Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
 |armenpress.am|

Դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Դատարանը որոշում է կայացրել նաև վերացնել Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանը հատելու արգելքը, ինչպես նաև՝ գույքի վրա դրված արգելանքը։ Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝գրավի գումարը վերադարձվել է Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
18:38 - 27 դեկտեմբերի, 2023
Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանից զբաղվել է բիզնեսով, 20-ում շատ մեծ գումարներ է ունեցել․ Աննա Վարդապետյան |factor.am|

factor.am: Գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին չկալանավորելու դատավորի որոշումը։ Այս մասին «Առաջին ալիքի» եթերում նշեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ակնարկել է, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը դատական նիստերի օրը վատանում է։ «Գագիկ Խաչատրյանը գալիս է դատարան, նիստը բացում են, իրեն լավ չի զգում, գնում է սանհանգույց, և 20 րոպե հետո պարզ է դառնում, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»,- ասաց Աննա Վարդապետյանը՝ հույս հայտնելով, որ այստեղ դատարանի կողմից էլ դիտավորություն չկա։ Աննա Վարդապետյանը Գագիկ Խաչատրյանի, Քոչարյանների ընտանիքներին առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ գործերը համարել է աղմկահարույց։ «Դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։ Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»,- ասել է Աննա Վարդապետյանը և նշել, որ թվերն այնքան մեծ են՝ չի կարողանում մտապահել։ Մի շարք գույքեր, որոնք պատկանում են Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարար Սամվել Մայրապետյանին, ըստ Վարդապետյանի, ևս կասկածելի ծագում ունեն, և դատախազությունը հայցեր է ներկայացրել՝ դրանք բռնագանձելու։ Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ Աննա Վարդապետյանը խոսել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրգործից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:27 - 21 դեկտեմբերի, 2023
«Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական»․ փաստաբան
 |hetq.am|

«Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական»․ փաստաբան |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբորտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։ Պատասխանողների ներկայացուցիչներ փաստաբաններ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը և Հարություն Հարությունյանն առարկեցին դատական նիստի տեսանկարահանման և լուսանկարահանման դեմ։ Ավելին, Արամ Օրբելյանը միջնորդեց դատական նիստը շարունակել դռնփակ ռեժիմով։ Դռնփակության հարցը շուրջ 10 րոպե քննելուց հետո դատարանը որոշեց նիստը շարունակել դռնբաց ռեժիմով։ Սակայն, ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Օրբելյանը, դատարանը որոշել է գործի քննությունն իրականացնել մասնակի դռնփակ և մասնակի դռնբաց։ «Էնտեղ, որտեղ բանկային գաղտնիքի հարցեր կլինեն, կանենք դռնփակ, մնացած հարցերում՝ դռնբաց»,- դատարանի որոշումը մեզ փոխանցեց Օրբելյանը։ Դատական նիստին Օրբելյանը ներկայացրեց միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ գոյացել է ավելի քան 20 մլն դրամ պարտավորություն պետության նկատմամբ։ Այն ներառում է վերջին տարվա գույքահարկը և հողի հարկը, ինչպես նաև նախորդ երկու տարիներին հողի հարկի ծավալի վերահաշվարկի հետ կապված առաջացած հավելյալ պարտավորությունը։ Նշենք, որ խոսքը Քոչարյանին պատկանող, Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան գույքահարկի և այդ տարածքի հողի հարկի մասին է։ Օրբելյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արգելանք է դրված Քոչարյանին պատկանող մի շարք անշարժ գույքերի և դրամական միջոցների վրա՝ ավելի քան 21․5 մլրդ դրամի չափով։ Միայն արգելանք չի դրվել Քոչարյանի կենսաթոշակային հաշվի վրա, քանի որ այդ գումարը նախատեսված է կենսական կարիքները հոգալու համար, և օրենքը թույլ չի տալիս։ Քոչարյանի ներկայացուցիչը խնդրեց թույլատրել արգելադրված հաշիվներից 20 մլն դրամի չափով արգելանքը հանել, որ կարողանան պետության նկատմամբ պարտավորություններն մարել։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը չառարկեց միջնորդության դեմ։ Օրբելյանը գրավոր տարբերակով բանկային հաշվի համարը կփոխանցի դատախազին, դատախազն էլ իր գրավոր համաձայնությունը կտա։ Այն փուլում, երբ դատախազը պատրաստվում էր ներկայացնել հայցադիմումը, թե ինչ գույքեր են ցանկանում բռնագանձել Քոչարյանից և նրա ընտանիքից, փաստաբաններ Հարություն Հարությունյանը և Արամ Օրբելյանը հայտնեցին, որ իրենք լիարժեք չեն հասցրել ծանոթանալ գործի նյութերին և խնդրեցին դատական նիստը հետաձգել՝ իրենց ժամանակ տալու համար։ Դատախազ Գևորգ Քոչարյանն առաջարկեց սկսել ներկայացնել հայցադիմումը և քանի որ աշխատանքային օրվա ավարտը մոտ էր, նա առաջարկեց՝ հաջորդ նիստին էլ ներկայացուցիչներն իրեն հարցեր ուղղեն։ Դատարանն ասաց, որ ամբողջությամբ պետք չէ հրապարակել հայցադիմումը, քանի որ և դատարանն է դրան ծանոթ, և կողմերը։ Ըստ Նարինե Ավագյանի՝ հայցի առարկայի հիմքը պարզելու են հարցերի միջոցով։ Որոշվեց նիստը հետաձգել։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ 14։00-ին։ Արամ Օրբելյանը դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նախնական դատական նիստերի ընթացքում նպատակահարմար չեն գտել, որ նիստերը տեսագրվեն և լուսանկարահանվեն, որ անխոչընդոտ կարողանան աշխատել։ Լրագրողների հարցին, թե ինչով են խոչընդոտում լուսանկարահանումը և տեսանկարահանումը իրենց աշխատանքին, Օրբելյանն ասաց․ «Խոչընդոտում է, երբ կողմերը փորձում են ոչ թե դատավարական գործընթաց իրականացնել, այլ փորձում են այդ գործընթացը վերածել պայմանականորեն հանրության համար ինչ-որ գործընթացի»։ Անդրադառնալով Դատախազության հայցադիմումին՝ Օրբելյանն ասաց․ «Մենք գտնում ենք, որ պարոն Քոչարյանին պատկանող գույքն ամբողջությամբ իրենն է և օրինական է»։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
21:24 - 28 նոյեմբերի, 2023
Ըստ պաշտպանների՝ Լևոն Քոչարյանը ազատության մեջ պետք է հայտնվի իրավունքի ուժով

Ըստ պաշտպանների՝ Լևոն Քոչարյանը ազատության մեջ պետք է հայտնվի իրավունքի ուժով

 ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից: Այս մասին հայտարարույթուն է տարածել Քոչարյանի պաշտպանական խումբը։  «Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով»,- նշված է գրառման մեջ։  Նշենք, որ ԿԸՀ որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։
16:14 - 06 նոյեմբերի, 2023
«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև
 |aravot.am|

«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև |aravot.am|

aravot.am: «Այն, ինչ կանխատեսել ենք մեր փաստաբանական թիմով, իրագործվում է։ Մենք որևէ ակնկալիք չունեինք, որ Մնացականը Մարտիրոսյանը, օրինակ, այլ դատավորի կմակագրեր կամ Մասիս Մելքոնյանը կունենա անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որպեսզի այս գործով հայտնի ինքնաբացարկ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը կալանավորված է։ Ալեքսանդր Կոչուբաևը Լևոն Քոչարյանի ձերբակալման օրը հայտնել էր․ «Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է: Այս ցնդաբանության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ խոշտանգման մասով տղերքը մտածում են»։ Այսօր՝ ժամը 13:00-ին՝ Նոր Նորքի դատարանում դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ նշանակված՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստից առաջ պաշտպանական կողմը ներկայացրել էր նիստի հետաձգման միջնորդություն, քանի որ ծանոթ չէ գործի նյութերին։ Սակայն միջնորդությունը մերժվել էր։ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նիստը մեկնարկում է իրավունքների խախտմամբ․ «Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած»։Փաստաբանը հավաստիացրեց՝ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի ներկայացվող պահանջներին։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:01 - 18 հոկտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
 |factor.am|

Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել |factor.am|

factor.am: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սեպտեմբերի 19-ից մեկնարկած բողոքի գործողությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում ավելին, պնդում է, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել։ Քոչարյանն անազատության մեջ է սեպտեմբերի 22-ից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, Քոչարյանին մեկ ամսով կալանավորել է, և հոկտեմբերի 22-ին լրանում է կալանքի մեկամսյա ժամկետը։ Ենթադրվում է, որ նրա կալանքի ժամկետը երկարացնելու գործը կմակագրվի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրի դատավորներից մեկին, քանի որ court.am-ում առկա ժամանակացույցի համաձայն՝ հոկտեմբերի 16-ից հերթապահ դատարանը, որը պետք է քննի դատական երաշխիքների, այդ թվում՝ կալանավորման վերաբերյալ վարույթները, Կենտրոնի նստավայրն է։ Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները նրան 1 ամսով կալանավորելու որոշման դեմ բողոք են տարել Վերաքննիչ դատարան, որը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Վերջինս այս բողոքի գործով որոշումը պետք է հրապարակ հոկտեմբերի 19-ին։
17:51 - 16 հոկտեմբերի, 2023
Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան |panorama.am|

Գործ ունենք ոչ թե քրեական վարույթի, այլ բացառիկ զավեշտի հետ. Լևոն Քոչարյանի պաշտպան |panorama.am|

