Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: 2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատպարտվել է մեկ տարի, Մ. Այվազյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման: Դատավճիռները պաշտպանության կողմից 2008թ. բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները: Մ. Այվազյանի դեպքում նաև վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ: ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ նշված անձանց վերաբերյալ գործերով մեղադրանքները եղել են անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձինք չկան, քննությամբ չի պարզվել այն անձը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել: Այսինքն Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի արարքներում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ դատաքննությունների ընթացքում մերժվել են որպես վկա՝ ականատես և դեպքերի մասնակից մի քանի անձանց հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները: Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին: Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով: Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից անձանց վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում արդեն իսկ 10 անձանց վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Դրանցից մեկը (Արամ Բարեղամյանի գործով)՝ ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով, մեկը՝ (Մուշեղ Սաղաթելյանի գործով)՝ ՄԻԵԴ որոշմամբ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով, մյուս ութը՝(Ս. Այվազյանի, Դ. Մաթևոսյանի, Խ. Գալստյանի, Հովհ. Ղազարյանի, Դ. Առաքելյանի, Ա. Շահինյանի, Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի գործերով)՝ դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով: Նշված բողոքներից 3-ը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ: Դրանցից մեկով (Մ. Սաղաթելյանի գործով) բավարարվել է գործը նոր դատական քննության ուղարկելու դատախազության միջնորդությունը: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործով քննության ընթացքում դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, որի արդյունքում կայացվել է արդարացման դատավճիռ: Իսկ նշված մյուս երկու բողոքները գտնվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում: Գլխավոր դատախազի կողմից ներկայացված մնացած 7 բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս որոշումներ չի կայացրել:
12:22 - 05 դեկտեմբերի, 2019
Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների ստուգման ուղղությամբ իրականացվում են գործողություններ. Արթուր Դավթյան |armtimes.com|

Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների ստուգման ուղղությամբ իրականացվում են գործողություններ. Արթուր Դավթյան |armtimes.com|

armtimes.com: «Աշոտ Կարապետյանը, որպես այդ պահին ոստիկանանության՝ որոշակի աստիճան ունեցող աշխատակից, որոշ ներգրավվածություն է ունեցել ձեզ հայտնի այդ գործընթացներին»,-այսօր այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով  հարցին, թե նրա անունը Մարտի 1-ի գործով ի՞նչ դրվագների է առնչվել: Գլխավոր Դատախազը հիշեցրեց, որ նա վկայի կարգավիճակով հարցաքննվել էր: Հարցին՝ Կարապետյանի մահը կարո՞ղ է կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Երբ ցանկացած իրադարձության վերաբերյալ ցանկացած ողջամիտ մարդ, հատկապես հանրային որոշակի մեծամասնություն կամ խումբ կասկածներ է հայտնում, դրանք քրեադատավարական ընթացակարգերով կոչվում են վարկածներ, այդպիսի վարկածներ մշտապես առաջադրվում են, եւ դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր իրականացվում են գործողություններ: Այսինքն՝ այս պահին այդ վարկածը կա, բայց դրա ստուգման համար իրականացված միջոցառումների արդյունքում դեռեւս գեթ մեկ փաստական տվյալ չկա դրա հիմնավորման համար»: Դավթյանի խոսքով՝ ինքը հակված չէ որեւէ վարկածի, հակված է բոլոր վարկածները ստուգելուն, որովհետեւ եթե որեւէ վարկածի հակված լինի, իր խոսքով՝ կողմնակալ կլինի. «Կարող է լինել տեխնիկական խնդիր, մարդկային գործոն, պատահականություն, կարող է լինել նաեւ այն վարկածը, որի մասին մենք հիմա խոսում ենք»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:22 - 29 նոյեմբերի, 2019
Իմ զբաղեցրած պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ․ Արթուր Դավթյան |civilnet.am|

