Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա․ Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Զինծառայողների ապահովագրության հինադրամի» դրոշմանիշային վճարների թեմային անդրադառնալիս շարունակում է հայտարարություններ հնչեցնել հիմնադրամի միջոցներից արված ինչ-որ գաղնի ծախսերի մասին՝ ասելով, թե դրա մասին նշված է ի պատասխան իր գրության՝ ՀՀ Գլխավոր դատախազության տրամադրած պատասխան գրության մեջ: Հարկ եմ համարում պարզաբանել, որ Տիգրան Ուրիխանյանին ուղարկված Գլխավոր դատախազության գրության մեջ որևէ գաղտնի ծախսի մասին հիշատակում չկա։ Առավելևս, որ գրությունը վերաբերել է ոչ թե ծախսերին, այլ հիմնադրամին կատարված մուտքերին: «Գաղտնի» եզրույթը պատասխանում օգտագործվել է ոչ թե ծախսերի, այլ որոշակի կատեգորիայի գործատուների աշխատողների վերաբերյալ անհատական և քանակական այն տվյալների կապակցությամբ, որոնք, օրենքի ուժով հրապարակման ենթակա չեն և չեն արտացոլվում հաշվետվություններում: Ընդ որում, նշված անձնաց վերաբերյալ քանակական տվյալները, որպես կանոն, էական փոփոխությունների չեն ենթարկվում»։
14:36 - 15 մայիսի, 2020
Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանել է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը


 |armenpress.am|

Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանել է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպանական թիմը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ, եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը։ «Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնաբանել այդ կապակցությամբ պաշտպանական թիմի արած հայտարարությունը՝ դա համարելով պաշտպանական տակտիկայի բաղադրիչ: Սակայն եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում, կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, ապա, մնալով քրեական դատավարության շրջանակներում, հանրային կարծիքի վրա ներազդելուց զերծ մնալով, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորությունից: Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով ներկայացվող հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի: Կամ պարզապես կարող էին և կարող են հանցագործության մասին հաղորոդում տալ, ինչը որքան տեղյակ եմ, չի արվել»,- ասաց Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ այն հանգամանքը, որ Խաչատրյանի պաշտպանների համար գուցե կանխատեսելի զարգացումները հաշվի առնելով՝ նախապես արվում են քննչական մարմնի գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ դնող հայտարարություններ, դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի գործողությունները հենց այդպիսին են կամ կարող են այդպիսին լինել: «Արգելանքի միջոցի կիրառումը պայմանավորված է քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներով, վարույթի շրջանակներում մեղադրյալի հնարավոր կանխատեսելի վարքագծի հաշվառմամբ: Հակառակ դեպքում, նախապես հայտարարություններ հնչեցնելով միշտ կարելի է քրեական հետապնդման մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մանիպուլյատիվ էֆեկտով հանրային ցանկացած կարծիքը ձևավորել»,- ասաց Աբրահամյանը։ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվեն նաև քննությամբ ձեռք բերված այն հանգամանքները և այն հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվել է մեղադրանքը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
21:09 - 30 ապրիլի, 2020
Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն |armtimes.com|

Վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են․ դատախազություն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի երեկ հրապարակած փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները ստուգվում են։ Այս մասին հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  Մենք հետաքրքրվել էինք, թե արդյոք դատախազությունը որեւէ իրավական գործընթաց սկսե՞լ է Գեւորգյանի հայտնած տեղեկությունների հետ կապված, որոնք վերաբերում են Միքայել Մինասյանին եւ այլ անձանց․   «Ներկայումս վարույթում գտնվող որոշ քրեական գործերով նման փաստերի վերաբերյալ առկա տեղեկությունները քրեադատավարական ճանապարհով ստուգվում են: Մ. Մինասյանը մեկ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասվում է Աբրահամյանի պատասխանում։  Հիշեցնենք, որ երեկ «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ ԱԱԾ տարածած հաղորդագրությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, թե իր նկատմամբ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղղակի եւ անուղղակի ճնշումներ են եղել՝ օտարելու Ucom ընկերությունը: Ի պատասխան՝ հայտարարություն տարածեց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ նշելով, որ Խաչատրյանները հայաստանյան մի շարք պաշտոնյաների մոտ ցանկություն են հայտնել պետությունից թալանած գումարները հետ տալ: «ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:... Նշեմ նաեւ, որ Կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է»,- նշել է Գեւորգյանը: Շարունակություն՝ armtimes.com-ում
15:55 - 29 ապրիլի, 2020
Մուշ թաղամասում ապրիլի 24֊ին փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Մուշ թաղամասում ապրիլի 24֊ին փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ. Գոռ Աբրահամյան

Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24֊ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի (խուլիգանություն) 3֊րդ մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:Նա նաև տեղեկացրել է, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։«Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները»,-հայտնել է Աբրահամյանը և հավելել, որ քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն։ 
16:54 - 26 ապրիլի, 2020
Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են

Լուրերը, թե Գլխավոր դատախազը, ԲԴԽ խորհրդի նախագահն ու ՔԿ պետը հանդիպել են վարչապետին և համոզել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության հարցում, կեղծ են

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից տարբեր «լրատվական աղբյուրներից» շրջանառության մեջ են դրվում անանուն, մտացածին, ըստ էության, տիպիկ բամբասանքային բնույթի տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, իսկ մեկ այլ իմպրովիզացիայով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իբր, փորձել համոզել նրան ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու անհրաժեշտության հարցում։ Այս անհեթեթություններին անդրադառնալու կարիք չէի տեսնի, եթե, փորձելով ակնհայտ սուտը հնարավորինս համոզիչ և ճշմարտանման դարձնել, առանձին շրջանակներ չփորձեին դրանց վրա դեմքի լուրջ արտահայտությամբ «վերլուծություններ» ու մեկնաբանություններ անել։ Ստիպված եմ ուղղակի հայտարարել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն․ նման ձևաչափով, նման բովանդակությամբ որևէ հանդիպում կամ հանդիպումներ չեն եղել և չեն կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ նման որևէ քննարկում ևս չի եղել ու չի կարող լինել։ Դա քրեական դատավարության շրջանակներում գտնվող հարց է, որը կարող է քննարկվել բացառապես այդ համատեքստում։ Հորդորում եմ ձեռնպահ մնալ երևակայության նման արգասիքներով հանրությանը մոլորության մեջ գցելու անտաղանդ փորձերից»։
09:45 - 24 ապրիլի, 2020
Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազին |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, մերժել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանավորումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը: Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հայտնել է դեռեւս 2018 թվականի հոկտեմբերին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Անցած 1,5 տարիների ընթացքում երկու անգամ փոփոխվել է Վ.Հարությունյանին մեղսագրվող մեղադրանքը ու մի քանի անգամ միջնորդություն ներկայացվել դատարան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է: Ըստ ՀՔԾ-ի՝ Վ.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելուն հանցակցելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով ապօրինի եւ պատրաստակամություն հայտնել ընդհատել Ռուսաստանում իր բուժումն ու վերադառնալ Հայաստան, եթե Հայաստանի իրավապահները վերացնեին հետախուզումը, սակայն հետախուզումը չի վերացվել, թեեւ չկա նաեւ ընտրված խափանման միջոց։
16:18 - 17 ապրիլի, 2020
Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |armenpress.am|

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ: «Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում: Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Աբրահամյանը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ «Միաժամանակ, ստացվել է ՀՀ միգրացիոն ծառայության պետի գրությունն այն մասին, որ որոշում է կայացվել Հայաստանում ապաստան ստանալու մասին Լազարյանի դիմումի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին: Այսինքն՝ այն հանգամանքը, որ նշված քրեական գործով Միսակ Լազարյանի նկատմամբ արդեն ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, իսկ նա անազատության մեջ է պահվում հանձնելու նպատակով կալանավորման որոշման հիման վրա, մինչդեռ հանձնման միջնորդության քննարկման հետաձգման պայմաններում անձին անազատության մեջ պահելը դառնում է առարկայազուրկ»,- եզրափակեց Աբրահամյանը։ Վերոնշյալ հոդվածը վերաբերվում է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն։
13:39 - 17 ապրիլի, 2020
Կալանավորներին կորոնավիրուսից պաշտպանելու համար մինչև ապրիլի 14-ը ՔԿՀ-ներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ

