Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան  |aysor.am|

Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան |aysor.am|

aysor.am: Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը. «Դա միակողմանի պահանջ է»։
11:59 - 09 ապրիլի, 2024
Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան
 |aravot.am|

Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարություններին։  «Առանց վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Երկրորդ, հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, ու այդ հատվածում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու սահմանամերձ բնակչության համար։ Եվ, իհարկե, ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Մտահոգության համար առաջին հերթին հիմք է հանդիսանում այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան, ու այդ ընթացակարգերը խախտվում են, որովհետեւ Ադրբեջանի հետ որեւիցե համաձայնագիր չկա։ Եվ այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, դա նշանակում է աշխատել քարտեզների վրա։ Երեկ նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւիցե քարտեզ չկա, դա նշանակում է, որ այդ սահմանազատումը չի իրականացվել։ Եվ այս ամենն իրականացրած այցելում է ՀՀ Տավուշի մարզ, ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծում եւ ասում, ու իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում նշանակում է տեղում արդեն իրականացնել գործընթաց, զորքերին կամ բնակչությանը հետ քաշել ու կահավորել այդ սահմանը»,- ասաց Օհանյանը։ Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում, որ բանակը կարող է չկատարել հրամանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ յուրաքանչյուր ոք՝ թե զինվորական, թե քաղաքացիական, հասկանում են, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է։ Այդ գործընթացում ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ազգային ժողովը։ Եվ այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մնում, սրա մեջ կարող են լինել զինծառայողներ։ Թեեւ բանակը կարգապահ կառույց է եւ իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, ես ասում եմ՝ ոչ թե պաշտպանությունից հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
14:03 - 21 մարտի, 2024
«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան

