Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

Մի խումբ ուսանողներ համազգային շահերի հստակեցման մասին հանրագիր են ներկայացրել ՀՀ նախագահին

Երեւանի պետական, Հայ-ռուսական եւ Ֆրանսիական համալսարանների մի խումբ ուսանողներ այսօր կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին։ Հանրագիրը համազգային եւ համապետական շահերի հստակեցման վերաբերյալ է։ Հանրագրի տեքստում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնելով վերջին շրջանում որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց Ցեղասպանության` որպես պատմական անհերքելի իրողության վերաբերյալ արված հակասական մեկնաբանությունները եւ հասարակության շրջանում արդարացիորեն առաջացած տարընկալումը, ինչպեն նաեւ հիմք ընդունելով ՀՀ  Սահմանադրության 123-րդ հոդվածի 1- ին և 3-րդ մասերը, համաձայն որոնց՝ ՀՀ Նախագահը, որպես պետության գլուխ, առաջնորդվում է համապետական եւ համազգային շահերով, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքը՝ պահանջում ենք Թվարկել այն համապետական եւ համազգային շահերը, որոնցով Դուք, որպես Հանրապետության Նախագահ, առաջնորդվում եք ՀՀ Սահմանադրությամբ Ձեր վրա դրված լիազորություններն իրականացնելիս: Հստակեցնել, թե արդյոք տասնամյակներ շարունակ համազգային նպատակ հանդիսացող Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը համարում եք Հայաստանի Հանրապետության համապետական և համազգային շահ»։ Նշենք, որ հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով գրություն է, պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ տարբեր ոլորտներում իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ, որը անհատապես կամ կոլեկտիվ ներկայացնելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ։ Օրենքի համաձայն՝ հանրագրին պատասխան է ներկայացվում այն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում (սահմանված դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ վեց ամիս)։ Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։ Փաշինյանի հայտարարությունը քննադատության էր արժանացել ինչպես հանրության, այնպես էլ մի շարք կառույցների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի, Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի կողմից, որը շեշտել էր՝ Փաշինյանի վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը։  Դրանից հետո Փաշինյանը պարզաբանել էր իր այդ հայտարարությունը՝ ասելով․ «Խոսքը հետեւյալի մասին է, որ ցեղասպանությունը արդյո՞ք մեզ չպետք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձեւերին։ Մենք կարող է իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ կարող է ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին եւ խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը: Այս հարցը հրատապ է այսօր։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Եթե մենք այսօր չլուծենք այդ հարցը, չանդրադառնանք»։ Նախորդ տարվա ապրիլ ամսին էլ կառավարող ուժի պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քչորարյանն էր հայտարարել, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ Նրա կարծիքով՝ զոհերի ցուցակների հստակեցման բացը պետք է լրացնել, հակառակ դեպքում Թուրքիան կշարունակի պնդել, որ Հայոց ցեղասպանություն չի եղել։
16:05 - 13 փետրվարի, 2025
Մեկ ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Մեկ ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը 1 ամիս անց կրկին կհանդիպի անհետ կորածների ծնողների հետ։ Այսօր ծնողների հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ և հոգի դրվի։ Եղել է խիստ աշխատանքային հանդիպում, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար։ Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում։  Նախկինում էլ եղել են հանդիպումներ, բայց ոչ նման մասշտաբով և նման կազմով։ Եթե կարող ենք գոնե մեկ ճակատագիր փրկել, ապա պետք է ավելի մեծ աշխատանք կազմակերպենք»,– ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ ԱԺ-ում են՝ մասնակցելու փակ քննարկմանը։ Ներկա են զինվորական դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նախատեսվում է, որ հարազատները հարցեր են ուղղելու պաշտոնյաներին։ Անհետ կորած զինծառայողների մոտ 8 տասնյակ ծնող ու հարազատ է մասնակցում այս քննարկմանը, նրանցից 16- ը՝ դահլիճում, իսկ մյուսները օթյակից են հետևում: 
18:49 - 30 հունվարի, 2025
Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Ինձ համար ընդունելի է սահմանազատումը սկսելը ու ավարտելը, հատվածական խնդիրները պրոբլեմ չեն, պրոբլեմ է ընթացքը, որ հանկարծ չկասեցվի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Վերջին հաշվով 2024 թվականի ամենաէական, այսպես շոշափելի ձեռքբերումը ո՞րը կարող եք համարել, մենք համարյա չենք կրակել, չէ մեկս մյուսի վրա, բայց ամեն մի խաղաղ օրը մենք ճիշտ ենք, լա՞վ ենք օգտագործել նույն բանակի հիմքերը ավելի ամրացնելու տեսանկյունից, մեկս մյուսին հանդուրժելու տեսանկյունից: Չէ: Այսօրվա խորհուրդը միավորող խորհուրդ պետք է լինի, որի հիմքերը  դրվել է 90-ականներին: Մենք բանակի հաղթանակների համար պարտական ենք մեր ժողովրդին, բոլորին, որ մեր ժողովուրդը, զրկանքները կրելով, տվեց հնարավորություն, որպեսզի այդ բանակը կերտի հաղթանակներ»։
12:53 - 28 հունվարի, 2025
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրգործեր են հետևելու»
 |azatutyun.am|

