Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում
 |azatutyun.am|

Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ ինքը «պատրաստ է և ցանկանում է» բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում՝ օգնելու խաղաղ համաձայնագրի իրականացմանը, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա դադարեցնելու ռազմական գործողությունները։ Փետրվարի 16-ին Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում Սթարմերը նշել է, որ որոշումը «հեշտ» չի ընդունել, սակայն կարծում է, որ այն կարող է ապահովել Մեծ Բրիտանիայի և ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը։ «Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրման արագացման գործում։ Սա ներառում է շարունակական աջակցություն ուկրաինացի զինվորականներին, որոնց համար Բրիտանիան արդեն տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ է տրամադրում առնվազն մինչև 2030 թվականը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Բայց սա նաև նշանակում է ցանկություն և պատրաստակամություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության ապահովմանը`անհրաժեշտության դեպքում նաև սեփական զորքերի տեղակայմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա»։ Սթարմերի այս հայտարարությունը հնչում է Ֆրանսիայում այսօր նախատեսված եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի ֆոնին, որտեղ կքննարկվի ուկրաինական պատերազմի հարց, ինչպես նաև այն մտահոգությունների ֆոնին, թե Սաուդյան Արաբիայում Վաշինգտոնը կարող է Մոսկվայի հետ գործարք կնքել, որը կարող է հակասել եվրոպական անվտանգության շահերին:
11:44 - 17 փետրվարի, 2025
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է դեսպանության և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում: Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով: Նշվում է, նաև, որ վկայակոչելով արդեն իսկ իրականացված նախաձեռնությունները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները՝ ընդգծելով, որ այս ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև բրիտանական փորձի ուսումնասիրման և ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունը: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու դրական առաջխաղացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
18:15 - 11 փետրվարի, 2025
Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին

Քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները. ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ դեսպանին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում։   Արփինե Սարգսյանը, ողջունելով հյուրին, կարևորել է երկկողմ սերտ համագործակցությունը, որը զարգացման լայն հեռանկարներ ունի՝ ընդգրկելով մի շարք ուղղություններ։   Կողմերն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցերին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ծառայություններում կանանց ներգրավվածության, հանրային անվտանգության ամրապնդման, միգրացիայի ոլորտում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև ոստիկանության ոլորտում նոր ստանդարտների ներդրման ուղղությամբ փորձի փոխանակման հարցեր։
20:14 - 24 հունվարի, 2025
Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|

Ջեյհուն Բայրամովը կրկին ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն են |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը, հարաբերությունների կարգավորման իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բրիտանացի նախարարը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննության հարցում։ «Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հերթին տեղեկատվություն է տրամադրել տարածաշրջանում առկա իրավիճակի և խաղաղ գործընթացի մասին՝ նշելով, որ չնայած խաղաղության համաձայնագրի և սահմանազատման հարցում զգալի առաջընթացին, Հայաստանի Սահմանադրության մեջ շարունակվող տարածքային պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
19:12 - 22 հունվարի, 2025
ՀՀ նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին

ՀՀ նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը՝ Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին

Այս փուլում Հայաստանի նկատմամբ դիրքորոշման հարցում մեղմացում կա։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր բրիտանական կառավարության այսօրվա հայտարարությանը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից՝ կապված երկրների միջև հակամարտության հետ։ «Ադրբեջանի հետ ՀՀ սահմանը շարունակում է փակ մնալ։ Խորհուրդ է տրվում խուսափել հայ–ադրբեջանական արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ցանկացած ուղևորությունից: Դա կապված է երկու երկրների միջև հակամարտության հետ։ Այդ շրջաններում հյուպատոսական աջակցությունը խիստ սահմանափակ է:»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Առանձին նշված է, որ պետք է խուսափել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով երթևեկելուց՝ կապված ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությամբ։ Նշվում է նաև, որ հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ` թեև իրականցվում են Երևան-Ստամբուլ չվերթեր: «Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները։ Իրականում մեղմացում կա Հայաստանի վերաբերյալ արվող ռեկոմենդացիաների մասով։ Ահաբեկչության հնարավոր վտանգի մասին լուրջ կտոր դուրս է հանված Հայաստանի վերաբերյալ հատվածից։ Ճանապարհի հատվածի վերաբերյալ հայտարարությունը եղել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերից, եղած կարգը թարմացվել է և ՀՀ մասով եղել է մեղմացում»,- վստահեցրեց նախարարը։ Նա ավելացրեց, որ հայտարարության մեջ կան որոշ հատվածներ, որոնց վերաբերյալ հայկական կողմը կարող է համաձայն լինել կամ չլինել, սակայն հստակ է մի բան` դուրս է հանված ՀՀ վերաբերյալ ավելի խիստ դիրքորոշումը։
18:50 - 22 հունվարի, 2025
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|

shantnews.am: Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի Վրաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
19:52 - 09 դեկտեմբերի, 2024
Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
 |azatutyun.am|

Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը և երեք եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «մոտ ապագայում» Ժնևում կայացած հանդիպումից հետո։ Իրանի և այսպես կոչված E3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին և հակամարտությունները Մերձավոր Արևելքում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վրա, «հատկապես միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացմանը»: «Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության և փոխգործակցության ուղին», - նշել է Ղարիբաբադին: Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի «ուղեղային գրոհի նիստ»՝ պարզելու, թե «արդյո՞ք իսկապես կա ելք» ներկայիս միջուկային փակուղուց, ի թիվս այլ բաների:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:55 - 30 նոյեմբերի, 2024
Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ
 |factor.am|

Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ |factor.am|

factor.am: Իրանի միջուկային զենքի տարածման վտանգը լուրջ սպառնալիք է առաջիկա ամիսներին, և Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմավարություն են մշակում դրան նախապատրաստվելու համար․ ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլա Լերները․ գրում է Reuters-ը։ «Մեր ծառայություններն աշխատում են կողք կողքի՝ առաջիկա ամիսներին դիմակայելու այն, ինչը, անկասկած, սպառնալիքներից մեկն է, եթե չասենք ամենամեծ սպառնալիքը՝ Իրանում միջուկային զենքի հնարավոր տարածումը», – ասել է Լերները Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բրիտանացի իր պաշտոնակցի՝ Ռիչարդ Մուրի հետ միասին: «Հետախուզությունը վճռորոշ կլինի, որպեսզի մեր իշխանություններին հնարավորություն ընձեռվի ճիշտ որոշումներ կայացնել և ճիշտ ռազմավարություն ընտրել»,- ասել է նա:Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Մուրը, որը հայտնի է որպես MI6, կրկնել է մեկնաբանությունը․ «Ռեժիմի միջուկային հավակնությունները շարունակում են սպառնալ մեզ բոլորիս, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարեկամներին»։ Մինչդեռ, հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է բանակցել։
11:02 - 30 նոյեմբերի, 2024
Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: «Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու կեղծ պատրվակով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության և «Iran Air»-ի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից ապօրինի պատժամիջոցներ սահմանելուց հետո Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը (դեսպանի բացակայությամբ) նոյեմբերի 19-ի երեկոյան հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, և նրան է փոխանցվել Իրանի վճռական բողոքը Մեծ Բրիտանիայի կառավարության այդ անօրինական և չարդարացված գործողության դեմ», - նշված է հրապարակման մեջ։ Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնական Աբբաս Նադերին դատապարտել է Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները՝ դրանք համարելով միջազգային իրավունքին հակասող և նշելով, որ դրանք խախտում են  նավագնացության և ծովային առևտրի ազատության սկզբունքը։ Աբբաս Նադերին հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Նա նաև անընդունելի է անվանել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի միջամտությունը պաշտպանության ոլորտում այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը»: Բացի այդ, նոյեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ է կանչվել ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի դեսպանը։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նման քայլ է ձեռնարկվել՝ կապված Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ընդունված «անօրինական պատժամիջոցների»։
12:09 - 20 նոյեմբերի, 2024
Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի հետ: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետևանքները: Չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Պատելն ասաց, որ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» այդ փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։ Բլինքենը Լամմիի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի անվտանգությանը շարունակական աջակցության կարևորությունը՝ պաշտպանելու երկիրը Ռուսաստանի ագրեսիայից: Հանդիպումից հետո Լամին X-ում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Բլինքենի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար հետ, խոսել համատեղ անվտանգության առաջնահերթություններից։ «Մենք ամեն ինչ անում ենք Կրեմլին կաշկանդելու և Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժման դեմ Ուկրաինային աջակցելու համար», - գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
11:27 - 14 նոյեմբերի, 2024
Ալիևը և Սթարմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը |1lurer.am|

Ալիևը և Սթարմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դա Սթարմերի առաջին այցն է Ադրբեջան։ Հանդիպման ընթացքում վարչապետ Սթարմերը հետաքրքրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացով։ Ալիևը նշել է, որ ներկայում բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է, տեղի է ունեցել ավելի քան 12 կիլոմետր երկարության սահմանի սահմանագծում ու սահմանազատում, իսկ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը շարունակելու մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է ՀՀ սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացառման» կարևորությունը։ Ալիևն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման նշանակությունը՝ խաղաղության գործընթացի շարունակման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
09:24 - 13 նոյեմբերի, 2024