Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
 |azatutyun.am|

«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել: Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։ Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960-ականներից։
15:48 - 16 ապրիլի, 2024
Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

Թյուրիմացություն է եղել․ երևի ուզում էի ասել՝ սահմանազատման հարցերում ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային․ Քոչարյան |news.am|

news.am: Թյուրիմացություն է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հայստանի ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ արված իր հայտարարությանը: «Նախ ասեմ՝ սահմանազատման խնդիրները քննարկվում են հանձնաժողովում, իսկ գլխավոր շտաբի հետ կապված ես ուզում էի երևի ասել, որ ԳՇ կարծիքը պետք է լինի առաջնային նման աշխատանքների կազմակերպման իմաստով։ Առանց ԶՈՒ գլխավոր շտաբի կարծիքի աշխատանքների արդյունավետ կազմակերպումը կլինի անհնար: Այսինքն՝ հանձնաժողովն իր աշխատանքները կատարում է, բնականաբար, այդ աշխատանքները ճիշտ ձևակերպելու համար պետք է ունենալ տարբեր գերատեսչությունների փորձագիտական եզրակացությունը, իսկ ԳՇ-ի եզրակացությունը պետք է լինի ամենակարևորներից մեկը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է սահմանզատումը հենց Տավուշից սկսել, Քոչարյանն ասել էր․ «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես: Դա կոչվում է Գլխավոր շտաբ»։ Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացրել են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:  
14:24 - 09 ապրիլի, 2024
Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել. Անդրանիկ Քոչարյանը՝ ոսկեպարցիներին տված խոստման մասին |news.am|

news.am: Դրա համար հանձնաժողով կա, դրա համար այսօր՝ ժամը 14:30-ին, լսում ունենք, և՛ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, և՛ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լինելու են այստեղ, և հնարավորություն ունեք այդ հարցը տալ նրանց. Խոսքը վերաբերում է պետական սահմանի արձանագրման գաղափարի շուրջ գնացող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրչադառնալով հարցին, թե ո՞վ է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել հենց Տավուշի մարզից: «Ամեն ինչ միտված է լինելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ն ունի ծրագրով նախատեսված գործառույթներ, որն իրականացնում է: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ կրակոցներով խաղաղություն լինո՞ւմ է՝ Քոչարյանը նշեց՝ կրակոցներ չպետք է լինեն. «Բայց կրակոցները մեզ 30 տարի ուղեկցում են, էլի են ուղեկցելու, ուրիշ բան, որ չպետք է թույլ տալ, որ այդ տրամաբանությունը մշտապես գործի: Կրակոցներն ի վերջո պետք է դադարեն, դրան հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետև այս թշնամանքը երկար տարիների հետևանք է: Այս թշնամանքը հաղթահարելն այդպես հեշտ չի լինելու, որովհետև խաղաղության հասնելը շատ ավելի բարդ է, քան պատերազմ մղելը, իսկ շատ դեպքերում պատերազմ անում են խաղաղությանը հասնելու համար»,- ասաց նա: Հարցին՝ իսկ կհասնե՞նք արդյոք խաղաղության, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ բոլոր պատերազմներն ի վերջո ավարտվում են: «Խաղաղության հասնելու համար պետք է ամեն օր զինված ուժերի կարողություններն ավելացնենք, պաշտպանական, բնականաբար»,- եզրափակեց խոսքը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ 10 օրից նորից կհանդիպի նրանց, սակայն արդեն 15 օրից ավելի է անցել՝ Քոչարյանը պատասխանեց. «Եթե վարչապետը խոստացել է, կարծում եմ՝ նա նկատի կունենա՝ հաշվի առնելով նաև իր զբաղվածությունը։ Եթե վարչապետը խոստացել է՝ չի կարող չանել»։
14:15 - 09 ապրիլի, 2024
 Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Պարզ է, չէ՞, երբ որ սկսել ենք էդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում, պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է՝ որտեղից է ավելի նպատակահարմար, և գտել է էդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել սահմանազատումը սկսել հենց Տավուշից: Արձագանքելով դիտարկմանը, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարել է՝ դեռ որոշում չկա, որ սահմանազատումը պետք է Տավուշի հատվածից սկսվի, Անդրանիկ Քոչարյանն ասաց. - «Դե հիմա աշխատանքները սկսված են»։ Վերջերս լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի», Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը պատասխանել էր․ - «Մենք հող հանձնող չենք»։  
18:17 - 08 ապրիլի, 2024
Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան
 |armenpress.am|

Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է տարածաշրջանում բալանսի վերականգնմանը. Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կողմից զինատեսակների ձեռքբերումը միտված է  տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի վերականգնմանը: Այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում: «Մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծմամբ՝ լինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետև դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների, մեկ անգամ՝ 2016 թվականին, լայնամասշտաբ՝ 2020-ին»,-ասաց Քոչարյանը: Նա կարծում է, որ եթե ԶՈՒ-ն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, ոչ միայն բալանսը կվերականգնվի, այլ նաև բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ: Դրան միտված են նաև բազմաթիվ այլ ծրագրեր:
14:33 - 08 ապրիլի, 2024
«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան
 |aravot.am|

«Արեւմուտքը պատժամիջոցներ չի կիրառի Ադրբեջանի դեմ, մեր պաշտպանության խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում»․ Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե հնարավո՞ր է Արեւմուտքը պատժամիջոցներ ու գործուն քայլեր կիրառի Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու համար։ «Այս կրակոցների արդյունքում՝ չէ։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում, դրանից առաջ, քառօրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո որեւէ պատժամիջոց եղե՞լ է Ադրբեջանի նկատմամբ, ոչ»,- ասաց նա։ Անդրադառնալով ԵՄ հայտարարությանը, որ Հայաստանին ոչ մահաբեր զինատեսակներ կմատակարարեն, Քոչարյանն ասաց, որ զինատեսակները մահաբեր եւ ոչ մահաբեր դիտարկելը սխալ է, խոսքը պաշտպանական եւ ոչ պաշտպանական բնույթի զինատեսակների մասին է։  «Բնականաբար մենք հիմա կենտրոնացած ենք պաշտպանական խնդիրների լուծման վրա, դա կլինի ինժեներական բնույթի, հակաօդային պաշտպանության։ Այսինքն՝ մեր կողմից ձեռք բերված կամ ձեռքբերվելիք զինատեսակները միտված են տարածաշրջանում սպառազինության խախտված բալանսի կարգավորմանը, որովհետեւ դրա խախտումն էր, որ հակառակորդին տվեց հնարավորություն՝ անցնել ռազմական գործողությունների»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Ադրբեջանը հիմա էլ է զինվում, դարձյալ անհամաչափություն կա, նա պատասխանեց․ «Ափսոս, որ դուք չունեք հնարավորություն, որ մասնակցեիք 2023 թվականի բյուջեի կատարողականի փակ քննարկմանը, որտեղ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրեց ոչ միայն սպասվելիք պայմանագրերի կատարումը, այլ նաեւ կնքված պայմանագրերի կատարված լինելը։ Մեր ընդդիմադիր գործընկերները ուշադիր լսեցին, նրանց մեկը-երկուսը նույնիսկ դուրս եկան եւ ձեր ներկայությամբ ասացին, որ իրենք հուզվել են եւ իրենց լացը եկել է։ Ես պատասխանեցի, որ կարելի էր հուզվել նաեւ այն կատարված աշխատանքի ծավալը լսելուց հետո, որով պետք է վստահություն ձեռք բերել, որ երկիրը պարապ նստած չէ։ Բայց այնքան ուրախացա, որ վերջերս ադրբեջանցիներն ինչ-որ դիրքից նկարել էին մեր ինժեներական դիրքերը։ Եվ ինչ-որ մեկը շատ լավ համեմատել էր՝ Սեյրան Օհանյանի «բանկա-բուտուլկեքը» եւ 2018 թվականից հետո մեր ինժեներական կառույցների տարբերությունը։ Մինչեւ լայնածավալ պատերազմը այդպիսի մի դիրք Ղարաբաղում կահավորել էին, եւ այնտեղ մենք ոչ միայն զոհ չունեցանք, վիրավոր էլ չունեցանք։ Ես կարծում եմ, որ եթե մեր Զինված ուժերն իր բարեփոխումների ծավալը շարունակական դարձնի, կհասնենք այն նպատակին, որ ոչ միայն բալանսը վերականգնվի, այլ նաեւ բանակում ծառայողները կունենան այդ ամենը տնօրինելու հմտություններ։ Ես չեմ ուզում թերագնահատել հակառակորդի ցանկությունները եւ նպատակները, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս մի բան գիտակցենք, որ մեր պաշտպանության հիմնական խնդրի լուծումը գտնվում է Հայաստան պետության ձեռքում եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության շնորհիվ»։
14:22 - 08 ապրիլի, 2024
Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան  |aysor.am|

