Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 19-ին ուկրաինական քաղաքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին և գործընկերներին՝ հրատապ կերպով Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցով։ «Յուրաքանչյուր երկիր, որը տրամադրում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, յուրաքանչյուր ղեկավար, ով օգնում է համոզել մեր գործընկերներին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չպետք է պահվեն պահեստներում, այլ տեղակայվեն իրական քաղաքներում և համայնքներում, որոնք կանգնած են ահաբեկչության դիմակայության առաջ, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեր պաշտպանությանը, կյանք են փրկում»,- X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա ահաբեկչության համար, և բոլոր հրթիռներն ու «Շահեդ» անօդաչու սարքերը պետք է որսալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ աշխարհը կարող է դա ապահովել, դա ցույց է տվել Մերձավոր Արևելքի երկնքում, և այն պետք է գործի նաև Եվրոպայում:
Այսօր 12:34
Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
 |tert.am|

Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։ «Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
09:37 - 21 մարտի, 2024
Հրթիռային հարձակման փորձ Օդեսայում՝ Զելենսկու ավտոշարասյան վրա |azatutyun.am|

Հրթիռային հարձակման փորձ Օդեսայում՝ Զելենսկու ավտոշարասյան վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Օդեսայում հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ։ Զելենսկին հաստատել է իր մահափորձը և նշել, որ չի տուժել։ «Այդ հարվածը տեսանք։ Տեսնում եք, թե ում հետ գործ ունենք, թքած ունեն, թե ուր են խփում։ Գիտեմ, որ այսօր զոհեր են եղել, բոլոր մանրամասները դեռ չգիտեմ, բայց գիտեմ, որ կան զոհեր և վիրավորներ», - ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի ավտոշարասյան վրա հարձակման մասին առաջինը գրել է հունական Proto Tema թերթը՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության անանուն աղբյուրները։ Դեպքը տեղի է ունեցել երեկ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Օդեսա այցի ժամանակ։ Նշվում է, որ հարվածն իրականացվել է այն ժամանակ, երբ Զելենսկու ավտոշարասյունը հունական պատվիրակության կողքին է եղել, հունական պատվիրակության կազմում տուժածներ չկան։ Կառավարությունը մեկնաբանել է միայն հույն պաշտոնյաների վիճակը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի արդյունաբերական նավահանգստի տարածքում գտնվող անգարին։ Հունաստանի վարչապետը երեկ է ժամանել Օդեսա հանդիպելու Զելենսկու հետ։ Միցոտակիսի Ուկրաինա այցի մասին նախապես չէր հայտարարվել։
09:39 - 07 մարտի, 2024
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին
 |armenpress.am|

Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։ «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովը պատասխանել է․ «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։  Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում էր, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ Ավելի ուշ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասել էր, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկում է լինում։
16:19 - 01 մարտի, 2024
Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին
 |armenpress.am|

Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան  այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են տարածվող լուրին՝ նշելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է:
12:07 - 27 փետրվարի, 2024
Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Որպես պատգամավոր և խմբակցության անդամ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես, բայց անհավանական չեմ համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Հարցին՝ այցը վտանգներ չի՞ պարունակի արդյոք, Թունյանը պատասխանեց․ «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարում, մտածելու տեղիք կարող է լինել և չլինել։ Դրական կամ բացասական գնահաական չեմ ուզում տալ, ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և ինչպես մյուս ղեկավարները, եթե հատուկ արգելք չա, կարող է այցելել Հայաստան։ Ամեն ինչի մեջ էլ եթե փնտրում եք, կարող եք հակառուսական երանգ տեսնել»,- ասաց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, Թունյանն ասաց․ «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված է, ինչը գաղտնիք չէ։ Մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։ Հարցին՝ առաջարկե՞լ են արդյոք իրեն զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Թունյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է։ «Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ոմ մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասաց Բաբկեն Թունյանը։
13:05 - 26 փետրվարի, 2024
Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|

Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի բնակչությունը հասկանում է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է հատուկ ռազմական գործողության ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորականների մահվան մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկու համար մարդիկ չեն, այլ միավորներ, որ կարող են օգտագործվել՝ արևմտյան փողերը ստանալու համար», - Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։ «Կարծում եմ՝ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ նա մի քանի անգամով նվազեցրել է կորուստների թիվն՝ այդքան շատ «մեռած հոգիներ» թողնելով Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, որպեսզի նրանք ֆինանսավորվեն, ասես նրանք ողջ են։ Իսկ կիևյան հանցախումբը կշարունակի տեղափոխել գումարներն արտասահմանում իր հաշիվների վրա»,- նշել է նա։ Զելենսկին երեկ առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Սա, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է:
09:02 - 26 փետրվարի, 2024
31 հազար ուկրաինացի զինվոր. Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է իր կորուստների թիվը |azatutyun.am|

31 հազար ուկրաինացի զինվոր. Զելենսկին առաջին անգամ ներկայացրել է իր կորուստների թիվը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Զելենսկին, սակայն, չի նշել վիրավորների ու անհետ կորածների թիվը։ Այդ թիվը, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է: Վերջին անգամ Կիևը 2022-ի վերջին է ներկայացրել իր մարտական կորուստների քանակը. այն ժամանակ նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը հաղորդել էր 10-ից 13 հազար զինվորի զոհվելու մասին։ Փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին Ուկրաինայի նախագահն ասել է նաև, որ պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը 180 հազար է, վիրավորներինը՝ կես միլիոն: Ռուսաստանը չի հրապարակում իր պատերազմական կորուստները։ Նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կորուստները գնահատել էր 300 հազար:
21:21 - 25 փետրվարի, 2024