Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։

Շուշան Ստեփանյանը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 8-ին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ 1995 թվականից սովորել է Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2005 թվականին գերազանց ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը 2009 թվականին նույնպես ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

Որպես հետաքննող լրագրող, 2007-ից 2009 թվականներին աշխատել է «Հետք» էլեկտրոնային պարբերականում։ 2009 թվականին ընդունվել է պայմանագրային զինվորական ծառայության՝ որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» թերթի ռազմաքաղաքական տեղեկատվության և զինծառայողների գաղափարախոսական բաժանմունքի թղթակից։ 2013 թվականին դարձել է նույն թերթի խմբագրության մշակույթի և հասարակայնության կապերի բաժանմունքի թղթակից, իսկ 2015-ից 2016 թվականներին՝ զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի խմբագիր։ 2017 թվականին Շուշան Ստեփանյանը դարձել է նույն թերթի խմբագրության զորքերի առօրյա գործունեության լուսաբանման բաժնի պետ։ 2018 թվականին նա «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի մամուլի բաժնի թղթակիցն է։

2019 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա 2014 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի Ինֆորմացիայի և կոմունիկացիայի ակադեմիայում։

ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին

ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է պարզաբանում 9-րդ ծրագրով զինծառայողներին տրված օժանդակության մասին։ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Նշված ծրագրից օգտված ՀՀ քաղաքացիների թիվը բավականին մեծ է, և այդ թվի մեջ ներառված են նաև ՊՆ համակարգի որոշ քաղաքացիական աշխատանք կատարողներ և զինծառայողներ։ Նրանց իդենտիֆիկացնելն աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այժմ իրականացվում են ուսումնասիրություններ, կնշանակվի ծառայողական քննություն՝ տեղի ունեցածի պատճառները խորքային ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Մյուս կողմից՝ ՊՆ համակարգում բազմաթիվ են այն զինծառայողները և աշխատակիցները, որոնք, տեղեկանալով իրենց շահառու չլինելու մասին, ինքնակամ ցանկություն են հայտնել գումարը վերադարձնել գանձապետական համապատասխան հաշվեհամարին: Արդեն կատարվել են բազում հետ փոխանցումներ»:
16:30 - 06 մայիսի, 2020
Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտպանության նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում, խոշոր համայնքներում հսկիչ անցագրային կետեր է բացազատել, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, իրականացնում զինծառայողների ջերմաչափում, գրանցում են յուրաքանչյուրին և հետո թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և Արցախի սահմանին, որտեղ ոչ միայն ստուգվում են զինծառայողների փաստաթղթերը, այլև կատարվում են զինվորական մեքենաների և զինծառայողներին պատկանող մեքենաների ախտահանման աշխատանքներ»։
17:27 - 13 ապրիլի, 2020