Տեսանյութեր

ՄասնագիտությանԱնձնագիր Խոհարար [Մարինե Զատիկյան]

ՄասնագիտությանԱնձնագիր Խոհարար [Մարինե Զատիկյան]

«Մասնագիտության անձնագիր» շարքի երկրորդ ֆիլմը պատմում է ամեն ինչ` խոհարար դառնալու առաջին քայլերի, խոհարարի աշխատանքի ու Հայաստանում զարգացման հնարավորությունների մասին։ Նկարահանումներն իրականացվել են «NewTone Park» սրճարանի աջակցությամբ։ Ֆիլմաշարի նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների տեղեկացվածության մակարդակը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ հետագայում իրենց կարողություններին, հետաքրքրություններին ու խառնվածքին համապատասխանող մասնագիտություն ընտրելու համար: Հուսով ենք, որ երկարաժամկետ հեռանկարում այս ֆիլմերը կնպաստեն շուկայում տարբեր ոլորտների մասնագետների պակասի կրճատմանը և բարձրակարգ կադրերի ավելացմանը։ Միացե՛ք մեզ ու օգնե՛ք ստեղծելու հնարավորինս շատ մասնագիտությունների անձնագրեր՝ https://bit.ly/35OyJMW Մեկ առանձին ֆիլմ ֆինանսավորելու համար գրե՛ք [email protected] էլ․ հասցեին։
10:34 - 07 մայիսի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

Երկար զրույց գիտության շուրջ [40] Սոնա Բալասանյան | Հարություն Վերմիշյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի 40-րդ թողարկման զրուցակիցներն են սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը և սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՀՌԿԿ - Հայաստանի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը: -Հայ հասարակագիտության պատմությունը -Արդյո՞ք հնարավոր է ունեցած հիմքի վրա զարգացնել հասարակագիտությունը Հայաստանում -Գիտական հանրույթից ատոմացումը և միջդիսցիպլինար հարթակների բացը -Հասարակագիտության զարգացման նեղ տեսահորիզոնը -Ներքին համագործակցության բացակայությունը հասարակագիտության ոլորտում -Երիտասարդների՝ գիտության մեջ մնալու խոչընդոտները -Բուհական միջավայրի և մտքի կենտրոնների միջև խզումը -Կարիերայի կենտրոնների դերը՝ երիտասարդ գիտնականների խնդիրները հասկանալու գործում -Հասարակագիտության մեջ կարծրատիպերը կոտրելու մասին -Բազայի սահմանումը գիտության և մասնավորապես հասարակագիտության մեջ - Որտեղի՞ց պետք է գա ուսումնասիրության թեման և ինչպե՞ս - Գիտնական-հասարակագետ-հասարակություն երկխոսության հարթակների կարևորությունը: 
12:37 - 21 ապրիլի, 2023