Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին |news.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին |news.am|

news.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն Մոսկվայում իր դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Օլեգ Մատվեչևի «անընդունելի հայտարարությունների» պատճառով։ Ռուսաստանցի պատգամավորի հայտարարություններն ադրբեջանական կողմն անընդունելի և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ուղղված է համարել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ նման հայտարարությունները ստվեր են գցում Ռուսաստանի միջնորդական գործունեության վրա։ Ռուս քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս 2020 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Նրա խոսքով՝ Բաքուն և Անկարան ձգտում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության թեժ փուլը և փորձում են հայկական կողմին պատասխան գործողությունների սադրել։
09:15 - 21 ապրիլի, 2023
Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|

Բաքուն կրկին պահանջում է Երևանից Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածք |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն վերստին պահանջում է Երևանից միանշանակ ընդունել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում։ Մինչ այդ էլ՝ երկուշաբթի օրը, Ադրբեջանի նախագահն էր պնդել, թե այժմ ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն ինքն իր հայտարարությունը խմբագրի և հայտարարի «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով Իլհամ Ալիևի այս պահանջին և նույն հարցազրույցում հնչեցրած սպառնալիքներին, պնդել է, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ ընդունում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ծրագրավորված ագրեսիա իրականացնելու և օկուպացիայի փաստը, բացահայտում Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունները։ Պաշտոնական Բաքուն, երեկ ուշ երեկոյան հակադարձելով հայկական կողմին, մեղադրանքների իր չափաբաժինն է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին՝ «տարբեր պատրվակներով բանակցային գործընթացը խոչընդոտելու», «խաղաղության պայմանագրի տեքստում միջազգային իրավունքի սկզբունքներին ուղղակիորեն հակասող հարցեր ներառելու փորձերի» համար։ Թե որոնք են այդ հարցերը, հայտարարությունում չի ասվում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, որ արդեն 43 օր է սպասում է իր առաջարկների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանություններին։ Ադրբեջանը միաժամանակ հավաստիացնում է, թե ի տարբերություն իր հարևանի՝ պատրաստ է խաղաղություն կնքել, բայց մինչ այդ պահանջում է, որպեսզի «հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից և միանշանակ ճանաչի, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածք»։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Բաքուն կրկնել է հայտնի թեզը՝ վճռական է տրամադրված Ղարաբաղի հայերին ինտեգրելու գործում, մերժելով այդ գործընթացներին խառնվելու Երևանի փորձերը։
09:47 - 20 ապրիլի, 2023
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ  Լուիս  Բոնոյին։  Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։ «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ դուրս չի բերել զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ և շարունակում է իր կանոնավոր ռազմական և քաղաքական սադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Բայրամովը նաև նշել է, որ «երկու ադրբեջանցի զինծառայող գերի են ընկել, կալանավորներից մեկի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, և անհրաժեշտ է անհապաղ նրանց ազատ արձակել»։ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։  Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 
16:28 - 17 ապրիլի, 2023
«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ

«Նշվում է միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»․ Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է կողմնակալության մեջ: Այս մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որով նրանք պատասխանել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ 2023թ․ ապրիլի 11-ի երեկոյան Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքին։ Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ չկա անդրադարձ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելուն», ու նշվում է «միայն Հայաստանի տարածքային ամբողջականութունը հարգելու կարևորությունը»։  Ադրբեջանական կողմի կարծիքով՝ Պրագայի հանդիպմանը մասնակցած Ֆրանսիան այդպիսով «կողմնակալություն է դրսևորում»։ Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆրանսիական կողմին նաև «կոչ է անում զերծ մնալու Հայաստանին հերթական սադրանքի դրդող ու ռևանշիստական ուժերին աջակցող նմանատիպ հայտարարություններից»։
10:26 - 13 ապրիլի, 2023
Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երեկ գիշեր և այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև հակասությունները միայն թշնամիների օգտին են։ Ընդգծվել է լրատվական դաշտն ավելի շատ վերահսկելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկու ժողովուրդների ու երկրների։
22:50 - 08 ապրիլի, 2023
Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը այդ երկրի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու որոշմանը
 |armenpress.am|

Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը այդ երկրի դեսպանատան 4 աշխատակիցների արտաքսելու որոշմանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում կանխակալ ու զգացմունքային են որակել Իրանի արձագանքը Ադրբեջանից Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշմանը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներին արտաքսելու որոշումը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում ապօրինի գործունեությունը չի պայմանավորվում բարիդրացիական հարաբերություններով։ Հաջիզադեն հայտարարել է, որ պատասխան միջոցառումներն Ադրբեջանի տարածքում ապօրինի գործողություններին Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում են։ «Մահմեդական համերաշխությունը բացառում է կրոնի օգտագործումը քաղաքական նպատակով և միջամտությունը հարևան մահմեդական երկրի ներքին գործերին և միաժամանակ չի ենթադրում աջակցություն մահմեդական մեկ այլ երկրի տարածքի ռազմական գրավմանը»,- հայտարարել է Հաջիզադեն: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը միշտ հարևանների հետ հարաբերությունները կառուցում է փոխադարձ սկզբունքների վրա, և երբեք շահագրգռված չի եղել այդ հարաբերությունների խաթարմամբ։ «Ադրբեջանական կողմի ձեռնարկված ադեկվատ միջոցները միշտ պատասխան են եղել սադրիչ և բորբոքող քայլերին»,- ասել է Հաջիզադեն։ Հիշեցենք, որ ապրիլի 6-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյյիդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել էին, որ Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ Ադրբեջանում «անցանկալի անձ» են ճանաչվել, պահանջ է ներկայացվել, որ վերջիններս 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։  Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:  «Ադրբեջանի կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», - ընդգծել է Քանանին։ 
16:39 - 08 ապրիլի, 2023
Ադրբեջանը պատասխան նոտա է հանձնել Իրանին․ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

Ադրբեջանը պատասխան նոտա է հանձնել Իրանին․ Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Բաքվի բողոքի նոտան։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ նշելով, որ ադրբեջանական կողմը այսպիսով պատասխանել է Իրանի դիվանագիտական գերատեսչության կողմից ապրիլի 1-ին Բաքու ուղարկված նոտային, որում իսլամական հանրապետությունը կոչ էր անում Ադրբեջանի իշխանություններին քայլեր ձեռնարկել լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի տեղեկությունների տարածումը զսպելու համար։ «Դեսպանին փոխանցվել է, որ իրանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող և վիրավորական, զրպարտչական ու կանխակալ բնույթ կրող հրապարակումները, որ վերաբերում են ադրբեջանական հանրապետության հայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, վնասում են երկու երկրների հարաբերություններին և խորացնում են առկա թյուրըմբռնումը», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Բացի այդ ընդգծվել է, որ երկկողմ հարաբերություններում ծագող թյուրիմացությունները մշտապես ծագում են իրանական կողմի մեղքով։ Իրանական կողմը բավարար փոխադարձությամբ չի արձագանքում Բաքվի հետևողական և դրական քայլերին», - նշված է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
19:39 - 03 ապրիլի, 2023
«Ադրբեջանցի պատգամավորի դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության սկզբնական հետքերը մատնանշում են Իրանը»․ Ադրբեջանի ԱԳՆ

«Ադրբեջանցի պատգամավորի դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության սկզբնական հետքերը մատնանշում են Իրանը»․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրում է Իրանին։  Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչության հետաքննության սկզբնական հետքերը մատնանշում են Իրանը»։  Հիշեցնենք, որ Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։ Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Մեշհուր Մամեդովի հայտարարել էր, որ  «պատգամավորի դեմ ահաբեկչությունն իրականացվել է արտաքին ուժերի կողմից»՝ նպատակ հետապնդելով խարխլել Ադրբեջանում կայունությունը։ Նրա խոսքով՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից և մի շարք այլ գործողություններից հետո այլ վարկածների վերաբերյալ կասկածներ չկան․ «Բոլորը գիտեն, որ Հայաստանի հետ մեկտեղ, սադրանքներ իրականացնող, և դա արդեն բացահայտ ցույց տվող ևս մեկ պետություն կա, և դա Իրանն է»,- ասել է նա։
16:44 - 31 մարտի, 2023
Ադրբեջանը Իրանի ԱԳՆ հայտարարությունը  որակել է «հակաադրբեջանական հերթական քայլ»

