Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին,  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Մելքոնյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանին և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Հարությունյանին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով՝ գոհացնող արդյունքների հասնելու համար։
12:19 - 27 մարտի, 2024
Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել
 |armenpress.am|

Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականին Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են կատարել, որոնք միտված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջները ներդնելուն և ստվերի կրճատմանը։ «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են գործակալի պարտականությունից, երբ շուկայի ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից և չեն պահում եկամտային հարկը։ Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել և ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է։ Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափով հաշվարկել և պահել եկամտային հարկը։ Եվ հիմա կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց Բադասյանը։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նշված փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի փաստաթուղթը։ «Ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ձեռք բերվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքի ընդունման պահին հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով։ Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող հարկ վճարողի տվյալները։ Փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման և ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը։   Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում, և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի համակարգ: Համալիր հարկային ստուգմամբ կամ չափագրմամբ ստուգված կամ ուսումնասիրված ժամանակաշրջաններին վերաբերող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել։ Այսինքն, այս նախագծով կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները հնարավոր կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով»,- եզրափակեց Բադասյանը։ Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
12:29 - 21 մարտի, 2024
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավար Էդրիան Ֆոզզարդին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Ռուստամ Բադասյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, կարևորել է ՀՀ ՊԵԿ և ՀԲ արդեն իսկ կայացած համագործակցությունը՝ ընդգծելով Համաշախարհային բանկի առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչպես նաև իրագործված ծրագրերի բարձր արդյունավետությունը և դրանց հետագա զարգացման կարևորությունը։   Էդրիան Ֆոզզարդը, իր հերթին անդրադառնալով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ հաստատված երկարամյա համագործակցությանը, նշել է, որ վերջինս որպես մաքսային և հարկային ոլորտներում բարեփոխումների հաջող փորձ ունեցող մարմին, կարող է տարածաշրջանի գործընկեր մարմինների համար հանդիսանալ մոդելային օրինակ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող ընթացիկ տեխնիկական աջակցության և վարկային ծրագրերը, որոնք միտված են այդ ոլորտներում իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմանը և ընթացակարգերի պարզեցմանը։ Անդրադարձ է կատարվել նաև համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացին և  մաքսային վարչարարության բարեփոխումներին ուղղված ընթացիկ ծրագրերին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են ստանձնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ապահովելով համագործակցության շարունական ընթացքը։  
11:11 - 01 մարտի, 2024
Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին
 |armenpress.am|

Կսահմանափակվի կառավարության աջակցության որևէ ծրագրերից օգտված անձանց մասնակցությունը շահումով խաղերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կսահմանափակվի մի շարք քաղաքացիների, այդ թվում կառավարության աջակցության ծրագրերից օգտվողների մասնակցությունը շահումով խաղերին: Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: «Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները՝ թե սպառողների շահերի պաշտպանության, թե ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերից ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ»,-ասաց Բադասյանը: Ներդրվող էլեկտրոնային կառավարման համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն: Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ ՀՀ հասանելի համացանցի ամբողջ տիրույթում։ Սահմանվել են խաղին մասնակցելու սահմանափակումներ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցների համար: Այսպիսով՝ արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը խաղերին, ովքեր օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աջակցության որևէ ծրագրից՝ օգտվելուց հետո որոշակի ժամանակահատվածում: Արգելվում է նաև այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են կամ, եթե ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ, կամ, եթե հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Սահմանվել են նաև խաղաղային գործունեության կարգավորման օպերատորի, կազմակերպչի պարտականությունները: Ըստ օրենքի նախագծի՝ կազմակերպիչն ապահովում է խաղային գործունեության իրականացումը բացառապես օպերատորի մոնիտորինգային կենտրոնին միացված և սույն օրենքով նախատեսված սերտիֆիկատ ունեցող խաղային արտադրանքներով՝ խաղասրահի միջոցով խաղային գործունեության կազմակերպման դեպքում: Կազմակերպիչը պարտավոր է ապահովել խաղային գործունեության կազմակերպումը միայն լիցենզիայում նշված վայրում, խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը և այլն:
14:57 - 27 փետրվարի, 2024
Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ
 |armenpress.am|

