Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

Դաշտ և  Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան։ Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Դաշտում 2019 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61%`3 մլն դրամ: Նշվում է, որ Կողբավանում էլ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագրի արժեքը կազմել է 20 մլն 990.0 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 9 մլն 445.5 հազ. դրամը եղել է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, իսկ 55%-ը` 11 մլն 544.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը:   Վերոնշյալ ծրագրերի արդյունքում Դաշտ և Կոբավան համայնքների հողօգտագործողներին լայն հնարավորություն կտրվի առավել արդյունավետ կազմակերպելու գյուղատնտեսական աշխատանքները, և նրանք այլևս ստիպված չեն լինի մասնավորի կողմից գյուղտեխնիկա վարձակալել: Բացի այդ, նշված համայնքներում կընդլայնվեն մշակովի հողատարածքները և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը:
22:32 - 01 դեկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 16 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Աղայան փ. 9 շենք Այգեստան 2, 9, 11 փողոցների սեփական տներ մասնակի, Չարենցի փողոցի սեփական տներ մասնակի, Աբովյան փ. 29, 31 շենքեր, Եզ․ Կողբացի փ. 53 շենք, Հին Երևանցի փ. 37 շենք, Մաշտոցի պող. 40 շենք, Մոսկովյան փ. 31 շենք, Հանրապետության փ. 49 շենք, Ագաթանգեղոսի փ. 29 շենք, Խորենացի փ. 25, 26 շենքեր, Արհեստավորների փողոցի սեփական տներ մասնակի, Հյուսիսային պող 8 շենք, Նալբանդյան փ. 106 շենք, “Անդակո” ՍՊԸ, ՊԱՏ ավտոտնտեսության շենք, Նորագյուղ թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթ Անհաղթ փ. 19 շենք, Կոմիտասի պող. 65 շենք, Հակոբյան փ. 1, 19ա շենքեր, Կիևյան 1-ին նրբ. 3 շենք, Բարբյուսի փ. 65 շենք, Բաղրամյան պող. 1 շենք, Կասյան փ. 12 շենք, Տիգրանյան փ. 5 շենք, Շարուրի փ․7, 7/1, 7/2, 9, 8, 10 շենքեր, Շարուրի․ 12, 14, 16, 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 12։00-15:00 Ներսիսյան փ. 1, Ազատության պող. 24, 24/10, 24/12, 24/16, 24/24, 24/31, 244 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-16:00 Արշալույս գյուղ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Ներքին Պտղնի, Զառ գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10:30-16:30 Ծաղկունք համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 11:00-14:00 Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, Սայաթ -Նովա, Մյասնիկյան, Ուսանողական, Օրջոնիկիձե փողոցներ մասնակի:
09:43 - 24 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Եր․ Քոչարի փ. 24/4 շենք, Տիգրան Մեծի պող. 1, 2, 3, 23, 29Ա շենքեր և 5-15 սեփական տներ, Ֆիրդուսի փ. 1 շենք, Լիպկնեխտի փողոց, Սուրենյանց, Ադամյան փողոցների սեփական տներ մասնակի, Հանրապետության փ. 20 սեփական տուն, Լեոյի փ. 52 շենք, Իսրայելյան փ. 39, 43 շենքեր, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6, 14 շենքեր, Չարենցի փ. 10-24 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 33 շենք, Ավան՝ Դուրյան թաղ․ 36 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Վրացական փ. 8 շենք, Հ.Էմին փ. 42 շենք, Սևքարեցի Սաքո փ. 24 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 1ա շենք, Փափազյան փ. 15 շենք, Համբարձումյան փ. 75 շենք, Ղափանցյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արավիրի մարզում՝ 11։00-16:00 Առատաշեն գյուղ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենց, Կոմիտաս, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Զառ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Սևան քաղաքի` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Սարգիս Սևանեցու փ. 3 շենք, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ընկերություն, «Գալիք» մանկապարտեզ, «Սևան» հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, Սայաթ-Նովա, Մյասնիկյան, Օրջոնիկիձե, Ուսանողական փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-12:00 Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Զույգաղբյուր, Ղազանչի, Սիզավետ, Թավշուտ, Աշոցք գյուղեր և «Տիրամայր Նարեկ» Աշոցքի հիվանդանոց:
