Կորոնավիրուս

Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի և մարզի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի և մարզի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Դեկտեմբերի 1-ին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: «Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ: Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:02 - 02 դեկտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանը պնդում է` կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվ չի թաքցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության և Առողջապահության նախարարության կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի տարբերությանը: Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վիճակագրական ծառայությունն ամփոփում է Հայաստանում գեներացվող բոլոր տեղեկատվական աղբյուրներից ինֆորմացիան և Հայաստանում իրավիճակի մասին թափանցիկ կերպով տվյալներ տալիս: «Արմեդ» համակարգը ժամանակի ընթացքում, երբ ընդլայնել է իր տեղեկատվական շտեմարանի բովանդակությունը, ինչ-որ պահի ինֆորմացիայի կորուստ է եղել, բայց դա չի նշանակում, որ այն ինչ-որ առումով թաքցվել է կամ չի մտել մեր երկրում արձանագրված տվյալների մեջ»,- ասաց Ավանեսյանը: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել է  ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:
14:34 - 02 դեկտեմբերի, 2021
Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների կանոնները պետք է հստակորեն պահպանվեն. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Սննդի կետերը, որոնք կհրաժարվեն կիրառել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Կառավարության նոր սահմանափակումները, վարչական տույժերի կենթարկվեն: Այդ մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Սննդի կետերի հետ կապված սահմանափակումների սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Եթե չեն պահպանվում, ինչպես այլ իրավակարգավորումների դեպքում՝ կան սանկցիաներ: Բազմից կրկնում եմ, որ, ցավոք սրտի, այս համավարակը ստեղծել է ճնշում և՛ առողջապահական համակարգերի, և՛ տնտեսությունների վրա, և ազգային անվտանգության առումով շատ լուրջ մարտահրավեր է. բայց ո՞րն է մեր ճանապարհը. եթե մենք չենք կիրառում սահմանափակող միջոցառումներ, ապա ի՞նչ իրավիճակի առջև ենք մենք կանգնում. շատ ավելի վատ և՛ առողջապահական, և՛ տնտեսական, և՛ բոլոր առումներով, այսինքն՝ ճիշտ ժամանակին կիրառված սահմանափակող միջոցառումները մեզ հնարավորություն են տալիս պաշտպանելու առաջին հերթին մարդկանց կյանքն ու առողջությունը, բայց նաև տնտեսությունը. նաև հենց նույն ռեստորանները, նաև նույն համերգային և այլ գործունեությունը, որովհետև եթե մենք ունենում ենք կառավարելիության շրջանակից դուրս հիվանդացության աստիճան, ապա բոլորս հասկանում ենք, որ խնդիրն անդրադառնում է բոլորիս վրա»,- նշեց նախարարը:
14:10 - 02 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ին կատարվել է 552 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպքեր: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 3 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 44-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 230 քաղաքացու հետազոտություն, որոնցից 4 068-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:47 - 02 դեկտեմբերի, 2021
Հայաստանում «օմիկրոն»  շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Հայաստանում «օմիկրոն» շտամով վարակված որևէ քաղաքացի չի հայտնաբերվել․ Նիկո Փաշինյան

Այսօր՝ կառավարոթւյան նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված կա իրադրության որոշակի մեղմացում․ «Մյուս կողմից սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ «օմիկրոն» անվանված։ Դեռևս Հայաստանում չի հայտնաբերվել այդ շտամով վարակված որևէ քաղաքացի, բայց դեռևս հստակ չի՝ այս նոր շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ, վարակված մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը և դեռևս պարզ չի նաև, թե պատվաստանյութերի ազդեցությունը ինչպիսին կլինի, հետևաբար առաջիկայում մենք պետք է որևէ կերպ չթուլացնենք մեր զգոնությունը՝ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ շոշափելի արդյունքներ են գրանցել․ «Ես ընդհանրապես հենվում եմ երկրորդ պատվաստաման թվերի վրա, որտեղ մենք շոշափելի և էական թիվ ունենք․ արդեն 480.000-ի շեմը հատել ենք և մոտենում ենք 500.000-ին։ Բացի շաբաթ կիրակի օրերից՝ մեզ հաջողվում է օրը 20.000-ից ավել պատվաստումներ իրականացնել և հիվանդանոցային կարողությունների լարվածությունն էլ էականորեն նվազել է»։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նույնպես նոր հայտնաբերված շտամին անդրադարձավ․ ասաց՝ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե հիվանդացության ծանրության առումով ինչ պատկեր կա, և թե պատվաստանյութերի ազդեցության նվազում գրանցվում է, թե ոչ․ «Առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում ավելի հստակ պատկերը արդեն իսկ կունենանք, բայց մի բան պարզ է, որ անգամ եթե պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի` տվյալ շտամով վարակելիության առումով, միևնույնն է, հիվանդության ծանր ընթացքով և մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ ամենաարդյունավետ և կարելի է ասել միակ միջացը հիվանդության դեմ պայքարելու»։ Նախարարը ընդգծեց, որ անհրաժեշտ է շարունակել պատվաստումային գործընթացը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում 18 տարին լրացած քաղաքացիների 40%-ը ստացել է առաջին դեղաչափը,  իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 23.9%-ը։
11:39 - 02 դեկտեմբերի, 2021
ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը |armenpress.am|

ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին: Վարակված անձը, որը լիովին պատվաստած է եղել, միայն վերջերս է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան էնթոնի Ֆաուչին: «Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,-նշել է նա: Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը: Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝  «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում: Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:24 - 02 դեկտեմբերի, 2021
Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։ Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։ Բարձրացված հարցը Պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը: Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն: Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։
10:45 - 02 դեկտեմբերի, 2021
Քովիդ-19-ով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022 թ․-ի հունիսի 20-ը․ ճամփորդական սահմանափակումներ