Իմ զբաղեցրած պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ․ Արթուր Դավթյան |civilnet.am|

civilnet.am: Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության հետ կապված քայլեր արվել ու արվում են․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա խոսեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո լրատվամիջոցներից երկուսում հայտնված այն տեղեկության մասին, որ ճնշում է եղել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից։ Գլխավոր դատախազը մասնակցում էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովին, որից հետո ճեպազրույց տվեց։ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից հետո տարածվող տեղեկությունների մասին գլխավոր դատախազն ասաց, որ «համապատասխան մարմինն արձագանքել է դեպքին, և նման տեղեկություն չկա»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը կարո՞ղ է ազդել Մարտի 1-ի գործի վրա, ինչին ի պատասխան գլխավոր դատախազը նշեց. «Մարտի 1-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է, իսկ յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում այսպիսի կարևոր իրադարձություն, իր առանցքային նշանակությունն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար»։ Դատախազն անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործի՝ փակուղում հայտնվելու մասին պնդումներին. «Որ գործը փակուղում է, այդպիսի բան ես երբեք չեմ ասի ձեզ։ Ես վստահ եմ, որ դետալները բացահայտվելու են, դա կլինի վաղը, մեկ ամսից կամ տարուց, չեմ կարող ասել»։ Արթուր Վանեցյանը մեկնաբանեց նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։ Հարցին, թե արդյոք հանձնարարականներ ստացե՞լ է գործադիրից, գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես երբևէ որևէ մեկից հանձնարարական չեմ ստացել։ Իմ զբաղեցրած պաշտոնը հանձնարարականներ ստանալու պաշտոն չէ»։ Հարց ուղղվեց նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (ըստ կառավարության կայքի՝ ծառայությունը դադարեցված է) գործի մասին։ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, Սանասարյանի պաշտպանական խումբը պնդում է, որ քրեական գործը պետք է կարճվի, քանի որ փաստերը բավարար չեն. «Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ստացվել է դատախազությունում, և դատախազը պետք է իրականացնի հսկողական գործառույթները, եթե ես հիմա գնահատականներ տամ, կկաշկանդեմ այդ դատախազին»,- նշեց Արթուր Դավթյանը։
10:38 - 25 սեպտեմբերի, 2019
Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա: Այս մասին հայտնում են Դատախազությունից: Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը: Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:
08:43 - 31 մայիսի, 2019
Հանրապետության տարբեր հատվածներից զորք է տեղափոխվել Երևան, ներգրավվել քաղաքական պրոցեսներին. Արթուր Դավթյանի ելույթը |news.am|

Հանրապետության տարբեր հատվածներից զորք է տեղափոխվել Երևան, ներգրավվել քաղաքական պրոցեսներին. Արթուր Դավթյանի ելույթը |news.am|

news.am։ 2008թ. փետրվարի 23–ին պետության բարձրագույն իշխանության կրողը ընտրական գործընթացը դեռ չավարտած բանակը ներգրավել է քաղաքական պրոցեսներին։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Վերջինս «Մարտի մեկի» գործով մեղադրանքը պաշտպանող դատախազներից մեկն է։ Գլխավոր դատախազի խոսքով ՝ պաշտպանական կողմը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը վերածել է պաշտպանական ճառի, ինչի համար ինքը ստիպված է անդրադառնալ ներկայացված փաստարկներին։ Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ են արել կտրված մեկնաբանություններով, յուրովի մեկնաբանել և ներկայացնել դատարանին, մինչդեռ դատախազի պնդմամբ՝ նախկինում հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հարցի քննարկմանը բազմիցս հայտարարել են, որ այս մեղադրանքն իրենից ներկայացնում է մի ամբողջ տրամաբանական շղթա, և այն աղճատված ներկայացնելը, առանձին գործողությունների վերաբերյալ հատվածները տեքստից կտրելը և այն «իրավական փորձաքննության» ենթարկելը, չի բխում մեղադրանքի բովանդակությունից։ Գլխավոր դատախազը նկարագրեց Քոչարյանին առաջդրված մեղադրանքը՝ նշելով, թե նկարագրված գործողություններն ինչ առնչություն ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սույն գործի քննության առարկան ըստ դատախազի 2008 թ. փետրվարն է, երբ ձևավորվում էր երկրի բարձրագույն պետական իշխանությունը, կոնկրետ այս դեպքում՝ կայանում էին նախագահական ընտրություններ։ Արթուր Դավթյանի խոսքով՝ ընտրական գործընթացը միայն քվերակության օրը չէ. այն մի գործընթաց է, որի պարտադիր բաղադրիչներից է նաև դրա վիճարկումը վարչական և դատական կարգով։ Եվ հարցն, ըստ նրա՝ պետք է դիտարկել այս ամենի կոնտեքստում։ Շարունակությունը՝ այստեղ
18:40 - 16 մայիսի, 2019
Արդարացման դատավճիռների քանակն ավելացել է․ Արթուր Դավթյան |tert.am|

