Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Իհա՛րկե, հենց կրակում են, բոլորը դուրս են գալիս, հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք. Ալեն Սիմոնյան |tert.am|

Իհա՛րկե, հենց կրակում են, բոլորը դուրս են գալիս, հենց կրակեն սահմանին, Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր արտահերթ ելույթի ժամանակ: «Ասում ենք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, որ բոլորդ դուրս եք գալիս, ո՞նց եք դուրս գալիս, ասում էին՝ չէ՛, չէ՛,  չէ՛, բացե՛,ք մենք բոլորս դուրս ենք գալիս: Իհարկե, հենց կրակում են բոլորը դուրս են գալիս, հեսա հենց կրակեն սահմանին Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը: Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են ու պաշտպանել են իրենց հայրենիքը: Ես ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետությունը մի ստորագրությունով հռչակեցին ու հետո հայտարարեցին չեղյալ, հետո հրաժարվեցին դրա համար պայքարել: Ես չեմ կարող չնկատել այն սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում՝ Լոս Անջելեսում, Տուլայում ծվարած, ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլ ելույթի տակ գրում են «турк давачан», «хохере хандзнецик» ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Ապա նա նշեց՝ ֆիքսում ենք՝ կան մարդիկ, որոնք հերոսներ են և կռվել են, ու այդ հերոսները եղել են Սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում և Հայաստանում կային մարդիկ, որոնք թողել ու փախել են: «ՀՀ-ն ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել և ոչ զենքի, ոչ որևիցե բանի պակաս չի ունեցել, այնպես որ իրերը կոչե՛ք իերնց անուններով: Պետք չէր թողնել ու թռնել Լոս, Նյու Յորք, այնտեղից հայրենասիրություն խաղալ, կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք այստեղից դուրս ենք գալիս, մենք պետք է թողնենք ու փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է»,- եզրափակեց նա:
Այսօր 18:16
Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության հետ․ Գեղամ Ստեփանյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության հետ․ Գեղամ Ստեփանյանը՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի և անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ։ Այսպես է Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «կարելի էր մնալ Արցախում և պայքարել»։ «Երբ Ֆրիդոմ Հաուսը ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաև հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, և ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե ինչու չկռվեցիք, կարելի էր մնալ ու պայքարել և այլն: Երևի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որևէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, և դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ»,- գրել է Ստեփանյանը։  Նշենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։   Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանել է. «պետք էր կռվել»։ «Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ-ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,- հավելել է նա։
Այսօր 17:26
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու եւ ընդլայնելու երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ միջխորհրդարանական կապերին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
Այսօր 15:59
Միլիարդներով զենք են գնում և մեզ մեղադրում մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվին
 |azatutyun.am|

Միլիարդներով զենք են գնում և մեզ մեղադրում մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: «Մի քանի մեքենա ենք գնել, իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրների հետ պատերազմելու բավարար և մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն այսօր կրկին մեղադրել է Հայաստանին սպառազինություններ ձեռք բերելու մեջ: Երեկ էլ արտգործնախարար Բայրամովն էր կրկին դժգոհել Հայաստանի զինվելուց ու Սահմանադրությունից: Ըստ ԱԺ նախագահի՝ ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Նա հիշեցրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց, որ միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունների սրման հետ. «Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների փորձերի առնվազն: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Մի օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր հրապարակած հոդվածում հակադարձել է Բաքվի մեղադրանքներին, հայտարարելով՝ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա, ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր հերքել է վարչապետի հայտարարությունները, որ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության դեմ իրական սպառնալիքներ են գեներացվում:
Այսօր 13:06
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՌԴ ներսում շատ լավ գիտեն, թե ոնց ռուսները մեզ մենակ թողեցին. Ալեն Սիմոնյանը արձագանքել է Գալուզինի հայտարարությանը

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ՌԴ ներսում շատ լավ գիտեն, թե ոնց ռուսները մեզ մենակ թողեցին. Ալեն Սիմոնյանը արձագանքել է Գալուզինի հայտարարությանը

Ալեն Սիմոնյանը «քիչ հավանական» է համարում Հայաստանի կողմից Մոսկվայի միջնորդական ջանքերն ընդունելու հնարավորությունը: Այս մասին նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ ներկայումս ընդհատված և սառեցված է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը ու միաժամանակ կոչ արել «կողմերին՝ նախ և առաջ հայ ընկերներին վերադառնալու աշխատանքներին այս խմբի շրջանակում»: Ալեն Սիմոնյանի խոսքով յուրաքանչյուր առաջարկ, եթե դա կոնկրետ է լինում, քննարկում են և պատրաստ են քննարկել, բայց «անցած փորձը շատ վատ հուշեր է թողել»: «Եվ վերջիվերջո մենք շատ չլուծված հարցերի պատասխաններ [չունենք]: Օրինակ՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի ներխուժման հետ կապված ՌԴ դիրքորոշումը՝ թե՛ ՀԱՊԿ-ի շրջանակում, թե՛ Հայաստան-ՌԴ հարաբերությունների»,- ասել է նա: Հարցին, թե ինչ են ակնկալում ՌԴ-ից այս առումով, նա պատասխանել է, որ Ռուսաստանն առնվազն պետք է գործողություն իրականացներ, բայց մենք նույնիսկ քաղաքական գնահատականի չարժանացանք. «Ի պատասխան հնչեց՝ դե ձեր սահմանը դելիմիտացված չէ, դե պարզ չէ՝ որտեղ է ՀԱՊԿ-ը, և մենք ում հետ են քընդհանրապես պայմանագիր կնքել: Այսինքն՝ ուղղակի ինչ-որ պատճառաբանություն գտնվեց: Հիմա գալ ասել՝ «մենք կարող ենք միջնորդ հանդիսանալ», մի քիչ ընդունում եք չէ, որ հայկական կողմը կարող է դրան թերահավատորեն մոտենալ»: Ապա Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների տեղակայման ու գործառույթների մասին՝ հարց ուղղելով, թե որտեղ են այժմ ռուս խաղաղապահները: Այս համատեքստում այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ Ադնրբեջանի կազմում ճանաչելուց հետո էլ ինչ են սպասում ռուս խաղաղապահներից, Սիմոնյանն արձագանքել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու «առաջին պիոները» եղել է ՌԴ նախագահը: «ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելը ուղղակի խուսափողական գործելաոճը: Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսում շատ լավ գիտեն, թե ինչ տեղի ունեցավ, թե ոնց իրենք մեզ մենակ թողեցին»,- նշել է նա:
Այսօր 11:53
ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային: Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:
15:51 - 07 փետրվարի, 2025
Հայաստանի ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ անդրադարձ է կտարել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Հայաստանի ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի գործընկերոջ հետ անդրադարձ է կտարել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի

Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատում՝ հանդիպելով վերջինիս նախագահ Կլոդ Վիզլերի հետ:  ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում՝ զրուցակիցները կարեւորել են դրա հետագա խորացումը երկկողմ ամուր քաղաքական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի: Ալեն Սիմոնյանը կարեւորել է վիզաների ազատականացման երկխոսության պաշտոնական մեկնարկն ու ողջունել ԵՄ խորհրդի վերջին որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական առաքելության մանդատը եւս 2 տարով երկարաձգելու վերաբերյալ: Կլոդ Վիզլերն իր հերթին նշել է, որ Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական ու ժողովրդավարական նկրտումներին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
17:34 - 04 փետրվարի, 2025
Քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ու պաշտոնյաների մասնակցությամբ
 |azatutyun.am|

Քննարկում ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների հարազատների ու պաշտոնյաների մասնակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ խորհրդարանում են՝ մասնակցելու փակ քննարկմանը: Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ասաց, որ քննարկումը տևելու է մոտ 3 ժամ: «Հասկանալի է, որ այս քննարկման շնորհիվ բոլոր հարցերի պատասխանները չենք կարող ստանալ, պրոցեսը պետք է շարունակվի», - հավելեց ԱԺ նախագահը: Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16-ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում: Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին և առողջապահության նախարարին։ Մի քանի տասնյակ ծնողներ էլ քննարկմանը հետևելու են լրագրողների համար նախատեսված օթյակից։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը երեկ «Ազատությանը» փոխանցել էր, որ ծնողների որոշումն է՝ փակ քննարկմանը մասնակցի 16 ծնող, որպեսզի իրենց հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի: Ավելի վաղ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել էր, որ քննարկմանը հատուկ զեկույցով է հանդես գալու նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
14:17 - 30 հունվարի, 2025
Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ․ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ․ ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով։   «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ:ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության և ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը:Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ:Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:Փա՛ռք Հայոց բանակին»:
10:57 - 28 հունվարի, 2025
Հայաստանն ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ ելույթ է ունեցել։  ՀՀ ԱԺ մամուլի ծառայունից ներկայացրել են ելույթը, որում ասված է.     «Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն Լաուրի Հուսարին Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) շրջանակում Հայաստանում հանդիպում կազմակերպելու գաղափարն առաջ քաշելու համար: Միեւնույն ժամանակ, որպես ձեւաչափի համակարգող երկիր, երախտագիտությունս եմ հայտնում լատվիական կողմին՝ Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Դաիգա Միերինյայի գլխավորությամբ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները ստանձնելու համար մենք շատ շնորհակալ ենք բոլոր երկրներին եւ ուրախ եմ, որ մեզ, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն եւ գործընկերություն: Անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում համախոհ երկրներին եւ ժողովուրդներին: Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում եւ այլուր  լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են: Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում եւ ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարեւորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին: Մեծապես կարեւորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում: Չեմ կարող չանդրադառնալ Արեւելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր եւ խորը համագործակցություն: Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Հայաստանի տեսլականն արտահայտված է Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Խաղաղ եւ ժողովրդավարական Հարավային Կովկասը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի, այլեւ ԵՄ-ի եւ ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ: Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը: Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի: Ամփոփելով ելույթս՝ կցանկանայի փաստել՝ խաղաղությունը եւ ժողովրդավարությունը կայուն զարգացման եւ բարեկեցության գրավականներն են: Մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն»։ 
17:14 - 23 հունվարի, 2025
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի
 |azatutyun.am|

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ դեմարկացված հատվածներում դիտորդական առաքելության կարիք չլինի: Սիմոնյանն այսպես արձագանքեց հարցին, թե տեղեկություններ կան, որ ԵՄ դիտորդական առաքելության ծառայության ձևաչափը փոխվելու է, որպես օրինակ էլ նշեց Կիրանցը: «Չեմ բացառում, որ այն կետերում, որտեղ դեմարկացված սահման ունենք, օրինակ՝ Կիրանցի շրջանում, դիտորդական առաքելություն իրականացնելու կարիք չլինի: Չեմ բացառում, բայց որևէ հստակ բան չեմ կարող ասել»,- ասաց Սիմոնյանը: Ադրբեջանը պահանջում է դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից է: Վարչապետն ի պատասխան Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից: Թե արդյոք այս հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն և Երևանը արդեն որոշում ունեն, Սիմոնյանն ասաց՝ ոչ:
16:55 - 21 հունվարի, 2025