09:32 - 18 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հանրապետության փ. 62, 62ա շենքեր, Վարդանանց փ. 16, 16/1 շենքեր, Չարենցի փ. 25 շենք, Սայաթ-Նովա պող. 29 շենք, Մաշտոցի պող. 29 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կոմիտասի պող. 7/2 շենք, Գյուլբենկյան փ. 27 շենք, Լեփսիուսի փ. 15 շենք, Փափազյան փ. 21 շենք, Ռուբինյանց փ. 22 շենք, Վաղարշյան փ. 21 շենք, Գրիբոյեդովի փ. 2/1 շենք, Ներսիսյան փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատության պող. 24, 24/31, 244 շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արտիմետ և Խորոնք գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Բյուրական, Անտառուտ և Օրգով գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Սաֆարյան, Շիրակի, Չարենց, Կոմիտաս, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս, Պտղնի գյուղեր մասնակի, 12։00-13։00 Աբովյան քաղաքի՝ 2-րդ միկրոշրջան մասնակի, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց , Սայաթ Նովան, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, Մասիս քաղաքի Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 05 նոյեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկին փ. 42, 44, 46, 48 շենքեր, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նանսենի փ. 2 շենք /Նոր Նորք վարչական շրջան/ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գլինկայի փ. 6 շենք /Էրեբունի վարչական շրջան/, 11։00-17։00 Այգեձոր փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 51 շենք, Արմավիրի մարզում՝ 11։00-1։00 Փարաքար գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Գայի, Խանջյան, Սայաթ Նովա, Զաքարյան, Շահումյան, Սպանդարյան, Սաֆարյան, Շիրակի, Չարենցի փողոցներ, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս և Պտղնի գյուղեր մասնակի, Սյունիքի մարզում՝ 11:00-15:00 Սիսիան քաղաքի Սևակ, Սյունիք փողոցներ, Շահումյան, Գայ փողոց մասնակի:
09:14 - 03 նոյեմբերի, 2020
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Տավուշում, Կոտայքում, Արմավիրում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 29-ի ժամը 19.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Աբելյան, Էստոնական, Արզումանյան, Ֆուչիկի, Ջանիբեկյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի թիվ 41 շենքի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 19.00-ն Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի գազասպառողների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի գազասպառողների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Ասլանյան, Մեհրաբյան, Սպանդարյան, Անտառային փողոցների և Գանձաքար գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Արտ-Վարդ», «Առամնա», «Ինամուր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մաշտոցի, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովայի, Մյասնիկյան, Շահումյան, Հ.Ավետիսյան, Նալբանդյան, Չարենցի, Հանրապետության, Տիեզերագնացների, Գորկու փողոցների, նշված փողոցների հարակից նրբանցքների, ինչպես նաև Երևանյան, Մաշտոցի, Հանրապետության, Չարենցի և Նալբանդյան փողոցների բազմաբնակարան շենքերի և Գրիբոյեդով համայնքի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:
