Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան
 |armeniasputnik.am|

Շոշափվում է որոշակի փոխըմբռնում խաղաղության պայմանագրի մի քանի դրույթների շուրջ. Միրզոյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Կուզեմ ընդգծել, որ շոշափվում է, որոշակի փոխըմբռնում կա նաև մի շարք հարցերով, ներառյալ` հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը և սահմանագծումը»,– ասաց Միրզոյանը։ Նա ընդգծեց հետագա էսկալացիաներ, ուժի կիրառում թույլ չտալու կարևորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Միրզոյանը շեշտեց` հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով` Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Նրա խոսքով` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ` երկու երկրների առաջնորդների հանդիպումը։   Նշենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Միրզոյանի ու Բայրամովի հետ։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին էլ ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։  
14:52 - 19 մայիսի, 2023
ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար․ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հետ կապված հարցեր: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ջոզեպ Բորելը՝ հանդիպումը գնահատելով դրական: «Ողջունել եմ Եվրոպական խորհրդի նախագահի հյուրընկալած եռակողմ հանդիպումը: Քննարկել ենք դրա արդյունքները և առաջ գնալու ուղիները, կարծիքներ ենք փոխանակել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: ԵՄ-ն շարունակում է իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և անվտանգության հասնելու համար», - գրել է Բորելը:
12:45 - 16 մայիսի, 2023
Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը: Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: «Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:
09:15 - 12 մայիսի, 2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
 |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս  հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։  Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։
15:45 - 10 մայիսի, 2023
Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը
 |tert.am|

Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի․ Բայրամովը «դրական գործոն» է որակել Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը |tert.am|

tert.am: Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կայանալիք հանդիպումը Բրյուսելում «երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասն է կազմում» և կարող է դիտարկվել որպես «Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների բաղկացուցիչ մաս»։ «Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը, քանի որ երբեմն բանակցային գործընթացում ընդմիջումներ կամ ձգձգումներ են լինում: Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում միշտ կայուն է և հետևողական․ մենք հանդես ենք գալիս հօգուտ բանակցային գործընթացի և կարգավորման», - նշել է Բայրամովը։ Նրա խոսքով՝ առաջնորդների հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական գործոն է։ «Բանակցություններին ու դրանց արդյունքներին երկար չենք սպասի», - հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
12:10 - 10 մայիսի, 2023
Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացը դեռ չի արդարացրել Ադրբեջանի սպասումները. Բայրամով |tert.am|

Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացը դեռ չի արդարացրել Ադրբեջանի սպասումները. Բայրամով |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին կոչ է արել ավելի շատ ջանքեր գործադրել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է interfax.az-ը: «Մենք կոչ ենք անում հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով հարաբերությունները կարգավորելու քննարկումներում», - երկուշաբթի ասել է Բայրամովը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ բանակցություններից հետո։ Նա նշել է, որ չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային, առաջընթացը, որը ձեռք է բերվել տարբեր ոլորտներում, մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների հիմքերը, պետական սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնումը, «դեռ չի արդարացրել ադրբեջանական կողմի սպասելիքները»։ «Մենք կարծում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման վրա», - ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ, սկզբունքային և մշտական է»։
13:20 - 08 մայիսի, 2023
Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը
 |civilnet.am|

Մայիսի 4-ին կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների եզրափակիչ փուլը |civilnet.am|

civilnet.am: Այսօր՝ մայիսի 4-ին, Վաշինգտոնում կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունների եզրափակիչ փուլը։ Պետդեպարտամենտից հայտնում են, որ վերջին օրը բանակցություններին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկվում են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Իսկ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: 
10:58 - 04 մայիսի, 2023