Ստանիսլավ Զաս

Գեներալ-մայոր Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը Ուկրաինայում ծնված բելառուս քաղաքական գործիչ է, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարն է, իսկ նախկինում եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի  քարտուղարը:

1981 թվականին ավարտել է Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը: 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: 1996 թվականին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, իսկ 2005 թվականին կրկին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում մոտոհրաձգային դասակի հրամանատարի, այնուհետեւ առանձին հետախուզական դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի, պարետային վաշտի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոններում: Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի կազմում եղել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական շինարարության վարչության բաժնի պետ, նաեւ զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի:

2008 թվականի օգոստոսի 29-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով նշանավել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

2015 թվականի հուլիսի 1-ից երկրի նախագահի հրամանով կատարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները: 2015 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այս պաշտոնից ազատվել է 2020 թվականի հունվարի 3-ին:

2016 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2018 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դրվեց Ստանիսլավ Զասի թեքնածությունը: 2020 թվականի հունվարի 1-ին Զասը 3 տարի ժամկետով նշանակվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:

Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս
 |aysor.am|

Լաչինի միջանցքի խնդիրը ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակից դուրս է. Զաս |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ը ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը բարձրացնում է Երևանը միջազգային մակարդակով, իր պատասխանատվության շրջանակից դուրս է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Լաչինի միջանցքի հետ կապված Հայաստանից դիմումներ չեն եղել։ Մենք ելնում ենք նրանից, որ դա դուրս է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց», - ասել է Զասը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
12:10 - 20 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս
 |tert.am|

ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023-ին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին. Զաս |tert.am|

tert.am: ՀԱՊԿ-ը նախատեսում է 2023 թվականին մի շարք զորավարժություններ անցկացնել արևմտյան սահմաններին։ Այս մասին ՀԱՊԿ 2022 թվականի գործունեության արդյունքներին և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ԲելՏա-ն։Պատասխանելով արևմտյան սահմանների ամրապնդման անհրաժեշտության մասին հարցին՝ Զասը նշել է, որ Բելառուսի տարածքում Ռուսաստանի հետ համատեղ իրականացվող միջոցառումները զսպման որոշակի միջոց են։«Այս իրավիճակում սա բավական է, հաջորդ տարի ՀԱՊԿ-ի կողմից նախատեսվում են մի շարք զորավարժություններ, և դա կարելի է դիտարկել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»,- ասել է Ստանիսլավ Զասը։  
17:29 - 19 դեկտեմբերի, 2022
Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին
 |armeniasputnik.am|

Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ. Զասը՝ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Չի կարելի մարդասիրական աղետ թույլ տալ։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Նշենք, որ Զասին հարց հղեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հասցեին հնչող հայտարարությունների մասին։ Ի պատասխան նա նշեց, որ առաքելությունը, որը կատարում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է ողջ Կովկասյան տարածաշրջանի համար։ Զասի խոսքով` խաղաղապահներն այնտեղ շատ կարևոր խնդիրներ են լուծում։ «Իհարկե, պետք է նշել այն բարդ պայմանները, որոնցում պետք է լուծել այդ հարցերը` սրված իրավիճակ, Լաչինի միջանցքի արգելափակումը։ Մեր կարծիքով, շատ կարևոր է ազատ տեղաշարժի հնարավորություն տալ մարդկանց, հումանիտար բեռներին, որպեսզի հասարակ քաղաքացիները զրկանքներ և դժվարություններ չունենան, առավել ևս ինչ-որ հումանիտար աղետ չլինի»,– ասել է Զասը։ Նա հավելել է, որ բոլոր կողմերը պետք է օգնեն և շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։
16:45 - 19 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից. Ստանիսլավ Զաս |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից. Ստանիսլավ Զաս |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ը չի ծրագրում երես թեքել Հայաստանից։ Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ձևաչափով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Մտադիր է արդյոք ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ հեռանալ Հայաստանից կամ երես թեքել։ Իհարկե ոչ։ Այն քայլերը, որոնք մենք անցկացրել ենք այս տարի՝ երեք անգամ պետությունների ղեկավարները հավաքվել են, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայ-ադրբեջանական սահման է ուղարկվել ՀԱՊԿ համապատասխան առաքելությունը։ Բացի այդ, մշակվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների փաթեթ»,- ասաց Զասը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի կողմից բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են։ Զասը նշեց նաև, որ Հայաստանում իր գլխավորած առաքելության աշխատանքի ընթացքում որոշ բարձրաստիճան պետական ծառայողներից հարցեր են հնչել այն մասին, թե ինչու ՀԱՊԿ զորքերը չեն ժամանել ՀՀ և «չեն օգնել մեզ ապաօկուպացնել տարածքները» և այլն։ Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև մի քանի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը։ Դրա համար էլ, նրա խոսքով, պետությունների ղեկավարներին առաջարկված որոշումները եղել են ադեկվատ ու կշռադատված։ Զասը շեշտեց՝ ՀԱՊԿ-ը երես չի թեքում Հայաստանի խնդիրներից, այլ հակառակը։  
15:53 - 19 դեկտեմբերի, 2022
Ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ է սահմանվել․ Ստանիսլավ Զաս |armenpress.am|

Ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ է սահմանվել․ Ստանիսլավ Զաս |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը անդրադարձավ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությանը և կազմակերպության արձագանքին: Զասը ընդգծեց, որ ՀԱԿՊ-ը արագ և արդյունավետ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ՝ ընդունելով մի շարք կարևոր որոշումներ: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Զասը նշեց, որ ընթացիկ տարում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստերի քանակի յուրօրինակ ռեկորդ սահմանվել։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ: Կցանկանայի ընդգծել աշխատանքների օպերատիվությունը, որը գրանցվեց սեպտեմբերյան այս իրադարձությունների ընթացքում»,- ասաց Զասը: Զասի խոսքով՝ սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները հավաքվել են առցանց ձևաչափով ՝ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով անցկացնելու համար, որի ընթացքում քննարկել են իրավիճակը: «Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երևան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ և արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության նստաշրջանում: Կցանկանայի ակնկալել, որ համապատասխան լրամշակումից հետո մենք դուրս կգանք շատ կարևոր փոխլրացնող երկու փաստաթղթերի փաթեթային ընդունման. Խոսքը Հայաստանի Հանրապետությանն օգնության տրամադրման և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարության մասին է՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի»,- եզրափակեց Զասը:
15:40 - 19 դեկտեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց հանրապետության համար՝ երկուշաբթի Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ТАСС-ը։ Նա ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դարձյալ լարված է։ Նրա խոսքով՝ չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համաձայն են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։ «Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու վեց կետից բաղկացած միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ, որն արժանացել է բոլոր պետությունների հավանությանը»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ «Այն ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական ​​աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Դա դիտորդական առաքելության երկարաձգումն է ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվար հատվածներում, ինչն էլ հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռնարկել օպերատիվ միջոցներ, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության տրամադրում»,- ասել է Զասը։
17:55 - 05 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը Ադրբեջանի հետ սահման. Զաս

ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Իրավիճակը հասարակ չէ, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին․ այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը առաջարկում է ՀԱՊԿ-ը Հայաստանին ուղղված օգնության շրջանակներում, իսկ այդ միջոցառումները բազմազան են՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, ու այդ թվում՝ այդ սահման առաքելություն ուղարկելով, որը իրապես կգնահատի իրավիճակը․ նրանք ընդհանուր առմամբ բոլոր պետությունների աջակցությունը ստացել են»,- ասել է Զասը բելառուսական ОНТ հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել (ՀԱՊԿ երկրների ղեկավարներին- խմբ.), համախմբված գնահատական տալն է այն իրավիճակին, որը ստեղծվել է այնտեղ»։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Երևանում։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին ասել էր, որ պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։ Իսկ Ստանիսլավ Զասը նշել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի։ Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ մեկնաբանել էր հարցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։
22:42 - 27 նոյեմբերի, 2022
Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի. Ստանիսլավ Զաս |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է: «Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա»,- նշել է Զասը՝ հավելելով, որ հանձնարարվել է այն լրամշակել և ներկայացնել երկրների ղեկավարների ստորագրմանը: Քննարկված մյուս փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն, այսօր կայացած քննարկման արդյունքում, որոշվել է մի քանի խմբագրում անել: Զասի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչել, ինչին պետք է նորմալ վերաբերվել:
21:54 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։
14:16 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


 |armenpress.am|

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ կազմակերպությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի կարգավորմանն օգնելու համար, եթե երկու պետություններն էլ դա անհրաժեշտ համարեն: Զասն այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում։ «Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակի հետագա կարգավորմանը։ Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ և փորձ ՝ օգնելու մեր երկու պետություններին այդ նպատակին հասնելու հարցում», - ասել է Զասը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն կարող է աջակցություն ցուցաբերել, եթե Տաջիկստանն ու Ղրղզստանը դա անհրաժեշտ համարեն։
13:54 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

 |armenpress.am|

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Կովկասյան տարածաշրջանում դրական դեր է խաղում Հայաստանի և մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերելու, սահմանների իրավական ձևակերպման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Մինչդեռ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է Զասը։ Նրա խոսքով ՝ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով ստացվող տեղեկատվությունը հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին: «Այդ առիթով Հավաքական անվտանգության խորհրդի երեք արտահերթ նստաշրջանների քննարկումները (մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին) նվիրված էին Հայաստանի Հանրապետության համար առաջացող սպառնալիքներին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը ՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասել է Զասը։
12:58 - 23 նոյեմբերի, 2022
ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել

 |armenpress.am|

ՀԱՊԿ համատեղ նիստում նախատեսվում է 24 փաստաթուղթ ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում կկարողանան բաց և կառուցողական մտքերի փոխանակման միջոցով վերլուծել և գնահատական տալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտի ներկա իրավիճակին և այս լույսի ներքո կշռադատել ՀԱՊԿ երկրների համար հնարավոր ռիսկերը։ «Օրակարգը բավականին հագեցած է, կքննարկվեն հարցերի լայն շրջանակ՝ թե քաղաքական, թե անվտանգային հարցեր»,- ասաց Միրզոյանը։ Արտաքին գործերի նախարարը ներկայացրեց նաև ՀԱՊԿ համատեղ նիստի բոլոր մասնակիցներին։ «Ջերմորեն ողջունում եմ և մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանք»,- եզրափակեց Միրզոյանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ստանիսլավ  Զասը իր հերթին ներկայացրեց նիստի օրակարգը։ «Առաջին հերթին կքննարկվի ՀԱՊԿ երկրների ռազմաքաղաքական անվտանգության հարցը, հետո տեղեկություն կտրամադրեմ 24 փաստաթղթերի վերաբերյալ, որոնք արդեն մշակվել են, համաձայնեցվել, դրանք կներկայացվեն ձեզ քննարկման համար։ Արդյունքում՝ նախատեսվում է ստորագրել 24 փաստաթուղթ»,- ասաց Զասը։  
12:50 - 23 նոյեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022