18:31 - 27 հոկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Ռուսթավելու փ. 1-59 սեփական տներ, Ֆրիկի փ. 1-19 սեփական տներ, Թափառաշրջիկների փ. 1, 2, 12 սեփական տներ, Սուրբ Հովհաննեսի փ. 1-9 սեփական տներ, Ամիրյան փ. 18 շենք, Տիգրան Մեծի պող. 6, 10, 27 շենքեր, Հանրապետության փ. 24 շենք, Ագաթանգեղոսի փ. 7 շենք, Խորենացի փ. 3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուզանդի փ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-12:00 Վիլնյուսի փ. 7, 9, 11, 15, 17, 19, 21, 25, 27, 31, 33, 34, 35, 37, 48, 87, 91, 93 շենքեր, Մինսկի փ. 55 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Զավարյան փ. 1 շենք, Արցախի փ. 24/1 շենք, Ռուբինյանց փ. 8 շենք, Գրիբոյեդովի փ. 3, 5ա շենքեր, Սոսեի փ. 2/2 շենք, Զարյան փ. 19 շենք, Լեփսիուսի փ. 7 շենք, Ն.Տիգրանյան փ. 19 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Մուսալեռ, Արևաշատ,Պտղունք և Առատաշեն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ-Նովա, Զաքարյան փողոցներ, Սաֆարյան, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Սյունիքի մարզի՝ 09:00-17:00 Սիսիան քաղաքի՝ Աբովյան, Ա.Մանուկյան, Արցախ, Գրիգոր Լուսավորիչ, Եսենին, Իսրայել Օրի, Լալայան, Մաքսիմ Գորկի, Նելսոն Ստեփանյան, Ադոնցի, Շահումյան, Շիրվանզադեի, Որոտան, Սիսական, Սպանդարյան, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի նրբանցք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Հարժիս, Հալիձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:20 - 23 հոկտեմբերի, 2020
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 08.00-ից, մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 20.00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ջրվեժ, Ձորաղբյուր, Զովք, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ, Գողթ, Գեղարդ, Գառնի գյուղերի, Գառնիի Բանավան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Էկոտոմատո» ՓԲԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Մուլտի Լեոն», «Սեգազ» և «Սեր Գրիգ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գործող «Գուրգեն Դավթյան» և «Մուլտի գազ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ից, մինչև ժամը 18.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակ 2-րդ փողոցով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների և Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազամատակարարումը:
10:10 - 15 հոկտեմբերի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ձորափի 130 «Մանկական երկաթուղի», Արամի փ. 64, 82, 84 շենքեր, Բուզանդի փ. 107 շենք, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 10։00-16։00 Առատաշեն գյուղ, Արագածոտնի մարզում՝ 10։00-16։00 Աշտարակ քաղաքի` Բագավան թաղամաս, Պռոշյան, Ն․ Աշտարակեցու, Րաֆֆու, Գարեգին Նժդեհ փողոցներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի` Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Սաֆարյան, Շիրակի, Չարենցի, Կոմիտասի, Աբովյան, Իսահակյան փողոցներ մասնակի, Կալեր, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Սիսիան քաղաքի՝ Որոտան փ. 1, 3, 4, 5, 6, 7 շենքեր, Հիդրոշինարարների փողոց, 12:00-13:30 Սիսիան քաղաքի՝ Ի.Օրի փ. 1, 3, 3ա շենքեր, Խանջյան փ. 1ա շենք, Նար-Դոս փ. 4 շենք, 14:00-16:00 Սիսիան քաղաքի՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր, 11:00-16:00 Սառնակունք գյուղ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
10:54 - 08 հոկտեմբերի, 2020
Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք |armtimes.com|

Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք |armtimes.com|

armtimes.com: Արմավիրի մարզի Պտղունք գյուղի երեկվա հրդեհից տուժած 10 ընտանիքները ժամանակավոր տեղավորվել են իրենց բարեկամների եւ ընկերների տանը: Այս մասին  հայտնեց Պտղունքի համայնքապետ Կարապետ Արտենյանը: «Նույն գյուղից են էլի, մեկը եղբայր ունի, մեկը քույր, մյուսը ընկեր, առանձին ապրող երեխաներ: Ամեն մեկը մի տեղ տեղավորվել են ժամանակավոր»,- ասաց նա: Գյուղապետը նաեւ նկատեց՝ ճիշտ է՝ առայժմ անտուն մնացածների հարցը լուծված է, բայց երկարաժամկետ չէ: Տուժածների թվում եղել են մի քանի միայնակ ծնողներ, որոնք կարող են իրենց ամուսնացած երեխաների տանն ապրել: Բայց կան նաեւ ընտանիքներ, որոնք 5 եւ ավելի անդամից են բաղկացած եւ ունեն առաջնային լուծման կարիք: Պտղունքում նոր դպրոց են կառուցում, որը շուտով ավարտին կհասցվի: Ըստ գյուղապետի՝ մտածում են դպրոցի հին շենքից մի հատված հատկացնել տուժած ընտանիքներին: Հիշեցնենք՝ Պտղունք գյուղի Շիրազի փողոցում հրդեհից այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։  