Ադրբեջանը Իրանի ԱԳՆ հայտարարությունը որակել է «հակաադրբեջանական հերթական քայլ»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունից արձագանքել են Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի հայտարարությանը և նշել, թե նախարար Ջեյհուն Բայրամովը Իսրայելի արտգործնախարարի հետ ճեպազրույցում Իրանի դեմ որեւէ դիրքորոշում չի հայտնել։  «Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքն օգտագործել երրորդ երկրների դեմ։ Ընդհակառակը, վերջին ժամանակները Իրանի կողմից Ադրբեջանի դեմ սպառնալիքներ ու սադրանքներ են հնչել»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հիշեցնելով, որ «Իրանի կողմից Ադրբեջանի սահմանի երկայքնով զորավարժություններ է անցկացնելու փաստը, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները, Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը» և այլն։   Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի հայտարարությունը՝ այն որակելով «հակաադրբեջանական հերթական քայլ»։  ԱԳՆ-ն նաև հայտարարում է, թե «իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»։  Հիշեցնենք, որ մարտի 29-ին հանդիպել էին Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որի ժամանակ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել էր․ «Իսրայելն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում Իրանից եկող սպառնալիքը: Իրանական ռեժիմը սպառնում է մեր տարածաշրջաններին, մեր ֆինանսական հնարավորություններին, զբոսաշրջությանը և ապակայունացնում է ողջ Մերձավոր Արևելքը: Դրա համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական, տնտեսական գործիքներ, ինչպես նաև ձևավորել հուսալի և ուժեղ ռազմական ուժեր»։  Այսօր Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու հայտարարությանը՝ նշելով․ «Սա Ադրբեջանի տարածքն Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիքի վերածելու՝ սիոնիստական ռեժիմի չարամիտ մտադրությունների հերթական ապացույցն է»,-ասել է Նասեր Քանանին` նշելով՝ Ադրբեջանի իշխանություններից բացատրություն են պահանջում:   
16:17 - 31 մարտի, 2023
Ադրբեջանում արձագանքել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը, որ հայերը կարծում են՝ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու

Ադրբեջանում արձագանքել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությանը, որ հայերը կարծում են՝ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը dw.com-ի հետ զրույցում նշել է, որ շատ հայեր գոհ են Հայաստանում ԵՄ ներկայությունից։ Սակայն, ըստ նրա, սպասելիքները շատ մեծ չպետք է լինեն, քանի որ դիտորդները Ադրբեջանի տարածք մտնելու հնարավորություն չունեն, հետևաբար չեն կարող հայտնաբերել, օրինակ, զորքերի տեղաշարժը նախապատրաստվող որևէ հարձակման ժամանակ։ «Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը հարձակում է սկսելու։ Եթե սա տեղի չունենա, կնշանակի՝ մեր առաքելությունը արդեն հաջողված է»,- ասել է Ռիթերը։ Նա նաև նշել է, որ «իրենք չեն կարող միջամտել․ «Մենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ ունենք մեր տրամադրության տակ»։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն խստորեն դատապարտել է այս հայտարարությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք այն փաստը, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը, հիմնվելով հայկական կողմի կեղծ և զրպարտչական հայտարարությունների վրա, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն իբր պատրաստվում է հարձակման, և ԵՄ առաքելության հիմնական խնդիրը ներկայացրել է «Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը»։ Մենք բազմիցս ընդգծել ենք այս առաքելության չարաշահումները կանխելու անհրաժեշտությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելուն», - ասել է Հաջիզադեն իր մեկնաբանության մեջ։ Նրա խոսքով «ԵՄ առաքելությունը չպետք է տրվի կեղծ ու զրպարտչական հայտարարություններին և պետք է գործի իր մանդատի համաձայն»։
10:11 - 29 մարտի, 2023
Ադրբեջանի ՊՆ հայտնում է, թե Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»

