Անն Լույո

Անն Լույոն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է։ Լույոյին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նշանակելու մասին հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է 2021-ի սեպտեմբերի 21-ին։ 

Անն Լույոն սեպտեմբերի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ արգործնախարար Արարատ Միրզոյանին, իսկ սեպտեմբերի 30-ին՝  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո

Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին և նրանց հետ սերտ փոխհամաձայնեցված: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որն առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Շառլ Միշելի և կանցլեր Շոլցի հետ Քիշնևում կայացած հանդիպման արդյունքում  նախագահ Մակրոնը վերահաստատել է, որ մեր պատասխանատվությունն է ձեռնամուխ լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և մարդկանց, ինչպես նաև փոքրամասնությունների անվտանգությունը»։ Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին՝ վերջիններիս հետ սերտ փոխհամաձայնեցված»,-ասաց դեսպանը: Անն Լույոն նաև ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Եվրամիության քաղաքացիական առաքելության անդամներին՝ նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին։  Նա հույս հայտնեց, որ բանակցությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից հետո հուլիսի 15-ին կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։  Նա կոչ արեց չթուլացնել համատեղ ջանքերը՝ ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
10:55 - 15 հուլիսի, 2023
ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Վահե Ղազարյանը ողջունելով դեսպանին՝ բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցությունը, ինչի հիմքը դրվել է 1995 թվականին ստորագրված երկկողմ վարչական համաձայնագրի շնորհիվ։ ՆԳ նախարարը մատնանշել է ոստիկանության շուրջ 1000 ծառայողների համար կազմակերպված 100-ից ավելի միջոցառումները, որոնք իրականացվել են Համաձայնագրի շրջանակներում։ Նախարար Վահե Ղազարյանը ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ հարաբերությունները՝ առանձնացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև և միգրացիայի ոլորտում՝ Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ սերտ փոխգործակցությունը։ Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է համագործակցության կարևոր ուղղությունները։ Արտակարգ և լիազոր դեսպանը ուրախությամբ փաստել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպոլի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ռումինիայի և Հայաստանի ներկայացուցիչները։ Անն Լույոն հայտնել է նաև, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն։ ՆԳ նախարարը առանձնակի արժևորելով Անն Լույոյի Հայաստանում պաշտոնավարման ընթացքում գործադրած ջանքերը Հայաստանի և Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջև համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ շնորհակալական խոսքեր է հղել արտակարգ և լիազոր դեսպանին և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Հայաստանի ոստիկանությանը տրամադրված դիտարկող նորագույն սերնդի անօդաչու թռչող սարքերը, որոնք հնարավորություն ունեն տևական ժամանակահատվածով լինել օդում՝ մինչև 12 կմ բարձրության վրա, և մեծ ճշգրտությամբ հաղորդել լուսանկարներ և տեսանյութեր։
13:39 - 14 հուլիսի, 2023
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ «Ընդգծելով Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների ընդլայնման հեռանկարները՝ փոխքաղաքապետը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունն ու տարբեր բնագավառներում համատեղ նոր նախագծերի իրագործումը: Խոսելով ընթացիկ ծրագրերից՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է քաղաքաշինության ոլորտում Լիոնի հետ գործակցությանը: Դեսպան Անն Լույոն, շնորհակալություն հայտնելով բովանդակային և հագեցած հանդիպման համար, իր հերթին կարևորել է իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը, նաև ոլորտային մասնագետների ուղիղ շփումներն ու փորձի փոխանակումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքային այլ ծրագրերի շուրջ, քննարկել քաղաքապետարանի և դեսպանության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:02 - 12 հուլիսի, 2023
Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերին. ԱԳՆ

Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերին. ԱԳՆ

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել 2021 թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հերթական հանդիպումը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։ Պարույր Հովհանիսյանն ամփոփել է 2021 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն ուղղություններին, որոնցում արձանագրվել է առաջընթաց, և ցանկություն է հայտնել առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։ Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպման համար, և նշել, որ այն թույլ կտա ճանապարհային քարտեզի առաջնային ուղղությունների շուրջ հստակ քննարկումներ ունենալ։ Մտքեր են փոխանակվել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային համագործակցության վերաբերյալ, մասնավորապես ենթակառուցվածքների, ջրամբարաշինության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման շուրջ։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2023 թ. հոկտեմբեր ամսին։
20:20 - 23 հունիսի, 2023
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին

ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու հարցում: Փոխվարչապետը շեշտել է նաեւ ֆրանսիական կողմի օժանդակության կարեւորությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ մատնանշելով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թթ. ճանապարհային քարտեզի դրույթների կատարմանն ուղղված հետեւողական աշխատանքների իրականացումը: Դեսպան Լույոն, անդրադառնալով ֆրանսիական խոշոր կազմակերպությունների ներկայությանը Հայաստանի տնտեսությունում, հայտնել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորություններին:  
13:46 - 03 փետրվարի, 2023
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին իրենց ամենօրյա ջանքերի համար, որ գործի են դնում հայ աշակերտներին ֆրանսերեն սովորեցնելու և ֆրանսերենն ավելի մասսայական դարձնելու համար: Անն Լույոն կարևորել է այս տարվա հունվարին Երևանում Ֆրանսիական ինստիտուտի բացումը, որը դառնալու է ֆրանսերենի տարածման ևս մեկ կենտրոն՝ համալրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան  ֆրանսիական կրթահամալիրի և ֆրանսախոս այլ կենտրոնների շարքը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին՝ կարևորելով նրանց դերակատարությունը Հայաստանի կրթական համակարգում. «Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը կարևոր է նախ այն առումով, որ ընդգծում է ուսուցչի հատուկ դերը՝ շեշտելով մանկավարժական աշխատանքի առաջնային նշանակությունը: Շնորհակալ եմ ձեր կողմից ամեն օր կատարվող բավական դժվար և երբեմն թվում է անշնորհակալ, բայց իրականում շատ շնորհակալ աշխատանքի համար: Շատ կարևորում եմ նաև այն, որ մենք խոսում ենք հենց ֆրանսերենի ուսուցիչների մասին: Սա հնարավորություն է, որով դուք  ձեզ զգում եք մի մեծ համայնքի մաս՝ այդպիսով ապահովելով մեր ուսուցիչների ներդրումն այս  գլոբալ համայնքում»,- միջոցառմանը ներկա ուսուցիչերին ուղղված խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կրթությունը սահմաններ չի ճանաչում, և մենք ունենք հավելյալ պարտավորություն նախ կրթությունը վերածելու գլոբալ գործընթացի, ապա նաև բարձրացնելու երեխաների լեզվական իմացությունը, քանի որ այսօր այն դարձել է գրագիտության կարևոր չափանիշներից մեկը՝ դադարելով լինել միայն առանձին մասնագիտություն կամ ուղղություն. «Լեզվի իմացությունն արդեն մեզնից յուրաքանչյուրից պահանջվող նվազագույն կարողություններից և հմտություններից մեկն է»: Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթության բովանդակային բարեփոխումների կարևոր շեշտադրումներից մեկն օտար լեզուների իմացության խորացումն է: Դպորցն ավարտող երեխաներն առնվազն երկու օտար լեզվով պետք է կարողանան ցուցաբերել B2 մակարդակի իմացություն: «Վստահ եմ՝ բարեփոխումները նպաստելու են նաև ֆրանսերենի իմացության ամրապնդմանը, որը մենք չենք դիտարկում միայն լեզվի իմացություն: Դա  նաև արժեքային դաստիարակություն, գեղագիտական ու մշակութային կրթություն է և հնարավորություն՝ այլ իրականությունների հետ հաղորդակցվելու, դրանով զարգանալու, հարստանալու և մեր երկրի զարգացմանը նպաստելու»,- ասել է նախարարի տեղակալը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում համագործակցությունը՝ թե՛ ֆրանսերենի ուսուցման. և թե՛ ֆրանսիական մոդելների ներդրման փորձի առումով: Այս համատեքստում նա, մասնավորապես, անդրադարձել է Տավուշի մարզում վերջերս բացված  Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային գյուղատնտեսական քոլեջին, որտեղ ուսուցումն իրականացվում է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ: Այնտեղ դասավանդում են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի դասախոսներ:
15:17 - 25 նոյեմբերի, 2022
Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն և ԶՖԳ այլ ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու և խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով: ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
12:41 - 18 նոյեմբերի, 2022
Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Վարկային համաձայնագրեր՝ Հայաստանի, Զարգացման ֆրանսիական գործակալության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ

Հայաստանի ֆինանսների նախարարությունում երեկ՝ նոյեմբերի 17-ին «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝  100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:  Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:  Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝  ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։ 
12:25 - 18 նոյեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարության պատվիրակության հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները

Հոկտեմբերի 27-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ պարոն Գիյոմ Օլանժիեն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և շեշտել այցի կարևորությունը: Արմեն Գրիգորյանը  և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ: Հանդիպմանն Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:
16:47 - 27 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

Հայաստանը պետք է միջազգայնացնի ռազմագերիների սպանության եւ սահմանի խախտման դեպքերը. Անն Լույո |hetq.am|

hetq.am: «Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ Տիկին դեսպան, վերջին շաբաթներինֆրանսիական մեդիայում եւ քաղաքականհարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքականգործիչները ահազանգ են հնչեցնում հայերիբնաջնջման վտանգի, Հայաստանի՝քարտեզից անհետանալու սպառնալիքիմասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակնօրհասակա՞ն է։ Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում: Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա-Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը: Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը: Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում: Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխելադրբեջանական ագրեսիան Հայաստանինկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը: Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա  ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ: Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանըներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչեն անում Ադրբեջանին զորքերը հետ քաշելելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերիզորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-նպատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանինկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածքներխուժած Ռուսաստանի պարագայում։  Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը: Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարելէ, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուսկողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամպատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։ Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը: Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքներըժ, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։ Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել: Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄ-ն Բաքվումգտնվող հայ ռազմագերիներինվերադարձնելու համար։ Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով: Դուք լավատե՞ս եք այս հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ: Շարունակությունը՝ hetq.am-ում
09:43 - 21 հոկտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Սուրեն Պապիկյանն ու Իզաբել Դյումոնը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:
09:42 - 11 հոկտեմբերի, 2022
Քրիստիննե Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելել են Սյունիքի մարզ

Քրիստիննե Գրիգորյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելել են Սյունիքի մարզ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։   Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։   Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։   Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։  
15:34 - 05 հոկտեմբերի, 2022