Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Շիրակի մարզում երկու անձ է կալանավորվել փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար

Շիրակի մարզում երկու անձ է կալանավորվել փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզի տարբեր հատվածներում տասնյակ փաթեթներով թմրամիջոցներ տեղադրելու համար երկու անձ է կալանավորվել։ «2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին: Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։ Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
17:15 - 03 հոկտեմբերի, 2024
Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տնտեսվարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,-նշված է հաղորդագրության մեջ:
12:00 - 23 սեպտեմբերի, 2024
Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:  
11:30 - 29 օգոստոսի, 2024
Շիրակի փոխմարզպետը և Ֆրանսիայի դեսպանը հետևել են Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Շիրակի փոխմարզպետը և Ֆրանսիայի դեսպանը հետևել են Ջրառատի վարչական նստավայրում ֆրանսիացի կամավորների մասնակցությամբ վերանորոգման աշխատանքներին

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, պաշտոնատար այլ անձանց հետ այսօր հետևել է Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորոգման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ: Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով: Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները. 20 ֆրանսիացի կամավորներ շուրջ 20 օր ապրել են Ջրառատում և պատրաստակամությամբ աշխատանքներին մասնակցել։    
19:11 - 22 օգոստոսի, 2024
«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մահացած 2-ամյա երեխան պետության խնամքին է հանձնվել ծննդատնից՝ բնածին առողջական ծանր խնդիրներով. ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ տեղեկացնում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ): «Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և, ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։ Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- նշվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ հանկարծամահության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։  Նշենք, որ հանկարծամահության դեպքերի առթիվ քրեական վարույթները նախաձեռնվում են սպանության հոդվածով՝ քննչական որոշակի գործողություններ իրականացվելով (որոնք կարող են իրականացվել միայն նախաձեռնված վարույթի շրջանակում) դեպքի հանգամանքները ամբողջապես պարզելու, հանկարծամահության վարկածը հաստատելու կամ հերքելու նպատակով, որից հետո միայն կայացվում է քրեադատավարական համապատասխան որոշում (վարույթի կարճում կամ արարքի վերաորակում)։
13:48 - 09 օգոստոսի, 2024
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
 |1lurer.am|

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում երեխա է հանկարծամահ եղել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն |1lurer.am|

1lurer.am: Օգոստոսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։ Տեղեկությունը 1lurer.am-ին հաստատեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Մահվան դեպք է կա. հանկարծամահության դեպք է, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) հատկանիշներով, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախնական տվյալներով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցած երեխա է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։ Առգրավվել են երեխային վերաբերող բժշկական փաստաթղթերը։ Հարցաքննվել են ինչպես ծնողները, այնպես էլ նշված հաստատության աշխատակիցները։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Գոռ Աբրահամյանը։  
11:18 - 09 օգոստոսի, 2024
ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

ԵՄ ֆինանսավորմամբ ձեռք բերված էլեկտրական ավտոբուսներն արդեն Գյումրիում են

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսններն արդեն Գյումրիում են։ Գյումրի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծրագրին, բաղադրիչներին, ընթացակարգերին, արդյունքներին։ «Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովալու բան է, պարծենալու բան է: Մտածում ենք, աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսների: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները: Ավտոբուսները շահագործվելու են քաղաքի երթուղային ցանցում, ուղեվարձը լինելու է այնքան, որքան բնակիչը վճարում է այս պահին երթուղայինի համար»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը: «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance)» ծրագրի նպատակն է եղել՝ նպաստել Գյումրի և Վանաձոր համայնքների կայուն կառավարմանը՝ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև Լեհաստանի (ԵՄ) Պիլա համայնքի հետ գործընկերային փորձի փոխանակման միջոցով։
15:32 - 01 օգոստոսի, 2024
Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Օգաստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակներից։ Բայցի դրանից՝ մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։ «Նախնական՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
11:26 - 01 օգոստոսի, 2024
Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։