Կալանավորներին կորոնավիրուսից պաշտպանելու համար մինչև ապրիլի 14-ը ՔԿՀ-ներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Այդ շրջանակներում մինչև ապրիլի 14-ը ներառյալ դատախազների որոշումներով կամ նրանց կողմից դատարան ներկայացված միջնորդությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներից խափանման միջոցների փոփոխմամբ ազատվել է 20 կալանավորված անձ: Դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտնվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված 17 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդությունները բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 20 անձանցից 11-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 9-ը՝ այլ ՔԿՀ-ներում: Դրանցից 13-ը մեղադրվում են սեփականության դեմ ուղղված տարբեր հանցագործությունների կատարման համար, 4-ը՝ անձի դեմ ուղղված, 2-ը՝ բնակչության առողջության դեմ ուղղված, իսկ 1-ը՝ զինվորական հանցագործության: Միևնույն ժամանակ, քրեակատարողական հիմնարկներից նույն ժամանակահատվածում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ: Գործընթացը շարունակվում է, առկա են դատարաններ ներկայացված՝ անձանց նկատմամն խափանման միջոց կալանքի փոփոխման միջնորդություններ, որոնցով նախատեսված են դատական նիստեր, ինչպես նաև մշակման փուլում գտնվող միջնորդություններ, քննարկվող գործեր: Հարկ է ընդգծել նաև, որ դատախազները, ելնելով կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակից և գնահատելով ազատության մեջ հայտնվելու պարագայում մեղադրյալի վարքագծային ռիսկերը՝ առանձին գործերով չեն առարկում վերջիններիս պաշտպանների կողմից դատարաններ ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված կալանքն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոխարինելու միջնորդություններին: Դատախազությունը չափազանց կարևորում է այս գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնվող անձանց հետագա պատշաճ վարքագիծը և խափանման միջոցների փոփոխության հարցի քննարկման ժամանակ ելակետային է համարում նաև հատկապես քննությունից թաքնվելու և պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցագործություն կատարելու ռիսկերը: Ելնելով դրանից՝ գործընթացի արդյունքում ազատության մեջ հայտնված անձանց տվյալները փոխանցվում են նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պարտադիր պահանջների կատարման, ինչպես նաև նրանց պատշաճ վարքագծի նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով»:
16:17 - 15 ապրիլի, 2020
Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում

Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««2008թ. մարտի1-ի» քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՔԿ նախագահի նախկի տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հարուցված հետախուզման և դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անվան շրջանառմամբ տեղի են ունենում անհարկի, անհիմն, մանիպուլյատիվ շահարկումներ, որոնք ոչ մի առնչություն չունենալով իրավաբանության հետ, պարզապես մատնում են էքստրադիցիայի քրեադատավարական ընթացակարգերից շահարկողների անտեղյակությունը: Հանրությանն այդ շահարկումների ծուղակն ընկելուց զերծ պահելու նպատակով հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը: Վահագն Հարությունյանին նշված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2018թ. հոկտեմբերի 30-ին: Որոշումը կայացվել է այն ապացույցների համակցության հիման վրա, որն այդ պահին ձեռք էր բերել նախաքննությունն իրականցնող մարմինը՝ ՀՔԾ-ն: Վերջինի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով նույն օրը նրա նկատմամբ հայտարավել է հետախուզում և նույն օրը նաև միջնոդրություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Վ. Հարությունյանի մեղադրանքը 2 անգամ լրացվել է հետագա նախաքննության ընթացքում, որոնց հիման վրա դատարաններին ներկայացվող՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունները մերժվել են: Դատախազի կողմից ներկայացվող՝ ստորադաս դատարանների կայացրած այդ մերժման որոշումների դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից՝ վճռաբեկ բողոքներ, որոնք մերժվել են: Շահարկվում է այն հարցը թե ինչո՞ւ մեղադրանքի ծավալը չի ավելացվել Վ. Հարությունյանի կողմից ավելի ուշ ժամանակահատվածում հնարավոր կատարված հանցավոր արարքներով, որպեսզի ռուսական կողմը հնարավորություն չունենար իրենց օրենսդրությանը հղում կատարելով մեղսագրվող հանցավոր արաքի վաղեմուությունն անցած լինելու հիմքով Վ. Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնել և նրան ձերբակալումից ազատ արձակել: Որպես «երկաթյա» փաստարկ՝ հղում է կատարվում, ենթադրաբար Վ. Հարությունյանի կողմից անձանց նկատմամբ խոշտանգում իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Ըստ քրեադատավարական ընթացակարգերի և ամենապարզ տրամաբանության՝ անձի նկատմամբ չի կարող հետախուզում հայտարարվել կամ մեկ այլ երկրին անձին հանձնելու պահանջ ներկայացվել՝ առանց վերջինիս որպես մեղադրյալ ներգրավվելու: Իսկ քրեական գործը, որին հղում է կատարվում վերոնշալ «փաստարկները» ներկայացնելիս, հարուցվել է 2019թ. հուլիսի 12-ին: Եվ նախաքննությունն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում ՀՔԾ-ի կողմից այդ դրվագներով Վ. Հարությունյանին մեղադրանք չի առաջադրվել այն պարզ պատճառով, որ դեռևս չի հաջողվել ձեռք բերել դրա համար անհրաժեշտ ապացույցները: Իսկ ինչպես հայտնի է, ՀՀ դատախազությունը, առավելևս ՀՀ գլխավոր դատախազը չեն քրեական գործերով ապացույցներ ձեռք բերող իրավասու սուբյեկտները: Հուսով