Եզրահանգել ենք, որ առնվազն որոշակի ժամանակով կարող ենք չհարկել արտագնա աշխատանքի մեկնողներին․ՊԵԿ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում նախատեսված է եղել, որ Հայաստանի ռեզիդենտը եկամտահարկ վճարում է թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում ստացած եկամուտների համար։ Այս մասին կառավարության հերթական նիստում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դժգոհություններին։ Նրա խոսքով՝ նախկինում որևէ մեխանիզմ չի եղել օրենքով սահմանված այդ պարտականությունը կյանքի կոչելու համար։ «ԱՊՀ շրջանակներում 2020 թվականին միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին։ Առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը, և, ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք վարչարարություն իրականացնել․ մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-հայտնել է Բադասյանը։ Նա նշել է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների կողմից կան նաև  օբյեկտիվ հիմքեր ունեցող հարցադրումներ և դժգոհություններ։ Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, քանի որ սովորույթի ուժով երբևէ հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, ապա առաջին անգամ համապատասխան տեղեկատվություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնած անձանց  վերաբերյալ՝ որոշակի տույժեր են հաշվարկվել։ «Կարծում ենք, որ մենք կկարողանանք որոշակի օրենսդրական փոփոխություններով հիմա մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ։ Կառավարության գործընկերների հետ քննարկելով՝ եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկատվություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասել է ՊԵԿ-ի նախագահը՝ ընդգծելով, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին, ընթանում են այն ուղով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
12:56 - 23 փետրվարի, 2024
Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

Ստվերից դուրս է եկել անշարժ գույքի շուրջ 21 հազար վարձակալության պայմանագիր |civilnet.am|