Էսկալացիայի վտանգ չեմ տեսնում. խաղաղության գործընթացին խանգարում են նաև Հայաստանի ներսում. Անդրանիկ Քոչարյան |aysor.am|

aysor.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմամբ՝ պետք է անել ամեն ինչ, որ սահմանին կրակոցներ չլինեն։ «Ապակիներ են կոտրվել, ապակիները կվերանորոգենք ու ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նույնիսկ ԵՄ դիտորդների մակարդակով ու հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՔՊ-ականի խոսքով՝ հիմա կրակոցներն անկանոն են, անիմաստ ու աննպատակ։ Նա ասաց, թե եթե անհրաժեշտ լինի՝ հայկական կողմը կպատասխանի հակառակորդին։ Քոչարյանը կրակոցները պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով։ «Այդպես շատ է եղել, ապրիլի 5-ի հանդիպման հետ կապ չունի»,- ասաց նա։ Անդրանիկ Քոչարյանը էսկալացիայի վտանգ չի տեսնում. «Երբ կտեսնենք՝ կանցնենք լիարժեք պաշտպանության»։ Հարցին՝ Ադրբեջանի գործողությունները խաղաղության գործընթացին չեն խանգարո՞ւմ՝ պատասխանեց, թե խանգարողները նաև Հայաստանի ներսում են։  
13:54 - 08 ապրիլի, 2024
Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները գնահատական ստանան. Քոչարյանը՝ ադրբեջանական սադրանքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին օրերին ադրբեջանական կրակոցները համարում է անիմաստ ու աննպատակ, որոնք պետք է գնահատականի արժանանան: Քոչարյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն՝ նույնիսկ նաև եվրադիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն: Հիմա կրակոցներն անկանոն, անիմաստ ու աննպատակ են»,-ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով՝ եթե անհրաժեշտություն լինի, հայկական կողմը կպատասխանի կրակոցներին:  Պատգամավորն այս լարվածությունը պայմանավորում է Ադրբեջանի հիստերիկ դրսևորումներով: «Գործողություններ են, որոնք որևէ իմաստ չունեն: Ոչ մի հարց չի լուծում: Ընդամենը կրակոցներ են: Դիտորդների գործողությունների շնորհիվ պետք է արգելել այդ կրակոցները: Եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»,-հավելեց նա:  Պատգամավորն ադրբեջանական կրակոցները չի կապում Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ապրիլի 5-ին կայացած հանդիպման հետ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է, որ Բաքուն էսկալացիայի է տանում, որ ռազմական գործողություններ լինեն՝ Քոչարյանն ասաց, որ չի տեսնում: «Երբ որ կտեսնենք, մենք կանցնենք մեր բնակավայրերի լիարժեք պաշտպանության»,-նշեց նա:  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օերինսահմանագոտու մի շարք ուղղություններում տարբերտրամաչափի հրաձգային զենքերից փոփոխականինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերիուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերինախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-իգիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածումտեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակայինկրակի հետևանքով վնասվել են քաղաքացիականենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղգյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքրտրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն ևոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույնգյուղի տներից մեկի պատուհանը:  
13:09 - 08 ապրիլի, 2024
Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

