Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Պետք է հասկանանք՝ ինչու զինվորը փամփուշտ չուներ. Զոհրաբյանը կողմ է ապրիլյանի դեպքերի հետ կապված հանձնաժողով ստեղծելուն |news.am|

Պետք է հասկանանք՝ ինչու զինվորը փամփուշտ չուներ. Զոհրաբյանը կողմ է ապրիլյանի դեպքերի հետ կապված հանձնաժողով ստեղծելուն |news.am|

news.am։ Ապրիլյան պատերազմի դեպքերի հետ կապված կարիք կա, այո, ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու, որպեսզի հասկանանք, թե ինչու զինվորը չուներ փամփուշտ, ով էր գողացել դիզվառելիքը, երբ տանկը գնում էր, կանգնում էր կեսից, զոհեր էինք ունենում, որովհետեւ գողացված վառելիք է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Նա ընդգծեց, որ եթե լինի նախաձեռնություն՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ապրիլյան դեպքերի հետ կապված, իրենք կողմ կլինեն. «Մենք չենք քննարկել այդ հարցը, կքննարկենք, բայց մենք քանիցս այդ հարցը բարձրացրել ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ բավականին հարցականներ կային հենց կոռուպցիոն հարթակում: Դրանք պետք է քննարկվեն եւ այդ հարցականների պատասխանները պետք է տրվեն»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ այդ ամենի պատասխանատվությունը կառավարության վրա գցելու հեռահար նպատակներ է տեսնում, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Պարոն Փաշինյանն իր ունեցած տեղեկատվությամբ մեզ հետ չի կիսվել, երբ կտրամադրեն այդ տեղեկատվությունը, եւ եթե իսկապես այդպիսի մտավախություն կա, ապա դա շատ լուրջ է, եւ մենք մեր խոսքը կասենք: Չունենալով տեղեկատվություն ես չեմ կարող ապրիորի ենթադրել, թե ովքեր են ուզում տարածքներ հանձնել, ովքեր են հակահեղափոխականները, ովքեր են ուզում սեփականաշնորհել հեղափոխության արդյունքները եւ մեղքը գցել վարչապետի վրա»:ԲՀԿ-ական պատգամավորը դեմ չէ նաեւ անցումային արդարադատությանը. «Անցումային արդարադատության բազմաթիվ մոդելներ կան, թող բերեն խորհրդարան, ամեն մեկը մի մոդել կառաջարկի եւ մենք կփորձենք այդ հարցերը կարգավորել»:
12:36 - 21 մայիսի, 2019
Դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի. երկու ձեռքով պաշտպանում եմ Փաշինյանի տեսակետը. Ն.Զոհրաբյան |news.am|

Դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի. երկու ձեռքով պաշտպանում եմ Փաշինյանի տեսակետը. Ն.Զոհրաբյան |news.am|