civilnet.am: Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունից հետո ստվերից դուրս է եկել շուրջ 21 հազար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր․ կառավարության փետրվարի 23-ի նիստի ընթացքում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ 15 392 քաղաքացի ներկայացրել է վարձակալությանը վերաբերող շուրջ 21 հազար հայտարարագիր։ «Մենք նայել ենք՝ արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի հետ և 90 տոկոսից ավելին չեն համընկնում։ Այսինքն, մեր օրենքը գործել է և շուրջ 21 հազար ստվերից դուրս եկած վարձակալության հարաբերություններ կան»,- ասել է Բադասյանը։ Ըստ օրենքի փոփոխության՝ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
11:00 - 23 փետրվարի, 2024
Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Եթե ուզում ես ունենալ պետություն՝ պետք է վճարես հարկ. վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Մասնավորապես, զեկուցվել է ՀՀ կառավարության 2021-2026 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին: Նախ ներկայացվել է հարկային մարմնի 2023 թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2023-ին ապահովվել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 296 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Ընդգծվել է, որ 2017 թ. համեմատ պետական բյուջեի եկամուտները գրեթե կրկնապատկվել են: Ըստ պատասխանատուների՝ 2023 թ. բնորոշվել է որպես ստվերի դեմ պայքարի արդյունավետ տարի. Կառավարության ծրագրով սահմանված թիրախը, ըստ որի՝ 0.5 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը պետք է բարելավվեր, կատարվել է առնվազն այդ չափով՝ ըստ առկա կանխատեսման: Բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ բնօգտագործման վճար հանդիսացող ռոյալթիի՝ պայմանավորված հիմնականում մետաղների միջազգային գներով: Զեկուցվել է, որ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%-ով: ԱԱՀ-ի գծով վերադարձը կազմել է 288.4 մլրդ դրամ՝ 75.4 մլրդ դրամով կամ 35.4%-ով գերազանցելով 2022-ի ցուցանիշը: Հատկանշական է, որ վերադարձված եկամտային հարկի գերակշիռ մասը կազմում է հիփոթեքի գծով վերադարձը. էլեկտրոնային հարթակի միջոցով 2023-ին 38 911 շահառուի վերադարձվել է 52 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 2022-ի ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոններով) տվյալներով իրականացվել է 648.7 մլն գործարք` 12.2 տրլն դրամ արժեքով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 45 մլն գործարքով և 2.1 տրլն դրամով։ Գրանցվել է աշխատատեղերի և միջին աշխատավարձի ռեկորդային աճ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը նոյեմբերին կազմել է շուրջ 738 հազար, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 5,2%-ով, միջին աշխատավարձը կազմել է 293 հազար դրամ, աճը՝ 10,6%: Հաշվետու տարվա ընթացքում հարկային մարմնի կողմից իրականացված 1186 համալիր հարկային ստուգման արդյունքում վերականգնվել է 38.4 մլրդ դրամ, իսկ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքներով առաջադրվել է շուրջ 52.2 մլրդ դրամ լրացուցիչ պարտավորություն, այդ թվում՝ թեմատիկ ուսումնասիրություններով՝ 9.4 մլրդ դրամ: Իրականացված 82 752 վերլուծությունների արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 45.6 մլրդ դրամ հարկ: Անդրադառնալով տնտեսվարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը՝ վարչապետը նշել է. «Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել։ Սա շատ կարևոր է։ Խնդիրն այն չէ, ճիշտ հասկացեք, հարգելի գործընկերներ, կարող է ենթադրենք տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ, բայց ես ուզում եմ հիշեցնել անշարժ գույքի հարկի թեմայով մեր քննարկումները. նախկինում անշարժ գույքեր կային, որոնք ընդհանրապես հարկից ազատված էին։ Ասում եմ` ինչի՞ են ազատված հարկից, ասում են, որ հաշվենք` տարին լինելու է 50 դրամ հարկ։ 50 դրամ է լինելու, թող լինի 50 դրամ, որովհետև դա նաև մշակույթ է չէ՞, դա պետության հետ, պետություն-քաղաքացի հարաբերության հարց է։ Մանավանդ, այն տրամաբանությամբ, որ այդ հարկով պետությունն առաջին հերթին քաղաքացու ամենատարբեր կարիքներն է հոգում։ Նորից եմ ասում, մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ։ Հարկն այն է, որ քաղաքացին մի գրպանից հանում է՝ դնում մյուս գրպանը, որովհետև եթե ինքը հարկ չտա, եթե ենթադրենք քաղաքացին հարկ չվճարի ընդհանրապես, հարյուր անգամ ավելի գումար ստիպված կլինի ծախսել։ Եկեք ենթադրենք, որ ամեն քաղաքացի իր համար ճանապարհ է կառուցում, ամեն քաղաքացի իր համար դպրոց է կառուցում, ամեն քաղաքացի իր համար հիվանդանոց է կառուցում, հարկ վճարելն ամեն քաղաքացու ծախսի կրճատում է՝ հազարավոր անգամներով։ Առաջին հերթին այս գիտակցումը պետք է մտնի մարդկանց մեջ։ Ու հարկային հանցագործությունների նկատմամբ պետք է ընդհանուր առմամբ վերաբերմունքը փոխել: Հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը մենք պետք է ուժեղացնենք։ Ես չեմ ուզում դրա անունը նույնիսկ քարոզչություն դնել, ես ավելի շատ դա կանվանեմ գիտակցության մատակարարում, որ մարդը հասկանա՝ ինչ է հարկը, ինչի համար է հարկը: Հարկը պետություն ունենալու համար է, ուրիշ իմաստ չունի: Եթե դու ուզում ես ունենալ պետություն՝ դու պետք է վճարես հարկ, որովհետև չկա հարկ՝ չկա պետություն»: Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք ավտոմեքենաներ ներկրող կազմակերպությունների հետ առբանավեճը հարթվել է: «Այդ քրեական գործերը, ահազանգերը, մենք բանավոր էլ ենք խոսել, ես գրավոր հանձնարարական էլ եմ տվել մեր իրավական դիրքորոշումների հիմնավորվածությունը ստուգելու, վերստուգելու համար: Այդ ամեն ինչն արել ենք և մեր դիրքորոշումների արդարացիության մեջ համոզվե՞լ ենք»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Պարոն վարչապետ, մենք վստահ ենք, որ ճիշտ գործողություն ենք իրականացրել, որովհետև մի քանի փաստ կարող ենք վերհիշել. ֆիզիկական անձով էին ներմուծումներ անում, հետո ԵԱՏՄ-ի դրույքաչափերը հավասարվեցին, ստեղծվեցին իրավաբանական անձինք, ովքեր ձեռնարկատիրական գործունեության նպատակ չեն հետապնդում: Սա ընդհանրական մասով, այսինքն՝ բացառությունները հաշվի չառած, այլ ավելացված արժեքի հարկի գումարը դիտարկում են որպես իրենց շահույթ: Մեծ անկարգապահ իրավիճակ էր առաջացել: Մենք, կարծում եմ, իհարկե, կոշտ, բայց շատ ճիշտ դիրքորոշում ենք ներկայացրել: Կան բողոքներ, կան Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներ: Մենք վստահ ենք, որ եթե մոտավորապես 8.6 մլրդ դրամ վերականգնվել է, հնարավոր չէ դա ռեպրեսիվ համակարգով վերականգնված լինի, այսինքն՝ իրենք ընդունել են իրենց կողմից կատարված իրավախախտման փաստը և ճշտում են ներկայացրել: Իսկ հիմա մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ եթե հանկարծ կա այնպիսի ավելացված արժեքի հարկի դեբետի գումար, որը ենթակա է վերադարձման, մենք չուշացնենք և անմիջապես վերադարձնենք»: Տեղեկացվել է, որ հարկ վճարողների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ընդլայնման նպատակով մի շարք նախաձեռնություններ են իրագործվել: Մասնավորապես, ստուգումների և ուսումնասիրությունների փաստաթղթերը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով փոխանակման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ անձնական գրասենյակի միջոցով փոխանակվել է շուրջ 170,000 փաստաթուղթ: Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել փաստաթղթերի ստացման հասցեականություն, նպաստում է հարկ վճարող-հարկային մարմին շփման արդյունավետության բարձրացմանը: Մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարների վերադարձը ֆիզիկական անձանց իրականացվում է ինքնաշխատ՝ գումարները փոխանցելով մասնակիցների բանկային հաշիվներին: Գործընթացի ավտոմատացման արդյունքում վերացել է նաև հարկային մարմին դիմելու անհրաժեշտությունը, էականորեն կրճատվել է սոցիալական վճարների գումարների վերադարձման ժամկետը: Ներկայացվել են մաքսային համակարգում 2023-ին իրականացված աշխատանքները և բարեփոխումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մաքսային վարչարարության պարզեցումներին: Նշվել է, որ տարանցման հայտարարագրման գործընթացի պարզեցման արդյունքում նախկինում հավաքական բեռների յուրաքանչյուր միավորի համար տարանցման հայտարարագիր ներկայացնելու փոխարեն այժմ հնարավորություն է ստեղծվել ամբողջ բեռի համար ներկայացնել մեկ հայտարարագիր: Արդյունքում, ՊԵԿ գնահատմամբ` տարացման հայտարարագրի կազմման վրա ծախսվող ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 40%-ով: Նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է նաև նախնական մաքսային հայտարարագրման համակարգը, մասնավորապես, այդ համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու նպատակով վերանայվել են սահմանային մաքսային կետերից ապրանքների բացթողնման չափանիշները: Մասնավորապես, եթե մինչև 2023 թ. հունվարի 1-ը համակարգից կարող էին օգտվել այն հարկ վճարողները, որոնց կողմից նախորդ 365 օրվա ընթացքում ներմուծված ապրանքների արժեքը կազմել էր առնվազն 150 մլն դրամ և որի 50 տոկոսը որոշվել է մաքսային արժեքի որոշման 1-ին մեթոդով, ապա 2023 թ. հունվարի 1-ից նշված 150 մլն դրամի արժեքային շեմը հանվել է: Արդյունքում` 2023 թ. ընթացքում նախնական հայտարարագրման դեպքերը նախորդ տարվա համեմատ 2284-ից հասել են 6685-ի, այսինքն աճել են շուրջ 3 անգամ: Իսկ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման շարունակականությունն ապահովելու շրջանակում 2023-ին ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը, որը հնարավորություն է տալիս ներմուծման կամ արտահանման գործընթացում լիազոր մարմիններից բոլոր թույլտվությունները ստանալ մեկ հարթակի միջոցով` էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազոր մարմիններ այցելության: Արդյունքում` 2023 թ. ընթացքում համակարգի միջոցով տրամադրվել է 91810 թույլատվական փաստաթուղթ (2022 թ.` 771), ինչը գերազանցում է 2022 թ. ցուցանիշը` 91039-ով կամ 119 անգամ: Մաքսային ռիսկերի պրոֆիլների շարունակական կատարելագործման արդյունքում 2023 թ.` 2022 թ. համեմատությամբ աճել է «կանաչ» ուղղով բացթողումների քանակը, մասնավորապես` եթե 2022 թ. ընդհանուրի մեջ «կանաչ» ուղղով բացթողումը կազմում էր 43%, ապա 2023 թ. այն կազմել է 61%: Զեկուցվել է, որ ՊԵԿ նախաձեռնությամբ՝ Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Նախատեսվել է, որ պահեստները պետք է ունենան մաքսային մարմնի տեղեկատվական բազային հասանելի էլեկտրոնային մի շարք համակարգեր: Ներկայացվել է նաև մաքսային մարմնի նոր կառուցվածքն ու կադրերի ներգրավման գործընթացը: Անդրադառնալով սահմանային անցակետերի արդիականացման ծրագրերին՝ տեղեկացվել է, որ 2023 թ. ընթացքում մեկնարկել են Մեղրիի անցակետի վերակառուցման, ինչպես նաև Բագրատաշենի անցակետի կապիտալ նորոգման աշխատանքները: Ավարտին են հասցվել Մարգարայի անցման կետի շինարարական աշխատանքները, ընթացիկ նորոգման է ենթարկվել նաև Գոգավանի անցման կետը: Այնուհետև ներկայացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջազգային համագործակցության ոլորտներում իրականացված աշխատանքները: Թվայնացման ոլորտի ձեռքբերումներից առանձնացվել են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման, ինչպես նաև տվյալների վերլուծության գործիքակազմի ներդրման և ընդլայնման, այդ թվում՝ վիրտուալ վարչարարության ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները: Ներկայացվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման գործընթացը, զեկուցվել է, որ համակարգի ծրագրավորման աշխատանքները նախատեսվում է ավարտել մարտին: Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը եկամտային հարկի գումարից կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և ընտանիքի անդամների համար կրթական և առողջապահական ոլորտներում կատարած սոցիալական ծախսից: Հարկային և մաքսային մարմիններում զուգահեռաբար ներդրվել և կատարելագործվել են նաև մի շարք էլեկտրոնային հարթակներ, այդ թվում՝ մաքսային իրավախախտումների միասնական շտեմարանը, հետբացթողումային ստուգումների համակարգը, ծանուցումների համակարգը, e-invoicing նոր համակարգը, որտեղ ստեղծված են հաշվարկային փաստաթղթերը դուրս գրելու առավել հարմարավետ գործիքներ: Ներդրվել է նաև տրանսֆերային գնագոյացման հաշվառման համակարգը․ վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Առաջիկայում կներդրվի նաև մաքսային հսկողության գոտիներում ապրանքների հաշվառման համակարգը: Իսկ տաքսի ծառայության մատուցման ոլորտի կարգավորման նպատակով կստեղծվի էլեկտրոնային հարթակ, որի գործարկումը նախատեսվում է 2024-ի սեպտեմբերի 1-ից: Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարի ստացել է «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր» ISO/IEC 27001-2013 ստանդարտի միջազգային հավաստագիր: Միջազգային համագործակցության ուղղությամբ ևս կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես, Հայաստանը միացել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման ՏՀԶԿ-ի կողմից մշակված նոր միջազգային ստանդարտին, ինչպես նաև Ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին. հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը կիրականացվի 2025 թվականից: Հայաստանը ստանձնել է նաև Ասիական նախաձեռնության համանախագահությունը՝ 2024-2026 թթ. ժամանակահատվածում: Իսկ ՊԵԿ շնագիտական կենտրոնի կարողությունների ընդլայնման նպատակով ԱՄՆ աջակցությամբ կառուցվել է կենտրոնի նոր մասնաշենքը: Ներկայացվել են ՊԵԿ վարչարարության արդյունքային ցուցանիշներն ու դրանց դինամիկան, հարկ վճարողների կարգապահության բարելավմանն ուղղված ծրագրերը, կոմիտեի կողմից նախաձեռնված օրենսդրական կարգավորումների կատարելագործմանն ուղղված աշխատանքները: Զեկուցվել է, որ երկրորդ տարին անընդմեջ, 2023-ին ևս հարկ վճարողների շրջանում իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության վերաբերյալ գոհունակության գնահատման հարցում, որին մասնակցել են 886 կազմակերպություն (ԱՁ) և ինքնուրույն հարկ վճարող (ֆիզիկական անձ): Ըստ արդյունքների, ՊԵԿ գործունեությունը դրական են գնահատել հարկային մարմնի մասով հարցման մասնակիցների 87.2%-ը, մաքսային մարմնի մասով` 78.0%-ը, իսկ ընդհանուր հարցման մասնակիցների՝ 84.4%-ը: Զեկուցվել է նաև, որ նախորդ տարվա ընթացքում կատարելագործվել է ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների գնահատման ավտոմատացված համակարգը: Առաջին անգամ ստուգումների տարեկան ծրագիրը կազմվել է նաև արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների միջոցով: Միջազգային առաջավոր փորձի հիման վրա ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ու մաքսային կարգապահական ռիսկերի կառավարման համակարգը, որը շարունակաբար կատարելագործվում է: Շարունակաբար կատարելագործվում է նաև օրինապահ հարկ վճարողի ինստիտուտը. 2023 թ. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է տրամադրվել 81 տնտեսվարող սուբյեկտի: Միաժամանակ, օրինապահ հարկ վճարողների հավաստագիր ունեցող հարկ վճարողների նկատմամբ մաքսային մարմնի կողմից մեղմ վարչարարություն իրականացնելու վերաբերյալ ընդունվել են նոր որոշումներ: Խորհրդակցությանը ներկայացվել են Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2023-ին իրականացված աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարույթային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: 2023 թ. ընթացքում հայտնաբերված սերվերային համակարգում առկա տվյալների ուսումնասիրության արդյունքում հաստատվել է 66.1 մլրդ դրամի թաքցված իրացման շրջանառություն, պետությանը պատճառված վնասը կազմել է 20․8 մլրդ դրամ, որից 2023 թ. վերականգնվել է 8․9 մլրդ դրամը: Մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում, 2023-ին՝ 2022-ի համեմատ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ՝ ՀՀ-ում առավել շրջանառվող թմրամիջոցների մասով: Ընդհանուր առմամբ, բացահայտվել է մաքսանենգության 393 դեպք, իսկ 2022-ին՝ 351 դեպք:Հարկային և մաքսային համակարգերում շարունակվում են նոր՝ բարեվարքության ստուգման մեխանիզմով կադրերի ընդունելության, պատրաստման և համալրման գործընթացը: Մաքսային ծառայողների բարեվարքության ուսումնասիրության արդյունքում 77 մաքսային ծառայող չի հաղթահարել բարեվարքության հարցազրույցի փուլը: Իսկ 2023-ի ընթացքում իրականացված 57 ծառայողական քննության արդյունքում 55 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, 4 աշխատակից ազատվել է ծառայությունից։ Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային կարգապահության բարելավմանը (դատական պրակտիկա, ծախսերի փաստաթղթավորում, տրանսֆերային գնագոյացում), տեղեկատվության աղբյուրների ընդլայնմանը (ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում, կրիպտոակտիվներ), ռիսկերի համակարգի ու միջազգային հարկային ռիսկերի նոր ընթացակարգերի ներդրմանը և միջազգային համագործակցությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ՊԵԿ-ում աշխատանքի կատարողականի հիման վրա խրախուսական համակարգի կատարելագործման մեխանիզմներին:
11:35 - 20 հունվարի, 2024
Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքն առաջին 3 օրը կլինի անվճար․ Ռուստամ Բադասյան
 |tert.am|

Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքն առաջին 3 օրը կլինի անվճար․ Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ-ն առաջարկում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի համար պետական տուրքի դրույքաչափը: Այս մասին «Պետական տուրքի մասին» օրենքի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Օրենքի նախագծով՝ առաջարկվում է տրանսպորտային միջոցի համար պետտուրքի դրույքաչափերն օրական 1600 դրամի փոխարեն սահմանել 5000 դրամ՝ սկսած ժամանակավոր պահպանության երկրորդ օրվանից: «Առաջարկում ենք, որ պետական տուրքի բարձրացման արդյունքում ունենանք մի իրավիճակ, որ ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում մաքսատանը հերթեր չառաջանան և տնտեսվարողները չունենան ժամանակի և ֆինանսական կորուստներ»,- նշեց ՊԵԿ նախագահը։ Ռուստամ Բադասյանը նաև հայտնեց, որ նախագծի առաջինից երկրորդ քննարկման ժամանակ փոփոխություն է արվել, ըստ որի՝ նախագծի ընդունման դեպքում Գյումրու մաքսատանը մեքենաների կայանման տուրքը առաջին երեք օրը կլինի անվճար։
14:19 - 15 հունվարի, 2024
ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|

ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|

1lurer.am: Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից կտուգանի առանց պայմանագրի կամ հայտարարությամբ բնակարաններ վարձով տվողներին. հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ, և ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։ Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Դա կիրառելի ա այն դեպքերում, երբ որ, օրինակ, հնարավոր չի կադաստրում գրանցում անել, որովհետև ժամով են տալիս որոշակի տարածքներ վարձակալության կամ օրով են տալիս: Պատկերացնում եք, որ երկու-երեք օրը մեկ չենք կարող գնալ կադաստր, գրանցում անել, մենք այդ հնարավորությունը տվել ենք: 5000 քաղաքացի արձագանքել է և ներկայացրել է հայտարարություն. դեկտեմբեր ամսվա և հունվարի ամսվա ընթացքում իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր: Մինչև փետրվարի 1-ը հավաքում ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունները, որտեղ ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը՝ կենտրոնանալով նորակառույց շենքերում վարձակալության տրվող բնակարանների վրա, և կոչ եմ անում քաղաքացիներին, ինչպես մեր 5000 քաղաքացիները, ովքեր ընկալել են պահանջը, շարունակեն դա անել, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից:
19:51 - 11 հունվարի, 2024
ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ
 |1lurer.am|

