Հայոց ցեղասպանություն

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:   Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» և «Հայոց ցեղասպանությունը ֆրանսահայ արվեստագետների գործերում» խորագրերով ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար տիկին Անն-Լորանս Պետելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:42 - 27 մարտի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան միության ուղերձը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն ուղերձ է հղել 2012 թ-ին Ֆրանսիայի Սենատի կողմից  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է միության ուղերձը․ «2012թ․ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը ներկայացվել է «Հավասարություն և քաղաքացիություն» անվամբ, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:  Ֆրանսիան վաղուց է գործնականում արտահայտել էր խիստ դիրքորոշումը մարդկության դեմ կատարված հանցանքների դեմ պատժի ու պայքարի նկատմամբ, որի վառ արտահայտում կարելի է համարել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումը, որով ոչ միայն հերթական անգամ միջազգայնորեն փաստվում է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողությունը, որը, ցավոք սրտի, դեռ շատ երկրներ շարունակում են կասկածի տակ դնել, այլև մեխանիզմ է ստեղծում մեկ դար առաջ կատարված հանցանքի ժխտողականության կանխման համար։  Հայոց պատմության հաջորդիվ իրողությունները եկան ցույց տալու, որ կանխարգելիչ մեխանիզմների ստեղծումը և դրանց անխափան ու հուսալի գործարկումը շատ ավելի կարևոր նշանակություն ունեն, քան հանցանքի առերես ճանաչումն ու դատապարտումը՝ առանց պատասխանատվության սահմանման։ Հենց պատասխանատվության բացակայությունն էր, որ թույլ տվեց Ադրբեջանին վերջին հարյուրամյակում առնվազն երեք անգամ էթնիկ զտում և ցեղասպանական արարքներ իրականացնել պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարծքներում, ամիսներ շարունակ սովամահության ենթարկել ավելի քան 100 հազար բնիկ հայերի Լեռնային Ղարաբաղում, որի գագաթնակետը դարձավ բռնությամբ ու սպառնալիքով ուղեկցվող բռնի տեղահանումը։  Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Ֆրանսիայի՝  պատմական արդարության վերականգնմանը և համարժեք գնահատականներ տալուն ուղղված ջանքերը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն նախաձեռնել ցեղասպանության կամ ցեղասպանական արաքների, կրոնական և ազգային խտրականության վրա հենված քաղաքականության դրսևորումների, մշակութային արժեքների պղծման, խեղման ու յուրացման գործողությունների, մարդու իրավունքների ոտնահարման և դրանց հարգումից ու ճանաչումից հրաժարման համար կանխարգելիչ և պատժիչ մեխանիզմների ձևավորմանը և դրանց կիրառմանը Ադրբեջանի նկատմամբ, որի պարագայում միայն հնարավոր կլինի կանխել պետականահեն հայատյացությունը և դրանից բխող էթնոֆոբ արարքները, որոնք այսօր իրական սպառնալիք են մեր տարածաշրջանի խաղաղեցման և ժողովրդավարացման դժվարին գործընթացի համար»։
17:23 - 24 հունվարի, 2024
Ռուանդայի թանգարանից Հայոց ցեղասպանության հիշատակման հեռացումը կապված չէ ԱԺ նախագահի հետ
 |civilnet.am|

Ռուանդայի թանգարանից Հայոց ցեղասպանության հիշատակման հեռացումը կապված չէ ԱԺ նախագահի հետ |civilnet.am|

civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 16-ին գրել է, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցից հետո Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը իր ցեղասպանության թանգարանից։ Նշվում է, թե իբր դրա մասին հայտնել է ֆրանսիական մամուլը։ Օրաթերթը մանրամասնել է, թե դեռ 2022-ին ԱԺ նախագահի «գլխավորած պատվիրակությունը» պաշտոնական այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։ Տեղեկությունը արտատպել են հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ՝ News.am, Lragir.am, Yerevan.today, Tert.am, Yerkir.am, 7or.am,  mamul.am,auroranews.am. 1-in.am և այլ լրատվական կայքեր։ ԱԺ նախագահը պատվիրակության կազմում Ռուանդայում չի եղել Օրաթերթի հրապարակումից ժամեր անց տեղեկությունը հերքել է հենց ինքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնելով, որ «կյանքում Ռուանդայում չի եղել»։ 2022-ին հոկտեմբերին ԱԺ պատվիրակություն իրոք մեկնել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի․ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։ Ըստ փաստաթղթի՝ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցություններից պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանը և այլն։ Այս կամ այլ պատվիրակության կազմում, սակայն, Ալեն Սիմոնյանի Ռուանդա գործուղման մասին տեղեկատվություն առկա չէ։ Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի ուշ հրապարակումից հեռացրել է ԱԺ նախագահի այցի կամ պատվիրակությունը գլխավորելու վերաբերյալ պնդումները, սակայն նյութում խմբագրված լինելու վերաբերյալ հիշատակում առկա չէ։ Մինչդեռ այլ կայքերում դեռևս շարունակում է մնալ հին տարբերակը։ Ֆրանսիական Le Point-ը չի հայտնում, թե երբ է թանգարանից հեռացվել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը Ֆրանսիական Le Point շաբաթաթերը հունվարի 14-ի իր հրապարակման մեջ չի հիշատակել ո՛չ Ալեն Սիմոնյանին, ո՛չ էլ 2022-ին ԱԺ պատվիրակության այցը Ռուանդա, ինչպես նշվում է «Ժողովուրդ» օրաթերթի վերնագրերում։ Ընդհակառակը, Le Point-ը հայտնում է, որ 2004-ին հիմնադրված՝ ցեղասպանությանը նվիրված Կիգալիի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը հեռացվել է Ռուանդայի և Թուրքիայի միջև 2015-ի ապրիլին կնքված համաձայնագրի արդյունքում։ Նշվում է, որ այդ համաձայնագրով Թուրքիան խոստացել է մի շարք ենթակառուցվածքներում ներդրում անել, սակայն պայման է դրվել, որ Հայոց ցեղասպնությանը նվիրված պատը պետք է հեռացվի։ Թե ե՞րբ են կոնկրետ հեռացվել Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները՝ չի նշվում։ #CivilNetCheck-ի հետ զրույցում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ղեկավար Էդիտա Գզոյանը հայտնեց, որ Ռուանդայի հուշահամալիրից Հայոց ցեղասպանության մասին պատմող պատը 2018-ին արդեն հեռացված է եղել։ «Հայոց ցեղասպանությանը նվիրված պատը 2014-ին դեռ տեղում է եղել և 2018-ից արդեն այն հանված էր։ Թանգարանի պատճառաբանությունը սկզբում այն էր, որ այդ պատը թրջվում է, վերանորոգում է ընթանում և դրա համար են հեռացրել, սակայն հետագայում պարզվեց, որ իրական պատճառը թուրքական կողմի ճնշումներն են»,- հայտնեց Գյոզոյանը։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։   
22:30 - 16 հունվարի, 2024
Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։ Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
11:53 - 13 հունվարի, 2024
Նեպալի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նեպալի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Նեպալից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նեպալի ԱԳ նախարար Նարայան Պրակաշ Սաուդին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:12 - 16 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալ, 2016-2019 թթ. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նոյեմբերի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը, ապա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
13:07 - 30 նոյեմբերի, 2023
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Պարոն Նիլս Անենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիլս Անենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
17:34 - 21 նոյեմբերի, 2023
Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA - Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Արգենտինայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ  ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Խորխե Կնոբլովիցն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
14:48 - 10 նոյեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Անալենա Բերբոքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները առանձնակի հետաքրքրությամբ լսեցին գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տարածած հաղորդագրության մեջ:
17:27 - 03 նոյեմբերի, 2023
«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

«Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մասնակիցները սեպտեմբերի 16-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․ Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Զորավարժության մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին զորավարժության մասնակիցներին տրվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
17:53 - 16 սեպտեմբերի, 2023