 |aravot.am|

«Երբ իշխանությունները նեղն են եղել, ռուս սահմանապահներին բանավոր ասել են՝ կարող եք գնալ տեղակայվել»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Ցանկացած բանակցություն կարեւոր է, բայց նրանց հայտարարություններից մենք տեսանք, որ պայմանավորվել են հերթապահ արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները։ Նաեւ պարզ չէ, թե որոնք են սկզբունքները, նաեւ հարցերի հերթականությունը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։ Անդրադառնալով Գերմանիայի միջնորդությանը՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Դուք տեսնում եք՝ Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, որ մեզ որեւիցե միջնորդ պետք չէ։ Դա գալիս է նրանից, որ փորձում են միայնակ ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ իրենք շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արեւմտյան հարթակը եւ թե նաեւ հետխորհրդային հարթակը, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն։ Իհարկե, մեր շահերից ելնելով, արեւմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ, բայց որեւիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու մեծ հնարավորություններ չունի, բացի հատվածական դիտորդական առաքելությունից։ Այնպես որ, այս բանակցությունների գլոբալ առումով արդյունքներ ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ իրավական հիմքով են ռուս սահմանապահները տեղակայվել Ներքին Հանդում, Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես 2022 թվականի հուլիս ամսին եմ եղել Ներքին Հանդում։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քննարկվում էր, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերը երբ են առաջ տվել՝ 2020 նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո, թե՞ 2022 թվականին։ Եվ տեղում աշխատելու ընթացքում մենք պարզեցինք, որ իրենք դիրքերն առաջ են տվել հենց 2022 թվականին, եւ տեղի հրամանատարական ղեկավարությունը չէր կարողացել ճշտել եւ ժամանակային զեկուցել դրա մասին։ Եվ այնտեղ մենք տեսել ենք անցակետ, այդ անցակետը որեւիցե բան չէր տալիս, նույնիսկ մենք չենք էլ կանգնել, չենք էլ հարցրել»։ «Բայց ես զարմանում եմ մեկ բանի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կարելի է, օրինակ, նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո բանավոր հրահանգ տալ եւ ասել՝ զորքերը հետ քաշեք մինչեւ ՀՀ սահման, երբ պայմանավորվածություն կար զորքերը կանգնեցնել այնտեղ, որտեղ մարտական գործողություններն ավարտվել են։ Չէին հասկանում, որ յուրաքանչյուր այդպիսի հատված հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման-սահմանագծման համար բանակցություններում շահ ունենալու համար, ինչպես այսօր տեսնում ենք։ Եվ նաեւ զարմանում եմ, որ ՀՀ իշխանությունները չգիտեն, թե ինչ բանավոր կամ գրավոր պայմանագրի համաձայն են ՌԴ սահմանապահները գտնվում այնտեղ։ Եթե այդպիսի պայմանագիր չկա, դա նշանակում է․․․ Երբ անհրաժեշտություն եղել է, երբ նեղն են եղել, ՀՀ իշխանությունները հենց այնպես բանավոր ասել են, որ կարող եք գնալ տեղակայվել։ Բայց այս ամբողջ քննարկումները գնացել են նրանից հետո, երբ ասացին, որ ՌԴ սահմանապահները ոչինչ չեն արել՝ կանխելու համար կամ թույլ չեն տվել, որպեսզի եվրոպական դիտորդներն այցելեն այնտեղ։ Դեմ առ դեմ այսօրվա շփման գծում, ընդ որում, ադրբեջանցիները գտնվելով ՀՀ սահմաններում, կանգնած են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Եվ մեր ստորաբաժանումների միջեւ ցանկացած սադրանք կանխելը, դրանից հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, նախքան կանխելն ուսումնասիրել, թե Ադրբեջանն ինչ ապատեղեկատվություն է տարածում, ինչ սադրանքների կարող է գնալ, մեր զինված ուժերի գործառույթն է։ Եվ տեղի հրամանատարությունը, եթե խելացի վարվեին, իրենք գիտեին, թե ինչ է նշանակում սադրանք, ինչ է նշանակում ուժեղացնել պաշտպանությունը, ինչ է նշանակում միջոցներ ձեռնարկել անվտանգության վերաբերյալ։ Եթե այդ ամենն իրականացվեր, գոնե մենք 4 զոհ չէինք ունենա։ Ադրբեջանցիներն անօրեն կերպով սադրանք կազմակերպելով՝ պատժեցին մեր ստորաբաժանումներին։ Եվ ամենակարեւորը, այդ պատժելու գործընթացից հետո մեր կողմից հակագործողություններ չեն իրականացվել։ Ադրբեջանցիները գնալու են սադրանքի մեր զինված ուժերի նկատմամբ մեր սահմաններում այնքան ժամանակ, որքան զգան, որ մենք թույլ ենք»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ մեր շահերն առաջ տանելու, խաղաղություն պահպանելու համար պետք է ուժեղ բանակ ու պաշտպանված սահմաններ ունենալ։
12:53 - 01 մարտի, 2024
Հասկանո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ռուսները դուրս գան Թուրքիայի հետ սահմանից․ Սեյրան Օհանյան
 |civilnet.am|

Հասկանո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե ռուսները դուրս գան Թուրքիայի հետ սահմանից․ Սեյրան Օհանյան |civilnet.am|

