ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման վերաբերյալ, հիշեցնում է, որ այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի իրավական կարգավորումների համաձայն։   Մասնավորապես, օտարերկրյա ֆիզիկական անձանց, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն, թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Այս դեպքում տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման այլ ժամկետներ սահմանող իրավական որևէ այլ կարգավորում ներկայում չկա։   Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ ներմուծողներին օրենսդրությունը տարանջատում է ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու, այլ «միության անձ» կամ «օտարերկրյա անձ» լինեու հանգամանքով։ Եթե ֆիզիկական անձը Միության մաքսային տարածքում, այս դեպքում՝ Հայաստանում ունի մշտական բնակության վայր, ապա համարվում է «միության անձ»։ Հակառակ պարագայում, այսինքն, ԵԱՏՄ-ում, այդ թվում՝ ՀՀ-ում մշտական բնակության վայր չունենալու դեպքում, անկախ ՀՀ քաղաքացիություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, ֆիզիկական անձը համարվում է «օտարերկրյա անձ»։ ՊԵԿ-ը հայտնում է, որ «միության անձը» ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցի համար առաջացող մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովի միշտ։ Իսկ «օտարերկրյա անձանց» համար 1-ին տրանսպորտային միջոցի ներմուծման համար այդպիսի պահանջ չի սահմանվում։ Սակայն վերջիններիս համար այդ պարտավորությունը կառաջանա, երբ առանց այդ տրանսպորտային միջոցը վերաարտահանելու՝ ժամանակավորապես կներմուծի 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ տրանսպորտային միջոցը։ «Օտարերկրյա անձը» նաև նման պարտավորություն կունենա մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանելու դեպքում։ Տեղեկացվում է, որ Կառավարության 2023 թ․ նոյեմբերի 30-ի N 2060-Ն որոշմամբ ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունն ապահովվում է դրամական միջոցներով։ Միաժամանակ, սահմանված վճարման պարտավորությունների ապահովման չափը կարգավորված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 271-րդ հոդվածի 6-րդ կետով։ Կոմիտեի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լինում են դեպքեր, երբ օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցը սկզբնապես ներմուծվելով օտարերկրյա անձի կողմից` շահագործման նպատակով հանձնվում է այլ անձանց (այդ թվում` ՀՀ-ում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիներին) և, միաժամանակ, ներմուծումն իրականացրած օտարերկրյա անձը լքում է երկիրը` այդպիսով շրջանցելով վճարումն ապահովելու պահանջը: Կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ նման վարքագծից, քանի որ ՀՀ սահմանը հատելու պահից այդպիսի տրանսպորտային միջոցը գտնվում է մաքսային հսկողության ներքո և ՀՀ-ում պետք է գտնվի հայտարարատուի (ներմուծողի) փաստացի տիրապետման և օգտագործման տակ։ Այսինքն, չի կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: ՊԵԿ-ը հայտնում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատասխանատվություն՝ ֆիզիկական անձանց կողմից մաքսային հսկողության ներքո գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության հանձնելն առաջացնում է տուգանք` այդ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 20 տոկոսի չափով:
19:32 - 13 փետրվարի, 2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը

Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը

Դրոշմավորումը նույնականացման միջոցի՝ «Դատա մատրիքս» հատուկ թվային ծածկագրի տեղադրումն է դրոշմավորման ենթակա ապրանքի վրա և համապատասխան հավաստի տեղեկատվության փոխանցումը ազգային օպերատորի E-mark համակարգ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից՝ անդրադառնալով ապրանքի թվային դրոշմավորման անհրաժեշտությանը։ «Դատա մատրիքս ծածկագիրը վաճառքից առաջ արտադրողի կամ ներմուծողի կողմից փակցվում կամ տպագրվում է ապրանքի փաթեթավորման վրա՝ հնարավորություն տալով տեսնելու, թե ապրանքը երբ և ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր և սպառման որ փուլում է այն գտնվում։ Նույնականացման միջոցներով թվային դրոշմավորումն ապահովում է ապրանքների հետագծելիությունը և հնարավորություն տալիս վերահսկել շրջանառությունում գտնվող յուրաքանչյուր ապրանք՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։ Արդյունքում՝ ստեղծվում են հավասար պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար, կանխվում է կեղծ և անորակ ապրանքների վաճառքը, նվազում է ստվերային տնտեսությունը, պաշտպանվում են սպառողների իրավունքները։ Ո՞ր ապրանքներն են ենթակա պարտադիր դրոշմավորման 2025 թվականի մարտի 1-ից՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ոչ ալկոհոլային խմիչքներ, մակարոնեղեն, թեյ և սուրճ, կենդանական և բուսական յուղեր, շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերք, պահածոյացված մթերք, գարեջուր և գարեջրային խմիչքներ։ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0901, 0902, 0903 00 000 0, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 1806, 1901, 1902, 1903 00 000 0, 1904, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 2009, 2101, 2202, 2203 00, 2209 00) 2025 թվականի հունիսի 1-ից՝ կաթնամթերք, մսամթերք, երշիկեղեն և կենդանիների կեր (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 1601 00, 1603 00, 2105 00, 2309) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, լաքեր և չորարարներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր՝ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3203 00, 3204, 3205 00 000 0, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3211 00 000 0, 3212, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0) 2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղեր, վիտամիններ, oծանելիք, կոսմետիկա, հիգիենայի և խնամքի միջոցներ (ԱՏԳ ԱԱ ծածկագրեր` 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 , 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։ Կառավարության որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հիշեցնենք, որ 2023 թվականից Հայաստանում նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային արտադրանքը, իսկ 2024 թվականի մայիսից՝ փաթեթավորված խմելու ջուրը։ Ի՞նչ փուլերով է անցնում դրոշմավորումը Յուրաքանչյուր ապրանքախմբի համար նախքան նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորմանն անցնելը իրականացվում է փորձնական ծրագիր, այնուհետև միայն դրոշմավորումը դառնում է պարտադիր։ Փորձնական ծրագիրը ոլորտի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալ դրոշմավորման պահանջներին, տեխնիկապես պատրաստվել և ժամանակ ունենալ պարզաբանել առաջացած խնդիրները՝ աշխատելով ՊԵԿ-ի և ազգային օպերատորի մասնագետների հետ։ Ինչպե՞ս սկսել դրոշմավորումը Նույնականացման միջոցներով դրոշմավորումն իրականացնելու համար արտադրող կամ ներմուծող ընկերությունները պետք է իրականացնեն հետևյալ երեք քայլերը․ գրանցվեն ազգային օպերատորի e-Mark համակարգում (ներկայացնել գրանցման դիմում, կնքել պայմանագիր, ստանալ համակարգին հասանելիություն, գրանցել համապատասխան աշխատակիցներ համակարգից օգտվելու համար, գրանցել ապրանք), ձեռք բերեն Դատա մատրիքս ծածկագիր, մինչև ապրանքի օտարելը փակցնեն Դատա մատրիքս ծածկագիրը ապրանքի վրա և Е-mark համակարգում փոխեն ապրանքի կարգավիճակները։ Ի՞նչ պարտավորություններ ունեն վաճառքի կետերը Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները վաճառելու համար վաճառքի կետերը պետք է․ ապահովված լինեն երկչափ շտրիխ կոդեր կարդացող սկաներներով, որոնք անհրաժեշտ է համակցել մանրածախ վաճառքի կետի առևտրային ծրագրի կամ ՀԴՄ սարքի հետ, վաճառքի ժամանակ սկանավորել ապրանքի ծածկագիրը, որի տվյալը ՀԴՄ տվյալների հետ միասին կփոխանցվի ՊԵԿ տեղեկատվական շտեմարան, օպերատորի համակարգին կտեղեկացվի ապրանքի շրջանառությունից դուրս գալու մասին, որի արդյունքում կփոխվի ապրանքի ծածկագրի կարգավիճակը։ Եթե վաճառքի կետում ապրանքը չի սկանավորվում, դա համարվում է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. պատասխանատվությունը կրում է վաճառքի կետը։ Ինչպե՞ս օգտվել E-mark բջջային հավելվածից Մանրածախ վաճառքի կետում ապրանքը գնելիս՝ սպառողը կարող է E-mark բջջային հավելվածի միջոցով սկանավորել Դատա մատրիքս ծածկագիրը և ստուգել ապրանքի վերաբերյալ տվյալները»,- հայտնում են ՊԵԿ-ից։
10:34 - 12 փետրվարի, 2025
Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ

Սոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում կատարվել են փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ Համակարգում ավելացել է «Հարկային հաշվեկշիռ» նոր էջ, որի միջոցով եկամուտների հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները սոցիալական ծախսի փոխհատուցման գումարները կարող են ստանալ ավելի արագ և պարզ ընթացակարգով՝ չսպասելով օրենքով սահմանված վերջնաժամկետին, այնքան մինչև միասնական հաշվին վերադարձն իրականացվի ինքնաշխատ։ Այսպես, եթե արդեն ներկայացրել եք եկամուտների հայտարարագիր, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝  Քայլ 1  Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ Քայլ 2  Մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին և «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։ Բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը, ապա գրանցեք դիմումը։ Փոխհատուցումն ավելի արագ ստանալու համար գրանցելուց հետո բացված պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը (հասանելի է նաև «Հարկային հաշվեկշիռ» էջում), որով Դուք կհամաձայնեք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի միասնական հաշվին։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև երրորդ աշխատանքային օրը։ Ի դեպ, համակարգի «Անձնական տվյալներ» էջում բանկի անվանումը և հաշվեհամարը մուտքագրված լինելու դեպքում տվյալները դիմումում կլրացվեն ինքնաշխատ։
14:54 - 11 փետրվարի, 2025
Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն․ ՊԵԿ պարզաբանումը

Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն․ ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ԱԺ-ում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ տեղի ունեցած քննարկման վերաբերյալ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»,- հայտնում են ՊԵԿ-ից։
22:32 - 05 փետրվարի, 2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան |armenpress.am|

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։  Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի  օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- մանրամասնեց Փաշինյանը։  Վարչապետը կրկնեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը սոցիալապես խոցելի խավի համար բացարձակապես որևէ հարկային բեռ չի կարող առաջացնել։ «Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել Ձեր ասած խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք ննվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- ասաց վարչապետը։ Նա պարզաբանեց, որ այդ 100 հազար դրամ կրեդիտը ստանալու համար քաղաքացին նախ պետք է լրացնի հայտարարագիր։ «Բայց այն ծախսերը, որ քաղաքացին օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել,  այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»,- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր ծախսերի համար քաղաքացին պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի, որպեսզի կարողանա ստանալ այդ 100 հազար դրամը։ Նա պարզաբանեց, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում մարդու համար մի դեպքում կարող է առաջանալ հարկային պարտավորություն․ դա այն դեպքն է, երբ պարզվի, որ մարդը ծավալում է գործունեություն, որի համար Հայաստանում 30 տարի գործող օրենսդրությամբ պետք է հարկ վճարեր պետությանը, բայց չի վճարել։ «Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա։ Հիմա այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, որոնք օրենքով պարտավոր էին եկամտային հարկ վճարել, բայց չեն վճարել»,- մանրամասնեց Փաշինյանը։ 
13:14 - 31 հունվարի, 2025
Այն քաղաքացիները, որոնք մինչև փետրվարի 1-ը չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Այն քաղաքացիները, որոնք մինչև փետրվարի 1-ը չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով

Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։ էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև նշված ժամկետը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը, նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով: Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անձանց կողմից որևէ հավելյալ գործողություն իրականացնելու կարիք չկա: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ սպասարկման կենտրոն: +374 60 464504 https://www.ekeng.am/hy»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
11:09 - 30 հունվարի, 2025
Կեղծ է. ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ սոցցանցերում տարածվող լուրի մասին

Կեղծ է. ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ սոցցանցերում տարածվող լուրի մասին

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ համացանցում տարածվում է կեղծ տեղեկատվություն սոցիալական ծախսի փոխհատուցման վերաբերյալ։ «Անհայտ մարդիկ սոցիալական ցանցում տարածում են տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ` միաժամանակ կցելով վիրուս պարունակող հղում․ «Տղերք, ինչ-որ մեկը սոցիալական վճար է ստացել ? Ինձ խորհուրդ է տվել գործընկեր և գումար արդեն հասել է իմ հաշվին. Եթե ինչ-որ մեկին դա պետք է, Դուք նույնպես կարող եք ստանալ այն»։ Պաշտոնապես հայտնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման տեղեկատվություն չի տարածել և այն չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք չբացել կցված հղումը` ձեր իսկ անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով: Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք հետևել բացառապես ՊԵԿ պաշտոնական լրահոսին, հետևյալ աղբյուրներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:22 - 27 հունվարի, 2025
Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը
 |civilnet.am|

Վայլդբերրիզը՝ խոշոր հարկատու. ՊԵԿ-ը հրապարակել է 2024-ի 1000-ի ցանկը |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած շուրջ 102 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա 71 մլրդ դրամի համեմատ աճը կազմել է 43 տոկոս: Բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը կարողացել է դուրս մղել ավանդաբար առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերություններին՝ հայտնվելով երկրորդ հորիզոնականում։ Ընկերության վճարած հարկերը հասել են 66,7 մլրդ դրամի՝ նախորդ տարվա 46,1 մլրդ դրամի փոխարեն։ Երրորդ հորիզոնականում հայտնված «Գրանդ տոբակո»-ն էլ ավելի է ամրապնդել իր դիրքերը՝ վճարելով 63,5 մլրդ դրամ հարկ։ Ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելացրել է հարկերը 15 տոկոսով։ Գազամատակարարման ոլորտը ներկայացնող «Գազպրոմ Արմենիա»-ն, չնայած հարկային վճարումների որոշակի նվազմանը, պահպանել է իր դիրքերը քառյակում՝ վճարելով 46,9 մլրդ դրամ։ Նախորդ տարի ընկերության վճարած հարկերը կազմել էին 48,5 մլրդ դրամ։ Տեխնիկայի վաճառքի ոլորտը ներկայացնող ևս մեկ ընկերություն՝ «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր «Փրիթի ուեյ»-ը եզրափակում է հնգյակը՝ 36,3 մլրդ դրամ վճարած հարկերով։ Վառելիքի առևտրով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ»-ը վճարել է 24,2 մլրդ դրամ հարկ՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը։ Բանկային հատվածը ներկայացնող «Ամերիաբանկ»-ը յոթերորդն է՝ 23,5 մլրդ դրամ հարկային վճարումներով։ Առցանց առևտրի հարթակ «Վայլդբերրիզ»-ը հայտնվել է ութերորդ հորիզոնականում՝ վճարելով 21,3 մլրդ դրամ հարկ։ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը իններորդն է՝ 20,4 մլրդ դրամ հարկերով, իսկ տասնյակը եզրափակում է «Ջեյ թի այ Արմենիա»-ն՝ 20,2 մլրդ դրամ վճարած հարկերով։ Այսպիսով 2024-ին Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում ԶՊՄԿ-ից հետո առանցքային դեր են ստանձնել տեխնիկայի վաճառքով ու էլեկտրոնային առևտրով զբաղվող ընկերությունները՝ «Մոբայլ սենթր արթ»-ը, «Փրիթի ուեյ»-ը և «Վայլդբերրիզ»-ը։ Հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության ու էներգետիկայի ոլորտի ավանդական ընկերություններին զուգահեռ, առաջին տասնյակում իր կայուն տեղն է զբաղեցնում նաև բանկային հատվածը։
13:20 - 27 հունվարի, 2025
ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարս անցման կետում խնդիրների առաջացմանն առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը այսօր հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։   «Հանդիպման ընթացքում քննարկել ենք մաքսային և հարկային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման փորձնական ծրագրի կազմակերպմանն ու իրականացմանը, ինչպես նաև ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման կարևորությանը։   Քննարկել ենք նաև «Վերին Լարս» սահմանային անցման կետում խնդիրների առաջացմանն ու դրանց հնարավոր լուծումների և օպերատիվ արձագանքմանն առնչվող հարցերը։   Հանդիպման ավարտին վերահաստատել ենք երկկողմ վճռականությունը՝ սերտորեն համագործակցելու ընդհանուր նպատակներին հասնելու համար»,- գրել է Հակոբյանը:
19:27 - 24 հունվարի, 2025
Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը

Ի՞նչ է սոցիալական ծախսը, ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից․ ՊԵԿ իրազեկումը

Եթե արդեն պարզել եք, որ 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա իմացեք, որ կարող եք օգտվել մինչև 100 հազար դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, հայտնում են ՊԵԿ-ից։ Շարունակելով հայտարարագրման վերաբերյալ իրազեկումների շարքը՝ ՊԵԿ-ը մանրամասնում է, թե ինչ է սոցիալական ծախսը և ինչպես օգտվել փոխհատուցումից։ Հարց 1․ Ո՞վքեր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ - Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել եք կամ պետք է ներկայացնեք հայտարարագիր, ապա Դուք եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Փոխհատուցումից կարող եք օգտվել ինչպես Ձեր համար, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։ Ընտանիքի անդամներն են՝ հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները): Հարց 2․ Ո՞ր դեպքում կարող եք օգտվել փոխհատուցումից։ - Եթե 2025 թվականին՝ 2024 թվականի համար ունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից միայն այն դեպքերում, երբ 2024 թվականի ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի համար Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող՝ կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունում կատարել եք ուսման վճար։ Հարց 3․ Ո՞ր հաստատություններում սովորողների համար է գործում սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։ - Կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե կրթական ծախսերը կատարվել են նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Հիշեք, որ ուսման վճարի մասով կատարված ծախսերի համար պետք է ուսումնական հաստատությունից պահանջել հաշվարկային փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ձեր երեխան սովորում է վճարովի մանկապարտեզում, դպրոցում կամ բուհում, ապա տվյալ դեպքում կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից, իսկ եթե վճարը կատարվել է արվեստի, երաժշտական դպրոցում կամ մարզադպրոցում սովորելու կամ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար, ապա տվյալ ծախսը փոխհատուցման ենթակա չէ։ Հարց 4․ Արդյո՞ք կարող եք ստանալ փոխհատուցում, եթե օգտվել եք որևէ բժշկական ծառայությունից։ - Ոչ, առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս, հետևաբար, այն փոխհատուցման ենթակա չէ։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումը նախատեսված է միայն այն դեպքում, եթե Դուք Հայաստանում գործող որևէ ապահովագրական ընկերությունից 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ։ Հարց 5․ Որքա՞ն է կազմում փոխհատուցումը։ - Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Հիշեք, որ Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Կարևոր է իմանալ նաև, որ երկու ուղղություններով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել միաժամանակ, սակայն դրանց հանրագումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։ Հարց 6․ Ինչպե՞ս օգտվել փոխհատուցումից։ - Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ։ Իսկ այն դեպքում, երբ հայտարարատուն Դուք եք, բայց սոցիալական ծախսը կատարում եք Ձեր ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնեք նաև ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև ընտանիքի անդամ հանդիսանալու փաստը հիմնավորող փաստաթղթերը (ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական, ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական, զավակի դեպքում՝ ծննդյան վկայական, որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ)։ Հարց 7․ Արդյո՞ք պետք է ներկայացնել դիմում փոխհատուցումը ստանալու համար։ - Երբ արդեն ներկայացրել եք հայտարարագիր, և Ձեր հանրային ծառայությունների համարանիշով, որպես սոցիալական ծախս կատարող, դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթ, ապա եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար նախատեսված՝ https://self-portal.taxservice.am/ համակարգում հայտարարագրի «Սոցիալական ծախսեր» բաժնում ինքնաշխատ կարտացոլվի, թե որքան սոցիալական ծախս եք կատարել և որքան է փոխհատուցման չափը։ Իսկ փոխհատուցումն ստանալու համար պարզապես, պետք է հենց նույն համակարգի միջոցով ներկայացնեք դիմում՝ փոխհատուցման գումարը միասնական հաշվից ստանալու համար։ Դիմումը հասանելի է համակարգի «Հայտարարագրերի ձևեր» բաժնում։ Ֆիզիկական անձի կողմից դիմումում լրացվում է բանկային հաշվեհամարը և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Դիմումն անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրել և նույն համակարգի միջոցով ներկայացնել ՊԵԿ։ Հարց 8․ Հաշվարկային փաստաթուղթը պետք է վերցնել առձե՞ռն, թե այն հայտարարագրում կարտացոլվի ինքնաշխատ։ - Հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ արտացոլվում է հայտարարագրման համակարգի՝ «Սոցիալական ծախսեր» բաժնում։ Այստեղ ֆիզիկական անձին հասանելի է փաստաթղթի տեղեկատվությունը, ինչպես նաև փաստաթղթի PDF տարբերակը։ Սոցիալական ծախսի փոխհատուցման գումարի մասին տեղեկատվությունն ինքնաշխատ լրացվում է նաև հայտարարագրի համապատասխան բաժնում։ Հարց 9․ Արդյո՞ք որպես հայտարարատու կարող եք օգտվել փոխհատուցումից, եթե Ձեր զավակը օտարերկրյա քաղաքացի է։ - Այո, Դուք կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից նաև այն դեպքում, երբ Ձեր զավակը՝ ում համար կատարել եք սոցիալական ծախս, ՀՀ քաղաքացի չէ։ Հարց 10․ Նույն ուսանողի ուսման վարձի համար փոխհատուցումից կարո՞ղ են օգտվել հայտարարագիր ներկայացնող ծնողները։ - Այո, նույն անձի համար կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել հայտարարատու հանդիսացող ուսանողի և՛ մայրը, և՛ հայրը։ Օրինակ, եթե ուսումնական տարվա մեկ կիսամյակի համար ուսման գծով ծախսը կատարել է մայրը, իսկ մյուս կիսամյակի համար՝ հայրը։ Այս դեպքում կարևոր է՝ որպես սոցիալական ծախս կատարող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրված լինի յուրաքանչյուրի հանրային ծառայությունների համարանիշով՝ առանձին-առանձին։ Հարց 11․ Եթե 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար երկու տարբեր հաստատությունում, արդյո՞ք երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ - Եթե Դուք հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում կատարել եք ուսման վճար տարբեր կրթական հաստատություններում և ընտանիքի տարբեր անդամների համար, ապա երկու դեպքում էլ կարող եք օգտվել փոխհատուցումից։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխհատուցման առավելագույն գումարը չի կարող գերազանցել 100.000 դրամը։ Հարց 12․ Ի՞նչ անել, եթե հայտարարատու եք, բայց 2024 թվականի ընթացքում կատարված սոցիալական ծախսի դիմաց չունեք հաշվարկային փաստաթուղթ։ - Եթե 2024 թվականի ընթացքում ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ վճարել եք ուսման համար, սակայն չունեք հաշվարկային փաստաթուղթ, ապա սոցիալական ծախսը հիմնավորելու և փոխհատուցումն ստանալու համար կարող եք տվյալ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջել դուրս գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթը։ Ծառայություն մատուցողը պարտավոր է տրամադրել փաստաթուղթ, անգամ այն դեպքում, երբ Դուք սոցիալական ծախսը կատարել եք 2024 թվականի ընթացքում։ Հարց 13․ Եթե քաղաքացին 2023 թվականի համար ներկայացրել է հայտարարագիր և կատարել է սոցիալական ծախս, բայց չի օգտվել փոխհատուցումից, արդյո՞ք կարող է 2025-ին դիմել և ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը։ - Այո, եթե ֆիզիկական անձը 2023 թվականի համար ունեցել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, ապա 2023 թվականի համար համապատասխան ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պահանջի դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ, այնուհետև ներկայացնի ճշտված հայտարարագիր, անա կարող է ստանալ փոխհատուցում։ Հարց 14․ Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին սոցիալական փաթեթի շահառու է, կարո՞ղ է օգտվել առողջապահության գծով փոխհատուցումից։ - Եթե Դուք սոցիալական փաթեթի շահառու եք, ապա անձամբ չեք կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող եք փոխհատուցից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։ Հարց 15․ Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձից օգտվող հայտարարատուն կարո՞ղ է ստանալ փոխհատուցում։ - Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա սոցիալական ծախսի փոխհատուցում կկատարվի այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար հաշվարկված և (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարների և Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն: Հարց 16․ Եթե առողջության ապահովագրական փաթեթը վարձու աշխատողի համար ձեռք է բերել նրա գործատուն, հայտարարտուն կարո՞ղ է օգտվել փոխհատուցումից։ - Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող է օգտվել այդ ծախսը կատարած հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը։ Հետևաբար, եթե առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսը կատարել է այլ անձ (այդ թվում՝ գործատուն), ապա հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձը չի կարող օգտվել դրա գծով սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Հարց 17․ Կարող եք արդյո՞ք օգտվել փոխհատուցումից, եթե հայտարարատու չեք, բայց անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար ներկայացրել եք հաշվարկ-հայտարարագիր։ - Ոչ, սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից կարող են օգտվել միայն այն ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի անձինք, որոնք համարվում են հայտարարատու (ամբողջական ցանկն այստեղ՝ https://src.am/am/getNews/833)։
22:34 - 23 հունվարի, 2025
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը. ՊԵԿ-ի պարզաբանումը

Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը. ՊԵԿ-ի պարզաբանումը

ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում Հարց 1300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։ Հարց 2300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։ Հարց 3Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը: Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար  դրամ և ավելի գումարը: Այսինքն, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք  է ներառել հայտարարագրում: Հարց 4Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիրԱյն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։ Հարց 5Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից  պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարըԵթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։ Հարց 6Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներինԱյո, 300 հազար դրամ շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։ Հարց 7Արդյո՞ք պետք է հարկ վճարել, եթե ՀՀ տարածքից կամարտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմըՈչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։ Հարց 8Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։ Հարց 9Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Հարց 10300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրումԵթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։ Հարց 11Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիրՈչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։ Հարց 12Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում, այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։ Հարց 13Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետԲաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի` եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։ Հարց 14Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
10:18 - 23 հունվարի, 2025
Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը |armenpress.am|

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրեց հայտարարագրման նպատակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների հայտարարագրման համակարգը կարևորում է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Վարչապետը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:  «Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այդ թվում համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը, իմ խորը համոզմամբ, մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասաց Փաշինյանը: Նպատակները մի քանիսն են: Վարչապետն ընդգծեց՝ դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:  «Կոռուպցիան իրականում չի պարփակվում ու սահմանափակվում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով:  Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բարձրաստիճան չեն և բարձրաստիճան պաշտոնյաների համընդհանուր հայտարարագրման մեջ չեն մտնում: Ավելին՝ կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքի անդամներ, որոնք համընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում: Եվ ընդհանրապես ցանկացած կոռուպցիոն սխեմայում կա մարդ, որը որևէ պաշտոնական կարգավիճակ չի զբաղեցնում: Հետևաբար սա կարևոր է հակակոռուպցիոն պայքարի, կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար, որ մենք տեղեր չթողնենք, որ կոռուպցիայի «լճեր» ձևավորվեն»,–ասաց վարչապետը: Հայտարարագրման համակարգի նպատակներից մյուսը, Փաշինյանի խոսքով, կառավարության սոցիալական քաղաքականությունն ավելի սոցիալական և նպատակաուղղված դարձնելն է: «Ունենք սոցիալական անապահովության գնահատման համակարգ, որը ավանդաբար եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը: Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ: Ընդ որում, ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում ընդհուպ մի քանի միլիոնի ավանդներ ունենալ ու տոկոսներ ստանալ: Մենք ոչ մեկի չենք ուզում վատություն անել: Բայց ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, որոնք օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»,–ասաց Փաշինյանը: Վարչապետը նկատեց՝ ՀՀ–ում պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար: Ապա նա հարցրեց՝ արդյոք բոլորը դրա կարիքն ունեն:  «Մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն: Ասում ենք՝ եթե այդ ուղղությամբ ավելի շատ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից վերադարձ կիրականացնենք»,–ասաց Փաշինյանը: Անդրադառնալով պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանը՝ տեխնիկական բարդությունների հետ կապված ու հարցին, թե քաղվածքները, բանկային տրանսակցիաներն ավտոմատ լրացնելու ուղղությամբ հնարավո՞ր է գնալ՝ վարչապետն ասաց. «Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում այդ ամենն ավտոմատ կներբեռնվի»:  Փաշինյանի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրմամբ իրականացվում է նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ, բիզնեսի արդար հարկման մեխանիզմ է ձևավորվում: «Ուզում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ կարողանա ամեն օր մտնել ու տեսնել, թե պետությանն ինչքան հարկ է վճարել»,- նշեց վարչապետը: Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե «պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը»՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ խոսույթի հետ բացարձակապես համաձայն չէ: «Այդ պետությունն ո՞ւմ պետությունն է: Այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Պետությունը չի մտնում իր գրպանը: Ինքն է մի ձեռքով իր ձախ գրպանն է ստուգում, մի ձեռքով՝ աջ գրպանը: Այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, գնում, փարվում է այդ մարդուն, ասում՝ դու իմ տերն ես, ինձնից մի օտարվիր»,–նշեց նա:
17:39 - 22 հունվարի, 2025
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ |armenpress.am|

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում։   Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին։  «Մեր բյուջեում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չէ։ Զրո է եկամուտը։ Մենք եկամտային տող չունենք, որ հայտարարագրման արդյունքում մեր բյուջեն կստանա, օրինակ, 100 դրամ եկամուտ։ Այդպիսի բյուջետային եկամտի տող ընդհանրապես գոյություն չունի»,- նշեց վարչապետը։  Փաշինյանը պարզաբանեց, որ համակարգի հիմնական նպատակը ոչ թե բյուջետային եկամուտների ավելացումն է, այլ ֆինանսական գործընթացների թափանցիկության ապահովումը։  Փաշինյանը նշեց, որ ընդունում է քննադատությունը, թե համընդհանուր հայտարարագրման թեման պատշաճ չի կոմունիկացվում կամ չի ներկայացվում հանրությանը։   «Բայց մյուս կողմից թեման այնքան բազմաշերտ է, որ մեկ էջանոց տեքստով, որը կպատասխանի բոլոր հարցերին, ներկայացնելը հնարավոր չէ»,- ասաց նա։ 
17:33 - 22 հունվարի, 2025
Արսեն Թորոսյանը կոչ արեց պարզեցնել եկամուտների հայտարարագրման գործընթացը |armenpress.am|

Արսեն Թորոսյանը կոչ արեց պարզեցնել եկամուտների հայտարարագրման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը առաջարկեց քննարկել այնպիսի համակարգի ներդրման հնարավորությունը, որը կդյուրացնի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Թորոսյանը նշեց, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ բախվում են տեխնիկական խնդիրների, երբ ցանկանում են մուտք գործել եկամուտների հայտարարագրման համակարգ։ Նա ընդգծեց, որ ներկայում համակարգից օգտվելու համար պահանջվում է սիմ-քարտ կամ նույնականացման քարտ, ինչը զգալիորեն դժվարացնում է գործընթացը։  «Հնարավո՞ր չէ արդյոք շատ կարճ ժամանակում այնպիսի մի համակարգ ներդնել, որպեսզի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ մուտք գործելու համար ո՛չ սիմ-քարտ անհրաժեշտ լինի, ո՛չ էլ նույնականացման քարտ, ինչպես օգտվում ենք բազմաթիվ բանկային ծառայություններից՝ առանց որևէ հավելյալ գործիք ունենալու»,- հարցրեց Թորոսյանը ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանին։ Արման Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հարցի բարձրացման համար՝ շեշտելով, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրում, սակայն ունի մեծ կարևորություն։   «Ներկայում Հայաստանում մեկնարկում է անձի նույնականացման ունիվերսալ համակարգի ներդրման գործընթացը։ Սա կլինի միասնական լուծում, որը կօգտագործվի պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Այնուամենայնիվ, ներկայում պատրաստի լուծումներ, ցավոք, չունենք։ Սակայն ՊԵԿ-ը և այլ պետական մարմիններ աշխատում են այս ուղղությամբ, և ապագայում կփորձենք տրամադրել լուծումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին»,- ասաց Պողոսյանը։  Արսեն Թորոսյանը հավելեց, որ եկամուտների հայտարարագրման գործընթացի բարելավումը կարևոր է, քանի որ համակարգի բարդությունը կարող է արդարացի դժգոհություն առաջացնել քաղաքացիների շրջանում։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է առավելագույն ջանք գործադրի՝ տեխնիկական լուծումները դյուրացնելու և քաղաքացիների համար գործընթացը հեշտացնելու համար։  «Մենք՝որպես իշխանություն, ուզում ենք բարեփոխում անել և պետք է հնարավորինս պարզեցնենք գործընթացները։ Եթե բանկերը կարողանում են նույնականացման հարցում ապահովել պարզություն և անվտանգություն, ապա պետությունն էլ պետք է նման մոտեցում ցուցաբերի»,- ասաց Թորոսյանը։  Արման Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ պետք է գտնել հավասարակշռություն պարզության, հեշտության և անվտանգության միջև։  «Պետք է ռեալ գնահատենք, թե արդյոք հնարավո՞ր է որոշակի պարզեցումների գնալ՝ առանց վնասելու անձի նույնականացման անվտանգության գործընթացը։ Հորդորն ընդունված է, և պետք է օպերատիվ լուծումներ տանք»,- հավելեց Պողոսյանը։ 
13:25 - 22 հունվարի, 2025
Նվազեցվող եկամուտների հայտարարագրման մասով սահմանվել է շեմ՝ միանվագ 300 հազար դրամ. ՀՀ ՊԵԿ