Արդարացման դատավճիռների քանակն ավելացել է․ Արթուր Դավթյան |tert.am|

tert.am։ «Նախորդ տարվա համեմատությամբ արդարացման դատավճիռների փոքր թվով ավելացում ունենք: Նախորդ տարի, դրա նախորդ տարվա համեմատ, ունեինք էական նվազում: Կայացած ողջ դատական ակտերի շրջանակում 4-6 տոկոսի սահմաններում է տատանվում արդարացման դատավճիռների քանակը: Մեր վերլուծությամբ նախորդ տարվա արդյունքի պատճառ է դարձել այն, որ անցյալ տարի կառավարության որոշմամբ փոփոխվեցին թմրանյութերի չափերը, և բավականին թմրանյութերի չափով նվազագույն շեմը բարձրացվեց: Յուրաքանչյուր արդարացման դատավճիռ քննարկման առարկա է դառնում առնվազն վերադաս մեխանիզմների կիրառման արդյունքում: Եթե պարզվում է, որ արդարացման դատավճռի համար պատճառ են հանդիսացել միջդատական վարույթում թույլ տրված խախտումները, օրինակ՝ անթույլատրելի ապացույցների օգտագործում, արարքի ակնհայտ սխալ իրավական որակում և այլն, դրանք պարտադիր ունենում են առնվազն կարգապահական հետևանքներ: Սակայն բոլոր այն դեպքերում, երբ արդարացման դատավճիռների պատճառ է հանդիսացել ապացույցների գնահատումը, իրավական վիճարկելի լուծումները և այլն, ապա այդ պայմաններում որևէ մեկի պատասխանատվության խնդիրը չկա»,-ասաց Արթուր Դավթյանը։
08:45 - 10 մայիսի, 2019
Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան արդեն. գլխավոր դատախազ |lragir.am|

Նախկինում երկրից տարված միջոցների բացահայտման ուղղությամբ արդյունքներ կան արդեն. գլխավոր դատախազ |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր շարունակում է ներկայացնել դատախազության 2018 թվականի գործունեության մասին հաղորդումը: «Մենք ունենք արդյունք, միջազգային համագործակցության արդյունքում մեր քրեական գործի շրջանակներում հանցագործությամբ պարզել ենք դրսում գտնվող պատճառված վնաս: Եվ այս պահի դրությամբ դեռևս արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադրել դրա տնօրինումը»,- ասաց գլխավոր դատախազը; Նա նշեց, որ երկրից տարված ակտիվների վերադարձը նախ իրավական մի գործընթաց է, որն ունի մասնավոր և ընդհանուր դրսևորումներ: Մասնավոր դրսևորումն այն է, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում այդ քրեական գործի քննության առարկա է հանդիսանում պատճառված վնասը կամ, այսպես կոչված, հափշտակված գումարների շարժի պարզումը: Եվ երբ պարզվում է, որ որպես մեղադրյալ ներգրավված կամ կասկածվող անձը համապատասխան հափշտակած գումարների արդյունքում նաև երկրից դուրս անշարժ, շարժական գույք կամ բանկային հաշիվներ ունի, ապա քրեադատավարական պարզ ընթացակարգեր են գործադրվում նախ դրանց ամբողջ շարժը պարզելու, ապա դրանց տնօրինումն արգելադրելու համար:
07:33 - 10 մայիսի, 2019
Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել 182.8%-ով․Արթուր Դավթյանը ներկայացրեց Դատախազության 2018-ի զեկույցը |tert.am|

Կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել 182.8%-ով․Արթուր Դավթյանը ներկայացրեց Դատախազության 2018-ի զեկույցը |tert.am|

tert.am։ ԱԺ-ում այսօր քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց հանրապետությունում նախորդ տարվա հանցավորության վիճակը և դրա դրսևորած միտումներին։ «2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 2266-ով կամ 11,2%-ով: Միջին հաշվով 100.000 բնակչին բաժին է հասել 760 հանցավորության դեպք։ Պետք է նշել, որ Հայաստանն այս ցուցանիշով դրականորեն տարբերվում է այլ երկրներից»,- ասաց նա։ Ըստ դատախազի՝ առավել վտանգ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց կան ավազակային հանցագործությունների աճ։ «2018թ. արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերի աճն է, որին նպաստել է այդ հացագործությունների մասին հաղորդումներ ներկայացնելու մեր քաղաքացիների նախաձեռնողականության կտրուկ աճը»,-ասաց նա և նշեց, որ 2018թ. արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին»,-ասաց նա։ Արթուր Դավթյանը նաև նշեց, որ հանցագործությունների ավելացման երկրորդ պատճառը կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերն են։«Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով»,- ասաց Դավթյանը: Միաժամանակ, ըստ նրա, նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով: 2018թ. ընթացքում Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: «Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով»,-ասաց նա։ Արթուր Դավթյանը նաև խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ նշելով, որ 2018թ. կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով:
12:40 - 08 մայիսի, 2019
Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա նրա հանձնումը կմերժվի. Գլխավոր դատախազ |aysor.am|

Եթե Միհրան Պողոսյանին ապաստան տրամադրվի, ապա նրա հանձնումը կմերժվի. Գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն պրոցեսի մեջ է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Էքստրադիցիոն գործընթացի իրականացման ընթացքում անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավակարգավորումների համաձայն, այս գործընթացը գաղտնի է։ Այսինքն՝ այն պետությանը, որին ինքը դիմում է, պարտավոր է այդ մասին տեղեկությունը չհրապարակել։ Մենք էլ ենք ուենում նման գործեր, երբ անձը մեր երկրից հայցում է ապաստան, մնք պարտավոր ենք պահպանել սահմանված ընթացակարգերը», - հայտարարեց Դավթյանը։ Այսինքն, ըստ պաշտոնյանի, Ռուսաստանը միջազգային կոնվենցիաների համաձայն պարտավոր չէ Հայաստանին տեղեկացնել, որ ՀՀ քաղաքացին ՌԴ-ից քաղապաստան է հայցում։ Նրա խոսքով, եթե ապաստան տամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը։ Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չբացառեց, որ նման իրավիճակ կարող է լինել։Հարցին, թե իրավապահ մարմինների մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ գործընթացը դանդաղում է, Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրավապահ մարմինները շարժվում են օրենքով։
10:16 - 02 մայիսի, 2019
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան |hetq.am|

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան |hetq.am|

hetq.am: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունը առաջիկայում կներկայացվի խորհրդարան։ Այս մասին ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Պետությանը պատճառված վնասի և հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բոլոր մեխանիզմներով արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի ներկայումս կառավարության կողմից նախաձեռնված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումն ու իրականացումը։ Թեև ամենատարբեր մեկնաբանություններ ստացավ այդ օրենքը, դիտարկվեց անցումային արդարադատության մաս, առանձին սուբյեկտներ փորձեցին նկարագրել որպես մարդու իրավունքների խախտում և այլն, բայց դատախազությունը ներգրավված է աշխատանքային խմբում, և ես միանշանակ վստահ ասում եմ, նախագիծը կհասնի շուտով ձեր դատին, և դուք էլ կտեսնեք, որ տառը տառին համադրումներ է իրականացվում եվրոպական իրավունքի մոտեցումների հետ։ ՄԻԵԴ դատարանի նախադեպերն այս առումով ուղենիշային են աշխատանքային խմբի համար»,-ասաց Դավթյանը։
10:05 - 02 մայիսի, 2019
Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան |tert.am|

Հանցագործության դեպքերն աճել են 2266-ով, բայց հանցավորության վատթարացնող արդյունքներ չկան |tert.am|