news.am: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ մեր դատական համակարգը լրջագույն ռեֆորմների կարիք ունի, բազմիցս հայտարարել եմ, որ չեմ հավատում դատավորների ռեստարտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:Նրա խոսքով, այն, ինչ օրվա երկրորդ արարում ասաց Նիկոլ Փաշինյանը բացարձակապես օրինական էր, լեգիտիմ էր, արդար էր, տեղավորվում էր Սահմանադրության շրջանակում. «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են՝ ականջում ունենալով, որ պիտի իրենց զանգեն նախագահականից կամ կառավարությունից, ես չեմ հավատում նման մարդկանց վերափոխմանը: Բայց դա չի նշանակում, որ պիտի արվեն հակասահմանադրական գործողություններ եւ մարդուն պիտի թույլ չտան մտնել իր աշխատասենյակ: Քանի անմեղ մարդիկ երեկ տուժեցին այդ հակասահմանադրական կոչերի պատճառով»,-ասաց Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ մենք ունենք բավականաչափ կոռումպացված դատական համակարգ, մեր դատավորների ունեցվածքը լրջագույնս ռեւիզիայի պետք է ենթարկվի:«Պետք է լրջագույնս ռեւիզիայի ենթարկվեն այն քրգործերով վճիռները, որոնք իրենք կայացրել են եւ որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը ամեն օր Հայաստանի դեմ վճիռ է կայացնում: Ես այստեղ երկու ձեռքով պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Վիրահատական միջամտությունը չի ենթադրում հակասահմանադրական քայլեր: Պետք է քայլեր արվեն ԱԺ-ում օրենսդրական փոփոխությունների միջոցով»:Դիտարկմանը, որ ստացվում է՝ ապրիլյան հեղափոխության օրերին, երբ փակվում էին մի շարք պետական հիմնարկների դռները, նույնպես հակասահմանադրական վիճակ էր եւ այդ ցույցերին դուք էլ էիք մասնակցում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ոչ, բացարձակապես նույն իրավիճակը չէ, որովհետեւ այն ժամանակ իշխանությունը ուղղակի թույլ չէր տալիս, որ մարդիկ իրենց ընդվզումը, իրենց բողոքը արտահայտեն: Իսկ այս դեպքում իշխանությունն ինքն է սա կազմակերպել, իշխանությունն է պատասխանատու սահմանադրական կարգի պահպանման համար, դրանք բացարձակապես տարբեր քաղաքական իրավիճակներ են»:ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ Փաշինյանի հայտարարած հեղափոխության երկրորդ փուլին մասնակցեց ընդամենը 1100 մարդ. «Հիմա եթե իրենք են ժողովուրդ եւ իրենք են հեղափոխության երկրորդ փուլի առաջամարտիկները, ապա ես շնորհավորում եմ իշխանությանը, որ մի տարի առաջ հրապարակ հանում էր 500-600 հազար մարդ, երեկ հանեց ընդամենը 1100 մարդ՝ որպես իշխանափոխության երկրորդ փուլի կրողներ»:
12:32 - 21 մայիսի, 2019
Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա․ Նաիրա Զոհրաբյան

Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով: Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին »օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների: Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ: Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան: Եւ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ: Եւ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։ Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա: Շնորհակալ եմ «Դինգո» թիմին և Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»։  
07:02 - 03 մայիսի, 2019
Չկայացած քաղաքական ուժերը փորձում են ուշադրություն գրավել՝ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն օգտագործելով. Ն. Զոհրաբյանը` ՔՈ-ի պահանջի մասին |tert.am|

Չկայացած քաղաքական ուժերը փորձում են ուշադրություն գրավել՝ Գագիկ Ծառուկյանի բարձր վարկանիշն օգտագործելով. Ն. Զոհրաբյանը` ՔՈ-ի պահանջի մասին |tert.am|

tert.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկում միայն մեկ մոտիվացիա է տեսնում՝ գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով՝ բարձր վարկանիշ ունեցող գործչի դեմ քայլ անելով ուշադրություն գրավել: «Կան քաղաքական ուժեր, որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել, ընտրությունների ժամանակ հանրության քվեն չեն կարողացել ստանալ, այլ ասելիք չունեն հանրությանը, այլ զբաղմունք չունեն, և տվյալ քաղաքական ուժերին մնում է գնալ քաղաքական էպատաժի ճանապարհով, այսինքն՝ փորձել մի այնպիսի քայլ, որ իրենց մասին գոնե հիշեն, գոնե խոսեն, իսկ նման քայլ ո՞ւմ դեմ կարող են անել, ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչների դեմ, տվյալ դեպքում ընտրել են Գագիկ Ծառուկյանին»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ ՔՈ-ի մասին խոսելով՝ քաղաքական ուժ ձևակերպումն էլ մեծ վերապահմամբ է անում: «Բայց քանի որ լեգիտիմ ընթացակարգը պահպանել են, պետռեգիստրում մուծումներ են արել և գրանցվել, իրավունք ունեն համարվելու քաղաքական ուժ: Այդ չկայացած քաղաքական ուժերը պարտադիր անցնում են քաղաքական մանկական կարմրուկի, դիզենտերիայի, կապույտ հազի շրջանը և հետո եթե անիմաստ էպատաժներով քաղաքական գործունեությունը շարունակում են, շատ սահուն կերպով հայտնվում են քաղաքական լուսանցքում: Այս տարիների ընթացում մենք տեսել ենք բազմաթիվ էպատաժային քաղաքական ուժեր, որոնք հիմա հայտնի չէ, թե որտեղ են»,-ասաց նա: Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը դիմել էր դատախազություն և ԱԺ նախագահին՝ հորդորելով բարձրացնել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը: Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ԱԺ նախագահը այդ հարցով հանդես կգա հայտարարությամբ։
13:22 - 01 մայիսի, 2019
«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում |news.am|

