Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում՝ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է Kyodo գործակալությունը։ Խոսքը 30-ից 40 տարեկան մի տղամարդու մասին է, որը Ճապոնիա էր վերադառնում Նամիբիայից: Սահմանը հատելիս նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նա մեկուսացվել է։ Դրանից հետո բժիշկները լրացուցիչ թեստ են կատարել «օմիկրոն» ենթատեսակի առկայության համար, ինչը տվել է դրական արդյունք։ Նշենք, որ Ճապոնիան այսօրվանից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: 
11:37 - 30 նոյեմբերի, 2021
Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով |armenpress.am|

Ճապոնիան նոյեմբերի 30-ից կդադարեցնի նոր այցագրերի հանձնումն օմիկրոն շտամի հետ կապված իրավիճակի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Կիսիդան ընդգծել է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչեւ նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների եւ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար: Վարչապետի խոսքով՝ առայժմ ճապոնիայի տարածքում չեն հայտնաբերվել նոր շտամով վարակման դեպքեր: Սակայն ներկայումս բժշիկ մասնագետները ստուգում են մի մարդու, որը ժամանել է Նամիբիայից: Նրա մոտ հայտնաբերված է կորոնավիրուս, եւ այժմ բժիշկները կատարում են անալիզներ՝ հաստատելու համար օմիկրոն շտամի առկայությունը կամ բացակայությունը: Ճապոնիան նոյեմբերի 28-ից արգելել է նոր այցագրերի հանձնումն Աֆրիկայի ինը երկրների քաղաքացիներին: Խոսքը վերաբերում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը, էսվաթինին, Զիմբաբվեին, Նամիբիային, Բոթսվանային, Լեսոտոյին, Մոզամբիկին, Մալավիին եւ Զամբիային: Ճապոնիայի քաղաքացիները եւ երկարաժամկետ ճապոնական այցագրերով կամ կեցության վկայագրերով օտարերկրացիները, որոնք ժամանում են թվարկված պետությունների տարածքից, պարտավոր են անցնելու տասնօրա կարանտին հատուկ հյուրանոցներում: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:56 - 29 նոյեմբերի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը կկայանա դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Հաջորդ ամսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում տեղի կունենա G7-ի երկրների արտաքին գործերի եւ զարգացման նախարարների գագաթնաժողովը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարները: Գագաթնաժողովն անցկացվելու Է երեք օր՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ 12-ը: Բացի այդ, ճշտում Է բրիտանական ԱԳ նախարարությունը, նաեւ մասնակցելու են ԱՍԵԱՆ-ի երկրների ներկայացուցիչները, «ինչը Մեծ Բրիտանիայի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան աճող միտումի նշան Է»: Նախարարները «կքննարկեն մի շարք գլոբալ հարցեր, ներառյալ տնտեսական կայունությունը GOVID-ից հետո, գլոբալ առողջապահությունը եւ մարդու իրավունքները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:47 - 22 նոյեմբերի, 2021
Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

Ճապոնիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագիր կնքելու ցանկություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան մտադիր է լուծել չորս կղզիների՝ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի եւ Հաբոմայիի հարցը եւ հաշտության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին: «Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի հարցում մեր ուղղությունը հետեւյալն է. հաջորդ սերունդների ուսերին չթողնել հարցի լուծումը, լուծել չորս կղզիների պատկանելության հարցը եւ կնքել հաշտության համաձայնագիր: Մենք դրա վրա աշխատելու ենք ավելի վաղ կնքված համատեղ համաձայնությունների հիման վրա, այդ թվում՝ նաեւ այն համաձայնության, որը ձեռք է բերվել Սինգապուրում 2018 թվականին»,-ասել է Հայասին: Ռուսաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները երկար տարիներ փչացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտության համաձայնագիր կնքելուց հետո, Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել:
14:34 - 12 նոյեմբերի, 2021
Ճապոնիայում  ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|

Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի Կումամոտո հարավարեւմտյան պրեֆեկտուրայում տեղի Է ունեցել Ասո հրաբխի ժայթքում: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը: Ծխի եւ մոխրի սյունը բարձրացել Է 3500 մետր: Գրանցվել Է հրաբխային քարերի արտանետում 1 կիլոմետր տարածության վրա: Օդերեւութաբանները նախազգուշացնում են քարերի արտանետումների եւ մինչեւ 2 կիլոմետր տարածությամբ հրաբեկորաքարերի հոսքերի վտանգավորության մասին: Օդերեւութաբանները վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել են մինչեւ երրորդ, ինչը նշանակում Է լեռանը մոտենալու եւ դրա վրա բարձրանալու արգելք: Հրաբխից 130 կիլոմետր հեռավորությամբ գտնվում Է «Իկատա» ատոմային Էլեկտրակայանը: Ասո հրաբուխը բաղկացած Է հրաբխային շղթայից, որոնցից ամենաակտիվը Նակադակեն Է: 2017 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ժայթքման ժամանակ մոխրի եւ ծխի սյունը բարձրացել Էր 2 հազար մետր: 1953 թվականին տեղի ունեցած ժայթքման ժամանակ քարերի արտանետումից տուժել Է 90 մարդ: 1958 թվականին ժայթքելու հետեւանքով 12 մարդ Է զոհվել քարերի արտանետման պատճառով, իսկ 1979 թվականին պայթյունանման ժայթքման ժամանակ զոհվել Է 3 մարդ: Այս ժամի դրությամբ տուժածների եւ վնասների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:08 - 20 հոկտեմբերի, 2021
Տիգրան Խաչատրյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացումը

Տիգրան Խաչատրյանն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացումը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես Առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունների պարագայում առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի ակտիվացման կարեւորությունը: Ֆուկուշիմա Մասանորին հավաստիացրել է, որ պատրաստ է իրականացնել համապատասխան գործողություններ՝ մեծ ներուժ ունեցող հայ-ճապոնական հարաբերությունները տարբեր ուղղություններով ընդլայնելու եւ դրանց հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու համար:
16:17 - 15 սեպտեմբերի, 2021
Ճապոնիայի ԱԳ նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ճապոնիայի ԱԳ նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն։ Հաջորդ տարի կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ես հույս ունեմ, որ ապագայում երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա՝ Ձերդ գերազանցության հետ սերտ համագործակցության ներքո»:
21:15 - 26 օգոստոսի, 2021
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը |armenpress.am|

Տոկիո-2020. Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Հովհաննես Բաչկովը |armenpress.am|

armenpress.am:  Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Խաղերի բացման արարողության ժամանակ ևս նրան էր տրված Հայաստանի դրոշը տանելու պատիվը: Հայաստանի հավաքականը Խաղերի փակման արարողությանը կմասնակցի ոչ մեծ պատվիրակությամբ: Արարողությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին՝ Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում, որի ընթացքում օլիմպիական դրոշը Տոկիոյի քաղաքապետը կփոխանցի հաջորդ խաղերն ընդունող քաղաքի` Փարիզի քաղաքապետին: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:
16:30 - 07 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

 |armenpress.am|

Տոկիո-2020. ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի օլիմպիական Մակուհարկի Մես Արենայում շարունակվում է օլիմպիական ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանը ներկայացնող ըմբիշներից վերջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Առաջին գոտեմարտում Թևանյանի մրցակիցը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովն էր: Ռաշիդովն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր: Թևանյանը պարտվեց մեկնարկում` 6:0 հաշվով: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզի համար, եթե Ռաշիդովը դուրս գա եզրափակիչ: Ավելի ուշ` Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պայքարի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 09:30-ին: Նրա մրցակիցն ԱՄՆ-ից Դեյվիդ Քեյշուն է: Վերջինս աշխարհի առաջնության փոխչեմպիոն է, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր: Բաչկովը մինչ այս հաղթել է երեք մենամարտում` առավելության հասնելով Անտիգուա և Բարբուդայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների նկատմամբ: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին:
09:17 - 06 օգոստոսի, 2021
Էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար: Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում:
14:13 - 05 օգոստոսի, 2021
Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քան 300 մարդ է վարակվել կորոնավիրուսով |factor.am|

Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քան 300 մարդ է վարակվել կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Տոկիոյում անցկացվող 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր օրական ցուցանիշը․ մեկ օրվա ընթացքում խաղերում ներգրավված 29 մարդ է վարակվել: Այս մասին ասված է այսօր՝ օգոստոսի 4-ին Տոկիո 2020-ի կազմկոմիտեի հրապարակած զեկույցում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։ Վարակվածների թվում չորս մարզիկ կա: Մրցույթին մասնակցած անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, այսպիսով, հասել է 322-ի: Ճապոնիայի մայրաքաղաքում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31 -ը: Այն ենթադրում է, մասնավորապես, սննդի օբյեկտներում ալկոհոլի վաճառքի արգելք և հանրային միջոցառումներին հանդիսատեսի մուտքի սահմանափակում:
22:58 - 04 օգոստոսի, 2021