Տեսանյութեր

«Վարը Վարենկ». նախաձեռնություն` ուղղված ազգային երգերի, պարերի, խաղերի ու ծեսերի տարածմանը

«Վարը Վարենկ». նախաձեռնություն` ուղղված ազգային երգերի, պարերի, խաղերի ու ծեսերի տարածմանը

«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ներկայացրին իրենց նախագծերը, որոնց համար հարթակում սկսվել է դրամահավաք։ «Վարը Վարենկ» հասարակական կազմակերպությունը «ռեԱրմենիա» հարթակի հետ համագործակցությամբ նպատակ ունի Հայաստանի տասներկու համայնքներում ձևավորելու փոքր թիմեր, որոնք ամեն ամսվա վերջին կիրակի օրը համայնքում կկազմակերպեն միջոցառումներ՝ բնակիչներին սովորեցնելով ազգային պարեր, երգեր, խաղեր ու ծեսեր։ «Վարը Վարենկ» հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Հարությունյանն Ինֆոքոմի հետ զրույցում պատմում է «Վարը Վարենկի», «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հայտարարված դրամահավաքի ընթացքի ու նպատակների մասին։ «Վարը Վարենկի» նախագծին աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://rearmenia.com/hy/fundraisers/...
11:58 - 01 նոյեմբերի, 2022
«Հիշողության ուժը». ֆոտոցուցահանդես` Արցախի կորցրած բնակավայրերի մասին

«Հիշողության ուժը». ֆոտոցուցահանդես` Արցախի կորցրած բնակավայրերի մասին

«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ներկայացրին իրենց նախագծերը, որոնց համար հարթակում սկսվել է դրամահավաք։ «Տեր եմ» հիմնադրամը ներկայացնում էր «Հիշողության ուժը» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին։ Նախագծի շրջանակներում տպագրվելու են եռալեզու ալբոմներ, որոնք պարունակելու են Արցախում պատերազմի հետևանքով կորցրած տարածքների լուսանկարները, դրանց պատմությունը և պատերազմի մասին տեղեկություններ։ Ալբոմների վաճառքից ստացաված հասույթն ուղղվելու է Արցախի Հաղորտի գյուղն ինքնաբավ համայնք դարձնելուն։ «Տեր եմ» հայրենատեր նախագծերի աջակցության հիմնադրամի համահիմնադիր Ժաննա Հարությունյանն Ինֆոքոմի հետ զրույցում պատմում է ֆոտոցուցահանդեսի, «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հայտարարված դրամահավաքի ընթացքի ու նպատակների մասին։ «ՔայլՏեքի» նախագծին աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://rearmenia.com/hy/fundraisers/...
11:56 - 01 նոյեմբերի, 2022
Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի համար․ Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի նախագիծը՝ «ռեԱրմենիայում»

Հաշվողական ենթակառուցվածք՝ գենոմիկայի համար․ Կենսաինֆորմատիկայի ինստիտուտի նախագիծը՝ «ռեԱրմենիայում»

«ռեԱրմենիա 2.0» միջոցառմանը մի շարք կազմակերպություններ և նախաձեռնություններ ներկայացրին իրենց նախագծերը, որոնց համար հարթակում սկսվել է դրամահավաք։ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը «ռեԱրմենիա» հարթակի հետ համագործակցությամբ ցանկանում է աջակցություն ստանալ համակարգչային ենթակառուցվածք ունենալու համար։ Նպատակը կրթական ու գիտական նախագծերի իրականացման համար մեծ հիշողություն ու հաշվողական ռեսուրսներ ունեցող համակարգիչներ ձեռք բերելն է։ «ռեԱրմենիա 2.0» միջոցառման մասնակիցների համար Կենսաինֆորմատիկայի Ինստիտուտը պատրաստել էր տարբեր մրցույթներ և հետաքրքիր նվերներ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց ձեռքերով ելակից ԴՆԹ անջատելու և իրականացնելու կորոնավիրուսի թեստ։ Ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ներսիսյանն Ինֆոքոմի հետ զրույցում պատմում է նախագծի, «ռեԱրմենիա» հարթակի միջոցով հայտարարված դրամահավաքի ընթացքի ու նպատակների մասին։
11:47 - 01 նոյեմբերի, 2022