ենք, քրեական դատավարության և հանձնման գործընթացի «գիտակները» չեն առաջարկում անձին միայն նրա դեմ տրված հաղորդումների հիման վրա մեղադրանք առաջադրել, կամ մեղքը «հիմնավորող» անթույլատրելի, ապացույցներ ստեղծել՝ հանձնման գործընթացը բարեհաջող իրականացնելու արհեստական հիմքեր ստեղծելու համար: Ինչ վերաբերում է Վ. Հարությունյանին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը հրապարակելու անհաժեշտության անհեթեթ պնդումներին՝ փորձելով դա չանելու մեջ տեսնելու Վ. Հարությունյանի հանձնման հարցում շահագրգռված չլինելու, նրա շահերից գործելու կոնսպիրատիվ մոտիվներ, ապա նման փաստաթուղթ չի կարող հրապարակվել, քանի որ այն պաշտոնապես դեռևս գոյություն չունի և չի կարող ունենալ, քանի որ հանձնման գործընթաց, որպես այդպիսին, չի էլ մեկնարկել և հետևաբար հանձնման միջնոդրություն ՌԴ գլխավոր դատախազություն չի ներկայացվել: Վ. Հարությունյանին ՌԴ ոստիկանության կողմից ձերբակալելու որոշման մասին ՀՀ ոստիկանությանը տեղեկացվելուց անմիջապես հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ չսպասելով ժամանակավոր կալանավորման որոշման կայացմանը՝ ձեռնամուխ է եղել նրան այդ փուլում հանձնելու մասին պահանջ ներկայացնելու նախապատրաստությանը: Սակայն ձերբակալման՝ օրենքով սահմանված ժամկետը դեռևս չավարտված, ընդամենը ժամերի ընթացքում ՌԴ դատախազությունը Վ. Հարությունյանին՝ վերջինիս մեսագրվող արարքների վաղեմության ժամկետն իրենց օրենսդրությամբ անցած լինելու հիմնավորմամբ ազատ արձակելու որոշում է կայացրել: Անկախ Պետությունների Համագործակցության «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի (որի մաս են կազմում ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն) 57-րդ հոդվածի 1-ին մասի բ կետի իրավակարգավորումների համաձայն՝ հանձնում չի կատարվում, եթե «պահանջն ստանալու պահին, հարցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, քրեական հետապնդում չի կարող հարուցվել կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով»: Ակնհայտ է, որ վաղեմությունն անցած լինելու հիմքով մերժման այսպիսի կոնվենցիոն իմպերատիվ պայմանի պարագայում նման միջնոդրություն ներկայացնելն ուղղակի անիմաստ է, որովհետև ներկայացվելու դեպքում ենթակա է մերժման: Ուստի հորդորում ենք Գլխավոր դատախազության գործողություններում դավադրություններ փնտրելու անիմաստ ջանքերի փոխարեն նման պնդումներ անելուց առաջ գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից: ------------------------------------ՀԳ. Նկատի ունենալով, որ 1in.am-ը վերոնշյալի վերաբերյալ պաշտոնապես հարցում ուղարկած լինելու պարագայում, չսպասելով պատասխաններին, նախընտրել էր խիստ միակողմանի մեկնաբանությունների հիման վրա հոդված հրապարակել, կարող է սույն պարզաբանումն ընդունել որպես հարցման հրապարակային պատասխան»։
16:54 - 10 ապրիլի, 2020
Մ․ Լազարյանին հանձնելու մասին միջնորդության կապակցությամբ դատախազությունը դեռևս որոշում չի կայացրել․ Գոռ Աբրահամյանի պարզաբանումը