tert.am։  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը։ Հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց հանրապետությունում նախորդ տարվա հանցավորության պատկերը՝ նշելով, որ քանակական առումով հանցագործության թիվն աճել է, սակայն դա մի քանի պատճառ ունի։Ըստ Դավթյանի՝ 2018թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22.551 դեպք (2017թ.՝ 20.285), որոնցից 11.344-ը՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2266-ով կամ 11.2%-ով: Ըստ դատախազի՝ առավել վտանգ ունեցող հանցագործությունների թիվը նվազել է, բայց կան ավազակային հանցագործությունների աճ։ «2018թ.-ին արձանագրված հանցագործությունների դեպքերի աճի հիմնական պատճառներից մեկը նախորդ տարիներին կատարված և 2018թ. բացահայտված դեպքերն են, որոնք արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: Այսպես, 2018-ին արձանագրված 22.551 հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը կատարվել են նախորդ տարիներին»,-ասաց նա։ Արթուր Դավթյանը նաև նշեց, որ 3-4 անգամ աճել են հատկապես կոռուպցիոն բնույթի հանցատեսակների դեպքերը. 2018թ.-ին կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով կամ 182.8%-ով: «Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է»,-ասաց Դավթյանը: Ըստ նրա՝ նշվածի հիմնական պատճառներից մեկն է նաև, որ քաղաքացիների նախաձեռնողականության ակնհայտ աճ կա, ինչն արտահայտվել է հատկապես նախորդ տարիներին կատարված հանցագործությունների մասին վերջիններիս կողմից տրված հաղորդումներով:
08:00 - 02 մայիսի, 2019
Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ. Արթուր Դավթյան

Հայաստանում չկա որևէ քրեական գործ, որի հիմքում կարող է լինել քաղաքական ենթատեքստ. Արթուր Դավթյան

aysor.am։ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկուցում էր 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բարձրացրեց քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքի խախտման հարցը։ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ընդունեց, որ խնդիր կա, ասաց, որ քրեական գործերով քննությունները և նախաքննական մարմինների, և դատարանների կողմից երկար են տևում և խախտվում է գործը ողջամիտ ժամկետներում քննելու իրավունքը։ «Ամեն քրեական գործի քննության ձգձգում ունի իր պատճառները՝ մի քննիչ լավ է աշխատում, մյուսը օպերատիվ է, բայց այդ ձգձգմանը նպաստում է մեկ այլ խնդիր՝ մեր երկրում փորձաքննությունների կիրառման վիճակը։ Մենք նաև փորձագետների խնդիր ունենք, հիմնարկների ռեսուրսների համալրվածության խնդիր։ Բայց այն, որ այդ ձգձգումը կարող է կասկած տալ, թե դրանք քաղաքական են, ես եմ այսօր երաշխավորողը, և ես դա երաշխավորում եմ՝ չկա որևէ քրեական գործ ոչ մինչդատական վարույթում, ոչ դատական վարույթում, որ իր հիմքում կարող է ունենալ քաղաքական ենթատեքստ։ Այո, մենք կարող ենք ունենալ անբարեխիղճ քննիչ, անբարեխիղճ դատախազ, անբարեխիղճ դատավոր, բայց դրանք անհատական դեպքեր են։ Բայց դրանում էլ չկասկածեք, մեր ներգործությունը իրականացվում է», - հայտարարեց Արթուր Դավթյանը։
07:46 - 02 մայիսի, 2019
2018-ին մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը` նվազել. Գլխավոր դատախազ

2018-ին մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը` նվազել. Գլխավոր դատախազ

aysor.am: Հայաստանի իրավապահ մարմինները դասեր են քաղել Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից։ Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` ավելացնելով, որ բացի ՄԻԵԴ վճիռները, ուսումնասիրել են նաև եվրոպական դատարանի նախադեպային իրավունք ու սահմանել գործնական ուղենիշեր։ «Այդ ուղենիշերը քրեական հետապնդման մարմինների համար սեղանի գրքեր են դարձել այժմ։ Իմ գնահատմամբ, սրանք շատ կարճ ժամանակահատվածում լուրջ արդյունքներ են տվել», - հայտարարեց պաշտոնյան։Իսկ արդյունքն այն է, որ մեղադրյալներին այժմ ավելի քիչ են կալանավորում։ «2018-ին տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալների քանակը 10 տոկոսով ավելի է եղել, քան՝ 2017-ին և դա այն պայմաններում, երբ 2018-ին 20 տոկոսով ավելի պակաս կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այսինքն՝ մեղադրյալների քանակը աճել է, իսկ կալանքի միջնորդությունների թիվը՝ նվազել։ Սա խոսում է այն մասին, որ իսկապես կալանավորման որպես խափանման միջոց ընտրելու հարցին գնալը անցնում էր լուրջ քննարկման փուլ», - հավելեց Դավթյանը։
07:27 - 02 մայիսի, 2019