Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի արեւելքում։

Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արեւմուտքում՝ Կոտայքի եւ Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արեւելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի եւ Թովուզի շրջաններին, հարավ-արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին:

Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սեւանա լիճը:

432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար |armenpress.am|

432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7"> ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել և շարունակվում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 մլն 416 հազար 88 դրամի հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել 2 հազար 690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանի տրասնպորտային հանգույցի թևերն արդեն ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ 36 մետր երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։  Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։ 
13:12 - 19 սեպտեմբերի, 2024
Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված

Ծեծկռտուք և դանակահարություն Սևանի թերակղզու լողափնյա տարածքում. կա ձերբակալված

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի:Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:Ձեռնարկվում են միջոցառումներ` Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:Հանգամանքները պարզվում են։
15:23 - 23 օգոստոսի, 2024
Երկրաշարժից Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել |factor.am|

Երկրաշարժից Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել |factor.am|

factor.am: Գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել, որոշ մասը՝ փլուզվել, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին գյուղապետարանից։ Երանոսի վարչական ղեկավարի հետ զրուցել չհաջողվեց, մեզ փոխանցեցին, որ վնասի գնահատման հանձնաժողով է ստեղծվել, մարզային ներկայացուցիչները համայնքի ղեկավարի հետ շրջում են գյուղում, որպեսզի գնահատեն պատճառված վնասները։ Երկրաշարժի հետևանքների վերաբերյալ փորձեցինք խոսել գյուղացիներից մեկի հետ, նա այսպես արձագանքեց․ «Գիշերը ժամը 02:00-ից չեմ քնել, սթրեսի մեջ եմ։ Վախեցած ենք»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ըստ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների՝ այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից։
18:09 - 12 օգոստոսի, 2024
Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը այցելել է Գեղարքունիքի մարզ

Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը. ՄԻՊ-ը այցելել է Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին այց է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:   Անահիտ Մանասյանը Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:   Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության տրամադրմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, կանանց զբաղվածությանը:   Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:   Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք:   Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը։   Քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության երաշխավորման կարևորությունը, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը:   «Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:   Քննարկման մասնակիցները ներկայացրել են գործարարության ոլորտում հանդիպող մարտահրավերները, հանդես եկել առաջարկներով:   Հատուկ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և այդ ուղղությամբ Պաշտպանի իրականացրած աշխատանքներին:   Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:   Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։   Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:   Դպրոցականներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը:   Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:   Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:   Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:   Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքային մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:   Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:  
20:25 - 09 օգոստոսի, 2024
ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ

ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սևանում հանդիպում է ունեցել պատերազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, պրոթեզավորման և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակների տրամադրման, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքների և սոցիալական ներառման ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Պատերազմի մասնակիցները խոսել են պրոթեզներից և աջակցող միջոցներից օգտվելու իրենց փորձառությունից, նաև բարձրաձայնել առկա խնդիրների մասին: ԱՍՀ նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները։
13:16 - 01 օգոստոսի, 2024
Գեղարքունիքում սահմանազատման որևէ գործընթաց դեռ չկա. մարզպետ
 |news.am|

Գեղարքունիքում սահմանազատման որևէ գործընթաց դեռ չկա. մարզպետ |news.am|

news.am: ՀՀ Գեղարքունիքի մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա հիշեցրեց նախկինում իր արած հայտարարությունը` եթե սկսվի սահմանազատման գործընթացը, ապա հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։ Մարզպետը վստահեցրեց, որ չգիտի, թե երբ է սահմանազատման գործընթաց սկսվելու իրենց մարզում։ «Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվեն, իրենք (ադրբեջանցիները-խմբ) 2021–22 թ.Գեղարքունիքի օկուպացված տարածքներից պետք է դուրս գան։ Նախկինում ես այդպես եմ ասել։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասաց մարզպետը։ Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, Գեղարքունիքի մարզպետը վստահեցրեց, որ սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների` այս և մնացած հարցերում արված քայլերին, Սարգսյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ իրենք ձախողել են. կառավարությունը, նրա կարծիքով, իր առջև դրված բոլոր խնդիրները լուծելով առաջ է գնում։
13:39 - 25 հուլիսի, 2024
Կրակոցներ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, մեկ անձ է մահացել․ երկու անձ ձերբակալվել է

Կրակոցներ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, մեկ անձ է մահացել․ երկու անձ ձերբակալվել է