Նվազեցվող եկամուտների հայտարարագրման մասով սահմանվել է շեմ՝ միանվագ 300 հազար դրամ. ՀՀ ՊԵԿ

Շարունակելով եկամուտների տարեկան հայտարարագրման մասին ամենահաճախ տրվող հարցերի շարքը՝ ՊԵԿ-ը հարցուպատասխանով շարունակում է ներկայացնել, թե որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման։ ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։ Հարց 1․ Արդյո՞ք հայտարարագրում լրացվող եկամուտները ենթակա են հարկման։ - Հայտարարագրում լրացվող ոչ բոլոր եկամուտներն են ենթակա հարկման։ Օրինակ, եթե Դուք հայտարարատու եք և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների հայտարարագիր և բացի Ձեր աշխատավարձից ունեք նաև լրացուցիչ եկամուտներ, օրինակ՝ ընտանիքի անդամի կամ այլ անձի կողմից Ձեր բանկային հաշվեհամարին, քարտին որպես նվիրատվություն կատարված փոխանցումներ կամ արտերկրից որպես նվիրատվություն ստացված գումարներ՝ լրացնելով Ձեր հայտարարագրում որևէ հարկային պարտավորություն Դուք չեք ունենա։ Հարց 2․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա է Ձեր անշարժ և շարժական գույքը։ - Ոչ, անշարժ և շարժական գույքը հայտարարագրման ենթակա չեն․ եկամուտների տարեկան հայտարարագրում Դուք պետք է ներառեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։ Հարց 3․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են Ձեր ծախսերը։ - Ոչ, ծախսերը ենթակա չեն հայտարարագրման, Դուք պետք է հայտարարագրեք միայն 2024 հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։ Հարց 4․ Արդյո՞ք պետք է հայտարարագրեք Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները։ - Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված եկամուտները։ Հետևաբար, եթե բանկային հաշվեհամարին կամ քարտին փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Այսինքն՝ եթե 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Հարց 5․ Սեփական հաշիվների միջև փոխանցումները, արդյո՞ք պետք է ներառել հայտարարագրում։  - Ոչ, սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները ՉԵՆ համարվում եկամուտներ և ՉԵՆ ներառվում եկամուտների հայտարարագրում։ Հարց 6․ Եթե Դուք վճարային տերմինալից Ձեր հաշվեհամարին կամ քարտին փոխանցել եք գումար, արդյո՞ք պետք է այդ տվյալները լրացնել հայտարարագրում։ - Ոչ, Ձեր հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել եք փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառեք հայտարարագրում։ Հարց 7․ Եթե հայտարարագիր ներկայացնողը, միաժամանակ, ԱՁ հիմնադիր է արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նաև ԱՁ-ի եկամուտները։ - Ոչ, ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։ Հարց 8․ Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ փոխանցվել է գումար, արդյո՞ք այդ գումարները պետք է ներառել հայտարարագրում։ - Եկամտային հարկի տարեկան հայտարարագրում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի ստացված ստացվող եկամուտները։ Հետևաբար, եթե արտերկրից Ձեզ փոխանցված գումարները համարվում են ստացված եկամուտներ, ապա դրանք լրացվում են հայտարարագրի համապատասխան բաժիններում։Պետք է հիշել, որ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Հարց 9․ Եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում աշխատավարձ եք ստացել արտասահմանից, արդյոք այդ եկամուտները պետք է հայտարարագրել։ - Այո, եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, բայց Հայաստանից աշխատում եք արտերկրում գտնվող ընկերությունում, այսինքն Ձեր աշխատավարձը ստանում եք արտերկրից, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ եկամուտները։ Ընդ որում, այդ եկամուտները Հայաստանում չեն հարկվի, եթե Դուք ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20% և ավելի է։ Իսկ այն դեպքում, եթե տվյալ երկրում եկամտային հարկը ցածր է 20%-ից, ապա տարբերությունը պետք է վճարեք Հայաստանում Հարց 10․ Արտասահմանից ստացված եկամուտները, որոնք արդեն հարկվել են ծագման երկրում, արդյո՞ք կրկին պետք է հարկվեն Հայաստանում։ - Եթե այդ եկամուտները հարկվել են արտասահմանում, ապա Հայաստանում կվճարեք եկամտի 20%-ի և այդ եկամուտից արտերկրում վճարված հարկի տարբերության չափով։ Հարց 11․ Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացին որևէ ծառայության դիմաց եկամուտ է ստացել արտասահմանում գտնվող ֆիզանձից, արդյո՞ք այդ եկամուտները պետք է ներառել հայտարարագրում։  - Այո, ծառայությունների մատուցման դիմաց այլ ֆիզիկական անձից ստացված եկամուտները ներառվում են հայտարարագրում՝ անկախ այն հանգամանքից այդ եկամուտները ստացել եք Հայաստանում, թե արտասահմանից, ենթակա են եկամտային