ն, Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացողների կողմից ճանապարհները փակելով բեռների փոխադրմանը խոչընդոտելն ու կանխումը պարզ ապացույց է, որ «լարված հումանիտար իրավիճակի» մասին շահարկումները ոչ այլ ինչ են, քան՝ քաղաքական շահարկում», - ասված է Հաջիզադեի հայտարարությունում: Եվրամիության բարձր ներկայացուցիչը հայտարարել է, մասնավորապես, որ Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք: «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», - ասված է Ժոզեպ Բորելի հայտարարությունում:
12:51 - 27 հուլիսի, 2023
Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել

Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։  «Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտվում է ավելի քան յոթ ամիս՝ չնայած դրա վերաբացման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման: Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում: Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից: Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի»։
08:25 - 27 հուլիսի, 2023
ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը
 |armenpress.am|

ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակումն ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացնում է, որ ԱԳ նախարար Վոպկե Հուքստրան խորհրդարանին հղված նամակում մանրամասներ է հայտնել հունիսի 26-ին կայացած ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որտեղ նաև քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը։ Ինչպես տեղեկանում ենք Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունից, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեղեկացրել է ԵՄ երկրների արտգործնախարարներին, որ Ադրբեջանն ամբողջովին արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչը սպառնում է խորացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը։ Ըստ ԱԳ նախարարի՝ ինքը Նիդերլանդների անունից խորը մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և կոչ արել ԵՄ-ին շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և ապահովելու մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով։ Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ կոչ է արել Ադրբեջանին՝ վերացնելու շրջափակումը: ԵՄ խորհրդի նախագահը հուլիսին նախատեսում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ ԵՄ անդամ բոլոր երկրները միահամուռ աջակցություն են հայտնել ԵՄ խորհրդի նախագահին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու իր ջանքերում։
17:26 - 13 հուլիսի, 2023
ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար
 |armenpress.am|

ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը նախազգուշացում է ստացել Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին սպառնալիքների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի և Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի գրասենյակները դատապարտել և անընդունելի են որակել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիքովի պահվածքը, ով սպառնալիքներ է հնչեցրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին, որոնք այցելել էին Հայաստան և տեղում ծանոթացել Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Վագիֆ Սադիքովը «Թվիթեր»-ում ԵԽ պատգամավորների հասցեին արված սպառնալից գրառման համար կանչվել է Արտաքին կապերի եվրոպական ծառայություն։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ Սադիքովը գրառում էր արել «Թվիթեր»-ում՝ սպառնալիքներ հնչեցնելով ԵԽ պատգամավորների հասցեին։ Նա տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի պատկեր և նկարագրություն՝ հետևյալ մակագրությամբ. ««Նրանք գիտեն, թե ինչ են անում պաշտպանվելու համար։ Ադրբեջանում արտադրված «Իստիգլալ ԻՍՏ-14.5» դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մետր կրակի արդյունավետ հեռահարություն։ Հեռո՛ւ մնացեք Ադրբեջանի պետական սահմանից…»։ Թեմային անդրադարձել էր OC Media լրատվական հարթակը՝ մեջբերելով ԵՄ խոսնակի և Հայաստան այցելած պատվիրակության ղեկավար, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյի արձագանքները Սադիքովի գրառմանը։ Եվրոպական Միության խոսնակն ընդգծել էր, որ դատապարտում են նման պահվածքը, որը հարիր չէ ԵՄ-ում հավատարմագրված դեսպանին։ Ադրբեջանի դեսպանի սպառնալից գրառմանն անդրադարձել է նաև Euobserver-ը, որը զրուցել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատգամավոր Նատալի Լուազոյի հետ, ով ղեկավարել էր Հայաստան այցելած ԵԽ պատվիրակությունը։ Լուազոն հայտնել է, որ Սադիքովի գրառման վերաբերյալ նամակներ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին և ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի մամուլի խոսնակը պատասխանել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հասցեին ուղղված ցանկացած սպառնալիք անընդունելի է։ «Մենք ուսումնասիրում ենք այս հարցը»,- ասել է Մեցոլայի խոսնակը։ ժոզեպ Բորելի գրասենյակից նշել են, որ Արտաքին կապերի Եվրոպական ծառայությունն այդ գրառման հետ կապված կանչել է Ադրբեջանի դեսպանին և նրան հստակ ասել, որ ակնկալում են, որ դա վերջին անգամը կլինի, երբ ադրբեջանական դիվանագիտության կողմից նման անհարգալից վերաբերմունք կդրսևորվի ԵՄ-ի ինստիտուտների և դրանց ներկայացուցիչների նկատմամբ։   Նատալի Լուազոն հավելել է, որ ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի սպառնալից ու վիրավորական գրառումը միակը չէ Հայաստան այցելած ԵԽ պատգամավորների հասցեին՝ հստակեցնելով, որ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ էլ նրանց կոռումպացված են անվանել։ Լուազոն ընդսգծել է, որ անձամբ Ադրբեջանի նախագահն էլ նման հռետորաբանություն է օգտագործում։ Հիշեցնենք, որ Սադիքովը մեկնաբանություն էր թողել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանի գրառման տակ, ով Թվիթերում հայտնել էր Եվրախորհրդարանի պատգամավորների այցի մասին՝ մեջբերելով Ադրբեջանին ուղղված նրանց կոչն առ այն, որ Ադրբեջանը պետք է «անհապաղ հեռանա Հայաստանի տարածքից և հարգի իր միջազգային իրավական պարտավորությունները, այդ թվում՝ դադարեցնի Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։
16:26 - 11 հուլիսի, 2023