«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում |news.am|

news.am: Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ  Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ մասնակցում է Երեւանի ավագնու նիստին։ «Երեւանը այսօր կորած է աղբի մեջ՝ աջից ձախ, վերեւից ներքեւ, հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք։ Խնդիրը ո՞նց է կարգավորվելու եւ ինչ լուծումներ են առաջարչկելու Երեւանի ավագանին»,–ասաց նա։  Պատգամավորի խոսքով՝ Իրենց հետաքրքրում է հատկապես Երեւանում աղբահանության հարցի լուծումը. «Մենք միշտ հետեւում ենք ավագանու գործողություններին, անկախ նրանից նիստին մասնակցում ենք, թե ոչ։ Քանի որ Երեւանում բազմաթիվ խնդիրներ կան, խնդիրներից որոշները ներառված են այսօրվա օրակարգում, մասնավորապես աղբահանության խնդիրը, որն ուղղակի դարձել է Երեւանում աղետալի։ Մեզ հետաքրքրում է քննարկումները եւ արդյունքում ինչ լուծումների են գալու, մենք չենք ուզում որ Երեւանը դառնա աղբաքաղաք»։
08:43 - 23 ապրիլի, 2019
ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին

hetq.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կառավարության կառուցվածքի և գործունեության փոփոխության մասին օրինագծի քննարկմանը վստահեցրեց՝ կառավարությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել, բացի ինտուիցիայից։ «Օպտիմալացումը կատարվում է` ապավինելով կառավարության ինտուիցիային, չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության առանձին անդամների ինտուիցիան, բայց էս դեպքում, երբ գործ ունենք քաղաքացիների ճակատագրերի հետ, որոնց մի մասն արդեն գործազուրկ է, մի մասն էլ դառնալու է գործազուրկ, այս օպտիմալացման արդյունքում, նման դեպքում ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»,- ասաց նա։ Զոհրաբյանի խոսքով՝ որքան էլ պատգամավորները խաչաձև հարցեր տվեցին, թե որքան գումար է տնտեսվելու օպտիմալացման արդյունքում, միևնույն է, չտրվեցին բովանդակային պատասխաններ։ «Ասվեց, որ ոչինչ հնարավոր չէ ասել, մինչդեռ փոխվարչապետի և ֆինանսների նախարարի նամակագրական էպիստոլյար ժանրից ընդամենը վերջերս տեղեկացանք, որ եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը»,- հիշեցրեց պատգամավորը։Նաիրա Զոհրաբյանի խոսքով, այն հարցերին, թե ինչ է լինելու գործազուրկ դարձած հպարտ քաղաքացիների հետ, կառավարությունից պատասխանում են՝ մնալու են ռեզերվում։ «Նստելու են պահեստայինի նստարանին, վստահ եմ՝ ես էլ, դուք էլ չեք կասկածում` նստելու են հավերժ»,- ասաց նա։Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարության կազմում։ Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այդպես էլ չասվեց, թե որն է օպտիմալացման պատճառը, թե որքան գումար է խնայվելու, որքան աշխատող է կրճատվելու և ինչ ճակատագիր են ունենալու վերջինները։  
10:05 - 17 ապրիլի, 2019
Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև». Նաիրա Զոհրաբյան |econews.am|

Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև». Նաիրա Զոհրաբյան |econews.am|

econews.am: «Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը: Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Միգուցե մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի և կենդանուն դաժանորեն ծանակողի միջև: Չկա տարբերություն, որովհետև եթե մարդն ընդունակ է կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսևորել, վստահ եղեք, որ այդ մարդը նաև մարդասպանության է ընդունակ», -ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ապրիլի 4-ը Անտուն կենդանիների համաշխարհային օրն է, որի շրջանակներում «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության և «Ռեստ Արտ» թեյարանի կողմից կազմակերպվել է լուսանկարների ցուցահանդես, որին ներկա գտնվեցին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Երևանի ավագանու անդամ, «Դինգո» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, «Փրո Փոուզ» հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը և մի շարք այլ հյուրեր:  
08:26 - 13 ապրիլի, 2019
Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ |armenpress.am|

Նաիրա Զոհրաբյանը մտահոգիչ է համարել ԵԽԽՎ լռությունն Ադրբեջանի կողմից հնչեցվող հայատյաց հայտարարությունների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 10-ին ելույթ է ունեցել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի և անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ: «Երբ Ալիևը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է, և դուք լռում եք, Եվրոպայում ռասիզմի և անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաև դուք, և պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա Յունուսը հայտարարեց, որ Ալիևին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ: Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության և ռասիզմի դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում, և մեկ բանաձև չէ, որ ընդունել ենք։ Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձևերի և ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձևերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակում ատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու»,- ասել է Զոհրաբյանը։ Նա համաձայնել է ավելի վաղ հնչեցված կարծիքի հետ այն մասին, թե Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմի և անհանդուրժողականության տագնապալի աճ կա, և ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում է հատկապես քաղաքական գործիչների կողմից։ «Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբևէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական և այլատյաց հայտարարությունների պակաս երբևէ չկա։ Չկա, որովհետև բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որևէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն և զերծ մնան գործածելուց ատելության լեզուն: Որովհետև, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է, և մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։ Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ և նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր ի գիտություն։ Եվ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձև ընդունենք և կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում և կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձևերի թիվը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։
16:40 - 10 ապրիլի, 2019
19 բանախոսներից միայն 3-ի ելույթներն են համապատախանել Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին

19 բանախոսներից միայն 3-ի ելույթներն են համապատախանել Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջադեպ, որը քննարկումների առիթ դարձավ։ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի տրանսգենդեր կին։ Ելույթից հետո, սակայն, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարկացավ և արդյունքում դուրս հրավիրեց ելույթ ունեցողին. «Ես պետք է օգտվեմ նախագահողի իմ իրավունքից և նշեմ, որ մենք ունեինք այսօր երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ։ Եվ օգտվել առիթից, այս ամբիոնից բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ»,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով՝ «Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ և Դուք խախտել եք մեր օրակարգը»։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ տարբեր լրատվականներին տված հարցազրույցների, իր վրդովվելը ոչ թե խտրական վերաբերմունք էր, այլ պայմանավորված էր նրանով, որ ելույթն օրակարգից դուրս է։ Հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել, փորձենք անդրադառնալ հանրային լսումների կազմակերպման մանրամասներին։ Ապրիլի 5-ին օրակարգից դուրս մի քանի ելույթներ են եղել։ Ապրիլի 5-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների թեման հետևյալն էր՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր»: Չնայած նիստի նախագահող Նաիրա Զոհրաբյանը նիստը սկսելուց առաջ հայտարարեց, որ թեմայի ծավալուն լինելու պատճառով նիստի օրակարգում ներառվել են 3 հիմնական թեմա` դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ, սակայն բանախոսներից շատերը շեղվեցին այդ օրակարգից և անդրադարձան մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին ընդհանրապես՝ խտրականություն, կանանց իրավունքներ, փոքրամասնությունների իրավունքներ և այլն։ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, օրինակ, անդրադարձավ մարդու իրավունքների դրությանը հետհեղափոխական շրջանում, խոսեց աշխատանքային իրավունքից, ավտոներկրողների իրավունքներից և ՊԵԿ-ին ուղարկված մի դիմումից։ Լսումների վերջին՝ ելույթներ հատվածում, խոսեցին 19 բանախոսներ, որոնցից միայն երեքի ելույթներն էին համապատախանում Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին։ Ստացվում է՝ տրանսգենդեր կնոջ ելույթն օրակարգից դուրս միակ ելույթը չէր, բայց միակն էր, որ կոշտ արձագանք ստացավ Նաիրա Զոհրաբյանի կողմից։ Նախնական օրակարգում թեմաների սահմանափակում չի եղել։ Խորհրդարանական այս լսումներից հետո, Ազատություն ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ Զոհրաբյանը նշել էր, որ նիստի օրակարգը մոտ 20 օր տեղադրված է եղել կայքում՝ հստակ օրակարգով․ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ։ Սակայն, պարզվում է, ԱԺ կայքում օրեր շարունակ տեղադրված է եղել առանց հստակ օրակարգի հայտարարություն՝ հետևյալ տեքստով (տարածվել է նաև մամուլում)․ «Ս/թ ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով» (շարունակությունը հղմամբ)։ Հստակ օրակարգ սահմանվել է նիստից ընդամենը մի քանի օր առաջ, որի մասին, ըստ բանախոսներից մի քանիսի, իրենց չի տեղեկացվել։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեևոն Բարսեղյանը, որ ևս բանախոսների թվում է եղել, ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Մեզ ուղարկված նախնական օրակարգում, ինչպես կտեսնեք, թեմատիկ կոնկրետություն չկար: Իսկ դահլիճում արդեն տպագիր մեզ բաժանված օրակարգով հանրային լսման ժամանակը կրճատված էր եւ թեմաների էին բաշխված զեկուցումները: Սակայն բազմաթիվ ելույթներ ոչ թե թեմատիկ էին, այլ հենց ՄԻ թեմաներով ու ՀՊԴ մասին: Պատճառը, հավանաբար հենց մեզ 10 օր առաջ ուղարկված նախնական օրակարգում թեմաների բացակայությունն էր: Ես, օրինակ, որոշել էի գործիքի մասին խոսել, թեմատիկ բան չէի նախապատրաստել, իշխանություններին շտապեցնելու էի կատարել իրենց պարտավորությունը, որքան էլ դրանք նախորդների ծանր ժառանգությունն էին»։ Այս մասին երեկ՝ ապրլի 8-ին, ԱԺ նիստում խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նշելով․ «Տիկին Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է հաստատել լսումների օրակարգի համար։ Մարտի 11-ի հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան։ Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում։ Լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայքից անհետացավ։ Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր՝ թեմատիկ օրակարգով»։ Կարապետյանը շեշտեց նաև, որ ինքը հանձնաժողովի քարտուղարությանը հորդորել է գրանցված ՀԿ-ներին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը, սակայն դա չի արվել։ «Տիկին Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պիտի ունենան։ ՀԿ-ների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,-ասաց Մարիա Կարապետյանը։ ՀԿ-ների գրանցմամբ զբաղվել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի քարտուղարությունը։ ԱԺ-ում ապրիլի 5-ին տեղի ունեցած լսումներից հետո Նաիրա Զոհրաբյանը պնդել էր, որ տրանսգենդեր կնոջ ելույթը նախապես ծրագրված էր, և ինքը գիտի, թե ով է այն ծրագրել։ «Մենք չէինք քննարկում փոքրամասնությունների, տրանսգենդերների կամ որևէ այլ հարց։ Եվ երեխաների, հաշմանդամ անձանց, դատաիրավական բարեփոխումների օրակարգը փորձել տրանսֆորմացնել, իմ վստահ համոզմամբ, կազմակերպված ձևով, որին նախապես վստահաբար տեղյակ էր առնվազն մեկ պատգամավոր, ով ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով, որը իր իրավունքն է, իր բացարձակ իրավունքն է, և փորձել էպոտաժ անել խորհրդարանում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի և այն լսարանի հանդեպ, ովքեր եկել էին կոնկրետ օրակարգի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու»,-ասել էր Զոհրաբյանը։ Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, որ պատգամավորը, ում ակնարկում է Նաիրա Զոհրաբյանը, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է։ Կարապետյանը անմիջապես արձագանքել էր այս տեսակետին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով․ «Առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել եմ Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: Այս հայտարարությունը տարածել եմ նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող ինձ ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իմ «առաքելությունը» այս գործում։ Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո»: ԱԺ-ում իր ելույթում ևս Կարապետյանը շեշտել էր այդ միտքը․ «Տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարությունը գրանցված ՀԿ-ների ցուցակը հրաժարվել է տալ ինձ մինչև գրանցման վերջնաժամկետը չավարտվի»։ Իմ քայլը խմբակցության պատգամավորը ներկայացրել էր նաև խորհրդարանական լսումների կապակցությամբ Ազգային Ժողով բոլոր անձանց մուտք գործելու մասին Նաիրա Զոհրաբյանի դիմումը, որտեղ մասնավորապես ասված էր․ «Խնդրում եմ լսումների մասնակիցներին թուլատրել մուտք գործել Ազգային ժողովի վարչական տարածք» և կից ներկայացված էր մասնակիցների ցանկը, որտեղ շուրջ 47 ՀԿ-ների անուններ էին նշված։Կարապետյանը շեշտել էր նաև, որ ինքը Խորհրդարանական լսումների կապակցությամբ ԱԺ մուտք գործելու համար գեթ մեկ անցագիր չի գրել։ Լիագումար նիստում օրակարգից դուրս մի քանի հարցեր քննարկվել են․ ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը միայն տրանսգենդեր կնոջ ելույթին արձագանքեց, ինչպես կմեկնաբանի այն, որ նախնական օրակարգում թեմաների սահմանափակում չի եղել, արդյո՞ք ելույթից առաջ տիկին Զոհրաբյանը նախապես ունեցել է ելույթ ունեցողի անուն-ազգանունն ու ելույթի թեման և արդյո՞ք չէր կարող օրակարգից դուրս գտնվող թեմաներն ուղղակի հանել։ Ովքե՞ր են նախապես գրանցել այն ՀԿ-ներին, ովքեր պետք է ելույթ ունենային նիստի ընթացքում։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ նաև Նաիրա Զոհրաբյանից, սակայն նա ասաց, որ հարմար չէ պատասխանելը, քանի որ Ստրասբուրգում է՝ աշխատանքային շատ խիտ գրաֆիկով։ Մարգարիտա Ղազարյան
08:06 - 09 ապրիլի, 2019
Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Կարեն Ղազարյանին դիվերսանտ ներկայացնելը և 20 տարի ազատազրկելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Ապրիլի 8-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։  Նաիրա Զոհրաբյանի ելույթը ստորև․ «Հարգելի գործընկերներ,Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանն արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով  հունիսին Ադրբեջանին սահմանակից հայկական Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում։ Երիտասարդն Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ և միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ։ Եվ գերեվարված երիտասարդին դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելն Ադրբեջանի հերթական ցինիզմն է։ Ակնհայտ է մեկ բան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված դատավճիռը պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելու հանգամանքով։ Այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը՝ միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։ Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին և կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետեւ մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում։ Ես հիմա չեմ խոսի այն զարհուրելի կտտանքների մասին, ինչին ենթարկվել են հայ բազմաթիվ գերիներ, որպեսզի ևս մեկ անգամ չցավեցնեմ նրանց հարազատների չսպիացող վերքը»։
12:22 - 08 ապրիլի, 2019
Մարիա Կարապետյանը ստում է․ Նաիրա Զոհրաբյան

Մարիա Կարապետյանը ստում է․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարիա Կարապետյանը ստում է. Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իր էությանը հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահերը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն: Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»:  
09:32 - 08 ապրիլի, 2019
ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչպես եւ խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը ԱԺ-ում դնում ենք շրջանառության մեջ։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 295.1 հոդվածով.Հոդված 295.1 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքըԿենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան տասներորդ օրը»:  
12:56 - 04 ապրիլի, 2019