aysor.am: Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. ԱԺ պետաիրվական հանձնաժողովի նիստին դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ «Իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։ Կներեք, դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,-ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին։ «Պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել, իրենք ասում են էտ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ»,-հարցրեց նա։ Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։ «Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,-ասաց նախարարը։ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել  համակարգերում մինչև 2018թ.-ը։ «Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։ Կխնդրեմ՝ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,-ասաց նախարարը։
12:53 - 26 մարտի, 2024
Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Շուտով Քննչական կոմիտեն հայտարարություն կանի, թե ինչ հոդվածներ են դնում: ԱԱԾ-ն իր հայտարարությունն արդեն արել է եւ օրվա ընթացքում դուք տեղեկացված կլինեք նաեւ հոդվածների բովանդակությանը, ինչի համար են դրանք դրված: Ադրբեջանն էլ չի հերքում, որ խոսքը մեկ հոգու մասին է, երկրորդ անձ չկա»,-ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս է զինված ադրբեջանցին կարողացել հատել սահմանը, Քոչարյանը պատասխանեց. «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական գծերի միջակայքում, որ կարող են ցանկության դեպքում անցնել, բայց շատ կարեւոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են: Այսինքն հիմա շատ դժվար է աննկատ մեր բնագծերն անցնել: Ամեն անգամ մենք այդ բնագծերի կարողություններն ավելացնելով  համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնան իրականություն: Առաջադրվող հոդվածներից պարզ կդառնա՝ ինչ նպատակով է ինքը անցնել մեր բնագծերը: Ես կարծում եմ, որ քանի որ զենք է եղել իր մոտ, ամեն ինչ էլ կարող ենք ասել. Կարող է լինի դիվերսիա, կարող է լինի մոլորված, կարող է լինի հարբած, կարող է լինել նաեւ իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունք, որ նա փորձի հայտնվել մեր իշխանության ներքո»: Քոչարյան ը հստակեցեց, որ հոդվածից է կախված լինել, թե արդյոք նրան կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. «Դրանից հետո մենք ադրբեջանական կողմի հետ ունենք հնարավորություն խոսելու: Մենք էլ գերիներ ունենք: Նախորդ դեպքում, որը վիճահարույց էր, սպանության դեպք կար, բայց տեսանք, որ գերիների փոխանակման հետ կապված գտնվեց իրավական լուծումը»:
15:34 - 28 փետրվարի, 2024
Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Հայկական կողմը 4 զոհ ունի. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», - ասաց Քոչարյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե առավոտյան սահմանին «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ «ի պատասխան հայկական ԶՈՒ-ի երեկվա սադրանքի»։ Հիշեցնենք նաև, որ երեկ ՊՆ ՌՈ-ից հայտնել էին, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս․թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին, հետաքննվում է: Հենց այս դեպքն է ադրբեջանական կողմը «սադրանք» որակել։
12:17 - 13 փետրվարի, 2024
Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ալիեւի ամեն ասածին պետք է լուրջ վերաբերվել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանության փոփոխությունը նախընտրական տրամադրությունների հետ կապ ունի։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Նրա ամեն մի ասածին մենք  լուրջ պետք է վերաբերվենք։ Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք, մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- նշեց նա։ Նա ասաց՝ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է. «Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կարողանա ուժի  միջոցով վերցնել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», Քոչարյանը պատասխանեց․ «Ադրբեջանը կարող է շատ ցանկություններ ունենալ։ Ուրիշ բան, մենք այդ ցանկությունները այսօր կանխելու հնարավորություն ստեղծել ենք, թե ոչ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք ստեղծել ենք, Քոչարյանն ասաց, որ ամեն օր ստեղծում են։ Հարցին՝ առանց սահմանազատման Հայաստանը պատրա՞ստ է խաղաղության պայմանագիր ստորագրել, Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Սահմանազատման խնդիրը շատ կարեւոր է։ Եթե հասնենք նրան, որ հակառակ կողմն ընդունի, որ սահմանազատման պրոցեսն անխուսափելիորեն պետք է իրացվի, որպեսզի մեր փոխվարչապետը կարողանա այդ կետը ֆիքսել, այդտեղից մենք կհստակեցնենք այդ կետից հետո թե հաջորդ կետերը ինչպես պետք է ամրացնենք եւ տիրություն անենք»։
17:17 - 11 հունվարի, 2024
Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան
 |azatutyun.am|

Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ ՀՀ տարածքներից. Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության հաձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Բաքուն փորձի իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը» ստանալ ուժի միջոցով։ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարեց, որ մերժում է զորքերի հայելային հետքաշման Երևանի պահանջը և ոչ մի քայլ ետ չի գնալու զբաղեցրած դիրքերից։ Քոչարյանը վստահ է՝ Հայաստանի ուժեղացումը կստիպի Ալիևին հետ գնալ Հայաստանի տարածքներից։ - Ալիևն ասել է, որ ոչ մի քայլ ետ չեն գնալու զբաղեցրած դիրքերից: Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի օկուպացված տարծքներն ազատելու հարցի լուծումը, եթե ետ չեն գնում: - Խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի բոլոր պայմանները կատարելով: - Ի՞նչն է ստիպելու Ալիևին ետ գնալ մեր տարածքներից:  - Մեր պետության ուժեղացումը, մեր անվտանգային համակարգի ուժեղացումը:  - Մոտ ապագայում տեսնում ե՞ք, որ նրանք դուրս կգան մեր տարածքներից:  - Այո՛, և նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով:  - Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կարող է ուժի միջոցով վերցնել իր պահանջած «Զանգեզուրի միջանցքը»:  - Ադրբեջանը շատ ցանկություններ կարող է ունենալ, ուրիշ բան՝ մենք դրանք կանխելու հնարավորություն էսօր ստեղծե՞լ ենք, թե՞՝ ոչ: Մենք ստեղծում ենք ամեն օր:  - Բայց կգնա՞ Ադրբեջանը այդպիսի քայլի։  Դե կգնա, մեզ ինչ է մնում, պիտի պաշտպանվենք, թե չէ:  - Այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։  - Իհարկե:
17:12 - 11 հունվարի, 2024
Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։ Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։ «Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։  Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
13:33 - 10 հունվարի, 2024
Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին և այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։ Հարցին, թե հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ են նոր իրողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին հանրությանն ավելի շատ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո նախագահ Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների շուրջ պարզաբանումներ ստանալը, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։ Անդրադառնալով հարցին, թե բավարարված է Սամվել Շահրամանյանի տված բացատրություններով՝ Քոչարյանն ասաց․ «Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։  Ինձ համար բացահայտվել են այնպիսի իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն, որևէ մեկը իրավասու չէր ստանալու: Մենք մեղավորությունը բացահայտելու համար չենք այստեղ: Մենք իրողությունները, երևույթները  և դրանց դրսևորումների հետ կապված հարցեր ունենք, ստանում ենք պարզաբանումներ, իսկ վերջնական եզրակացությունը, երբ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվեն, դա կնշանակի, որ այլևս մենք ոչ մեկին իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու: Այն ինչ արեցինք, արդեն արեցինք, դրանք հսկայական ծավալի աշխատանքներ են և դրանք վերլուծելու համար ահագին աշխատանք է սպասվում: Քոչարյանը հավելեց, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր կայացրած որոշումների վերաբերյալ։ Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։ 
16:21 - 24 նոյեմբերի, 2023