Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երեւանի ու 5 մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյանց փ. 1-30 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Նարեկացի թաղամաս 30, 43, 54, 1ա, 1բ, 36, 42 շենքեր, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 7 (4/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Բաբայան փ. 26, Ռուբինյանց փ. 4ա, Ալիխանյան փ. 12 շենքեր, Բաղրամյան պող. 1 փակ. 9 շենք, Կիևյան փ. 18 շենք, Բագրատունյաց պող․15, 19, 21, 25/27 շենքեր, Բագրատունյաց պող․13 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Եղբայրության փ․16 շենք, Գ․Նժդեհի փ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 շենքեր, Մանթաշյան փ․51, Արարատյան փ․5 շենքեր, Մանանդյան փ․17, Մանթաշյան փ․53 շենքեր, Արարատյան փ․ 7, 9 շենքեր, Արին Բերդի 2-րդ նրբանցք, Պարսեղով, Եղիազարյան, Լևոնյան, Բաշինջաղյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Ա. Խաչատրյան, Արցախի փողոցներ մասնակի, 10:00-14:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:30-14:30 Ազատավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ, Ղուկասավան գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Արենի գյուղ մասնակի, 10:00-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոցի 1, 4, 5, 6 շենքեր, Ավտոկայանի փողոց, 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի,   Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1 2 և Գործարանային թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:30 Քաջարան քաղաք՝ Լեռնագործներ փ. 8, 12, 16 շենքեր, Չարենցի փ. 1, 2, 3 շենքեր և Շահումյան փ. 1 շենք, 11:00-17:00 Շաքի գյուղ մասնակի:  
09:17 - 18 փետրվարի, 2021
Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից Լոռու փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը դադարեցնում է իր աշխատանքն այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի լոռեցիներ, ընկերներ, վարչապետի որոշմամբ փետրվարի 3-ից  դադարեցնում եմ Լոռու փոխմարզպետի պաշտոնում իմ աշխատանքը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահեցին այդ բարդ ու պատասխանատու պաշտոնը, ովքեր հավատացին, աջակցեցին, սատարեցին, ովքեր եղան իմ սխալների ու բացթողումների քննադատն ու  ձեռքբերումների ուրախությունը կիսողը: Շնորհակալ եմ Լոռու մարզպետարանի ողջ անձնակազմին, Լոռու բոլոր համայնքների ղեկավարներին ու աշխատակազմերին, տեղական ու միջազգային, պետական ու ոչ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին, որոնց հետ որեւէ շրջափուլում համագործակցել ենք: Եվ ամենակարեւորը՝ շնորհակալ եմ ԼՈՌԵՑՈՒՆ, ում կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխելուն է ուղղված եղել յուրաքանչյուր օրս, ում ժպիտները ու անկեղծ խոսքերը եղել են լավագույն գնահատականը՝ իմ արածի ու նաեւ չարածի/չհասցրածի համար: Վերջին 2.5 տարիների նախ որպես փոխմարզպետի օգնականի, մարզպետի օգնականի, ապա եւ՝ մարզպետի տեղակալի պաշտոնում պաշտոնավարման ավարտն ամփոփում եմ պետական կառույցում ղեկավարման կարեւոր փորձառությամբ, գերհագեցած ու գերծանրաբեռնված օրերի գունեղ հետագծով, գործընկերների-ընկերների ամուր թիկունքով ու երբեւէ կանգ չառնելու անսասան հավատով ու ժպիտով)»,- գրել է նա։
20:42 - 02 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:   Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:   Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։   Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։ Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
15:34 - 20 հունվարի, 2021
Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացված բարեփոխումների և պատերազմական բարդ շրջափուլում դրսևորած բարձր պատասխանատվության համար: Խոսելով հետպատերազմյան շրջանի դժվարություններից՝ նախարար Պապիկյանն ասել է․«Հիմա՝ այս իրավիճակում, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ամուր պահել մեր պետության ողնաշարը։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի 3-րդ հանրապետության համար, ու դուք, որպես հանրության կողմից ուղիղ ընտրված ներկայացուցիչներ, ունեք ձեր կարևոր դերակատարումը։ Ես չեմ խոսում որեւէ իշխանության լինելիության մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության մասին։ Այստեղ անկախ մեր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, յուրաքանչյուրս համախոհ ենք, գործընկեր ենք ու բարեկամ: Ես սա հատուկ եմ նշում, որպեսզի յուրաքանչյուրս ինքներս մեզ հարց տանք, թե որքանով ենք նպաստում կամ խոչընդոտում մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու միասնությանը»: Ներկայացնելով Լոռու նորանշանակ մարզպետին, նախարարը նշել է,  որ Արամ Խաչատրյանն  իր բազմամյա հասարակական-քաղաքական գործունեության շնորհիվ քաջատեղյակ է մարզի խնդիրներին:  Նախարարը հաջողություն  է մաղթել նորանշանակ մարզպետին արդեն տարածքային կառավարման բնագավառում հետագա գործունեության մեջ և  վստահությոն հայտնել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։ Նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ մարզի զարգացման, փոխվստահության, գործընկերային մթնոլորտ ապավելու ուղղությամբ։
20:21 - 23 դեկտեմբերի, 2020
Լոռիում բողոքի ցույցի ժամանակ բեռնատարներով փակել են ճանապարհներ. եղել է քաշքշուկ |armtimes.com|