հարկով հարկման 20 տոկոս դրույքաչափով։ Հարց 12․ Արդյո՞ք համավարկառուն վարկառուի հետ միասին պետք է հայտարարագրի ստացված վարկը։ - Ոչ, համավարկառուն 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։ Հարց 13․ Արդյո՞ք հայտարարագրման ենթակա են ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմս), արժեթղթերից և բաժնետոմսից ստացված եկամուտները։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում ավանդից, պարտքային արժեթղթերից (պարտատոմ), արժեթղթերից և բաժնետոմսից ստացել եք եկամուտ, ապա այդ տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Հարց 14․ Եթե 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, արդյո՞ք դրանից ստացված եկամուտները պետք է ներառեք հայտարարագրում։ - Այո, եթե Դուք 2024 թվականի ընթացքում Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության այլ ֆիզիկական անձի, ապա ունեք եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու և 10 % եկամտային հարկը պետական բյուջե վճարելու պարտավորություն (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը)։ Եթե Դուք որևէ հիմքով հայտարատաու չեք, ապա լրացնում ենք միայն վարձակալությունից ստացված եկամուտը և եկամտային հարկը։ Հարց 15․ Եթե Դուք 2024 թվականին վաճառել եք անշարժ գույք, արդյո՞ք պետք է այդ եկամուտները ևս ներառեք հայտարարագրում։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում այլ ֆիզիկական անձի վաճառել եք անշարժ գույք, ապա Ձեր հայտարարագրում պետք է ներառեք այդ գույքի օտարումից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ: Հարց 16․ Արդյո՞ք նվիրատվությունները պետք է ներառվեն հայտարարագրում։ - Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ ֆիզիկական անձից ստացել եք անշարժ կամ շարժական գույքի կամ դրամական միջոցների տեսքով ապա այդ եկամուտները ենթական են հայտարարագրման, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Հարց 17․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել տարբեր առիթներին ստացված դրամական նվերները։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում տարբեր առիթների կապակցությամբ ֆիզիկական անձանցից ստացել եք դրամական տեսքով նվերներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներառեք հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Պետք է հիշել, որ նվիրատվությամբ միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Հարց 18․ Եթե որևէ մեկին տվել եք պարտքով գումար, արդյո՞ք վերադարձվող գումարը ենթակա է հայտարարագրման։ - Ոչ, վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։ Հարց 19․ Արդյո՞ք խնայողությունները ենթակա են հայտարարագրման։ - Ոչ, տարբեր տարիներին ստացված եկամուտներից խնայողությունները ենթակա չեն հայտարարագրման (խնայողությունը տվյալ տարվա համար չի համարվում ստացված եկամուտ)։ Հարց 20․ Եթե ՀՀ քաղաքացին 2024 թվականի ընթացքում ծառայության դիմաց ստացել է եկամուտ, արդյոք պետք է հայտարարագրել այդ եկամուտները։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում որևէ ծառայության դիմաց ստացել եք եկամուտ, ապա այդ եկամուտները ևս պետք է ներառել հայտարարագրում, որը ենթակա է հարկման։ Հարց 21․ Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Հարց 22․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստը, ինչպես նաև ալիմենտը։ - Եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք երեխայի միանվագ և ամսական խնամքի նպաստ, ապա այդ գումարը ստացող ծնողը՝ հայտարարատու լինելու պարագայում, իր հայտարարագրում պետք է ներառի այդ եկամուտները, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։ Հարց 23․ Շահումից ստացված եկամուտները պե՞տք է ներառել հայտարարագրում և արդյո՞ք դրանք ենթակա են հարկման։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք շահումից ստացված եկամուտներ, ապա դրանք պետք է ներառեք հայտարարագրում։ Խաղատներում, տոտոլիզատորից, վիճակախաղերից ստացվող շահումները ենթակա ՉԵՆ հարկման։ Հարց 24․ Արդյո՞ք պետք է հայտարարագրել գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները։ - Այո, եթե 2024 թվականի ընթացքում ունեցել եք գործուղման ծախսերի փոխհատուցում, ապա այդ եկամուտների մասին տվյալները պետք է ներառեք հայտարարագրում։ Այս եկամուտները հարկման ենթակա չեն։ Պետք է հիշել, որ գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները լրացվում են, եթե գերազանցել է տարեկան 3 մլն դրամը, 3 մլն դրամը չգերազանցող գործուղման ծախսերի փոխհատուցման գումարները կարող են չհայտարարագրել։ ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր
09:56 - 22 հունվարի, 2025