ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ: Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Քննարկվել է նաև 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման: Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:
12:27 - 28 հունվարի, 2025
Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|

Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկն է. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, և դա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանքն է՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերին: Գերատեսչությունում ափսոսանք են հայտնել, որ Հայաստանում հաճախ դրական են արձագանքել Արևմուտքի խոստումներին, նշել «ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության անկյունաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրի տնտեսական բարեկեցության գրավականն է»: «Մենք բազմիցս ցույց ենք տվել հայ բարեկամներին, որ ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Բրյուսելում իրենց գործընկերների ճակատագրի ու շահերի մասին իսկապես չեն մտածում»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: Բացի այդ, մեջբերվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսումն այն մասին, որ ԱՄՆ-ի վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն չի ունենա։ «Մոսկվայում միշտ փայփայել և շարունակում են փայփայել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրին, որոնք ձևակերպված են երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրման միավորումների շրջանակում։ Ընդ որում՝ Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ «պրոյեկտներ», որոնց իրագործումը կործանարար ազդեցություն կունենար Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։ Գերատեսչությունը նաև բարձր է գնահատել 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Ընդգծվել է նաև՝ եվրասիական ինտեգրումն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։ 
19:16 - 24 հունվարի, 2025
Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը |armenpress.am|

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ հայ-իրանական պետական ​​սահմանի անցակետից ռուս սահմանապահների դուրսբերումը որևէ մեծ սկանդալի աղբյուր չի կարող լինել, քանի որ այդ հատվածում իրավիճակը մշտապես հանգիստ է եղել։  Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  «Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին, ապա հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեր խնդրանքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահները ժամանակավորապես ներգրավված էին Հայաստանի և Իրանի սահմանի անվտանգության ապահովման գործում, և ժամանակն անցնելուց հետո մենք շնորհակալություն հայտնեցինք ռուսական կողմին և Ռուսաստանի համապատասխան ծառայությանը մեր սահմանին նման երկարատև ծառայության համար։ Մենք տեղեկացրել ենք, որ մեր սահմանի այս հատվածն այսուհետ կարող է պաշտպանվել մեր իսկ ուժերով, և ես կարծում եմ, որ այստեղ որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա»,-ընդգծել է Միրզոյանը։ Նախարար Միրզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է շատ հանգիստ, ազատ, այնտեղ երբեք խնդիրներ չեն եղել:   ՀՀ ԱԳ նախարարը նաև նկատել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության ուժեղ պայմանագրեր ունի, Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես դաշնակիցներ են համարվում։  «Մենք շատ լավ ու բարիդրացիական հարաբերություններ ունենք Իրանի հետ, և ահա այժմ նաև Ռուսաստանն է գործընկերային հարաբերություններ զարգացնում Իրանի հետ։ Կարծում եմ, որ բոլոր երկրները կշահեն այս համագործակցությունից»,-ասել է Միրզոյանը։  2024 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից ՌԴ սահմանապահները դուրս կգան հայ-իրանական սահմանի անցակետից, այդտեղ ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ սահմանապահ ծառայության ուժերով։ 
17:30 - 21 հունվարի, 2025
Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին |armenpress.am|

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և դրանցում առկա բարդությունները, հայտարարել է, որ չգիտի մի երկիր, որի հետ հարաբերությունները կարելի է պարզ անվանել։    Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։  «Ես չգիտեմ մի երկիր, որի հետ հարաբերությունները պարզ կանվանեի»,-նշել է Լավրովը։  Նա կարծիք է հայտնել, որ նման բան չի լինում, քանզի ցանկացած հարաբերություններում կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և որքան մոտ են երկրներն ու ժողովուրդները, այնքան հարուստ է նրանց փոխգործակցությունը բոլոր ոլորտներում՝ քաղաքական, անվտանգության, տնտեսական, հումանիտար, մշակութային։  Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ որքան հարուստ են հարաբերությունները, այնքան գործնական հարցեր են առաջանում։  «Բացի դրանից, իհարկե, կան քաղաքական բնույթի հարցեր, որոնք, ինձ թվում է, միտումնավոր կերպով որոշ շրջանակների կողմից սրվել են։ Դրա մասին ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել են, այդ թվում՝ իրենց վերջին հանդիպումների ընթացքում»,- ասել է Սերգեյ Լավրովը։  Լավրովը նաև հայտնել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ պայմանավորվել են, որ ինչպես նախկինում տեղի ունեցած հանդիպումներում, այնպես էլ այսուհետ անկեղծորեն և բացեիբաց խոսելու են միմյանց հետ այն հարցերի շուրջ, որոնք Ռուսաստանի վերաբերյալ անհանգստություններ են առաջացնում Հայաստանի մոտ կամ Հայաստանի վերաբերյալ՝ Ռուսաստանի մոտ։  «Կփորձենք քայլեր ձեռնարկել, որպեսզի մեդիադաշտը չօգտագործվի մեր երկրներին բարին չցանկացողների կողմից նորմալ աշխատանքային հարաբերություններն ինչ-որ բարդ հարաբերությունների վերածելու համար»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Երևանն ու Մոսկվան ունեն ամբողջական պատրաստակամություն՝ ծավալելու անկեղծ և բաց երկխոսություն։ 
17:14 - 21 հունվարի, 2025
Հետագայում ինչ կլինի, կորոշենք հետո․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին ռուս լրագրողի հարցի շուրջ
 |factor.am|

