Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա
 |1lurer.am|

Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս աշխատանքն ունի իր հետքերը, բանակցային գործընթացի դինամիկան, ձևաչափերը և լրացուցիչ գործիքները։ Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել, մենք գնում ենք ըստ նախատեսված պլանի: Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը»,- հայտարարել Է Զախարովան։
19:11 - 07 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

 |factor.am|

ՌԴ ԱԳՆ արձագանքը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ավելի վաղ արված հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նշել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ «Կարծում եմ՝ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է հայկական կողմը։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է»,- ասել էր նա։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Զախարովան ասել է․ «Նախ՝ կցանկանայինք, որ ձեր կողմից նշված Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը որոշի՝ կա՛մ նորմալ երկխոսություն վարի, որը պետք է լինի և մեր փորձը, որն ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նմանատիպ հայտարարություններով շարունակի։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է Զախարովան։ Խոսելով տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացի մասին՝ նա նշել է, որ դրանով զբաղվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:11 - 07 հունիսի, 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, պետք է ականջին օղ անի պարզապես. Փաշինյան |tert.am|

tert.am: Չգիտեմ՝ ՌԴ ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ-ի ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող, նախագահն է իմ զրուցակիցը և վարչապետը, նույնիսկ ՌԴ-ի նման հարգելի և բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյաին հարցին։  Արփինե Դավոյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունն այն հայտարարության վերաբերյալ, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները»:
19:08 - 24 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը
 |armeniasputnik.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դիտարկում է որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նրա ներկայացրած դիրքորոշման հաստատում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Զախարովան հիշեցրեց` Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որը հղում է անում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ըստ որի` ԽՍՀՄ նախկին հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվում են որպես միջպետական: «Մենք բազմիցս ասել ենք, որ Պրահայի պայմանավորվածությունը որակապես նոր շրջանակ է տվել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացին», - ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան նշեց, որ Հայաստանի վարչապետի վերջին արտահայտությունները ոչ միանշանակ արձագանք են առաջացրել հենց Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Նա ավելացրեց, որ Ռուսաստանը միջնորդ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, և այդ կապակցությամբ կարևոր է ունենալ Հայաստանի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: «Սա պարզապես թեմա չէ, պարզապես հարց չէ, սա երկար տարիներ տևած հակամարտություն է, միջնորդական ջանքեր, որոնք գործադրվել են միջազգային կառույցների և տարածաշրջանային երկրների գծով։ Անշուշտ, ստորագրված փաստաթղթերով առաջ շարժվելու համար անհրաժեշտ է հասկանալ այդ հարցում պետության հստակ դիրքորոշումը», - ասաց Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծեց` պետության կառուցվածքի քաղաքական տեսլականի մասին այդօրինակ հայտարարությունները Հայաստանի և նրա ժողովրդի իրավասությունն են։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6 հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
16:00 - 24 մայիսի, 2023
ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի գործունեությունը արդյունավետ է համարում. Զախարովան՝ Երևանի քննադատության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ և այդ առումով իրեն լավ դրսևորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Երևանից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին, և հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը: «Մենք այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Մենք կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են», - ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով և գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաև ռուս խաղաղապահներ կան Զախարովան նշել է, որ նույնը կարող է ասել ՀԱՊԿ-ի մասին։
15:57 - 24 մայիսի, 2023
Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
 |news.am|

Պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը․ Զախարովան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին |news.am|

news.am: Ես չեմ հասկանում, թե տեխնիկապես ինչպես են այդ ամենը պատկերացնում, եւ մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե ՀԱՊԿ-ն հեռացել կամ հեռանում է Հայաստանից։ «Եթե ​​սա խոսքի ձեւ է, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ դիրքորոշումը լոբբինգ անելու համար, ապա, ես կարծում եմ, պետք է հասկանալ խոսքերը շահարկելու ողջ վտանգը։ Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ն դուրս գալ Հայաստանից․․․մենք այդ մասին խոսել ենք։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը», - նկատել է Զախարովան։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ չի բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ մենք արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից։ «Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակը ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։ Դուք գիտեք՝ ՀՀ-ն սպառազինության ոլորտում այլ առաջարկներ չի ունեցե՞լ, կամ հնարավորություններ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, էդ հնարավորությունները եղել են, բայց էդ հնարավորությունների փակ լինելը հիմանակում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել Է՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց Փաշինյանը։  
15:49 - 24 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին 
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Սոթքում հրադադարի խախտման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոթքում հրադադարի խախտմանը։ «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-ից 12-ը, Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից հրադադարի խախտում է գրանցվել։ Ներկայում իրավիճակը կայունացել է։ Մենք կոչ ենք անում ադրբեջանական ու հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից ու իրավիճակի սրումից։ Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում է, որ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում ծրագրված են նաև երկկողմ բանակցություններ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
17:56 - 17 մայիսի, 2023
ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա |1lurer.am|

ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության ազնիվ միջնորդի դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչների հանդիպումը: Նրա խոսքով ԵՄ-ն ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով դրդել նրան ճանաչելու Կոսովոյի պետականությունը: «Եվրամիության «ազնիվ միջնորդի» դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության պարագայում, որը ծավալվել է այս տարվա փետրվարին: Այն նախկինի պես ոչ մի կերպ չկարողացավ նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:
13:07 - 13 մայիսի, 2023
Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը. Զախարովա
 |1lurer.am|

Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում նշել է, որ Մոսկվան հակաարդյունավետ է համարում ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հրապարակային քննադատությունը։ «Անկեղծ ասած, Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետությունը դրա սահմաններից դուրս, տարակուսանք է առաջացնում: Մինչդեռ ՀԱՊԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը, կազմակերպության անդամներն էլ ոչ միայն պատրաստ են լսելու այդ ամենը, այլև պատրաստ են աշխատելու այդ ուղղությամբ։ Մենք արձանագրել ենք մայիսի 4-ին Պրահայում հնչած գնահատականները, որոնք Հայաստանի ղեկավարությունը տվել է երկրում ԵՄ առաքելությանը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներին հրավիրելու որոշումը հեշտ չի եղել, քանի որ նրանք անվտանգության երաշխիքներ չեն տալիս և ունակ են մարտահրավերներ ստեղծել։ Միգուցե ԵՄ-ից ու ՀԱՊԿ-ից ուռճացված ակնկալիքները հաշվի չե՞ն առնում առկա իրողությունները։ Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու առարկայական աշխատանքը Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ։ Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- ասել է Զախարովան։
19:43 - 10 մայիսի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին
 |factor.am|

ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մասին |factor.am|

factor.am: Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, հակասում է ադրբեջանական և հայկական կողմերի մեկնաբանություններին։ Այս մասին նա հայտարարել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։ Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Մոսկվան հաշվի առնելու է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետագա աշխատանքը Բաքուն և Երևանը կշարունակեն երկկողմանի հիմունքներով։ «Մենք տեսնում ենք մեր դերը այս գործընթացին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով Մոսկվան որպես հարթակ ենք առաջարկել բանակցությունների հաջորդ փուլի համար»,- հավելել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հիմնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն է։ Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:25 - 10 մայիսի, 2023
«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների 
 |aravot.am|

«Ֆաշիստներին մոռացել էին հարցնել». Զախարովայի արձագանքը Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ի պաշտպանություն ԱՊՀ առաջնորդների |aravot.am|

aravot.am: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը բարոյական իրավունք չունի գնահատել ԱՊՀ երկրների առաջնորդների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի օրը տեղի ունեցած շքերթին: Նման կերպ իր տելեգրամյան ալիքում Զախարովան արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությանը, որում ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի մասնակցությունն այդ տոնակատարություններին գնահատվում էր որպես «անբարոյական քայլ»: «Նախ, ֆաշիստներին մոռացել են հարցնել: Երկրորդ, խոսենք «բարոյականության» մասին»,- գրել է Զախարովան և հիշեցրել ուկրաինական պետական ՈՒՆԻԱՆ գործակալության մի հարցում, որում ընթերցողներին հարցնում են՝ Ռուսաստանի հայտնի հեռուստահաղորդավարներից, ռազմական թղթակիցներից և կարծիքի առաջատարներից ում կնախընտրեին տեսնել հաջորդը Դարյա Դուգինայից, Վլադլեն Տատարսկուց և Զախար Պրիլեպնից հետո՝ որպես ահաբեկչական գործողության զոհ 
12:51 - 10 մայիսի, 2023
 Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին․ Զախարովա

Մարիա Զախարովան չի մեկնաբանել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ նշելով, որ դա կանի կողմերի հայտարարություններից հետո։ «Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ից 2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ հետ եռակողմ հանդիպումը։  Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի մասնակիցներին պետք է հարցնել գործընթացի մասին։ «Հավանաբար, հանդիպումից հետո, երբ հայտարարություններ արվեն, կողմերը բարձրաձայնեն, հնարավոր կլինի կարծիք կազմել և, հավանաբար, դա մեկնաբանելու իրավունք կտա, բայց դա հետո»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին, Զախարովան հիշեցրել է, որ այդ մասին նախկինում արդեն խոսել է և հայտարարել հանդիպման մասին։ «Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ»,- նշել է նա։
14:18 - 03 մայիսի, 2023
Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝  նախարարների եռակողմ  հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ նախարարների եռակողմ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։  ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի պատասխան հարցի, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը, ԱԳՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում նշեց․ «Եղել են հանդիպումների առաջարկներ, հիմա կան պայմանավորվածություններ»։ Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ԱԳՆ-ն այդ մասին լրացուցիչ կհայտնի։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Մենք, իհարկե, մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջնորդներին, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատել է Հայաստանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, դրական քայլերի, դերի և արդյունքների համար: Հայաստանը հայտարարել է, որ վերադառնում է գործընթացին։ Իհարկե, մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, սա հեշտ գործընթաց չէ, սակայն հերթական բանակցությունների անցկացումը կարևոր փուլ և քայլ է»,- հայտարարել է Բայրամովը։ Պատասխանելով մեր ճշտող հարցին, թե արդյոք հանդիպման առաջարկություն եղել է նաև ԱՄՆ-ից, և հնարավոր է՝ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում տեղի ունենա, ԱԳՆ խոսնակը կրկին հղում կատարեց իր նախորդ պատասխանին, որ եղել են հանդիպումների առաջարկեն՝ չհստակեցնելով՝ ում կողմից են եղել այդ առաջարկները։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 
17:00 - 27 ապրիլի, 2023
ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Զախարովա

ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Զախարովա

ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայտարարել է Մարիա Զախարովան՝ նշելով, որ հանդիման օրն ավելի ուշ կհայտարարվի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:  Նշենք նաև, որ 2022թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 
14:16 - 27 ապրիլի, 2023