2024թ․ հուլիսի 17–ին՝ «Սևան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով, ներքին արյունահոսությամբ, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 37 և 56–ամյա, ինչպես նաև Կոտայքի մարզի 41–ամյա բնակիչները։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հիշյալ անձանց հրազենային վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրի բակից ձերբակալվել և ոստիկանության բաժին են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչները։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով  նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը, մի խումբ անձանց հետ, հանգստանալիս են եղել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում, որտեղ վիճաբանության մեջ են մտել նշված վայր հաճախած՝ Սևան քաղաքի 37 բնակիչ, Աբովյան  քաղաքի 42-ամյա բնակիչ տղամարդկանց և Երևան քաղաքի 36–ամյա բնակիչ կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են անկանոն կրակոցներ, ինչի հետևանքով Սևանի 37-ամյա, Աբովյանի 41-ամյա բնակիչները, ինչպես նաև նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա  աշխատակիցը ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ։ 2024թ․-ի հուլիսի 18-ին՝ ժամը 06։40-ին,  «Սևան» ԲԿ-ից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի 37–ամյա բնակիչը, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզի 19–ամյա և Տավուշի մարզի 40–ամյա բնակիչներին ձերբակալելու մասին; Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր, հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև հիշյալ դեպքը տեսանկարահանող սարքը։ Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է քրեական վարույթի համար էական նշանակության հանգամանքներ պարզելու, ինչպես նաև տեղի ունեցած դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու վերաբերյալ հանձնարարություն։   Նախաքննությունը շարունակվում է։ Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ վիճաբանության մասնակիցներից մեկը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է։
11:36 - 18 հուլիսի, 2024
Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան

Նախնական տվյալներով՝ նախկին դատախազ Կարեն Խաչատրյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք. Գոռ Աբրահամյան

2024թ. հուլիսի 07-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի (Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ-խմբ.) մահը՝ հրազենի գործադրմամբ։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:«Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 07-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։ Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ։Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։ Նախաքննությունը շարունակվում է», - նշվել է Աբրահամյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։
16:25 - 07 հուլիսի, 2024
Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի
 |1lurer.am|

Ջիլ գյուղում մոդուլային դպրոց կկառուցվի |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Ջիլ գյուղի 1-ին փողոց 73 հասցեում գտնվող գույքի նվիրաբերությունը և այն ամրացրել Պետգույքի կառավարման կոմիտեին՝ մոդուլային դպրոց կառուցելու նպատակով։ Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2025-2027 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին առաջարկվում է հուլիսի 11-ին գումարել արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Գործադիրը հավանություն է տվել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն։ Նախագծի ընդունման արդյունքում՝ գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը։
16:24 - 04 հուլիսի, 2024
Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռ է, ինչի համար ուրախ ենք. Փաշինյանը՝ բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի մասին
 |1lurer.am|

Առնվազն մի շարք սահմանամերձ գյուղերում եռուզեռ է, ինչի համար ուրախ ենք. Փաշինյանը՝ բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրի մասին |1lurer.am|