Հետագայում ինչ կլինի, կորոշենք հետո․ Միրզոյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին ռուս լրագրողի հարցի շուրջ |factor.am|

factor.am: Կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծում ժամկետներ կամ կոնկրետ մեխանիզմներ նշված չեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։ Վերջինս նշել է, որ օրինագիծը հրապարակային փաստաթուղթ է և բոլորը կարող են ծանոթանալ դրա բովանդակությանը։ Նա նշել է, որ արտախորհրդարանական ուժերը հավաքել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունն ու այս նախաձեռնությունն ավտոմատ կերպով վերածվել է օրինագծի, որը վերաբերյալ խորհրդարանում դեռ պետք է քվեարկության անցկացվի։ «Կառավարությունը հավանություն է տվել օրինագծին: Ենթադրվում է, որ իշխող մեծամասնությունը «կողմ» կքվեարկի, և առայժմ այդքանը։ Ինչ կլինի հետո, կորոշենք հետո: Այս օրինագիծն այլ բան չի ենթադրում»,- ասել է Միրզոյանը: 
16:11 - 21 հունվարի, 2025
Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի |armenpress.am|

Լավրովը վստահեցնում է՝ Մոսկվան Երևան-Բաքու կարգավորման գործընթացում կողմնակալ վերաբերմունք չունի |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում որևէ մեկի կողմը չի զբաղեցնում․ Ռուսաստանն առաջին հերթին խորապես շահագրգռված է իրավիճակի կարգավորմամբ և իր եղբայրական ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ։   Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որ հաճախ ինչպես պաշտոնական շրջանակներում, այնպես էլ մամուլում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշումների սինխրոնացում, երբեմն էլ դրանք նույնանում են, և այդ իրավիճակում ինչպե՞ս կարող է Մոսկվան նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։   Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որևէ կողմ չի զբաղեցնում։  «Ձեր հարցից ելնելով՝ Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հարավային Կովկասի պրոբլեմատիկայի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում մենք որևէ մեկի կողմն ենք զբաղեցնում, բայց այդպես չէ։ Մենք զբաղվում ենք հարցերով, որոնք, մեր կարծիքով, ակտուալ են։ Զբաղվում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով՝ հիմնված մեր այն խորը հետաքրքրության վրա, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը ։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը ռազմավարական և դաշնակցային գործընկերություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ «Մոսկվան խորապես հետաքրքրված է դրանով (խմբ․ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ)՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք Հարավային Կովկասից հեռու են տեղակայված և առաջ են մղում այլ օրակարգ, որը նպատակ ունի հնարավորինս երկար պահպանել այստեղ լարվածությունը՝ հուսալով, որ այդ լարվածության շրջանակներում նրանք ավելի արդյունավետ կերպով առաջ կտանեն իրենց համաշխարհային քաղաքական շահերը»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք 2020-2022 թվականներին Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով (խմբ․ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան)՝ երկրների առաջնորդների մակարդակով։ Լավրովի բնորոշմամբ՝ այդ պայմանավորվածությունները վերաբերում են ինչպես ընդհանուր կարգավորման, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին։  «Մենք այդ աշխատանքին մասնակցում ենք այնքանով, որքանով մեր մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից․ ո՛չ ավել, ո՛չ պակաս»,- եզրափակել է Լավրովը։ 
16:04 - 21 հունվարի, 2025
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
 |azatutyun.am|

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում այսօր քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին: Երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին՝ Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան հաղորդել էր՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:
15:57 - 21 հունվարի, 2025
Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Լավրովը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Լավրովը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am:  «Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ, և շահագրգռված ենք, որ բարեկամության և բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- Մոսկվայում հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկից առաջ ասել է  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ դրա համար լավ հիմք են կանոնավոր հանդիպումներն են ամենաբարձր մակարդակով, ԱԳ նախարարների մակարդակով, ինչպես նաև տնտեսական գերատեսչությունների միջև։​«Անցյալ տարի Հայաստանի վարչապետը երկու անգամ այցելել է Մոսկվա՝ ԱՊՀ հանդիպումների համար, եղել է Կազանում՝ BRICS+ գագաթնաժողովին։ Եվ մենք, բացի բարձր մակարդակի հանդիպումներից, անցկացրինք նաև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ արդեն 23-րդ նիստը», - նշել է Լավրովը։ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ քիչ առաջ խոսել են առևտրատնտեսական հարաբերությունների մասին, որոնք վերելք են ապրում։ «Ապրանքաշրջանառությունտ ռեկորդային մակարդակի է հասնում. Մոտ 12  մլրդ դոլար կլինի անցած տարվանը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը։ Մեր համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում տպավորիչ ցուցանիշներ ունի։ Հույս ունենք, որ դա կնպաստի սոցիալ-տնտեսական զարագացմանն ու այն խնդիրների լուծմանը, որոնք իր առջև դնում է Հայաստանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։Լավրովի խոսքով, Մոսկվան շատ է գնահատում է մշակութային-հումանիտար, կրթական կապերի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի ու Ռուսաստանի շրջանների շփումը։ «Հարավային Կովկասին ուղղված մեր գործողություններում նշանակլի տեղ է  զբաղեցնում տարածաշրջանային անվտանգությունը։ Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղութուններով՝ 2020-ին ու 2022-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների  հիման վրա։Նա ընդգծել է, որ Մոսկվայի կարծիքով, այդ պայմանավորվածությունները, ինչպես նախկինում այսօր էլ արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա հանգամանքերի լույսի ներքո։ Լավրովն ասել է, Մոսկվան տրամադրված է Երևանի հետ կառուցողական քննարկումների։
14:03 - 21 հունվարի, 2025
Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից

Միրզոյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը ապագայում կխուսափի միակողմանի մեկնաբանություններից

Ես հուսով եմ, որ իմ այցը արդիական է մեր երկկողմ հարաբերությունների դինամիկայի առումով:  Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Մինչ այս Մոսկվայում տեղի է ունեցել նաև երկու նախարարների առանձնազրույցը: «Ես հիշում եմ, որ մենք վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել ենք 2023թ. հուլիսին: Կարծում եմ՝ այս այցը լավ հնարավորություն է  երկկողմ համագործակցությունը քննարկելու համար, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգային արդի հարցերի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար: Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը»,- ասել է Միրզոյանը: Ապա Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։  «Մենք հուսով ենք, որ ապագայում ռուսական կողմը կշարունակի հաշվի առնել տվյալ պահին տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս, վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
13:59 - 21 հունվարի, 2025
Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը

Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում․ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը

Հայկական կողմի արձագանքը տարակուսանք է առաջացնում, քանի որ քանի որ մենք խոսում ենք լրագրողի հայտարարությունների մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ռուսական «Շաբաթվա լուրեր» հաղորդմանը։ «Երևանից մենք միշտ լսել ենք, որ Հայաստանը հավատարիմ է խոսքի ազատությանը, և առավել ևս՝ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը դա իր հրամայականն է դարձրել։ Եվ երկրորդ, մեր պաշտոնական դիրքորոշումը, ոչ թե տեսակետը, այլ պետության պաշտոնական դիրքորոշումը, քաջ հայտնի է Երևանին»,- ասել է Զախարովան։  Խոսելով Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման մասին՝ Զախարովան նշել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր։ 
16:06 - 16 հունվարի, 2025
ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Սերգեյ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում հարաբերութունների զարգացումն ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Եվրոպական միության հետ։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։  Լավրովը, անդրադառնալով Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանության տալու որոշմանը, նշել է, որ դա Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն անհրաժեշտ է կշռադատել դրական և բացասական կողմերը:  «Իհարկե, Հայաստանի օրինական ղեկավարության որոշումը՝ սկսելու որևէ միջազգային կառույցին միանալու գործընթաց, որտեղ նրան սպասում են, դա ինքնիշխան որոշում է: Բայց բոլոր դրական և բացասական կողմերը կշռադատելը, ևս, հավանաբար, Հայաստանի կառավարության, ղեկավարության և տնտեսական հատվածով զբաղվողների պարտականությունն է»,-նշել է Սերգեյ Լավրովը։ Խոսելով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվելիք փաստաթղթի մասին ռազմավարական գործընկերության վերաբերյալ՝ Լավրովը Երևանի այդ որոշումը ևս ինքնիշխան է համարել՝ ընդգծելով, որ Մոսկվան չի թելադրում, թե ում հետ պետք է համագործակցել։  «Երեկ ես լսեցի, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրելու։ Բայց դա երկու երկրների ինքնիշխան որոշումն է»,- շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը։  Ըստ նրա՝ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել և ինչ է կոչվում փաստաթուղթը, այլ այն, թե ինչ է բխում դրանից։  «Մենք ևս օգտագործել ենք «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունն արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն այդ համաձայնագրերը երբեք այս կամ այն ​​մասնակցից չեն պահանջել գործել երրորդ երկրի դեմ»,- ասել է Լավրովը։ Անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին՝ Լավրովը դրանք ոչ դյուրին է որակել։  «Ինչ վերաբերում է այսօրվա հարաբերություններին, ապա պաշտոնական մակարդակով դրանք հասարակ և հեշտ չեն»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:57 - 14 հունվարի, 2025
Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը
 |1lurer.am|

Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ալիևի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի ստեղծած Մինսկի խմբի համանախագահների մանդատը կորցրել է իր արդիականությունը։ Նման կերպ Զախարովան արձագանքել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկը։ «Դա սկսվեց Արևմուտքի կողմից այս ձևաչափի աշխատանքի արգելափակումից, հետո իրական կյանքում եղան փոփոխություններ: Հետևաբար Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը, ենթակա են լուծարման։ Կարծում ենք, որ այդ հարցում համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը լուծարման վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է»,- նշել է Զախարովան։
20:08 - 25 դեկտեմբերի, 2024