Գյուղապետը հայտնեց, որ վառված տներից ոչ մեկը պիտանի չէ բնակության համար, բայց որոշակի ապրանքներ պաահպանվել են: Արտենյանը պատմեց, որ երեկ հրդեհը բռնկվելուն պես միանգամից փրկարարական արագ կանչ են գրանցել, սակայն չի հաջողվել տները փրկել, քանի որ դրանք փայտից էին. «10 րոպեում արդեն բոլորն այստեղ էին՝ փրկարաներով, շտապօգնության մեքենաներով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ճանապարհներն էին բացում: Շատ օպերատիվ եւ լավ աշխատանք տարան, բայց քանի որ 70-ականներին կառուցված բաղդատից տներ էին, կրակը թափով տարածվում էր ու հնարավոր չէր ինչ որ բան անել: Ժամանակին կարողացանք միայն մարդկանց տարհանել, ու փառք աստծո՝ ոչ մի տուժած չկա»: Արտենյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է նաեւ որոշակի գույքի տարհանում իրականացնել. սառնարան, որոշ պիտանի իրեր, սակայն հագուստեղենն ու մնացած օգտագործման պարագաները մնացին տներում, որոնք կրկին հնարավոր է դուրս բերել: «Այսօր առավոտ որոշ մարդիկ մտան իրենց տներ, տեսան, որ անհրաժեշտ պարագաներից՝ երեխաների շորեր եւ այլն, բաներ կան, որ փրկվել են»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 25 սեպտեմբերի, 2020
Դատարանը մերժել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրենի հայցադիմումն ընդդեմ քաղաքապետի |hetq.am|

Դատարանը մերժել է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրենի հայցադիմումն ընդդեմ քաղաքապետի |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Թամար Ավետիսյանի հայցադիմումն ընդդեմ նույն համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի՝ աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքին վերկանգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանկահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Պահանջել է նաև դատական ծախսերի հատուցում, այդ թվում՝ փաստաբանի վարձատրության գումար՝ 1000 դոլարի չափով: Թամար Ավետիսյանն աշխատանքից ազատվել էր Արմավիր համայնքի ղեկավարի 13.12.2019թ. թիվ 159 կարգադրությամբ՝ վստահությունը կորցնելու հիմքով: Նախկին տնօրենը դատարանին հայտնել էր, որ իր ու Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալի միջև տեղի է ունեցել «լարված խոսակցություն», ինչն էլ Արմավիր համայնքի ղեկավարը հիմք է ընդունել՝ վիճարկվող կարգադրությունը կայացնելու համար:  «Հետք»-ն անդրադարձել էր մանկապարտեզի արդեն նախկին տնօրենի ու Արմավիրի համայնքապետարանի վեճին: Թամար Ավետիսյանը պատմել էր, որ աշխատանքային քննարկման ժամանակ համայնքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Արաքսյա Դոլինյանը փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին ներկայացրել է, թե իբր իրեն Թ. Ավետիսյանը «բանատեղ չի դնում»: «Այդ խոսակցության վրա փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը տեղից թռավ և իմ վրա գոռաց, թե դուռը բացի, դուրս գնա, քեզ կարգի հրավիրի, արի: Նեղվեցի, ասում եմ՝ ինչ իրավունքով, որպես կին, տնօրեն ինչո՞ւ եք ինձ վիրավորում: Դուրս եկա և զանգեցի քաղաքապետին: Հարցրեց, թե ինչի համար եմ զանգել, ասացի, որ փոխքաղաքապետի ոչ կոռեկտ պահվածքի պատճառով և բարկությունից ասացի, որ չմոռանա, թե որտեղից է եկել՝ խոզապահ: Այդ բառի համար երեք օր է՝ կռիվներ է, զեկուցագիր են գրում, թե պիտի ազատենք աշխատանքից»,-պատմել էր Թամարա Ավետիսյանը՝ վստահ լինելով, որ իրեն աշխատանքից ազատել են հենց այդ արտահայտության համար: Աշխատանքից ազատվելու օրը Թ. Ավետիսյանը բարձրացել է քաղաքապետարան, բացատրել է իրավիճակը, որ վիրավորելու ցանկություն չի ունեցել, բարկացած ժամանակ է ասել: Սակայն, նրա խոսքերով՝ բացատրությունները չեն ընդունվել:  Արմավիրի համայնքապետարանի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ ՀՈԱԿ-ի տնօրեն Թ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու կարգադրության հիմքում չի դրվել միայն Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի նկատմամբ ոչ հարիր վարքագիծ դրսևորելու հանգամանքը, ինչպես մատնանշում է հայցվոր կողմը: Այն միայն հանդիսացել է Թ. Ավետիսայնի կողմից հակօրինական և