panorama.am: «Մենք գործ ունենք բացառիկ զավեշտի հետ, ոչ թե քրեական վարույթի»,- ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով. «Զավեշտալի իրավիճակ ունենք. Լևոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ հենց ինքը կալանավորվել է, որևէ կարմիր բերետավոր մինչ այսօր թե Լևոն Քոչարյանի դեպքով, թե առհասարակ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Որոշ դեպքերով, նաև Լևոն Քոչարյանի խոշտանգելու փաստի առիթով, նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ կարմիր բերետավոր մինչ այս պահը  պատասխանատվության չի ենթարկվել, գոնե նվազագույնի տիրույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»։ Է.Ալեքսանյանը հիշեցրեց, որ Լ. Քոչարյանին  մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ իբրև նա 2023 թ. սեպտեմբերի 22-ին մասնակցելով խաղաղ ցույցին, հակադրվել և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը, այն է բացել ճանապարհի երթևեկելի հատվածը,  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ գործադրել է բռնություն. «Դրանով պայմանավորված, իբրև Լևոն Քոչարյանը, մինչև մենքենա նստեցնելը, երկու անգամ ոտքերով հարվածել է ոստիկանության մեկ աշխատակցի,  արդեն մեքենայում,  Քոչարյանը չենթարկվելով նրանց օրինական պահանջներին և նպատակ ունենալով խաթարել նրանց ծառայողական գործունեությունը, հարվածել է ոստիկանության երկու աշխատակցի։ Սա է մեղադրանքի բնորոշումը։ Այս մեղադրանքը բնորոշ է քրեական օրենսգրքի 452 հոդվածին»։ Գործով կա երկու վկա և երկու տուժող։ «Տուժողներից մեկը  Հրաչիկ Խաչատրյանն է։ Այն անձն է, որը, ըստ մեղադրանքի, մինչև Քոչարյանին մեքենա նստեցնելը, իբրև ստացել է ոտքերով հարված իր ոտքին։ Տեսանյութ կա, որտեղ երևում, է թե որ հատվածում է  գտնվում Հրաչիկ Խաչատրյանը և արդյո՞ք նա կարող էր ստանալ հարված այդ դիրքում, կամ ստանալ այն եղանակով, ինչպես ներկայացված է մեղադրանքով»,- ասաց նա։ Է. Ալեքսանյանը նշեց, որ կաշկանդված է նախաքննության գաղտնիքով, բնականաբար, չի կարող ասել, թե  ոստիկանության աշխատակիցները ինչ բնույթի ցուցմունքներ են տվել, ասաց՝ բոլոր 4 ոստիկանների ցուցմունքներն արժանահավատ չեն։ Նա նաև նշեց, որ  մոտավորապես 10 կարմիր բերետավոր փորձում էին բերման ենթարկել Լևոն Քոչարյանին և ոստիկանների բոլոր գործողություններն ուղղված էին դեպի Լևոն Քոչարյանը։ «Մենք նպատակային չենք ասում այս կամ այն ապացույցն արժանահավատ է, արժանահավատ չէ, որևէ կերպ խեղաթյուրելու միտում չունենք։ Մեր ողջ նպատակն է այս քրեական վարույթի շրջանակներում պահպանվի ողջմտությունը, օբյեկտիվությունը։ Բայց, ի սկզբանե, ոչ այս ողջամտությունն է պահպանվել, ոչ էլ օբյեկտիվությունը։ Միգուցե իրավապաները մտածում էին, որ պաշտպանության կողմը չունի կամ չի կարող ձեռք բերել այնպիսի անժխտելի փաստական տվյալներ, նաև տեսանյութերի տեսքով, որոնք միգուցե հետագայում մեղադրանքի համար կդառնան որոշակի խնդիր։ Բայց մենք ունենք այդ փաստական տվյալները, ունենք իրավիճակ, որ այս շինծու մեղադրանքը  կառուցված է բացառապես ոչ միայն շահագրգիռ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների, այլ պարզապես ոչ միայն անարժանահավատ, այլ սուտ հայտնած տեղեկությունների հիման վրա»,- ասաց Լ.Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշեց, որ ունեն բացառապես սուտ տեղեկատվության հետ խնդիր և տվյալ պարագայում քրեական հետապնդման մարմինները շարունակում են ապօրինի քրեական հետապնդումը ու ապօրինի քրեական հետապնդման պայմաններում Քոչարյանը գտնվում է  անազատության մեջ։  Փաստաբանն ասաց, որ քրեական վարույթի շրջանակներում իր կողմից  հրապարակված տեսանյութը օբյեկտիվորեն զննության չի ենթարկվել։  «Տվյալ պարագայում ենք ունենք հետևյալ իրավիճակը՝ կարմիր  բերետավորների ցուցմունքները հերքում են տեսանյութում  արտացոլված իրողությունը։ Սա նոնսենս է։ Սովորաբար տեսանյութը, որպես փաստական տվյալ քրեական վարույթի շրջանակներում, համարվում է  օբյեկտիվ փաստական տվյալ, օբյեկտիվ իրականությունը պարզ բացահայտող տվյալ, եթե, իհարկե, տեսանյութը մոնտաժված չէ։ Եթե մենք ունենք օբյեկտիվ ապացույց՝ տեսանյութ, ինչո՞ւ է Լևոն Քոչարյանը կալանավոված, ինչո՞ւ է նրա նկատմամբ հարուցվել այս շինծու  քրեական հետապնդումը։ Բնականաբար, մենք կարող ենք ենթադրություններ, դատոություններ անել, բայց այս հարցի պատասխանը պետք է տա մեղադրանքի կողմը։ Հանրությունը պետք է տեսնի՝ այն ինչ ներկայացնում է  պետությունը,  ի դեմս քրեական հետապնդման մարմինների, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ալեքսանյանը։  Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, կալանավորվել է երկու ամսով սեպտեմբերի 25-ին։ Սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։  
12:53 - 12 հոկտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք |aysor.am|

Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք |aysor.am|

aysor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմը ներկայացրել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, այս մասին հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից։ Հիշեցնենք՝  Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ փաստաբան Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է: Քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր։ Ոստիկանություն հաղորդում էր ներկայացվել, որ Լևոն Քոչարյանը կարմիրբերետավորի է ծեծել։ Տարածված տեսանյութերում երևում է, որ ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները բռնություն են գործադրում Քոչարյանի նկատմամբ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց։
11:39 - 29 սեպտեմբերի, 2023