civilnet.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, խոսելով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իշխանությունների հայտարարությունների մասին, հիշեցրեց, որ ռուս սահմանապահներն իրականացնում են նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանի պահպանությունը։ «ՌԴ սահմանապահները, բացի «Զվարթնոցից» (նկատի է ունի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը – խմբ․), շատ կարևոր գործառույթ են իրականացնում՝ պաշտպանելով Թուրքիայի հետ շուրջ 300 կիլոմետրանոց սահմանը, ինչպես նաև Իրանի հետ 43 կմ սահմանը։ Եթե այդ սահմանապահները դուրս գան, դուք հասկանո՞ւմ եք, թե մեր համար ինչ խնդիրներ են առաջանալու այս տարածաշրջանում նաև Թուրքիայի կողմից»,- նշեց Օհանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները 2018-ից հետո Ռուսաստանի հետ «հետևողականորեն գնում են հարաբերությունների վատթարացման ճանապարհով»։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև պնդեց, թե «իշխանությունն անգամ չգիտի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են ռուս սահմանապահները գտնվել, օրինակ, Սյունիքի սահմանամերձ հատվածներում»։ Օհանյանի կարծիքով՝ «սահմանապահները պատերազմի սկզբնական փուլի համար են պատասխանատու և պետք է միջոցներ ձեռնարկեն, որ պետության, տվյալ դեպքում՝ Հայաստանի հիմնական ռազմական ուժերը անցնեն մարտական գործողության»։ «Այս իշխանության օրոք մեր զինված ուժերը, սահմանապահները հարաբերությունները ՌԴ-ի հետ կատարում են ուշացումներով, այսինքն՝ յուրաքանչյուր գործողության համար համապատասխան ժամանակահատված գոյություն ունի։ Եթե հիշում եք, Տեղ գյուղում իշխանությունն ասում էր, որ ադրբեջանցիներն առաջինը եկան ու կանգնեցին մեր սահմանի վրա։ Դե թող այնպես անեին, որ մեր զինված ուժերը գնային, նախապատրաստեին, հիմքեր ու բնագծեր կահավորեին ու ադրբեջանցիներից առաջ այնտեղ տեղակայվեին»,- ամփոփեց պաշտպանության նախկին նախարարը։ 2023-ի մարտին ադրբեջանական զինուժը, ըստ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության, խախտեց պայմանավորվախությունն ու գյուղի տարածքի հինգ կետում սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ տեղակայվեց։
12:29 - 01 մարտի, 2024
Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում
 |armenpress.am|

Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում: Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը: Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն: «Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը  կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։  
12:04 - 01 մարտի, 2024
Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան
 |armenpress.am|

Ադրբեջանը իր գործողություններով հետին պլան է մղում խաղաղության գործընթացը․ Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանի գործողությունները հետին պլան են մղում խաղաղության ամբողջ գործընթացը։   Պատգամավորը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին՝ եթե Բրյուսելում հաջողվի եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի հետ, Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպմանը: «Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որ երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար: Բացառապես Հայաստանի շահերից ելնելով՝ պետք է գնալ այդպիսի հանդիպումների: Իսկ այսօրվա վիճակը՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, խաղաղության պայմանագրում (խմբ.-խաղաղության պայմանագրի նախագիծ) գործուն կետերի բացակայությունը, Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը, հանցավոր կերպով ցեղասպանության իրականացումը, կարծես թե, որոշ չափով հետին պլան են գցում այսօրվա խաղաղության ամբողջ գործընթացը և բերում այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը Հայաստանի համար որոշակի խաբկանք է հանդիսանում»,-ասաց Օհանյանը:  Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլոր հարթակներն օգտագործի որոշակի հաջողություններ ունենալու համար: Միևնույն ժամանակ, Օհանյանը շեշտում է՝ Հայաստանը պետք է մասնակցի բացառապես այնպիսի գործողությունների այնպիսի հարթակներում, որտեղ Հայաստանի շահերն առաջ կտարվեն։   Ադրբեջանը վերջին շրջանում խուսափել է մասնակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասնակցելուց՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք պայմանավորվածություններ ձեռք են բերվել հենց ԵՄ-ի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը փետրվարի 8-ին X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով և ողջունել է Բրյուսելում եռակողմ բանակցությունների մասնակցելու Բաքվի հանձնառությունը։
12:16 - 09 փետրվարի, 2024
Ընդդիմադիր պատգամավորն Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայմաններ չի տեսնում
 |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորն Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խաղաղության օրակարգը միակողմանի է համարում։ Պատգամավորն իր կարծիքը հիմնավորում է այն հանգամանքով, որ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի հռետորաբանությանը: «Թուրք-ադրբեջանական տանդեմը 2020 թվականի պատերազմում հաջողության հասնելուց հետո շարունակում է ճնշումները Հայաստանի նկատմամբ, շարունակում է Հայաստանի հետ պարտադրանքի լեզվով խոսել է»,-ասաց Օհանյանը: Պատգամավորն այս համատեքստում խաղաղության օրակարգը խաբկանք է համարում: «Այդ օրակարգը միակողմանի օրակարգ է: Հակառակորդի կողմից դա խաղաղության պարտադրանք է Հայաստանի նկատմամբ: Դրա համար Ալիևի հռետորաբանությունը, կարելի է ասել, որ նույնիսկ չի էլ փոխվել, քանի որ նա շարունակական ձևով յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին»,-ասաց նա: Ըստ Օհանյանի՝ այսօր Ադրբեջանի հետ խաղաղության գնալու պայմաններ չկան։ Պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել՝ հայաթափելով Լեռնային Ղարաբաղը։  
15:27 - 15 հունվարի, 2024
Արցախի հարցը չի փակվել. միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները. Սեյրան Օհանյան
 |aysor.am|