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին «հազարավոր քրգործեր են հետևելու» |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի հանգամնքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի փակ նիստում՝ հաշվի առնելով զեկույցում առկա գաղտնի տեղեկատվությունը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս այդպես էլ չհստակեցրեց՝ երբ է ներկայացվելու զեկույցը խորհրդարանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատգամավորներին կներկայացվի հոկտեմբերին։ Քոչարյանն այսօր պնդեց, թե զեկույցին հետևելու են քրեական գործեր: «Դրանք հազարներ են, այո՛, հազարավոր գործեր», - ասաց հանձնաժողովի նախագահը։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ավելի քան երկու տարի առաջ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանն ավելի վաղ ասել էր, որ պետք է փորձեն այնպես անել, որ զեկույցի այն կարևորագույն հատվածները, որոնք պետական գաղտնիք չեն պարունակում ու անվտանգային ռիսկեր էլ չեն պարունակում Հայաստանի համար, այդ հատվածներն առնվազն հանրությանը հասանելի լինեն։ Խորհրդարանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր հանձնաժողովի նիստերը, համարելով, որ պատերազմի շրջանում երկիրը ղեկավարած անձինք չեն կարող օբյեկտիվ քննություն իրականացնել, դեռ որոշում չունեն՝ զեկույցի ներկայացմանը կմասնակցեն, թե՝ ոչ:
16:35 - 17 դեկտեմբերի, 2024
Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում
 |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորվեց ոստիկանության ծառայողների առողջական վիճակի վրա ուշադրության դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով մտահոգիչ տվյալները կապված թմրամիջոցների օգտագործման հետ։ Նա նշեց, որ ավելորդ չի համարվի, եթե ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն անցնեն լրացուցիչ առողջական հետազոտություններ։ «Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ ավելորդ չի համարվի նաև, որպեսզի ներքին գործերի նախարարության պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակը ստուգելու նպատակով լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ 2024 թվականին 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար։ Սա շատ մտահոգիչ թիվ է»,- ասաց նա։  
11:39 - 13 նոյեմբերի, 2024
2024-ին քարսիթ չօգտագործելու հետևանքով երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

2024-ին քարսիթ չօգտագործելու հետևանքով երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Խորհրդարանում շարունակում է քննարկվել ՀՀ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց՝ բյուջետային հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել են ուժային թևի բոլոր կառույցներին առնչվող բյուջետային հատկացումները և ծրագրային բյուջետավորման դրույթները: Քոչարյանը կանգ առավ քննարկումների մասի գաղտնի քննարկումների վրա՝ առանց որևէ փաստացի տվյալ ներկայացնելու, հայտնեց՝ դրանց մասնակցել են թե՛ իշխանական պատգամավորները, թե՛ ընդդիմադիրները, հայտնեց՝ ՆԳ նախարարության մասով հատկապես մտահոգիչ համարվող թեմաներից են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, սպանությունների դեմ պայքարի, դրանց կանխարգելման հարցերը: Նրա խոսքով՝ քննարկվել է մահվան ելքով ՃՏՊ-ների հարցը, հայտնեց՝ անցնող ժամանակահատվածում զոհերի թիվը կազմել է 378, ինչը Քոչարյանը «չափազանց մտահոգիչ» որակեց ներկա իրողությունների պայմաններում: «Որպես նշված դեպքերի նպաստող պայմաններ՝ հատկանշվեցին մի շարք տրանսպորտային միջոցների դեռևս մգացված ապակիների առկայությունը, երեխաների համար նախատեսված քարսիթների բացակայության հանգամանքը, իսկ շատ դեպքերում՝ նաև անչափահասների կողմից տրանսպորտային միջոցների առջևի նստատեղում անթույլատրելիորեն նստած լինելու  հանգամանքը»,- հայտնեց Անդրանիկ Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ կանգ են առել քարսիթների խնդրի վրա: «Առաջարկը մեր գործընկեր Սոնա Ղազարյանինն է»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով՝ երբ խոսք է գնացել վիճակագրության մասին, հնչել է հարց, թե 2024 թվականի հունվարի 1-ից մինչ օրս քարսիթների չկրման հետևանքով 1-ից մինչև 10 տարեկան քանի երեխա է մահացել, պարզվել է՝ մահվան նման 10 դեպք է գրանցվել: Քոչարյանը «շատ մտահոգիչ» համարեց այն նույնիսկ 1 դեպքի պարագայում: «Հանձնաժողովի նիստում նշվեց նաև, որ թերևս ավելորդ չի համարվի նաև, որպեսզի ՆԳՆ պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակի կապակցությամբ լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար՝ կապված նաև այն հանգամանքի հետ, որ անցած ժամակակաշրջանում թվով 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար: Սա շատ մտահոգիչ թիվ է»,- հավելեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:  Նրա խոսքով՝ ուժային բոլոր կառույցներն ասում են՝ ծառայության անցնելուց առաջ անալիզներ են հանձնում, բայց «այսպիսի թվերի ենք առերեսվում»: «Դրա մասին խոսվել էր նաև նախկինում»,- ասաց Քոչարյանը:
11:36 - 13 նոյեմբերի, 2024
ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան
 |1lurer.am|

ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված վերջին օրերին տեսնում եմ վերլուծություններ, շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր ունի: Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, սահմանադրական հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է: Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը: Այդ մասին ճեպազրույցի շրջանակում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ընթացակարգով մենք շարժվում ենք, դեկտեմբերին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է՝ իր հատորներով, իր էջերով: Շատ-շատ էջեր միայն վերծանումներ են տեսագրությունների: Դա մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասաց նա: Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն զեկույցում, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխանեց, ապա հավելեց. «ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով»: Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտումներին հաջորդեն քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը կրկին դրական արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:
12:59 - 11 նոյեմբերի, 2024
Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան
 |tert.am|

Որևէ դիմում որևէ տեղ չեմ գրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու համար, չկա նման բան. Սիսակ Գաբրիելյան |tert.am|

tert.am: Ոչ, չկա նման բան, ձեզանից եմ լսում արդեն մեկ շաբաթից ավելի է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք որևէ դժգոհություն ունի Անդրանիկ Քոչարյանից: Գաբրիելյանը վստահեցրեց՝ որևէ տեղ չի դիմել Պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար: «Ես որևէ դիմոմ որևէ տեղ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, վարչությանը, խմբակցությանը, առանձին պատգամավորների, նույնիսկ ինքս ինձ նման բան չեմ գրել: Չկա նման նամակ, որ ես առաջարկել եմ պարոն Քոչարյանին կամ որևէ մեկ այլ անձի պաշտոնից հեռացնել»,- շեշտեց նա: Պատգամավորը նշեց, որ եթե մամուլը թերթենք կտեսնենք, որ մեկ ամիս առաջ էլ ուրիշ անձի մասին էին գրում, պարբերաբար փոխվում է: «Մեկ ամիս առաջ պարոն Աղազարյանի թեման էր, արդյոք պարոն Աղազարյանը վայր կդնի մանդատը կամ պարոն Քյարամյանը հրաժարական կտա, այդ թեման անցավ, հիմա անցել են պարոն Քոչարյանին»,- ասաց նա: Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանի վարքը հնարավո՞ր է քննարկվի, նա պատասխանեց. «Ես որքանով տեղյակ եմ, մեր խմբակցության քարտուղարը հայտնել է, որ կա կարգավարական վարույթ լսումների մասով: Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ խմբակցությունում քննադատություն չկա, ես խմբակցության անունից չեմ կարող խոսել, որովհետև խմաբկցության նիստը տեղի չի ունեցել: Ես դժգոհություն չունեմ «Քաղաքացիական պայմանագրի» որևէ պատգամավորից, որովհետև դժգոհ լինել  որևէ պատգամավորից, կնշանակի դժգոհ լինել ինքս ինձնից»:
12:39 - 05 նոյեմբերի, 2024
Չէր կարելի դատախազին վերևը նստեցնել, տպավորություն էր՝ սովետական դատավարություն է. Ալեն Սիմոնյան |tert.am|