հակաբարոյական վարքագծի հերթական դրսևորում:  Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Թ. Ավետիսյանը դեռևս 2018թ. ենթարկվել է կարգապահական տույժի, որը թերևս մարված է, սակայն ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ Թ. Ավատեսյանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ: Մասնավորապես երեխաների ընդունման և հաշվառման մատյանների հետ կապված` շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը իր հայեցողությամբ ընդունել է երեխաների, որի արդյունքում մանկապարտեզ են հաճախել սահմանված թվից ավել թվով երեխաներ:  Բացի այդ, Թ. Ավետիսյանը 2019թ. հոկտեմբեր ամսին խոչընդոտել է Արմավիրի համայնքապետարանի կրթության բաժնի թվով 4 աշխատակիցների կողմից երեխաների թվի ստուգում իրականացնելուն ուղղված աշխատանքներին, որի արդյունքում այդպես էլ համապատասխան արձանագրություն չի կազմվել: Աշխատակիցներին հաջողվել է ստուգումներ իրականացնել միայն 2 խմբերում, իսկ մյուս 2 խմբերում չեն կարողացել շարունակել, քանի որ Թ. Ավետիսյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել նրանց նկատմամբ, վիրավորել է, թույլ չի տվել շարունակել աշխատանքները` ասելով, որ նրանք նման իրավունք չունեն և վերոնշյալ աշխատակիցներին դուրս է հրավիրել թիվ 8 մանկապարտեզից: Արմավիր համայնքում թիվ 8 մանկապարտեզը միակն է եղել, որտեղ այդպես էլ երեխաների թվի ստուգման արձանագրություն չի կազմել:  Ըստ համայնքապետարանի՝ թիվ 8 մանկապարտեզ են հաճախել երեխաներ, որոնք մանկապարտեզից գնացել են նախատեսված ժամից շուտ, սակայն այդ երեխաներից մի քանիսի մասով համապատասխան դիմումները մատյանում բացակայում են: Այն հարցին, թե համապատասխան դիմումների բացակայությունը ինչով է պայմանավորված, Թ. Ավետիսյանը պատասխանել է, որ մատյանում տողավանդակների քանակը սահմանափակ է, սակայն ինչպես մնացած մանակապարտեզներում թիվ 8 մանկապարտեզը այդ հարցը կարող էր կարգավորել լրացուցիչ տետր պահելու կամ մատյանում տողավանդակների քանակն ավելացնելու միջոցով:  «Այս և այլ նմանատիպ արաքների արդյունքում է` Թ. Ավետիսյանը որպես աշխատող աստճանաբար կորցել իր վստահությունը, որին նոր միայն գումարվել է Արմավիրի համայնքի ղեկավարի տեղակալի և կրթության բաժնի պետի հետ տեղի ունեցած միջադեպը»,-Արմավիրի համայնքապետարանը դատարանում այսպես է հիմնավորել աշխատանքից ազատելու քաղաքապետի կարգադրությունը:  Իսկ միջադեպի օրը Թամարա Ավետիսյանը, քաղաքապետարան էր հրավիրվել պարզաբանում ներկայացնելու համար, թե ինչու է շրջանցել աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը: Մասնավորապես՝  տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն` ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Մինչդեռ, ըստ սահմանված կարգի, նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույց է անցկացվում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, ինչը չի ապահովվել: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:14 - 19 սեպտեմբերի, 2020
Թռչնաբան․ արագիլների աղտոտման պատճառն աղբավայրում հայտնված ձկան թափոններն են |hetq.am|

Թռչնաբան․ արագիլների աղտոտման պատճառն աղբավայրում հայտնված ձկան թափոններն են |hetq.am|

hetq.am: Արարատյան դաշտի մի շարք գյուղերում բնադրող արագիլների աղտոտման պատճառը Մասիս քաղաքի աղբավայրն է։ Այս մասին ասել է «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ, թռչնաբան, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը, ով Արարատի ու Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում արագիլների աղտոտման հետազոտության էր կատարել։ Թռչնաբանի գլխավորած խումբն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին 11 գյուղերում կատարել է արագիլների հաշվառում։ Արդյունքում պարզվել է, որ թռչունների 60 տոկոսը պատված է յուղային նյութով։ Խումբը հետեւել է նաեւ արագիլների վարքագծին՝ որտեղի՞ց են գալիս, ո՞ւր են գնում։ Հետքերը հետազոտողներին տարել են Մասիսի աղբավայր։ Կարեն Աղաբաբյանն ասում է, որ իրենք աշխատում էին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ ու համատեղ հայտնաբերել են, որ արագիլների