Քովիդ-19-ով պայմանավորված՝ ՀՀ տարածքում կարանտինը սահմանված է մինչև 2022 թ․-ի հունիսի 20-ը․ ճամփորդական սահմանափակումներ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է COVID-19-ով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներ։ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով). մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ* մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ* Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 6 տարեկան 11 ամսական 29 օրական երեխաների համար։ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց կողմից սերտիֆիկատները ներկայացվում են «Путешествую без COVID-19» բջջային հավելվածի միջոցով: Օտարերկրացիների համար ՀՀ մուտքը շարունակում է բաց մնալ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով՝ բացառապես ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամվա վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։ Վերջիններիս մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է՝ վերը նշված սերտիֆիկատներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում, ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: ՊՇՌ հետազոտության հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտինը սահմանված է 2022 թվականի հունիսի 20-ը։ Պատվաստման սերտիֆիկատը կարող է ներկայացվել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով, պաշտպանված QR կոդով, որի միջոցով հնարավոր է ստուգել պատվաստման սերտիֆիկատի համար ներկայացվող բոլոր պահանջները: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: Բացասական թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ չներկայացնելու և նմուշառումից կամ հետազոտությունից հրաժարվելու դեպքում կիրառվում է մեկուսացում 14 օրացուցային օրով։ * Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը/պատվաստումն իրականացրած բժշկական հաստատության կոնտակտային տվյալները և կազմակերպության անվանումը պարունակող ձևաթղթով՝ նշելով. հետազոտված/պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը կամ սոցիալական ապահովության քարտի համարը, կամ պետական առողջապահական ապահովագրության անհատական համարը, կամ սերտիֆիկատի միասնական նույնականացման համարը՝ Եվրոպական միության անդամ պետություններից ներկայացվող սերտիֆիկատի դեպքում, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը:
21:36 - 01 դեկտեմբերի, 2021
Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|

Հունաստանում պատվաստումից հրաժարված 60-անց մարդկանց կտուգանեն ամսական 100 եվրոյով |hetq.am|

hetq.am: Հունաստանի իշխանությունները որոշել են 60 տարեկանից բարձր քաղաքացիների համար պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։  Վարչապետի խոսքով՝ մինչև հունվարի 16-ը Հունաստանի 60-ից բարձր բնակիչները պետք է հերթագրվեն բժշկի մոտ և ստանան պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Հակառակ պարագայում յուրաքանչյուր ամիս նրանք ստիպված կլինեն վճարել 100 եվրո վարչական տուգանք։ Ինչպես նշում է Reuters-ը, Հունաստանում կենսաթոշակի միջին չափը կազմում է 730 եվրո։ Տուգանքներից ստացված գումարը կհավաքվի հատուկ ֆոնդում, որը կուղղվի հիվանդանոցների ֆինանսավորմանը։  Պարտադիր պատվաստման որոշումը Միցոտակիսը բացատրել է նրանով, որ Հունաստանի հիվանդանոցներում հիմնականում հայտնվում են այս տարիքային խմբի չպատվաստված բնակիչները։ «Դա պատիժ չէ։ Ես կասեի, որ դա կյանքի գինն է»,- հայտարարել է հունական կառավարության ղեկավարը։  Միցոտակիսը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս պետք է ստանա խորհրդարանի հավանությունը, սակայն սպասվում է, որ օրենսդիրը կընդունի այն։ Ընդդիմադիր «Սիրիզա» ձախամետ կուսակցությունը նորամուծությունն անվանել է «պատժիչ»։ 
21:08 - 01 դեկտեմբերի, 2021
Չպատվաստված քաղաքացիները յուրաքանչյուր 7 օրը մեկ  պետք է գործատուին ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

Չպատվաստված քաղաքացիները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17 և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24 հրամաններում, ըստ որի՝ չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։   Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։   Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են՝ բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:   Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:  
15:37 - 01 դեկտեմբերի, 2021
Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին

Լենա Նանուշյանը մասնակցել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Այս մասին հայտնում են նախարարությունից, մանրամասնելով, որ վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Նշվում է, որ նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` առավել պատրաստ դիմակայելու թե՛ ներկա վարակի հնարավոր զարգացումներին, թե՛ գալիք վարակներին: Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանին ելույթով հանդես է եկել Լենա Նանուշյանը, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը քննարկվող հիմնական թեմայի` համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարության վերաբերյալ: Հայաստանը սկզբունքորեն աջակցում է համաճարակի կանխարգելման և դրա դեմ պայքարի համար նոր իրավական պարտադիր փաստաթուղթ մշակելու ջանքերին։ «Կարծում ենք, որ COVID-19 համաճարակի դասերը դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն և պահանջում են ավելի խորը քննություն: Նախքան համաճարակի դեմ պատրաստվածության և արձագանքման իրավական պարտավորեցնող պայմանագիրը հաստատելու որոշում ընդունելն, անհրաժեշտ է լրջորեն գնահատել անդամ-պետությունների մակարդակով առողջապահական կանոնակարգերը», - ասել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ Հայաստանն աջակցում է միջկառավարական բանակցային մարմնի ստեղծման առաջարկին, և այս բոլոր մարտահրավերների դեմ կմշակի համապատասխան արձագանք-լուծումներ, կորոշի միջազգային նոր փաստաթղթի շրջանակը, բովանդակությունը, կառուցվածքն ու վերջնական կարգավիճակը:
14:19 - 01 դեկտեմբերի, 2021