Գյումրիում սգո էջը փակված է. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ վերաօծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին |armenpress.am|
armenpress.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը․ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի էր բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
Հայրապետական հանդիսավոր թափորը խաչերի և խաչվառների առաջնորդությամբ ու ուխտավորների ուղեկցությամբ մտավ նորանորոգ եկեղեցի՝ օրհնելով ներկա ժողովրդին: Տերունական աղոթքից հետո ձեռամբ Հայոց Հովվապետի՝ վերաօծվեց Խորանի Սուրբ Սեղանը:
Տաճարի վերաօծման առիթով նախ իր խոսքը հղեց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Հայրապետական բարձր ներկայությամբ մեր այս ուրախալի օրվա առիթով: Դեկտեմբերի 7-ը մեզ համար սգո օր էր՝ 36 տարի շարունակ: Այսօր՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբացումով, Ձեր հայրապետական ներկայությամբ, մենք հաստատում ենք, որ Գյումրին վերածնվում է, վերածնված է: Այս եկեղեցին վկայում է, որ քաղաքը չմեռավ, քանի որ հավատում էր իր Տիրոջ հարության հրաշքին: Եվ ահա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցմամբ, վերաօծմամբ ու վերաբացմամբ մենք փակել ենք սգո էջը մեր քաղաքի պատմության մեջ՝ չմոռանալով անմեղ զոհերին: Այս եկեղեցին՝ որպես աղոթող հուշարձան, իր ոգեղենությամբ փակում է սգո էջը և բացում հարության էջը»,- իր խոսքում նշեց թեմակալ առաջնորդը:
Եկեղեցու վերաօծման առիթով իր խոսքն ասաց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:58 - 07 դեկտեմբերի, 2024