ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան
 |tert.am|

Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ Հայաստանի դաշնակից։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Երբ-որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից»,- ասել է նա։ «Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ»,- ասել է նա։
23:20 - 22 ապրիլի, 2024
ՀԱՊԿ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. Թասմագամբետովը՝ Փաշինյանի մասնակցության մասին
 |tert.am|

ՀԱՊԿ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. Թասմագամբետովը՝ Փաշինյանի մասնակցության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը:Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ Երևանը «սառեցրել է» մասնակցությունն այս կազմակերպությանը։
12:57 - 22 ապրիլի, 2024
Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ինքը դեռ չի որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։ Ռուսաստանյան դիվանգիտության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ Երևանն ու Մոսկվան շարունակում են դաշնակիցներ մնալ, ընդ որում, ըստ Լավրովի, «ոչ միայն իրավաբանորեն»։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձահանքել։ Լավարովը այս մասին խոսում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին, որին Հայաստանն իր մասնակցությունն ու դրա ձևաչափը չի հաստատել։
15:16 - 19 ապրիլի, 2024
Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|

Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հրաժարվել է օգտագործել «սառեցում» հասկացությունը՝ կապված կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ։ Նա նշել է, որ Երևանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը՝ ասելով, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր անդամներին։ ««Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունության ծավալը որպես կազմակերպության անդամ, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,- ասել է Տասմագամբետովը։ Նա նշել է, որ  ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն իրավասություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ կազմակերպության անդամը հնարավորություն ունի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներ և սպառնալիքներ կան, որոնք հաճախ տեղական վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես էքզիստենցիալ»։ Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
18:01 - 16 ապրիլի, 2024
ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին |1lurer.am|

1lurer.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է իր ինքնիշխան տարածքը կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես նրանք արձագանքեցին Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Որովհետև, համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է»,- ասվում է կազմակերպությունում։ Այնտեղ հիշատակված փաստաթուղթը 2010 թվականին Մոսկվայում ստորագրված Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման կարգավիճակի մասին համաձայնագիրն է։ ՀԱՊԿ-ում նշել են, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»: Մարտի 12-ին կառավարությունում հրավիրված ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի «այն հարցին, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»։ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպությունը և Ռուսաստանը «հստակ դիրքորոշում» են հայտնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» է Մոսկվայի և կազմակերպության համար։ «Սակայն, երբ 2021 թվականի մայիսին Ադրբեջանի ներխուժման ժամանակ Հայաստանն արձանագրեց, որ կարմիր գիծն անցել է, ՀԱՊԿ-ը չարեց այն քայլերը, որոնք նշված են կանոնադրությամբ»,- ասել էր վարչապետը։ Այնուհետև եղան «Ադրբեջանի ներխուժումները 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին»,- հավելել է Փաշինյանը։
18:41 - 01 ապրիլի, 2024
Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։ Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
10:33 - 29 մարտի, 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը և միևնույն ժամանակ հավելել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում։    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը նման կարծիք է հայտնել «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։ «Մենք Հայաստանի ղեկավարության կողմից ակնկալում ենք  քաղաքական սթափություն և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,- նշել է քարտուղարն՝ անդրադառնալով  հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասո՞ւմ են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։ Իմանղալի Թասմագամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։ «Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- ասել է Թասմագամբետովը։
14:38 - 28 մարտի, 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը
 |factor.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը |factor.am|

factor.am: Տեսանելի ապագայում ՀԱՊԿ-ի ընդլայնումը, ամենայն հավանականությամբ, կավելացնի կազմակերպության խաղաղապահ առաքելությունների անհրաժեշտությունն աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ըստ Թասմագամբետովի՝ հին աշխարհակարգի փլուզման պայմաններում, որն ուղեկցվում է հնի վերսկսմամբ և նոր հակամարտությունների ի հայտ գալով, զգալիորեն մեծանում է ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությունը։ «Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա, դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու շարժիչ»,- նշել է գլխավոր քարտուղարը։ Ըստ Տասմագամբետովի՝ «ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար»։ «Գլխավոր բաներից մեկը, կարծում եմ, կարելի է համարել բլոկային խիստ կարգապահության բացակայությունը և կազմակերպության ներսում որոշումների կայացման ժողովրդավարական ընթացակարգը»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է՝ կարևոր է նաև այն, որ ՀԱՊԿ-ն առաջնահերթություն է տալիս ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։  
12:53 - 28 մարտի, 2024
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
 |tert.am|

ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը |tert.am|

tert.am: ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը պարզաբանել է պատճառը․ «Չի միացել։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։
15:53 - 27 մարտի, 2024
ՀԱՊԿ-ի քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կառույցում․ Փաշինյան
 |factor.am|

ՀԱՊԿ-ի քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կառույցում․ Փաշինյան |factor.am|

factor.am: Հունական ekathimerini-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին և կառույցին Հայաստանի մասնակցության փաստացի սառեցմանը։ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես, 2021-2022 թվականներին։ Գործնական արդյունքը [ՀԱՊԿ-ի այս քաղաքականության] այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք չենք արգելափակում ՀԱՊԿ-ի որոշումները, ոչ էլ մասնակցում ենք դրանց»,- ասել է Փաշինյանը։ Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, Փաշինյանն ընդգծել է․ «Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս առումով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերություններն անվտանգության հարցերի շուրջ»։  
11:54 - 26 մարտի, 2024
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա. Զախարովան |azatutyun.am|

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա. Զախարովան |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք»։ «Ինձ թվում է, որ դա չի առնչվում Հայաստանի իսկական սկզբնական և ազգային շահերին»,- նշել է նա՝ Բրյուսելին մեղադրելով Հայաստանի քաղաքացիներն ՀԱՊԿ-ի դեմ տրամադրելու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հայտնել է, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Պատճառների մասին բազմիցս հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները․ մասնավորապես՝ որ, չնայած Երևանի պահանջներին, ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ 2022թ․ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ռազմական դաշինքից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին։ Իր վերջին ասուլիսին ևս կրկնեց այդ միտքը։
10:37 - 16 մարտի, 2024