Արցախի հարցը չի փակվել. միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այսօր կրկնակի կործանարար է Արցախի համար, երբ ՀՀ իշխանությունները չունեն ու հրաժարվում են որևէ ծրագիր կամ ռազմավարություն մշակել Արցախի ապագայի համար։ «Յուրաքանչյուր հայ այսօր գիտակցում է, որ Արցախի հարցը չի փակվել, միայն անհայրենիք մեկը կարող է անիմաստ համարել նրա համար օգտագործված ժամանակն ու ռեսուրսները՝  ուրանալով այն փաստը, որ քառորդ դարից ավելի հենց Արցախն է եղել Հայաստանի ազատության ու անվտանգության երաշխավորը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Օհանյանը։ Ըստ նրա՝ պետք է շարունակել պայքարը, քանի որ հակամարտությունն ավարտված չէ, այն ավելի է խորացել։ «Արցախը եղել է գործոն ու այսօր նրա սուբյեկտայնության պահպանման համար բոլոր ինստիտուտները պետք է գործեն՝ ներառյալ ժողովրդի ճակատագրի ու նաև ժողովրդի հետվերադարձի պայմանների լուծում, իսկ բանակցությունները միջազգային հարթակում այլընտրանք չունեն»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։ Օհանյանը նշեց՝ եթե ՀՀ իշխանությունը հրաժարվի որևէ ռազմավարությունից՝ նրանց ճակատին գրված է լինելու Արցախի հայաթափման փաստը։
11:24 - 13 դեկտեմբերի, 2023
«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է». Փաշինյանի արձագանքը Արցախի ապագայի մասին հարցին
 |azatutyun.am|

«Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է». Փաշինյանի արձագանքը Արցախի ապագայի մասին հարցին |azatutyun.am|

azatutyun.am: «Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Ազգային ժողովում պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հարցին: «Ո՞րն է Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը Արցախի ապագայի վերաբերյալ՝ ձեր «Ապագա կա» ծրագրերի շրջանակներում», - հարցրել էր Սեյրան Օհանյանը: Վարչապետը շեշտեց՝ իր ռազմավարությունը Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելն է։ Միաժամանակ առանց անուններ տալու ընդգծեց՝ որոշ ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործվել է մի նպատակով՝ որ Հայաստանում պետությունը չկայանա։ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Ղարաբաղի հարց չի եղել։ Այս պատասխանն Օհանյանին չբավարարեց։ «Դուք նորից հարցին չպատասխանելով փորձում եք շեղել կամ մանիպուլացնել: Եվ նախկին ժամանակահատվածում Արցախը գոյություն է ունեցել, ինչ էլ ուզում եք ասեք, միևնույն է, ձեր իշխանության ժամանակահատվածում է, որ Արցախը հայաթափվել է, բանակցությունները գնացել են, և ձեր ժամանակ է, որ այդ բանակցությունները ընդհատվել են, որովհետև դուք իրարամերժ հայտարարություններ և գործողություններ եք տարել: Եվ էսօր նորից որևէ բան չեք ձեռնարկում Արցախի պատմական մեր տարածքը հետ բերելու, գոնե բանակցելու այդ ուղղությամբ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմիջիայլոց՝ դա նախկինում էլ եմ ասել, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է, և իմ լիազորությունների շրջանակը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ինձ տալիս է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, և ես կենտրոնացած եմ էդ խնդրի վրա: Ինչ վերաբերում է ձեր այն ընկալմանը կամ դիտարկմանը, թե մենք Ղարաբաղին, ասեցիք ոնց որ՝ անտարբեր մնացինք, կան նաև դիտարկումներ, որ մենք Ղարաբաղին ինչ-որ իրավիճակում մենակ ենք թողել, ես էդ թեմային ոնց որ թե անդրադառնալու առիթ չեմ ունեցել, բայց քանի որ ժամանակն էլ կարճ է, ես նման արձագանքներին կարող եմ ընդամենը մի բառով գնահատական տալ՝ ե-րախ-տա-մո-ռութ-յուն»: Պաշտպանության նախկին նախարարը վարչապետին նաև հարցրեց՝ ի՞նչ է արվում Բաքվում գտնվող գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, պաշտպանելու և նրանց վերադարձնելու համար։ Որովհետև նրանք ահաբեկիչներ չեն, շեշտեց Օհանյանը։ Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում մի քանի ծանր մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով։ Փաշինյանը հարցին կարճ արձագանքեց. - «Ես կարող եմ ասել, որ գերիների հնարավոր վերադարձի վերաբերյալ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»:
21:59 - 06 դեկտեմբերի, 2023
2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին
 |tert.am|

2021 թվականին ՌԴ-ին դիմելու մասին տեղեկություններ չունեմ․Սեյրան Օհանյանը՝ Զատուլինի հայտարարության մասին |tert.am|

tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկություն չունի, թե արդյոք ՀՀ-ում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակ ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել, ինչպես հայտարարում է ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Տեղեկություն չունեմ, թե դիմել են իրենց, թե՝ ոչ։ Ես չեմ լսել, որ մեր ընդդիմությունը նման հարցով դիմած լինի ՌԴ-ին, պետք է Զատուլինին հարցնել։ Ճիշտն ասած, Զատուլինի հետ մենք շատ լավ բարեկամական և ընկերական հարաբերություններ ունենք»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ 2021 թվականին ընդդիմության նպատակն է եղել իշխանության հեռացնելը։ Հիշեցեննք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ երբ 2021թ. Նիկոլ Փաշինյանը որոշեց ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, Հայաստանի ընդդիմությունը դիմել է ՌԴ-ին և աջակցություն խնդրել։ Ռուսական կողմն, ըստ պատագմավորի, սակայն, հրաժարվել է՝ անհանգստանալով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կչեղարկվեր, նոր ռազմական գործողություններ կսկսվեին։
16:27 - 22 նոյեմբերի, 2023
Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերում գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, որով որոշվում է, թե որ երկրից ինչ սպառազինություն ձեռք բերեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային եւ Հնդկաստանից ձեռք բերվող սռապազինությանը: Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինություն ու ռազմական տեխնիկան պետք է շարք կանգնեցնել, ինչը նշանակում է այն գոյություն ունեցող համակարգում պետք է ներդնել. «Այն, ինչի մասին խոսում են, զրահագնացների ձեռքբերումը մեկ նպատակ ունի՝ առաջինը բարձրացնել ԶՈՒ հատկապես հատուկնշանակության ստորաբաժնումների շարժունակության, մանեւրելու, խուսանավելու մակարդակը եւ բարձրացնել նաեւ անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրները»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաեւ զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձեւավորելու: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն  ձեռք բերելն արգելված չի եղել: Միգուցե ոչ այդքան մեծ չափի, միգուցե փոքր  տրամաչափի սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաեւ այլ պետություններից: Ընդ որում, եւ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ նաեւ եվրոպական հարթակից, Չինաստանից»: Նա դրական գնահատեց Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու քայլերը. «Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրական եմ գնահատում: Միայն պետք է ԶՈՒ ղեկավարությունը հասկանա այդ սպառազինության նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր ԶՈՒ-ում եւ նաեւ առաջնահերթությունները: Որովհետեւ մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաեւ  հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»,-ընդգծեց նա:
13:40 - 15 նոյեմբերի, 2023
Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|

Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: Այս իշխանությունների համար գոնե արտաքին քաղաքականության ոլորտում խոսքը գործին չի համապատասխանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։ «ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է նաև ՀՀ-ն։ Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ ՀՀ-ն մեծ ներգրավվածություն է ունեցել։ Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից։ «Բոլոր այն կառույցներում, որտեղ ՀՀ-ն մասնակցություն ունի, պետք է գնալ և մասնակցել։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում», - նշեց Օհանյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
12:26 - 15 նոյեմբերի, 2023
Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armeniasputnik.am|

Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով` այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր, լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և գրավոր նշելու համար։ Ըստ նրա՝ վերջին 6 ամսվա նիստերի ընթացքում գրեթե յուրաքանչյուր անգամ խախտվել են դատավարության ընթացակարգերը, քանի որ մինչև հիմա քննարկվել է խափանման միջոցի փոփոխությունը այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր կալանքի տակ են։ «Քաղաքական որոշակի հանձնարարություններ, առաջադրանքներ կան, որպեսզի նշված անձանց կալանքի տակ պահեն»,- նշեց Օհանյանը։ Նա հիշեցրեց, որ խափանման միջոցի ժամկետները բազմիցս երկարաձգվել են դատարանի որոշմամբ, մինչդեռ տվյալ մարդիկ կարող էին ազատ արձակել, և դատավարությունները շարունակվեին, քանի որ խոսքը ճանապարհ անցած գեներալների մասին է։ «Խափանման միջոցը դարձել է որպես պատժի մեթոդ, որը հիմք է ստեղծում կասկածելու, որ այս դատավարությունները նաև քաղաքական ենթատեքստ ունեն»,– հավելեց պաշտպանության նախկին նախարարը։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։
16:58 - 01 նոյեմբերի, 2023
Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|

Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ. Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: Ստեղծված իրավիճակում «Խաղաղության խաչմերուկը» կարող է մեզ համար վախճան հանդիսանալ: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Խոսելով խաղաղության մասին, խոսելով «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին, ես իմ եզրակացություններն ունեմ և նաև հանրությունը իր եզրակացություններն ունի: Այս իշխանությունները եկել են հայ ժողովրդին ու արցախահայությանը խաղաղություն բերելուն, բայց իրանք բերել են  պատերազմ: Այս պատերազմը շարունակական է դարձել, օղակը Հայաստանի Հանրապետության շուրջ սեղմվել է այնպես, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվել է, և այսօր էլ Ադրբեջանը տարբեր հարթակներում, տարբեր  գործողություններ իրականացնելով ինչ ուզում ստանում է»,- ասել է Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո Ադրբեջանի հաջորդ նպատակը Մեծ Թուրանն է, և թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է այն իրականացնել Հայաստանի վրայով: «Երբ հակառակորդը քեզ ճնշում է, քո համերկրացիներին, քո հայրենիքի մի մասը բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ծեր, մանուկ, զինվորական ոչնչացրել է, ապօրինի հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել, այս պարագայում խոսել «Խաղաղության խաչմերուկի» մասին տեղին չէ, այն կարող է Հայաստանի վախճանը հանդիսանալ»,- հավելեց նա։
21:33 - 27 հոկտեմբերի, 2023
Արցախի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է. Սեյրան Օհանյան |armeniasputnik.am|

Արցախի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է. Սեյրան Օհանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Օհանյանի դիտարկմամբ՝ այդպես է կարծում հայ բնակչության գրեթե մեծ մասը։ Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պայմանագրային պետություն չէ՝ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, խոսում է ՀՀ-ի հետ ուժի ենթատեքստից և Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծել։ «Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի սուբյեկտայնությանպահպանման, ժողովրդի անվտանգության ապահովման, ինչու չէ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձևաչափով այլընտրանք չունեն»,- ընդգծեց Օհանյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ գործող իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընտրել են, որ ամբողջությամբ Արցախը հայաթափելով հարցը լուծել են։ «Սա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի նկատմամբ և նաև մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»,- հավելեց նա։
11:40 - 26 հոկտեմբերի, 2023