Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում. «Վեոլիա Ջուր»

ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում. «Վեոլիա Ջուր»

Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։ Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։ Ջրամատակարարումը լիարժեք կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից տվյալ խնդիրը լուծելուց հետո: Մինչ այդ հայցում ենք Ձեր ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:20 - 22 հունիսի, 2021
Հունիսի 15-16-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հատվածներում ջուր չի լինի

Հունիսի 15-16-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հատվածներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. հունիսի 15-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 16-ը ժամը 12.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևան՝ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-40 համարներ, Քրիստափորի 1-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-21 համարներ, Բագրատունյաց 41-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր, Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզ՝ ·Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:51 - 15 հունիսի, 2021
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Շոր-շոր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևան. Դավթաշեն վարչական շրջան՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղ, Ձոր-1 և Ձոր-2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Աղաբաբյան, Սասնա Ծռեր փողոցներ; Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն և Նազարբեկյան թաղամասեր, Սիլիկյան Հին խճուղի, Մելքումով, Բեկնազարյան, Չաուշի փողոցներ, Մազմանյանի 5, 5/1, 5/9 համարներ, Բաշինջաղյանի 182, 188, 190, 192, 196, 198 համարներ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարներ; Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս: Արմավիրի մարզ. Մերձավան գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:23 - 24 մայիսի, 2021
Սիսիանի նմուշառված ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ, անհամապատասխանություն չկա. «Վեոլիա ջուր»

Սիսիանի նմուշառված ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ, անհամապատասխանություն չկա. «Վեոլիա ջուր»

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել Սիսիանում աղիքային վարակի դեպքերի մասին՝ նշելով, որ նմուշառված ջրում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: «Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը: Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել: Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից»,- հայտնում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ մի քանի օրերին Սիսիանում գրանցվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով 296 դեպք: Որպես թունավորման հիմնական վարկած էր նշվում ջուրը:
10:13 - 13 մայիսի, 2021
Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում 24 ժամով կդադարեցի ջրամատակարարումը

Երևանի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում 24 ժամով կդադարեցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ի ժամը 18.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 18.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևան՝ 1. Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան, Շահումյանի 17-րդ փողոցներ իրենց նրբանցքներով, Հալաբյան 3-39 կենտ և 18, 48, 73 համարներ, Ֆուչիկի 1/3 և Միկոյան 2, 2/2 համարներ, Եղվարդի խճուղու իրավաբանական անձինք; 2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Իսակովի պողոտա, Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարներ, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 համար, Ծերենցի 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա համարներ, Շրջանայինի 2/3, 2/4, 2/5, 2/6 համարներ, Մանուկյան 2, 4, 6, 8, 10 համարներ, Ռ. Մելիքյան փողոց և 2ա, 2/2, 2/3 համարներ, Ջիվանի փողոց և 11/1 համար, Միքայելյան 1, 3 համարներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցներ, 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փողոցներ, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, Նոյ և Մուշ թաղամասեր: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ «Կիլիկիա» գարեջրի գործարան: Արմավիրի մարզ՝ Թաիրով, Փարաքար գյուղեր և հանրային բաժանորդներ, Արարատի մարզ՝ Արգավանդ, Գեղանիստ, Ազատաշեն գյուղեր և հանրային բաժանորդներ: Կոտայքի մարզ՝ Զովունի գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:04 - 06 մայիսի, 2021