աղտոտման վայրը Մասիսի աղբավայրն է։ Աշխատանքների համակարգմամբ զբաղվել է շրջակա միջավայրի նախարարությունը։   Արմավիրի մարզ, գ․ Երասխահուն   «Նյութը, որով պատվում են արագիլները, հիմնականում ձկնաբուծարաններից դուրս եկած ձկների ներքին օրգաններն են՝ փորոտիքը։ Երբ զանգվածային մորթ է տեղի ունենում ձկնաբուծարաններում, այդ փորոտիքը լցնում են տոպրակների մեջ, տանում Մասիսի աղբավայր»,- ասում է թռչնաբանը։ Աղբավայրում, սակայն, թափոնները հողային շերտով չեն ծածկվում, ինչի հետեւանքով թափառող կենդանիներն սկսում են սնվել դրանցով՝ ձկան մնացորդները տարածելով շրջակայքում։ Արագիլներն էլ, իրենց վարքագծում լեշակերություն ունենալով, գալիս-սնվում են այդ մնացորդներով՝ փետուրները պատելով թափոնների յուղային շերտով։ Աղտոտման շղթան հասնում է ձագերին, քանի որ յուղային շերտով պատված ծնողները հենց ձկան թափոններից են կեր բերում ձագերին։ Կարեն Աղաբաբյանն ասում է, որ այս տարի, բարեբախտաբար, աղտոտված արագիլների դեպքերի վերաբերյալ ահազանգը շուտ են ստացել եւ ավելի շատ ժամանակ են ունեցել հետազոտության համար։ Խումբը հավաքել է վատ թռչող կամ չթռչող 12 առանձնյակ՝ դրանց տեղավորելով «Zoo Fauna Art» կազմակերպության տարածքում։ Այստեղ է իրականացվում թռչունների մաքրումն ու խնամքը։ Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այս անգամ արագիլների մաքրումը միանգամից չեն իրականացնում։ Ըստ Աղաբաբյանի՝ թռչունների կազդուրվելուց հետո են սկսում մաքրումը, որպեսզի արագիլները քիչ սթրեսի ենթարկվեն։ «Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ Հայաստանում հաշվառված 736 զույգ արագիլներից 101-ը գտնվում են իրենց հետազոտության տարածքում՝ Հովտաշենից մինչեւ Երասխահուն։ «Քրգործն օբյեկտիվորեն փակվեց» Արարատյան դաշտի գյուղերի արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել էին նաեւ նախորդ տարի, ինչի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել։ Բնապահպաններն ու թռչնաբանները Արարատի ու Արմավիրի մարզերի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերել էին կեղտոտված, յուղային շերտով պատված արագիլների առանձնյակներ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դրանցից մեկին տարել էին ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն։ Թռչունն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել։ Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ է։   Արարատի մարզ, գ․ Հովտաշեն Սակայն հետագայում տեսչական մարմինն այդպես էլ չէր կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ յուղանյութ է՝ պատճառաբանելով համապատասխան սարքավորում չունենալը։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղտոտված արագիլներ կային Արարատի մարզի 11 գյուղերում, իսկ ըստ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցների՝ այդպիսի 20 գյուղ կար Արարատում եւ Արմավիրում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:48 - 18 սեպտեմբերի, 2020
Քարակերտ համայնքում Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն

Քարակերտ համայնքում Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն

Քարակերտ համայնքում երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները շուտով կասֆալտապատվեն: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 59 մլն 110.9 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` 50%: Նախատեսվող 6475 քմ ասֆալտապատման աշխատանքների արդյունքում երթևեկի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ կապահովվեն Քարակերտ և հարակից համայնքների բնակչության, հյուրերի ու վարորդների համար, կմեծանա նաև համայնքի գրավչությունն ու կավելանան տրանսպորտային միջոցների խնայողությունները: Արմավիրի մարզպետարանը նշում է, որ ասֆալտապատված Պարույ Սևակ և Գայ փողոցները 675 գծմ երկարությամբ հատվածով կմիանան Մ-9 միջպետական ճանապարհին, որի աջ և ձախ կողմերում Շենիկ և Արգինա համայնքներն են: Սուբվենցիոն երկու ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 40 ժամանակավոր աշխատատեղ: Ասֆալտապատված փողոցներում նախատեսվում է 4 առևտրի կենտրոնի բացում, որի արդյունքում կստեղծվի շուրջ 10-ը աշխատատեղ: Ծրագրի շահառուների թիվն ավելի քան 15000 է:
09:36 - 18 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 8 շենք, Քոչարի փ. 10, 16/6, 23 շենքեր, Քոչարի փ. 16/6 շենք, Սոսեի փ. 2 նրբ. 8 շենք, Ա.Տիգրանյան փ. 4 շենք, Կիևյան փ. 30 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Շահսուվարյան փ. 7-10 շենքեր, Լեփսիուսի փ. 16 շենք, Գրիբոյեդովի փ. 2 շենք, Ծերենցի, Միքայելյան, Ջիվանի փողոցներ․ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացի փ. 17, 20 շենքեր, Լեո փ. 7, 12 շենքեր, Պարոնյան փ. 4, 6 շենքեր, Մաշտոցի պող. 9 շենք, Մայիսյան փ. 33ա շենք, Բուզանդի փ. 1, 101 շենք, Խորենացի փ. 29, Ագաթանգեղոս փ. 7 շենքեր, Դեղատան փ. 4, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մետրո» թատրոն, Գ․Նժդեհի անվան հրապարակի շատրվաններ, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր, Բագրատունյաց պող․49, 51շենքեր, Լազոյի նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 13 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 1 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 73 շենք՝ 3, 4 մուտքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 1 (1/10) շենք, Ավան՝ Խուդյակովի փ. 68/2 շենք, Նարեկացի փ. 39 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցներ, Նորքի 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ամբերդ, Լեռնամերձ և Աղավնատուն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Կոմիտասի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս, Ասֆալտի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00- 16։00 Մադինա , Լեռնակերտ համայնքն ամբողջությամբ, Ներքին Գետաշենի որոշ թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արևիկ - Ֆիզ ինստիտուտ” հանգստի գոտին և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ գյուղ մասնակի, 13:00-16:00 Սևակավան գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 09:00-15:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Վարդաղբյուր գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ձորաշեն գյուղ։
09:34 - 17 սեպտեմբերի, 2020
Եղեգնուտի նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, գյուղացիները դեմ են, բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ |tert.am|

Եղեգնուտի նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, գյուղացիները դեմ են, բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ |tert.am|

tert.am: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։ Ասում են՝ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, սակայն իրենք դեմ են։ Ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ համայնքի բնակիչները հավաքվել են Կառավարության դիմաց, քանի որ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նա պատմեց, որ երկու տարի առաջ համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանքով համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է Առաջին ատյանի դատարան, որպեսզի իր հրաժարականի դիմումը չեղարկվի և իր պաշտոնին վերադառնա: Առաջին ատյանը դիմումը մերժել էր, քանի որ մարզպետի որոշումն առկա էր, սրանից հետո դիմել է Վերաքննիչ դատարան, որը ավագանու ներկայացմամբ՝ դիմումը բավարարել է մասնակի, որից հետո դիմել է Վճռաբեկ դատարան: Հիմա նախկին համայնքապետը ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի կնիք: Ավագանին նշեց, որ նախկին համայնքապետն իր համար տարածք է վերցրել, ասում է, որ նա է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ է տալիս ու ոչ ոք չգիտի, թե այդ լիազորությունները որտեղից են իրեն հասել: «Մենք հիմա պահանջում ենք, որ նախկինը հետ չգա, մեր պահանջը հին գյուղապետի չվերադառնալն է, բայց ստացվում է, որ մենք հիմա գյուղապետ չունենք, իսկ նախկին գյուղապետը չգիտենք՝ որտեղից պեչատը վերցրել է, եկել է ու ասում է, որ գյուղապետ է, ինքնահռչակ գյուղապետ է»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
12:41 - 11 սեպտեմբերի, 2020