Տեսանյութեր

Չենք կարող համակարգային մոտեցում ունենալ ռազմարդյունաբերությանը, եթե տարրական միջոց չենք արտադրում

Չենք կարող համակարգային մոտեցում ունենալ ռազմարդյունաբերությանը, եթե տարրական միջոց չենք արտադրում

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա նախորդ տարվա սեպտեմբերյան հարձակման օրերին Սիմոն Հովհաննիսյանն իր մարտական ընկերների հետ դրամահավաք էր նախաձեռնել՝ կապի, տեսահսկման եւ անհրաժեշտ այլ պարագաներ գնելու համար։ Այդտեսակ պարագաների մեծ մասը հնարավոր էր միայն ներկրել՝ շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ, ուստի երիտասարդները որոշեցին հիմնել «Տակտիկալ Պրինտ» լաբորատորիան, որն այժմ զբաղվում է տակտիկական պարագաների արտադրությամբ՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր առաջ ծառացած մարտական խնդիրների կատարման վրա։ Լաբորատորիայում արդեն ստեղծվել է 100+ մոդել պարունակող բազա, նախապատրաստվել՝ 15+ մոդել, նախագծվել եւ պրոտոտիպային փուլի է հասցվել 3 սարք։ Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ https://www.tacticalprint.am/ կայքում։
12:26 - 03 փետրվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [29] Խաչատուր Մելիքսեթյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [29] Խաչատուր Մելիքսեթյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի ութերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի հետ։ - Ինչո՞վ է զբաղվում ինստիտուտը - Հայաստանի երկրաբանական կառուցվածքի բազմազանության և միջազգային նշանակության երկրաբանական օբյեկտներ ունենալու մասին - Ինստիտուտի միջազգային համագործակցությունների մասին - Ինչպե՞ս կարող է ֆինանսական հատկացումների աճը նպաստել ուղեղների վերադարձին - Գիտության մեջ կատարվող ներդրումների վերադարձի մասին - Սեյսմիկ վտանգի նոր հավանակային քարտեզի ստեղծման գործում ինստիտուտի կատարած գիտական աշխատանքների նշանակության մասին - Արտակարգ իրավիճակներում գիտնականների հետ համագործակցության մասին - Նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացման մասին - Հայաստանի տարածքում ստրատեգիական հանքանյութերի ուսումնասիրման մասին - Պոչամբարներում առկա տարրերի ուսումնասիրության մասին - Պետական մարմինների հետ համագործակցության մասին - Երիտասարդների ներգրավման և կրթական համակարգի բացերի մասին -Ինստիտուտի ֆինանսավորման աղբյուրների մասին - Երկրաջերմային էներգիայի օգտագործման և գեոպարկի ստեղծման գաղափարների մասին
12:22 - 02 փետրվարի, 2023