1lurer.am: Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման աջակցության 2022-2025 թվականների ծրագրում և կարգում: Ինչպես գիտենք, ծրագրի գործնական փուլ մտնելուց հետո մենք ունենք բավականին մեծ դիմելիություն, և այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որոնցից միայն 1080-ը՝ 2024 թվականին, և սա այն դեպքում, երբ մենք կանխատեսել էինք, որ 2024-ին կունենանք շուրջ 550 հայտ: Տավուշի մարզում եղել է 809, Սյունիքում՝ 167, Վայոց ձորի մարզում՝ 167, Գեղարքունիքում՝ 85, Արարատի մարզում՝ 106 հայտ: 850-ի հետ արդեն կան հիփոթեքային վարկավորման պայմանագրեր, և տրամադրվել են վարկերը. մնացածը գտնվում են ամենատարբեր փուլերում: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագրի նպատակայնությունը գնահատելու համար մենք պայմանավորվել էինք, որ հընթացս կիրականացնենք ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչ փոփոխությունների անհրաժեշտություն ծրագրում կարող է առաջանալ: 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 603 ընտանիքների մասով ուսումնասիրություն է կատարվել, և արդյունքները ցույց են տալիս, որ, օրինակ՝ թվով 292 շահառու ամուսինների գումարային տարիքը գերազանցում է 80-ը, որոնցից 137-ը չունեն երեխա, շահառուներից 107-ը քաղաքաբնակ են, իսկ 496-ը՝ գյուղաբնակ, բայց դրանից՝ քաղաքաբնակներից 36-ն են հաշվառված Երևան քաղաքում: Սա նշանակում է, որ դեռևս ռիսկային չէ շահառուների հաշվառման վայրի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելը: Ելնելով այս ուսումնասիրություններից՝ մենք առաջարկում ենք ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ սահմանել ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը 75 տարի կամ տարիքային շեմը գերազանցելու դեպքում առնվազն 1 անչափահաս երեխայի առկայությունը դարձնել պարտադիր: ՀՀ քաղաքացի լինելու պայմանը կիրառել շահառու ընտանիքի բոլոր անդամների վրա: Շահառու համարել նաև ամուսնուն կորցրած՝ մահացած կամ զոհված, և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողին, և Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տալ 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը: Այդ բնակավայրերում արդեն վարկավորվածների համար առաջարկվում է մինչև 5 մլն դրամի վերանորոգման հիփոթեք: Այս պահի դրությամբ Բերքաբերում ունենք 39 հաստատված հայտ, Ոսկեպարում՝ 3, Կիրանցում՝ 18, և Բաղանիսում՝ 5»,- ասաց նախարարը:  Նա տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ դնել սույն թվականի օգոստոսի 1-ից: Նաև առաջարկվում է մինչև 2000 հայտը բավարարելուց հետո մի փոքր դադար վերցնել, ուսումնասիրել խնդիրները, վերլուծություն կատարել, այնուհետև շարունակելու որոշում կայացնել: «Մեր հիմնական խնդիրը և նպատակը եղել է սահմանամերձ գյուղերում որոշակի աշխուժություն, եռուզեռ մտցնելը, և առնվազն մի շարք գյուղերում այդ եռուզեռն առկա է, ինչի համար մենք ուրախ ենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
13:20 - 27 հունիսի, 2024
Վստահ եմ` ադրբեջանական զnրքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից․ մարզպետ
 |news.am|

Վստահ եմ` ադրբեջանական զnրքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից․ մարզպետ |news.am|

news.am: Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքի մարզից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի 12 սահմանին հարող բնակավայրերի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված։ Այն քարտեզները, որոնցով որ լինելու է սահմանազատումը, տալիս է ինձ այդ վստահությունը»,- նշեց նա։ Հարցին՝ ինչի՞ հիման վրա է ինքը վստահ, որ ադբեջանական զինված ուժերը հետ կգնան իրենց ելման դիրքեր, Սարգսյանն ասաց․ «Դուք տեսաք, որ Տավուշում սահմանազատման արդյունքում որոշ հատվածներ հետ վերադարձվեցին Հայաստանին»,- հայտարարեց նա։ Հարցին, թե ո՞ր հատվածների մասին է խոսքը, մարզպետն ասաց․ «Որոնց մասին որ դուք խոսում եք, որտեղ որ սահմանազատում է իրականացվել, այդ նույն քարտեզներում կա տարածք, որը նախկինում, նաև բնակիչներն ասացին՝ մտածել են, որ դա հարևան երկրինն է, բայց պարզվեց, որ դա ՀՀ տարածք է, և կանգնեցվել են հենասյուներ և ընկել է հենասյունից դեպի ՀՀ տարածք»։ Հարցին՝ եթե հետ չգնա՞ն, ի՞նչ է անելու հայկական կողմը, Սարգսյանն ասաց․ «Կօգտագործվի այլ գործիքակազմ, որով կստիպենք իրենց հետ գնալ»։ Հարցին՝ ուժի՞ գործոնը կօգտագործվի, մարզպետն ասաց՝ ոչ․ «Ոչ, ինչու միայն ուժի գործոնը, տարբեր գործոններ կան»։      
20:58 - 05 հունիսի, 2024
Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը |armenpress.am|

Կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բիզնես կենտրոնում» կայացել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ամփոփիչ աշխատաժողովը, որի ընթացքում ‹‹Սևան›› ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանին է հանձնվել «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը։ Ինչպես տեղեկանում ենք «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանից, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Սոլյուտոն ՍՊԸ-ի, DHP Conservation Ltd-ի (Չեխիա), NaravaNarave d.o.o-ի (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության  կողմից և «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանավորման գործընթացն ու արդյունքները։ Միջոցառման մասնակիցներն այցելել են  ‹‹Սևան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ թանգարան:
11:02 - 22 մայիսի, 2024
Գեղարքունիքի բնակիչը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար. ՔԿ

Գեղարքունիքի բնակիչը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով՝ մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022 թ․ Ալավերդի քաղաքի 49-ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։ Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49-ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը: Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022 թ․ դեկտեմբերից 2023 թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49-ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։ Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28 - 02 մայիսի, 2024