«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում |armenpress.am|

Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են ընդունվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ինչ որոշումներ են կայացվել դեկտեմբերի 14-ին Աշտարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովի ընթացքում։  ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովը, որը տեղի ունեցավ շաբաթ օրը Աշտարակում, կուսակցության հետագա զարգացման առումով երկու շատ կարևոր բան որոշեց։ Առաջինը, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, որոնք չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող։ Այնպես որ, մեր այն հայրենակիցները, որոնք պետական համակարգում չեն աշխատում և կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետները՝ հիմնված «Իրական Հայաստանի» հայեցակարգի վրա, կարող են առաջիկայում ավելի ակտիվ լինել և կուսակցության տարածքային կառույցներում լրացնել կուսակցությանն անդամագրվելու դիմումներ»,- ասել է Փաշինյանը։ 
09:52 - 16 դեկտեմբերի, 2024
ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից. Կոնջորյան

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին խմբակցության կազմից` լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ասլանյանը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Ավելի ուշ, Հակոբ Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի նամակագրությունը: Ըստ հրապարակված նկարի՝ Հայրապետյանը Ասլանյանին է ուղարկել տեքստ, որում  նշվում է, որ խմբակցությունից դուրս գալու՝ Ասլանյանի որոշումը եղել է էմոցիոնալ և նա  շարունակելու է մնալ ՔՊ լիարժեք անդամ։ Ավելի ուշ Հակոբ Ասլանյանն այդ նկարը հեռացրել է։  ԲՏԱ նախարարության խոսնակ Կարինե Տերտերյանը անդրադարձել է Ասլանյանի գրառմանը և գրել․ «Պատգամավոր Հակոբ Ասլանյանն ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։ Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված»։
21:22 - 11 դեկտեմբերի, 2024
Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան |armenpress.am|

Հակոբ Ասլանյանը հեռացվելու է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից. Արսեն Թորոսյան |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկելու է Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Factor TV»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր և կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը։ «Հարցը քննարկելու ենք այսօր խմբակցության նիստին, ու նրան  կհեռացնենք խմբակցությունից»,- ասել է Թորոսյանն՝ անդրադառնալով Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի մասնակցելու խմբակցության նիստերին և սառեցնում է համագործակցությունը խմբակցության հետ։  Հակոբ Ասլանյանը հայտնել էր, որ այդ մեկ ամսվա ընթացքում ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու Հովիկ Աղազարյանը կճշտեն իրենց հարաբերությունները։  Ասլանյանը նշել էր, որ արդար չի համարում կուսակցությունից Հովիկ Աղազարյանին հեռացնելը։ 
17:28 - 11 դեկտեմբերի, 2024
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը արձագանքել է Հակոբ Ասլանյանի հայտարարությանը, որ 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը՝ որպես հիմնավորում նշելով Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: «Այսպես կոչված «անձնականը» մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի և այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձևով տեղեկատվության, այդ թվում պետական գաղտնիք պարունակող, արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի համարու՞մ։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը: Թորոսյանը, նշելով, քանի որ թեման շատ է շահարկվում, ուզում է տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլև դրանում որևէ «խնդիր չի տեսել»։ «Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում»,- գրել է նա:
13:22 - 11 դեկտեմբերի, 2024
Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ՔՊ խմբակցությանը. պատճառը Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 1 ամսով կասեցնում է մասնակցությունը ԱԺ ՔՊ խմբակցությանը: Այս մասին նա ասել է Factor.tv-ին տված հարցազրույցում: Նա որպես հիմնավորում նշել է ԱԺ արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Հիշեցնենք, որ վերջինս հեռացվել է ՔՊ կուսակցությունից, ըստ կուսակցության պաշտոնական հաղորդագրության, «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը ինքնակամ դուրս է եկել նաև Աժ ՔՊ խմբակցությունից: Ասլանյանը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ինքն էլ «հանգամանքների բերումով» մասնակցել է մի գործընթացի՝ ծանոթացել է մարդու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների: «Ցանկացած այլ դեպքում ես դա չէի անի, բայց քանի որ խոսքը վերաբերում էր իմ ընկերոջը՝ Հովիկ Աղազարյանին, ես ստիպված էի դա անել իմ ներքին համոզմունքը ամրապնդելու համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ընդգծեց պատգամավորը: Ապա նա պատմեց, որ շաբաթ օրը տեղի է ունեցել մի հանդիպում, իր խոսքով, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ. «Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը: Դա տեղի չունեցավ: Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ է հեռախոսի պարունակությունը, և որևէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ մադատից հրաժարվելու խնդրանքով»: Հակոբ Ասլանյանը հայտարարության վերջում «խնդրանքով» դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին. «Ձևավորել խմբակցության անդամներից բաղկացած պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ: Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ փոխել իմ կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»: Ճշտող հարցին՝ դուրս կգա՞ խմբակցությունից, Հակոբ Ասլանյանը դրական պատասխանեց: Ըստ Ասլանյանի՝ նամակագրությունների մեջ չկան տողեր, որ կարելի լինի պետական դավաճանության կետի տակ դնել:  ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակվելու, նաև կուսակցական, քաղաքական, ներքին տեղեկությունների արտահոսքեր է կազմակերպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար: Լրագրողի հարցին, որ մեղադրո՞ւմ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սխալ որոշում կայացնելու համար, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Չեմ մեղադրում վարչապետին, գուցե նրան սխալ են ներկայացրել, գուցե թյուրիմացության մեջ են գցել: Շատ լավ գիտենք՝ կան մարդիկ, որոնք վարչապետի մոտ լավը երևալու համար ինչ ասես կարող են ներկայացնել, բայց այն, որ վարչապետին այնպես չեն ներկայացրել, որ վարչապետն իրական պատկերացում ունենա, ես կարծես թե համոզված եմ դրանում»: Ըստ պատգամավորի՝ ՔՊ-ում կան մարդիկ, որ իր նման են մտածում, բայց չունեն համարձակություն խոսելու սրա մասին. «Մարդիկ կան՝ կոտրված են, անտրամադիր են, կողմ են, որ արդար լինի ամեն ինչ, բայց ձայն չեն հանում»:
12:45 - 11 դեկտեմբերի, 2024
Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ |news.am|

Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ |news.am|

news.am: ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն: Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց,. Իմ խնդրանքով իմ պաշտպանը դիմել է գլխավոր դատախազություն, որպեսզի դատախազությունը ձեռնարկի համապատասխան իրավական գործընթաց, պարզաբանելու, թե ինչպես է հակակոռուպցիոն կոմիտեից երրորդ անձանց մոտ հայտնվել իմ անձնական ինֆորմացիան, անձնական տվյալները»: Նշենք, որ 2 օր առաջ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: Հիշեցնենք՝ ՔՊ-ն Հովիկ Ազարյանին հեռացրել էր կուսակցությունից: Հեռացման պատճառն այն էր, որ  պատգամավորը պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքեր է կատարել։
15:11 - 10 դեկտեմբերի, 2024
ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան

ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան

«Սրանք այն երկու կաղ, կույր, խուլ և խելքից պակաս փղերն են, որոնց վրա նրանք կառուցում են իրենց թեզերը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխող քաղաքական ուժի այն պնդմանը, թե Հայաստանի տնտնեսությունում առաջընթաց կա, իսկ Հայաստանը երբեք այնքան անվտանգ չի եղել, ինչքան հիմա։ Պատգամավորը նշեց, որ 2025 թվականի բյուջեի նպատակներն անիրատեսական են նույնիսկ այն կառավարության կողմից վերանայելուց և աճը նախնական տարբերակից 10%-ով նվազեցնելուց հետո, իսկ պետական պարտքը հասցրել են աստղաբաշխական չափերի։ «Գործող կառավարությունը միայն պարտքի սպասարկման վրա ավելի շատ փող է տալիս, քան Առողջապահության, Արդարադատության, ԱԳ նախարարություններին, բոլոր մարզպետարաններին։ Երեք օրում Գյումրու բյուջեից ավելի շատ փողեր ենք դուրս տալիս պարտքի սպասարկման համար, իսկ արդյունքում ունենք ընդամնեը 5 % տնտեսական աճ, չնայած խոստացել էին առնվազը 7 %»,-ասաց Արթուր Խաչատրյանը։ Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Ինչպես տեսնում ենք՝ խաղաղության պայմանագիր չկա, ավելին հերթական առաջադրված պահանջներն ենք մենք տեսնում, որոնք տարիներ առաջ երևի անհնար կլիներ պատկերացնել, որ նման պահանջներ  կհնչեն ՀՀ-ի նկատմամբ»։Պատգամավորն անթուլատրելի համարեց, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն թե ինչ է բանակցվում Բաքվի հետ։Գրիգորյանն աբսուրդային համարեց, որ քննարկման թեմա է դարձվում Հովիկ Աղազարյանի թեման և անդրադարձ չկա Ադրբեջանի հայտարարությանը, որ ադրբեջանցիները պետք է գան Հայաստան՝ հիշեցնելով, որ իշխանություններն ընդդիմության համար խոչընդոտներ էին ստեղծում Արցախցիների վերադարձի հարցող քննարկում կազմակերպելու համար, իսկ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով համաժողով են անում և հայտարարում Հայաստան ադրբեջանցիների գալու մասին։ Արթուր Խաչատրյանն էլ նկատեց, որ իշխանությունները անընդհատ հայտարարում էին, թե խաղաղության պայմանադրում 16 կետ կա,բայց նախորդ օրը Արարատ Միրզոյանը հայտարարել է 17-րդ կետի մասին և նշեց, թե գործող իշխանություններն ինչքան կռանում են ադրբեջանցիների կոշիկների մոտ, այնքան պահանջները շատանում են։ Պատասխանելով կոռուպցիոն գործերի շուրջ հետևողական քայլեր անելու մասին լրագրողի հարցին, Աննա Գրիգորյանն ասաց. «Դրանք իմ անձնական պատկերացումները չեն, այլ փաստաթղթավորված իրողություններ են։ Բոլորը գիտեն, որ ԱՆԻՖ հիմնադրամում 10 մլրդ դրամի մսխում է եղել։ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացրել, բայց ինձ չեն տալիս դրանք ծանոթանալու՝ ասելով թե նախատեսված չէ ինձ ներկայացնելու համար, այլ վարչապետի համար է։ Այսինքն, առնվազը 2 տարի վարչապետի սեղանին է դրված բոլոր մանրամասնություններով, վատնումներով և բոլոր կոռուպցիոն սխեմաներով։ Մոտ երկու տարի է անցել՝ հակակառուպցիոնում գործը կա,այլ տեղերում էլ, Քննչականում էլ գործը կա, բայց որևէ բացահայտում չկա, ինչու, որովհետև կամ այն առնվազը տանում է Նիկոլ Փաշինյանի վրա և ինքը չի ուզում որպեսզի այն բացահայտվի, կամ այդ գործը տանում է մարդկանց վրա, ում Փաշինյանն ուզում է պահի, որ հրապարակային չլինի»։
14:04 - 06 դեկտեմբերի, 2024
Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|