Չէր կարելի դատախազին վերևը նստեցնել, տպավորություն էր՝ սովետական դատավարություն է. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստ կա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցին՝ Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու կամ վարքը քննարկելու հարց կա՞ օրակարգում, նա արձագանքեց. «Վարչությունը որևիցե հարց չի քննարկում՝ մեկին հեռացնելու կամ ինչ-որ ձևով պաշտոնանկ անելու, մենք  քննարկում ենք այն ինֆորմացիան, որը առկա է, ու այդ ինֆորմացիայի հիման վրա որոշում ենք կայացնում»: Ինչ վերաբերում է բուն օրակարգին, նա ասաց, որ չի հիշում նիստն ինչ օրակարգով է, ներկուսակցական, ինչպես նաև որոշ պաշտոնների հետ կապված քննարկում պետք է լինի, որոնք թափուր են: Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի ակնարկին, թե Սիմոնյանին անհանգստացնում է իր վարկանիշի աճը, նա ասաց՝ որևէ մեկի վարկանիշի աճն իրեն չի անհանգստացնում: «Բոլորի պահվածքի վերաբերյալ վերապահումներ ունեմ, ես ասել եմ, որ եթե ես ներկա լինեի, այլ կերպ կլիներ, իմ փորձառությունն ավելին է թե՛ կոնֆլիկտներ հրահրելու, թե՛ հարթելու տեսանկյունից»,- ասաց նա: Հարցին՝ Քյարամյանին պետք է լռեցնե՞լ, Սիմոնյանն ասաց. «Չէ՛, պետք չէր բերել-հասցնել այդ իրավիճակին, չէր կարելի դատախազին վերևը նստեցնել: Ինձ մոտ տպավորություն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարության է տեղի ունենում, և ներքևը ամբաստանյալներն են, վերևը դատավորն ու դատախազությունն է»: Ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանը բացատրել է, որ դատախազը կին է, նա ասաց. «Դե գիտեք ինչ, դա կնամեծարություն չէ, ես չեմ կարծում՝ նրան՝ որպես կին էին այնտեղ նստեցրել, նա ՀՀ դատախազն է, ոչ թե կին»: Սիմոնյանը հերքեց, թե թիմում կան քոչարյանական կամ սիմոնյանական թևեր: «Ո՞նց կարող է նման բան լինել: Կա թիմ՝ նիկոլփաշինյանական թիմ»,- ասաց նա:
14:25 - 04 նոյեմբերի, 2024
ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա |armenpress.am|

ՔՊ խմբակցության օրակարգում Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրակարգում  Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց չկա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Նման օրակարգ չկա, նման հարց երբևէ չի քննարկվել»,- ասաց Կոնջորյանը։ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տեղեկություն չունի նման նախաձեռնության մասին։ 
15:38 - 29 հոկտեմբերի, 2024
Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին |armenpress.am|

Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե մի խումբ ՔՊ-ականներ նախաձեռնություն են սկսել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով։  Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, պետք է այդ լուրի աղբյուրը գտնել»,- հայտարարեց Քոչարյանը։  Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների նախաձեռնության մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։  
14:54 - 29 հոկտեմբերի, 2024
Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին |tert.am|

Ուսադիրներով շատ երիտասարդներ, թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին |tert.am|

tert.am: Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով վերջերս ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի վ մասին․ «Ազգային ժողովում ուժային կառույցների լսումների օրը տեղի ունեցած քննարկումները, որոնք վերածվեցին որոշակի սուր հարցադրումների, իհարկե, հայկական մեդիա եւ պսեվդովերլուծական տիրույթում դարձան հերթական շոուն, որին ամեն մեկն իր քիմքին հարիր քաղաքական գնահատական տվեց։ Բայց որևէ առողջ, իրական վերլուծություն կարծես թե չկա։ Իսկ իրականում տեղի ունեցածը ներկա ժամանակների անցնող և գալիք բարքերի բախումների, պառլամենտարիզմի, կառավարման ու կադրային համակարգի առողջացման և «զոռբայության» բախումների վառ դրսեւորում էր։ Պարզ է, որ բոլոր ոլորտներում էլ կան բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, ովքեր «կոմֆորտ զոնաներից» դուրս չեն գալիս։ Խնդիրը կոնկրետ անձանց մեջ չէ. հաճախ  ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: ՀՀ-ում ամենաբարձր քաղաքական պաշտոնյաներից միայն ՀՀ վարչապետն է, ով մշտապես գալիս է պառլամենտ, մասնակցում լսումներին, ընդիմությունից ու լրագրողներից լսում հաճախ ծանր հարցեր, տալիս պատասխաններ»,- նշել է Քոչարյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:49 - 22 հոկտեմբերի, 2024