Լոռիում բողոքի ցույցի ժամանակ բեռնատարներով փակել են ճանապարհներ. եղել է քաշքշուկ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում բողոքի ցույց է:  Ցուցարարները բեռնատարներով փակել են Վանաձոր-Երւան ավտոճանապարհը՝ Արջուտ գյուղի մոտակայքում: Պարբերաբար վիճաբանություններ ու քաշքշուկ է տեղի ունենում ճանապարհը փակած ցուցարրների ու խցանման մեջ հայտնված վարորդների միջեւ, որին միջամտում են ոստիկանները: Վարորդների մի մասը պահանջում են բացել ճաապարհը՝ նշելով , թե թաղման են գնում, մի մասն էլ հիվանդանոց կամ այլ գործով: Նրանք ցուցարարներին հորդորում են գնալ ու ցույցը Երեւանում անել: Ցույցերի հիմնական կազմակերպիչ հանդիսացող 17 կուսակցություններից ելույթներ են ունեցել Դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ներկայացուցիչ Վահե Դոխոյանը, որի խոսքի ժամանակ քաղաքացիներից մի քանիսը հորդորել են սխալ տեղեկատվություն չտարածել ու անմիջապես բացել ճանապարհը:
13:20 - 22 դեկտեմբերի, 2020
Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական․ Լոռու նորանշանակ մարզպետն ուղերձ է հղել

Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական․ Լոռու նորանշանակ մարզպետն ուղերձ է հղել

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․ «Նախ և առաջ՝ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Կառավարությանը՝ Լոռու մարզպետի անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար: Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար մեծ պատիվ է, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն:   Ինչ խոսք, մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջան է, և սա մեզ բռունցքվելու, միակամ լինելու, մեկ միասնական նպատակի համար պայքարելու առիթ է և հնարավորություն: Իսկ նպատակը մեկն է՝ մեր մարզի ու երկրի բարօրությունը:   Խոսքս ուզում եմ ուղղել մարզի ողջ բնակչությանը՝ համայնքների ղեկավարներին, մտավորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարարներին, բուժաշխատողներին, հասարակական գործիչներին, ինժեներներին ու գյուղատնտեսներին՝ բոլոր-բոլորին. այսօր ես՝ որպես մարզի ղեկավար, ունեմ բոլորի՛դ աջակցության կարիքը: Պատրաստ եմ ձեզ հետ համագործակցային ջերմ մթնոլորտում և կառուցողական դաշտում քննարկելու այն առաջարկությունները, դիտարկելու առկա հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն մարզի բարեկեցության ապահովմանը: Կարծում եմ՝ շատ շուտով ձեզ հետ միասին ոլորտ առ ոլորտ հնարավորություն կունենանք քննարկելու մեր մարզի զարգացման առաջնահերթությունները, առկա խնդիրների հաղթահարման արդյունավետ ուղղությունները:   Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական: Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:   Սիրելի՛ լոռեցիներ, մի հարցում կարող եք վստահ լինել. միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:   Եվ ուրեմն՝ ի գործ»։
18:28 - 17 դեկտեմբերի, 2020
Հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Լոռու մարզպետ |armenpress.am|

Հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Լոռու մարզպետ |armenpress.am|