Աղազարյանի հեռախոսի առգրավումը «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». Արթուր Հովհաննիսյան |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի առգրավումը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ապա դրա պարունակության տրամադրումը վարչապետին, ՔՊ-ին, «անձնական կյանքի մեջ մտնելու մասին չէ». դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում հայտնաբերվել են տեղեկություններ, որոնք «պետական անվտանգության հետ կապ ունեն», ու դրանք հայտնաբերած մարմինը ենթակա էր վարչապետին, պարտավոր էր զեկուցել նրան։ «Մենք ԱԺ պատգամավորներ ենք ու չունենք անձնական կյանք, անձնական տվյալներ և այլն։ Մենք հանրային գործունեություն ենք ծավալում ու պարտավոր ենք լինել բարեվարք»,- ասաց իշխող խմբակցության պատգամավորը։ «Ինչո՞ւ ՔՊ-ն չի գնացել իրավական ճանապարհով, ինչո՞ւ գլխավոր դատախազը չի եկել ԱԺ՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, այլ միայն ՔՊ-ում հավաքվել և կարդացել են Աղազարյանի նամակագրությունները», հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Հովհաննիսյանն արձագանքեց՝ «որևէ օրենք չի խախտվել, ամեն բան եղել է դատական թույլտվությունների շրջանակում»։ «Չի քննարկվել messenger-ի պարունակությունը, չի քննարկվել մարդու անձնական կյանքը ոչ մի դրվագով։ Քննարկվել է արտահոսքերի խնդիրը, հանրային բարոյականության խախտման ու դրանով պայմանավորված պետական անվտանգութան հարցերը»,- վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը։ *** «Քաղաքացիական պայմանագրի» վարչության դեկտեմբերի 3-ի որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցությունից։ ՔՊ հայտարարությունում նշվում է, որ պատգամավորը հեռացվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ ՔՊ արդեն նախկին պատգամավորը պնդում է՝ իր անձնական տվյալներն ու նամակները հայտնվել են Փաշինյանի մոտ։ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով նախկին կուսակցի վերաբերյալ հարցերին՝ վարչապետը պնդեց, որ «Աղազարյանի հեռախոսը իմ սեղանին չի հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական վարույթի շրջանակում առգրավվել է անկախ մարմնի կողմից (Հակակոռուպցիոն կոմիտե – խմբ.)»։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ օրինական բոլոր միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։
12:41 - 06 դեկտեմբերի, 2024
Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում». ՔՊ պատգամավոր

Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում». ՔՊ պատգամավոր

Ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումը «ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում, ես ոչինչ չեմ ասում, թե ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք»:  Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խաղաղության բանակցություններում արդյոք քննարկվո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» մասին հարցը: «Դուք ասում եք՝ ասեք՝ կամ կա այս հարցը բանակցությունների սեղանին, կամ չկա: Դա հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի»,- ասաց Հովհաննիսյանը: ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դիտարկում արեց, որ հետո լրագրողները կգրեն՝ «ոչ հերքեցիք, ոչ հաստատեցիք», ինչին արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Այո, ես ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ, ես ոչինչ չեմ ասում՝ ինչ կա այս պահին բանակցությունների սեղանին: Ինչ հնարավոր է լինում ասել՝ չվնասելու սկզբունքից ելնելով, մենք ասում ենք: Բայց երբ ասես՝ էս թեման քննարկվում է, էս թեման չի քննարկվում, դու միգուցե փակես այդ թեման քննարկելու դուռն այլևս, դրա համար մենք չենք քննարկում: Կամ բացես այդ թեման քննարկելու դուռն այլևս: Ես կոնկրետ թեմայի մասին չեմ խոսում, այլ գլոբալ»: Նրա խոսքով հարցադրումը էլի կապ ունի այդ թեմայի՝ բանակցային սեղանին լինելու կամ չլինելու հնարավորությունը բացառելու կամ ստեղծելու հետ, դրա համար զգուշավոր են պատասխանում հարցերին: Նշենք, որ երեկ «Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին հղած իր ծավալուն ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպես են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողեր»:
12:18 - 06 դեկտեմբերի, 2024
Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել |armenpress.am|

Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները փակուղի չեն մտել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է` թեև Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, սակայն բանակցությունները փակուղում չեն:  Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ագրեսիվ հայտարարություններին: Արթուր Հովհաննիսյանը նկատեց, որ մինչև այս տարբեր մեկնաբանություններ են հնչել Ադրբեջանից՝ տարբեր մակարդակներով: «Բայց դա չպետք է մեզ մոտ տպավորութուն ստեղծի, թե բանակցությունները մտել են փակուղի: Ոչ, բանակցությունները շարունակվում են: Բնականաբար, բանակցություններում կան դժվարություններ, խնդրահարույց կետեր, որոնց շուրջ քննարկումներն ավելի բարդ են և ժամանակատար: Բայց մենք փակուղի մտնելու մասին չենք խոսում, շարունակում ենք բանակցությունները»,-ասաց պատգամավորը: Ըստ նրա՝ գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի հասցնելու համար: Պատգամավորի վստահեցմամբ՝ գործընթաց միշտ կա, կարող են լինել դժվարություններ, բարդություններ, սակայն գործընթացը տեղի է ունենում: Հովհաննիսյանը բանակցություններից դետալներ չհայտնեց: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն այս փուլում միջնորդի կարիք չի՞ տեսնում՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք ասել ենք, որ շարժվում ենք երկկողմ խոսակցությունների տրամաբանությամբ: Տեղի են ունեցել հանդիպումներ: Մեկ անգամ բավականին մեծ, ներկայացուցչական կազմով վարչապետն է Ալիևի հետ ուղիղ հանդիպել: Ընդունում ենք ցանկացած գործընկերոջ աջակցությունը, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկը մերժելուն՝ պատգամավորն ասաց, որ Հայաստանը, բնականաբար, լավ չի վերաբերվում, երբ հանդիպումները մերժվում են, հանդիպումները խաղաղության գործընթացն ավելի ամրացնելու և առաջ տանելու համար են:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին հիշել էր ադրբեջանական հորինված օրակարգերի մասին՝  հայտարարելով, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ ու գործնական քայլեր ձեռնարկի նրանց իրավունքների վերականգնման համար: 
11:51 - 06 դեկտեմբերի, 2024
ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ |armenpress.am|

ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ․ հետաքննություն կլինի․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ կուսակցությունում կան մարդիկ, որոնք կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու մեջ։ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Լինելու է հետաքննություն։ Մենք վարչության որոշում ունենք, որ այն բոլոր մարդիկ, ովքեր կեղծանուններով, ծածկանուններով պետական գաղտնիք ներկայացնող նյութեր են արտահոսք տալիս և պատվերներ են անում, հեռացվելու են թե՛ կուսակցությունից, թե՛ զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Սիմոնյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատգամավոր Հովիկ Աղազարյանին հեռացրել է կուսակցությունից: Աղազարյանն իր հերթին դեկտեմբերի 4-ին հայտնեց, որ դուրս է գալիս ՔՊ խմբակցությունից: Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։  
14:11 - 05 դեկտեմբերի, 2024