ՊԵԿ-ում կներդրվի վարձատրության նոր համակարգ՝ հիմնված կատարողականի գնահատականի վրա. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Քանի որ Հայաստանում երկար ժամանակ քննարկվում է արդար աշխատավարձի բաշխման սկզբունքը, մենք փորձ ենք անում ներդնել նոր համակարգ, որտեղ վարձատրությունը հիմնված է լինելու կատարողականի գնահատականի վրա: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները: «Ցանկանում ենք, որ հարկային և մաքսային ծառայողները լինեն մասնագիտական հմտություններ ունեցող: Դրա համար կարևոր է, թե նրանք ինչ վերապատրաստումներ են անցել և դրանց արդյունքում ինչ որակավորումներ ունեն: Հարկային և մաքսային ծառայությունների դեպքում գիտեք, որ հարկային և մաքսային մարմինները մասնակցում են մի շարք միջազգային կառույցների իրականացրած դասընթացներին: Ակնկալում ենք, որ այդ դասընթացներից առավել կարևորները կսահմանվեն Կառավարության ցանկով, և այդ ծրագրերին հաջողությամբ մասնակցելը և հավաստագիր ունենալը կազդի հարկային և մաքսային ծառայողների վարձատրության վրա»,- հավելել է Ռուստամ Բադասյանը: Նշվել է նաև, որ կատարողականի գնահատման երկրորդ բաղադրիչը լինելու է աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:  Նախագծի նպատակը ՀՀ ՊԵԿ-ում կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ ներդնելն է? հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: ՊԵԿ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է բողոքարկման հնարավորությամբ. եթե հարկային կամ մաքսային ծառայողը համաձայն չլինի կայացված որոշման հետ` հավելավճար տա՞լ, թե՞ ոչ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ բողոքարկման հստակ մեխանիզմ չկա և նպատակահարմար էլ չէ` հաշվի առնելով աշխատակիցների թիվը: Նրա խոսքով լինելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններ: «Հնարավորինս կրճատվելու են հայեցողական մոտեցումները»,- ասել է ՊԵԿ նախագահը: Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվել է` այլ երկրներում վերապատրաստվելու հավասար հնարավորություն ունեն բոլո՞ր հարկային և մաքսային ծառայողները, ինչին ի պատասխան` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է` նման հնարավորություն ունեն բոլոր աշխատակիցները, բացառությամբ այն ծառայողների, որոնք չեն տիրապետում պահանջվող օտար լեզվին, մասնավորապես` անգլերենին: Նման դասընթացներ կազմակերպում է Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, որը պարբերաբար մասնակցության քվոտաներ տալիս է նաև ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկված նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել: «Սա լավ պետական ծառայողին ավելի լավ սոցիալական երաշխիքներ ապահովելուն ուղղված նախագիծ է, որը կարող է զգալի նշանակություն ունենալ պետական ծառայության համակարգն ավելի գրավիչ դարձնելու հարցում»,- քննարկման ավարտին ընդգծել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:
18:49 - 11 հունվարի, 2024
Մի շարք քաղաքացիների համար կսահմանափակվի շահումով խաղերին մասնակցությունը
 |civilnet.am|