armenpress.am:  Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի համոզմամբ՝ հասարակության մեծամասնությունն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ իր ասածն ակնհայտ երևում է: Նորանշանակ մարզպետի խոսքով՝ իշխանության օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, «կսպասենք հերթական ընտրություններին, 2023 թվականին ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով»:Միաժամանակ, նա նշեց, որ մեծ հարգանքով է վերաբերվում այն մարդկանց, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը. դա իրենց արտահայտվելու, քննադատելու իրավունքն է:«Բայց այդ մարդիկ ժողովրդի մեծամասնությունը չեն: Այսօր մարդիկ փողոց դուրս չեն գալիս, իսկ 2018-ին Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր: Եվ ոչ միայն հրապարակը, մարզերում էլ ժողովուրդը դուրս էր եկել փողոց», - ընդգծեց Արամ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ լրագրողներին պետք է հիասթափեցնի. վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տա: «Որովհետև ոչ թե ես եմ այդպես ուզում, այլ ժողովուրդը դա չի պահանջում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ մեզ տեսնում են, գրում են՝ հանկարծ նման բան չլինի», - ասաց Արամ Խաչատրյանը:
14:38 - 17 դեկտեմբերի, 2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել քաղաքական թիմի որոշմամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել քաղաքական թիմի որոշմամբ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ լոռեցիներ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում։ Հրաժարականս պայմանավորված է քաղաքական թիմի որոշմամբ, որը ես անվերապահորեն, առանց երկմտելու ընդունել եմ։ Վերջին երկուսուկես տարին իմ կյանքի, թերևս, ամենապատասխանատու ժամանակաշրջանն եմ համարում, երբ պատիվ եմ ունեցել զբաղեցնելու մարզի ղեկավարի չափազանց պատասխանատու պաշտոնը: 2018թ.-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին պաշտոնավարել եմ՝ որպես Լոռու մարզպետի տեղակալ, ապա 2018թ.-ի հոկտեմբերի 10-ից մինչ օրս՝ որպես մարզպետ։ Սա ինձ համար կարևոր շրջափուլ էր, բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 աշխատանքային տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն տասնամյակներ շարունակ ձևավորված կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա մարդուն, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես… Վստահաբար կարող եմ ասել՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա որոշ չափով մեզ հաջողվել է հասնել մեր նպատակակետին։ Լոռու մարզպետի պաշտոնն ինձ համար ոչ թե արդյունք էր, այլ՝ միջոց, այդ նպատակները կյանքի կոչելու համար։ Հետադարձ հայացք գցելով՝ ինքս իմ խղճի ու լոռեցու առաջ պարզճակատ եմ, ու չե՛մ վարանում ասել. արել եմ հնարավոր ամեն ինչ, աշխատել եմ օրվա գերակշիռ մասը՝ հաճախ երկրորդ պլան մղելով ընտանիքս, հարազատներիս, ընկերներիս՝ չխնայելով ո՛չ ժամանակ, ո՛չ ջանքեր, ոչ նվիրում։ Արվածի հատուցումը լոռեցու հետադարձվող ժպիտն ու հավատն էր, լոռեցու շնորհակալանքի խոսքերը, որ նոր ուժով ու նոր եռանդով գործելու, արարելու, հանուն Լոռու ու լոռեցու վաղվա՝ ավելի լավ օրվա համար պայքարելու հնարավորություն էր տալիս։ Ու այսօր իմ երախտիքի խոսքը հենց լոռեցուն է ուղղված. շնորհակալ եմ վստահության Ձեր քվեի համար։ Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, կառավարությանը անցած տարիների համատեղ արգասաբեր աշխատանքի համար։ Ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով սատարել ու աջակցել իմ քաղաքական թիմին, շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին ու նպատակներին։ Շնորհակալ եմ մարզային իմ թիմին, Լոռու մարզպետարանի ողջ աշխատակազմին ծանրաբեռնված, հաճախ առանց հանգստյան օրերի անտրտունջ ու համագործակցված աշխատանքի համար։ Այս առումով հատկապես գերհագեցած էր 2020թ.-ը, երբ մարզպետարանի ողջ անձնակազմը՝ մարզի պատասխանատու այլ ոլորտների ներկայացուցիչների հետ աշխատեց գերլարված, հաճախ շուրջօրյա գրաֆիկով։ շնորհակալ եմ Լոռու մարզի համայնքապետերին՝ գերակա նպատակի շուրջ՝ հանուն լոռեցու կյանքի որակի բարելավման, մարզի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ու ներդրումային ծրագրերի պատշաճ կատարման նպատակով իրականացված փոխգործակցային աշխատանքի համար։ Շնորհակալ եմ նրանցից, ում համար այս ընթացքում ամենից քիչն եմ հասցրել հոգ տանել՝ ընտանիքիս։ շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու, համբերելու, հավատալու, հասկանալու համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով այս ընթացքում եղել է իմ կողքին։ Հայցում եմ բոլոր նրանց ներողամտությունը, ում սպասելիքներն ու ակնկալիքները, այս կամ այն հանգամանքներով պայմանավորված, չեմ կարողացել արդարացնել։ Այսուհետ ևս պատրաստակամ եմ ներդնել իմ փորձառությունն ու գիտելիքները՝ աջակցելով մարզային նոր իշխանությանը՝ ի նպաստ Լոռու և լոռեցու։ Լոռին չափազանց թանկ է ինձ համար, ու 2.5 տարի տևած մեր անդուլ ջանքերը՝ ուղղված մարզի զարգացմանը, լինելու են շարունակական։ Չափազանց բարդ ու գերպատասխանատու այս ժամանակաշրջանը մի նոր շրջափուլի սկիզբ է, որը, հուրախություն հատկապես ընտանիքիս, կունենա նոր բովանդակություն՝ սիրելի մասնագիտությանն ու հարազատ մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնելու առումով»։
18:01 - 16 դեկտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի քանի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևան քաղաքում՝ 10։00-16։00- Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 9 շենքը; Ավան՝ 14 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00- Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արտաշիսյան փ․46, 48, 50, 50/1 շենքերը Արշակունյաց պող․296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի սեփական տներ, Շիրակի փողոցի սեփական տներ, Ս․Զորավարի փ․44 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արհեստավորների փ. 91-163 սեփական տներ, Եր․Քոչարի փ. 22, 28 շենքեր, Զավարյան փ. 18, 47 սեփական տներ, Գրողների փ. 3, 16 սեփական տներ, Նար Դոսի փ. 39, 43 սեփական տներ։ Արմավիրի մարզում՝ 11:00-17:00- Առատաշեն գյուղ։ Կոտայքի մարզում՝ 10։00-12։00- Չարենցավան քաղաքի` 3-րդ թաղամասի 12-21, 32-41 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,հիվանդանոց, գազի տարածքային տեղամաս, թիվ 3 դպրոց, «Հոլանի» կարի ֆաբրիկա, «Գինաց» ռեստորան, «Ծիծեռնակ» մսուր- մանկապարտեզ, 10։00-16։00- Եղվարդ համայնքի` Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր, Ծիրանանոց թաղամասեր, 11։00-17։00- Աբովյան քաղաքի` 3-րդ, 4-րդ միկրոշրջաններ մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ներքին Պտղնի գյուղեր մասնակի, 13։00-16։00- Նոր Երզնկա գյուղ։ Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00- Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11։00-14։00- Կարմիրգյուղ գյուղ մասնակի, «Յուքոմ», «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Սարուխան գյուղն ամբողջությամբ, Սարուխանի N1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ և Ծաղկաշեն գյուղերն ամբողջությամբ, «Ալիք» ՍՊԸ գազալցակայանը, Լանջաղբյուր գյուղ ամբողջությամբ, «Կարիշ» ՍՊԸ գազալցակայան, Գեղարքունիք գյուղն ամբողջությամբ։ Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սպիտակ քաղաքի՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ։
09:28 - 16 դեկտեմբերի, 2020
Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների հետ համագործակցությունը կշարունակվի. Լոռու մարզպետ

Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների հետ համագործակցությունը կշարունակվի. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեսպանատները մեծ աջակցություն են ցուցաբերել մարզին՝ համավարակի հետևանքների մեղմման նպատակով: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:Չեխիայի դեսպանատան կողմից Սպիտակի բժշկական կենտրոնին է տրամադրվել ֆինանսական միջոցներով ձեռք է բերվել ռենտգեն թվային համալիր, որը Լոռու մարզում կլինի մինչև հունվարի 10-ը:Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի թվով 6 դպրոցների տրամադրվել է ընդհանուր առմամբ 135 պլանշետ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հատկացնելու նպատակով:Այսօր Լոռու մարզպետարանում հյուրընկալված ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցին, Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկին իր երախտագիտությունն է հայտնել մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:«Հայ և չեխ, սլովակ, լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ուզում եմ ընդգծել հատկապես Ձեր մեծ աջակցությունը 1988-ի աղետալի երկրաշարժի օրերին ու հետագա տարիներին: Վստահ եմ՝ Լոռու մարզպետարանի և Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների հետ համագործակցությունը կշարունակվի նաև այլ ծրագրերի շրջանակներում»,- ասել է Ղուկասյանը:Դեսպաններն, իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, վերահաստատել են մարզպետարանի հետ համագործակցության պատրաստակամությունը:
21:37 - 15 դեկտեմբերի, 2020
Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը |armtimes.com|

Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը |armtimes.com|

armtimes.com: Գլխավոր լուսանկարն armtimes.com-ի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանի առաջ վաղ առավոտից հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը: Քաղաքացիների այս պահանջը պայմանավորված է քաղաքապետի եւ ավագանու մի շարք անդամների կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի մասին օրերս արված հայտարարության հետ: Այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց մոտ 50 մարդ կա հավաքված: ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ ցուցարարները մեծ հաշվով իրավունք չունեն իր հրաժարականը պահանջելու, որովհետեւ նրանց մի մասը եկել է այլ շրջաններից, մյուսներն էլ տարատեսակ օգնություններ են ստացել: Ցուցարարների շարքում, ըստ Սահակյանի, կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ բնակարաններ են ստացել:  «Ցույցի բոլոր մասնակիցների դեմքերը ֆիքսված են, նրանց անցյալը հատ-հատ ներկայացվելու է»,- նշեց քաղաքապետը: Քաղաքապետի հրաժարականի պահանջով ցույցը շարունակվում է, տարածքում կան ոստիկանության աշխատակիցներ։
11:14 - 10 դեկտեմբերի, 2020