Մ․ Լազարյանին հանձնելու մասին միջնորդության կապակցությամբ դատախազությունը դեռևս որոշում չի կայացրել․ Գոռ Աբրահամյանի պարզաբանումը

yerkir.am կայքն այսօր, հիմնվելով բացառապես գործով ՌԴ իրավապահ մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» (Սպանությունը՝ կատարված մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) կետի հատկանիշներով հետախուզվող Միսակ Լազարյանի պաշտպանի խիստ միակողմանի, սուբյեկտիվ և գործի հանգամանքների վերաբերյալ տրամադրած աղավաղված տեղեկատվության վրա, նյութ է հրապարակել «ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ քառօրյայի օրը» խիստ մանիպուլյատիվ և նեգատիվ տրամադրություններ բորբոքող վերտառությամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Աբրահամյանը։ «Խաղալով ապրիլյան պատերազմի տարելիցով պայմանավորված ընթերցողների զգացմունքների և հույզերի վրա՝ հրապարակման մեջ պաշտպանը փորձ է անում ոչ միայն տպավորություն ստեղծել, այլև, ըստ էության, որպես կայացած փաստ մատուցել, իբր, ՀՀ դատախազության կողմից Միսակ Լազարյանին ՌԴ իրավապահ մարմիններին հանձնելու որոշում ունենալու հանգամանքը: Ընդ որում, պաշտպանը չի խորշել ակնհայտ քաղաքական պաստառ հաղորդել խնդրին՝ անտեղի և անհիմն կերպով խաղարկելով «նախկին» և «ներկա» իշխանություններ եզրույթները և այս դաշտում անհեթեթ համեմատություններ անելով, ապա իրեն իրավունք է վերապահել էթիկայի նորմերից դուրս որակումներ տալ ՀՀ դատախազության գործողություններին: Քաղաքական չհաջողված մեկնաբանի հավակնություններ դրսևորող հարգելի պաշտպանին, ինչպես նաև լայն հանրությանը հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը: Նախ՝ ի պատասխան Մ․ Լազարյանին նախկինում չձերբակալելու և դա որպես նախկին իշխանության «թասիբի դրսևորում» ներկայացնելու մասին պնդումների. Մ․ Լազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ՌԴ իրավասու դատարանի կողմից ընտրվել է 2020 թվականի հունվարի 17-ի որոշմամբ: Մինչ այդ վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու մարմինների կողմից ընտրված է եղել այլ խափանման միջոց, ինչը բացառում էր մինչ այդ նրան ձերբակալելն ու կալանավորելը: Հետևաբար սա «թասիբի» տիրույթում ներկայացնելն ավելի քան զավեշտալի է: Երկրորդ՝ էքստրադիցիոն իրավական գործընթացից տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մեկը, առավելևս փաստաբանը, չի կարող չիմանալ, որ այլ երկրի, տվյալ դեպքում ՌԴ-ի կողմից հետախուզվող անձի նկատմամբ դատարանի որոշմամբ 40 օր ժամկետով կալանավորում կիրառելը, ապա այդ երկրի իրավասու մարմիններին հանձնելու մասին ստացված միջնորդության հիման վրա նրա նկատմամբ հանձնելու նպատակով երկամսյա կալանավորում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելը և դատարանի կողմից դրա բավարարումը դեռևս ինքնին հանձնման հիմք չէ: Դա իրավական գործընթաց է, որն ապահովում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները հարգող ցանկացած իրավական երկիր՝ առանց որևէ խոչընդոտի հանձնման հիմքերի ուսումնասիրության և վերջնական որոշման կայացման նպատակով: Եթե փաստաբանը տեղյակ է այս մասին և հակառակի վերբերյալ պնդումները պարզունակ անտեղյակության դրսևորում չէ, ապա գործ ունենք ակնհայտորեն նրա կողմից հանրային կարծիքի զոնդաժավորման փորձի հետ: Երրորդ՝ էքստրադիցիոն իրավական գործընթացից տարրական պատկերացումներ ունեցող ցանկացած մեկը, առավելևս փաստաբանը, չի կարող չիմանալ նաև, որ հանձնման միջնորդության քննարկումը ներառում է նաև ՀՀ օրենսդրությամբ և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերով նախատեսված՝ հանձնումը բացառող հանգամանքների քննարկումը: Իսկ հանձնելու թույլտվության մասին որոշում ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացվում է էքստրադիցիոն բնույթի բազմաթիվ ստուգումների կատարման ընթացակարգերն ավարտելուց հետո, որոնք ներկայումս դեռևս ընթացքի մեջ են, և ռուսական կողմի հետ պահվում է գրագրություն՝ անհրաժեշտ հստակեցումներն անելու նպատակով: Այսինքն վերոնշյալից, թերևս, պարզ է, որ Մ․ Լազարյանին հանձնելու մասին միջնորդության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից դեռևս որոշում չի կայացվել: Միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունում կքննարկվի ՀՀ օրենսդրությանը և ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև հանձնումը բացառող հնարավոր հանգամանքները: ՌԴ կողմի հետ գրուգրության և արվող անհրաժեշտ հստակեցումների շրջանակներում անդրադարձ կկատարվի նաև ենթադրյալ հանցանքի շարժառիթին, որի վերաբերյալ ՀՀ դատախազության տրամադրության տակ եղած տվյալներն այս պահին էականորեն տարբերվում են պաշտպանի կողմից հրապարակված՝ ազգամիջյան թշնամանքի հանգամանքի վերաբերյալ տվյալներից։ Ելնելով վերոնշյալից՝ հարգելի պաշտպանին հորդորում ենք լրատվական միջոցները չդարձնել իրողությունների պարզ աղավաղմամբ սեփական նպատակներն սպարկող հարթակ և զերծ մնալ անհիմն կերպով որևէ մեկի, որևէ պետական մարմնի, այդ թվում նաև Դատախազության անվան ու հեղինակության հաշվին իր ազգակցի, հայրենակցի մասին ավելի շատ մտահոգվողի, ավելի հայրենասերի դիրքերից հանդես գալու և «թասիբով» երևալու անհեռանկար պաթետիզմից»,- նշել է նա:
20:20 - 03 ապրիլի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Դատախազությունը կմիջնորդի վերանայել 20 կալանավորի խափանման միջոցը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, հատկապես ազատությունից զրկված՝ վարակման և դրանով պայմանավորված հետագա բարդությունների տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող կալանավորված անձանց առողջության պահպանման առաջնայնությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային բոլոր մարմինների կողմից ուսումնասիրվել և առանձնացվել են նախաքննության և դատական քննության փուլում գտնվող այն քրեական գործերը, որոնցով նախնական կալանքի տակ են գտնվում խոցելի տարիքային խմբում գտնվող, ծանր և/կամ խրոնիկական, մի քանի համակցված հիվանդություններ ունեցող, ներկայումս բժշկական հաստատություններում, հիմնականում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բժշկական օգնություն ստացող կալանավորված անձինք: Ուսումնասիրության նպատակն է՝ ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, դիտարկելու այս կատեգորիայի անձանց նկատմամբ այլընտրանքային, ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ կիրառելու հնարավորությունները, հիմքերը և իրավական մեխանիզմները՝ գնահատելով, իհարկե, այլ խափանման միջոցների կիրառման դեպքում նրանց կողմից պատշաճ վարքագծի դրսևորման, ազատության մեջ գտնվելու պայմանները չխախտելու ռիսկերը, կանխատեսելիությունը: Հաշվի առնելով, որ ըստ ուսումնասիրությունների, վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են՝ մեղադրող դատախազները դրանցով հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ: Ընդհանուր առմամբ, նախնական քննարկումների արդյունքում առաջիկայում նմանատիպ միջնորդություններ կներկայացվեն առաջնահերթորեն ներկայումս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող և բուժօգնություն ստացող 11 անձանց, ինչպես նաև այլ ՔԿՀ-ներում պահվող թվով 9 անձանց վերաբերյալ: Հարկ ենք համարում, տեղեկացնել, որ միջնորդությունների քննարկման շրջանակներում դատախազների կողմից առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազատության մեջ գտնվելու պայմանների խախտման, հատկապես պատասխանատվությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու ռիսկերի համակողմանի գնահատմանը, դրա արդյունքում միայն համապատասխան դիրքորոշման արտահայտմանը: Միաժամանակ, ազատության մեջ հայտնվող անձանց տվյալները կփոխանցվեն նրանց հետագա գտնվելու, փաստացի բնակության վայրերի տարածքների ոստիկանական բաժանմունքներ՝ ինչպես վերջիններիս կողմից պատշաճ վարքագծի, այնպես էլ պարետի կողմից սահմանված ինքնամեկուսանալու պարտադիր պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ խիստ հսկողություն իրականացնելու նպատակով: Արտակարգ իրավիճակից բխող միջոցառումների շրջանակներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների պարագայում քրեակատարողական հիմնարկների կողմից համապատասխան գործընթաց սկսելու դեպքում իր իրավասությունների շրջանակում ՀՀ դատախազության կողմից կդիտարկվի իրադրության բացառիկությունից և դատապարտյալների լավագույն շահից, առողջական անվտանգությունից բխող դիրքորոշում արտահայտելու հնարավորությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները»:
16:38 - 03 ապրիլի, 2020
«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել
 |news.am|

«Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ քրգործ է հարուցվել |news.am|

news.am: «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ քր. օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով է հարուցվել (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել ), մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ ունեցող անձ դեռեւս չկա»,- ասաց Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի աղջկա, նա այն պատռել էր եւ նետել վարչապետի ուղղությամբ։ Այնուհետեւ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ աղջիկը ինչ-որ մեկի հետ զրույցում պատմում էր դեպքից, անձը որը «գյուղապետ» էր ներկայացել հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Որոշ ժամանակ անց«Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել էին այդ «գյուղապետի» հետ եւ ասել, որ ներողություն խնդրի վարչապետից:      
20:21 - 23 մարտի, 2020
Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին, դրանց իրավաչափության վերաբերյալ  լրագրողների հարցադրումներին: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը: Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել: Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի: Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:
18:36 - 05 մարտի, 2020