Մի շարք քաղաքացիների համար կսահմանափակվի շահումով խաղերին մասնակցությունը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> Կառավարությունը նախատեսում է սահմանափակել մի շարք քաղաքացիների խմբերի մասնակցությունը շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին։ Համապատասխան օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության է արժանացրել հունվարի 11-ի նիստում։ Մասնավորապես, շահումով խաղերի չեն կարողանա մասնակցել այն անձինք, ովքեր հանդիսանում են կառավարության սոցիալական ծրագրերի շահառու, կառավարության ֆինանսավորմամբ իրականացված սուբսիդավորման ծրագրի շահառու են, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված պարտավորություններ, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40%-ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ներդրվելիք էլեկտրոնային համակարգը պարտավոր է նույնականացնել անձին, պարզել՝ նա սահմանափակումների ենթակա խմբում ներառվա՞ծ է, թե՞ ոչ։ Բացի այս, նախագծերի փաթեթով Պետեկամուտների կոմիտեն առաջարկում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեությանը մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաև դրանց գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում: Կառավարության այս փոփոխություններով նախատեսվում է նաև, որ ընտրվելու է օպերատոր, որը հնարավորություն է ստանալու տվյալներ ստանալ խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների, տվյալների բազաների և խաղային արտադրանքների մասին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց՝ բոլոր խաղային արտադրանքները այսուհետ պետք է նաև սերտիֆիկացում անցնեն. «Շահումով խաղի կազմակերպիչները ցանկացած խաղի կազմակերպման դեպքում, որը ներառում է շահում, ինչպես նաև օնլայն հարթակները, պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային լաբորատորիայի կողմից։ Բոլոր խաղային արտադրանքները պիտի միացվեն մոնիտորինգային կենտրոնին։ Կենտրոնի կիջոցով մենք տեղեկություն կունենանք խաղադրույքի, ստացված շահումի ու մնացածի մասին»,- ներկայացրեց Բադասյանը։
12:48 - 11 հունվարի, 2024
Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները
 |armeniasputnik.am|

Հայաստանում կփակեն որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրիները |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանում կսկսեն փակել որակի չափանիշներին չհամապատասխանող դյութի ֆրի խանութները (անմաքս առևտրի խանութները, որոնք ՀՀ-ում հիմնադրվել են 2003 թվականին և կրում էին «Duty free Armenia» անվանումը)։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այդ չափանիշները պետք է մշակի պետությունը, և այն ընկերությունները, որոնք կհամապատասխանեն դրանց, կներառվեն դյութի ֆրի առևտրի սուբյեկտների ռեգիստրում։ Նման ռեգիստրներ, ԵԱՏՄ կանոնների համաձայն, պետք է ստեղծեն միության բոլոր երկրները։ Բադասյանը նշեց, որ գործող խանութների համար նախատեսված կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք իրենց աշխատանքը պետք է համապատասխանեցնեն ստանդարտներին, այլապես որոշակի պահից նրանք այլևս չեն կարողանա աշխատել։ Բացի այդ, առաջարկվում է մաքսային հսկողության գոտիներում (օդանավակայաններ և ցամաքային անցակետեր) տարածքային արտոնություններ սահմանել նման խանութների համար և առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել կառավարության սահմանած մրցույթի հիման վրա։ Համապատասխան որոշումը կառավարությունը մտադիր է ընդունել առաջիկայում՝ օրինագծի ընդունումից հետո (որը ԱԺ հանձնաժողովից շուտով կգնա լիագումար քննարկման)։
17:04 - 10 հունվարի, 2024
Առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականության մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կազմակերպել մրցույթի հիման վրա
 |1lurer.am|

Առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականության մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կազմակերպել մրցույթի հիման վրա |1lurer.am|

1lurer.am: Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հայտնում են ԱԺ-ից: Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում: Անմաքս առևտրի խանութների կազմակերպման գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը և համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով: Առաջարկվում է անմաքս առևտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները: Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նախագծին:
16:10 - 10 հունվարի, 2024
Սոցցանցերում գովազդ անողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի, եթե նրանք հարկեր չվճարեն. Բադասյան
 |tert.am|

Սոցցանցերում գովազդ անողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի, եթե նրանք հարկեր չվճարեն. Բադասյան |tert.am|

tert.am: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սոցցանցերում գումարով գովազդ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ «Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, որովհետև ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Անցած տարի էլեկտրոնային հարթակներից  բամաթիվ դեպքեր ենք ունեցել, որ էջերով գովազդներ են տեղադրվել և հարկեր չեն վճարվել, որոշակի իրեր են վաճառել էլեկտրոնային էջերով, որոնք դուրս են հարկային դաշտից»,- ասաց Բադասյանը: Նա ընդգծեց, որ ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։
14:50 - 04 հունվարի, 2024
Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին
 |1lurer.am|

Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն կամ նախնական համաձայնություն չի էլ եղել: Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Հարցին՝ գնահատվե՞լ է, թե ՀՀ պետական բյուջե ինչքան եկամուտ կմտնի Մարգարայի անցակետի բացման դեպքում, Բադասյանը տեղեկացրեց. «Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ անգամ հետազոտություններն ավարտելուց հետո»,- ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական կողմ (սահմանի բացումը – խմբ.), բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»:
13:26 - 17 նոյեմբերի, 2023