Շիրակի մարզպետը մասնակցել է «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում անցկացվող տեղական արտադրանքի տոնավաճառին։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմից. «Մուշեղ Մուրադյանը շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներում, ողջունել արտադրողներին և վստահեցրել, որ նման միջոցառումների կազմակերպումը տոնական միջավայրից բացի Շիրակի մարզ է բերել նաև տնտեսական մեծ ակտիվություն, ֆինանսական զգալի հոսքեր:  «Կառավարությունը մեծածավալ միջոցառումները մայրաքաղաքից ապակենտրոնացնում է մարզեր, մարզկենտրոններից էլ՝ հեռավոր համայնքներ: Անվճար տրանսպորտային միջոցներ են տրամադրվել, որպեսզի փառատոնի շրջանակներում ցանկացողներն այցելեն Մարմաշենի վանական համալիր, Հառիճավանք, Երերույքի տաճար և այլ պատմամշակութային վայրեր։ Մենք լիազրորությունների սահմաններում, փորձում ենք անել հնարավորն ու անհնարինը, որ կարողանանք ոչ միայն պատշաճ ներկայանալ, այլև մարդկանց այսքան մեծ հոսքն ընդունել։ Նման միջոցառումներին պատրաստվելն ու պատվով հաղթահարելը դարձել է աշխատանքային օրվա բնականոն գործընթաց:   Նախորդ տարի նույն ոգևորությամբ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը Շիրակի մարզը հյուրընկալեց աշխարհի 42 երկրի 181 քաղաքներից ժամանած հյուրերի և պատվով ճանապարհեց»,- նշել է Շիրակի մարզպետը: Փառատոնի շրջանակում վաղ առավոտից բաց են մարզում գործող բոլոր մշակութային հաստատությունները, զվարճանքի վայրերը», - նշված է հայտարարությունում։
18:47 - 27 հուլիսի, 2024
Անահիտ Մանասյանը Գյումրիում այցելել է խնամքի հաստատություններ, լսել երեխաներին հուզող հարցերը

Անահիտ Մանասյանը Գյումրիում այցելել է խնամքի հաստատություններ, լսել երեխաներին հուզող հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հանդիպում է անցկացվել ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման անձնակազմի հետ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են աշխատանքի մեթոդաբանությունը կատարելագործելուն ուղղված հանձնարարականներ:  Պաշտպանն այցելել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ: Անահիտ Մանասյանը շրջել է հաստատությունների տարածքով, ուսումնասիրել շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցները, ննջասենյակները, սանհանգույցները, ծանոթացել խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։  Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։ Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտպան Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ կրում են շարունակական բնույթ:
09:48 - 28 հունիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը

Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ «Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք։  50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ: «Հայաստան» համահայկական hիմնադրամը դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնակարանով ապահովելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
16:21 - 13 հունիսի, 2024
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու համար

Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից կաշառք ստանալու համար

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ այլ պաշտոնատար անձի հետ խմբի կազմում: Նախաքննությամբ պարզվել է, որ Խ. Խ.-ն, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000-ից 1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1.700.000 ՀՀ դրամ): Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 435-րդ հոդված 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) , իսկ Մ. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին էլ մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:11 - 04 հունիսի, 2024
Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները

Ուսումնասիրվում են Աշոցքում տեղի ունեցած հորդառատ անձրևի պատճառած վնասները

 Հորդառատ անձրևների պատճառով սելավատարի ջուրը լցվել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայրի 4 բնակելի տներ և 1 անասնագոմ։ Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Շիրակի մարզպետ  Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ եղել է Մուսայելյան բնակավայրում։ Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանդիպել են բնակիչներին, ծանոթացել իրավիճակին։ Տեղում պարզ է դարձել, որ բնակիչների վնասը մեծ չափերի չի հասել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բնակիչների կրած վնասների մասին ընդհանուր տեղեկատվություն հավաքելու և մարզպետի աշխատակազմ ներկայացնելու մասով։ Համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ կարվի հնարավորը սեղմ ժամկետում սելավատարի տվյալ հատվածը մաքրելու համար։ 
19:39 - 29 մայիսի, 2024
Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա

Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա․«Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները,  այսօր եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։ Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում,  Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում  ծանոթացել իրավիճակին, քննարկել հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու հետագայում ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր։ Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։  Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»:
19:31 - 26 մայիսի, 2024