Ադրբեջանի ՊՆ հայտնում է, թե Արցախում ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են «անհրաժեշտ տեղային վերահսկողության միջոցառումներ»՝ «կանխելու համար Լաչինի միջանցքից հյուսիս գտնվող գրունտային ճանապարհները ապօրինի գործողությունների համար օգտագործելը, Հայաստանի կողմից զենք-զինամթերքի տեղափոխմամբ իրավիճակի սրումը»։ Հաղորդագրության մեջ երկրի ՊՆ-ն նորից պնդում է, թե վերջին օրերին ակտիվացել է «անձնակազմի, զինամթերքի, ականների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի տեղափոխումը» Հայաստանից Արցախ։ ։ «Հայկական ապօրինի զինված կազմավորումները մի քանի երթուղիներով նոր ճանապարհներ են կառուցում, ընդլայնում հին երթուղիները։ Այդ նպատակով օգտագործվում է ռազմական, ինժեներական և հատուկ տեխնիկա, իսկ որպես աշխատուժ՝ պայմանագրային զինծառայողներ և տեղի բնակիչներ», - նշում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Երկրի ԱԳՆ-ն էլ հայտարարում է, թե «հայկական կողմի վերջին սադրանքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում անօրինական գործողությունները կանխելու համար անհրաժեշտ է Լաչինի ճանապարհի վերջին կետում սահմանային անցակետ և հսկիչ կետ ստեղծել»։ Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում:
19:33 - 25 մարտի, 2023
 Մենք դատապարտում և մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները. Ադրբեջանի ԱԳՆ

Մենք դատապարտում և մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները. Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և անտեսում է նրա միջազգային պարտավորությունները, ցույց է տալիս, որ Երևանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան մարտի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ «Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, ով համառորեն կրկնում է մարտի 18-ին Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը»,- ընդգծեց նա։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը նաև «Փաշինյանին խորհուրդ է տալիս դասեր քաղել պատմությունից և ուղղորդել Հայաստանին, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական տարածքները՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելով և չխոչընդոտել խաղաղությանը։ օրակարգ, որը Ադրբեջանը առաջ է տանում 2020 թվականից, ինչպես նաև դադարեցնել ոտնձգությունը տարածքային ամբողջականության դեմ և միջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ «Անընդունելի է, որ Հայաստանի էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած նախկին ներքին տեղահանվածների հայրենիք վերադարձը դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարության խախտում։ Նույն կերպ հայկական կողմը բարոյական իրավունք չունի ներկայանալու որպես Ադրբեջանի հայ բնակիչների «իրավունքների պաշտպան»։ Անհեթեթ է, որ Հայաստանը, ոչ միայն ոչնչացնելով ադրբեջանցիներին պատկանող ունեցվածքը, ինչպես իր տարածքում, այնպես էլ 30 տարի օկուպացված քաղաքներում ու գյուղերում, այլև ապօրինաբար վերաբնակեցնելով հայերին այդ տարածքներում, դեմ է Ադրբեջանի իրագործմանը. վերաբնակեցում իրենց ինքնիշխան տարածքներում և պատմական հողերում։ Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաև Պրահայի և Սոչիի համաձայնագրերին, որոնց Հայաստանը ժամանակ առ ժամանակ հղում է անում»,- ասաց գերատեսչության ներկայացուցիչը։
22:58 - 23 մարտի, 2023
Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը
 |azatutyun.am|

Բաքուն անընդունելի է համարում Փաշինյանի կողմից «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ անընդունելի են Հայաստանի վարչապետի կողմից Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը միջամտելու փորձերը, «Ղարաբաղի ժողովուրդ և իշխանություն» բառակապակցության օգտագործումը, հայտարարել է գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն: Ադրբեջանցի պաշտոնյան, արձագանքելով Հայաստանի վարչապետի նախօրեի հայտարարություններին, կրկին պնդել է՝ «հայ բնակչության վերաինտեգրման քննարկումը Ադրբեջանի ներքին գործն է»։ «Օտար պետությունները չեն կարող որևէ դերակատարում ունենալ դրանում», - հավելել է Հաջիզադեն: «Հայաստանի վարչապետը պետք է հասկանա, որ Ղարաբաղի շրջանի հայկական ծագման բնակչության իրավունքները երբեք չեն կարող բարձր լինել շրջանի ադրբեջանական բնակչության իրավունքներից», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: Հայտարարության մեջ նշվում է, թե «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով, քանի որ դեմ է հաշտության համաձայնագրի տեքստում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող կետերին»։ «Հայաստանը թաքցնում է այդ ոչ կառուցողական մոտեցումները և առաջ քաշում այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են «միջազգային մեխանիզմները» և «Միջազգային երաշխիքային հաստատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
16:15 - 15 մարտի, 2023