ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Արտակարգ իրավիճակներից տուժածներին պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակվել |hetq.am|

Արտակարգ իրավիճակներից տուժածներին պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակվել |hetq.am|

hetq.am: Արտակարգ իրավիճակների նախարարությունը արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգ է մշակել։ Այն այսօր հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախագծի՝ կարգավորվելու են արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։  Արտակարգ իրավիճակներն՝ ըստ մասշտաբայնության Մշակված կարգի համաձայն՝ սահմանվել են հանրապետական, մարզային և համայնքային արտակարգ իրավիճակներ։ Հանրապետական արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 300-ից ավելի մարդ, կամ խախտվել են 500-ից ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, բ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 500 հազարապատիկից ավելի, գ. խոցման գործոնները տարածվել են երկու և ավելի մարզերի կամ Երևան քաղաքի երկու և ավելի վարչական շրջանների տարածքներում կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս։ Մարզային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդ, բ. խախտվել են 300-ից ավելի, սակայն 500-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի 5 հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 300 հազարապատիկը, դ. խոցման գործոնները չեն տարածվել մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջանի տարածքից դուրս: Համայնքային արտակարգ իրավիճակ-արտակարգ իրավիճակ, որի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ դեպքերից առնվազն մեկը` ա. տուժել է 10-ից ավելի, սակայն 50-ից ոչ ավելի մարդ, բ. խախտվել են 50-ից ավելի, սակայն 300-ից ոչ ավելի մարդկանց կենսագործունեության պայմանները, գ. ընդհանուր նյութական վնասը կազմել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի, սակայն չի գերազանցել 5 հազարապատիկը, դ. խոցման գործոնները չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս: Վնասի գնահատման մեխանիզմները Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծվելու են` 1) համայնքային հանձնաժողովներ (ստեղծվում են համայնքների ղեկավարների որոշումներով), որոնք կազմելու են վնասի վերաբերյալ ակտերը (բացառությամբ Երևան քաղաքի)։ Դրանք ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ։ Երևան քաղաքի հանձնաժողովը կազմված ակտերը ներկայացնելու է Հանրապետական հանձնաժողովին, 2) մարզային հանձնաժողովներ (ստեղծվում են մարզպետների որոշումներով), որոնք համայնքային հանձնաժողովների կազմած ակտերը հաստատելու և ներկայացնելու են Հանրապետական հանձնաժողովին, 3) հանրապետական հանձնաժողով (ստեղծվում է վարչապետի որոշմամբ), որն ամփոփելու է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասների մասին վերջնական տեղեկատվությունը և փոխհատուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու կառավարությանը: Հանրապետական, մարզային և համայնքային հանձնաժողովները գործելու են հետևյալ ուղղություններով` 1) գյուղատնտեսությանը հասցված վնասների գնահատում, 2) գույքին հասցված վնասների գնահատում, 3) ենթակառուցվածքներին հասցված վնասների գնահատում, 4) բժշկասանիտարական հնարավոր վնասների գնահատում: Արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կազմում` ըստ ուղղությունների ընդգրկվելու են արտակարգ իրավիճակների, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության, բնապահպանության և մասնագիտացված (այդ թվում՝ վերահսկողություն իրականացնող) կառույցների ներկայացուցիչներ, ովքեր պետք է ուսումնասիրեն, հաշվառեն և գնահատեն ստեղծված իրավիճակն ու հավանական վտանգները: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
23:12 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է ավտոճանապարհներին եղանակային պայմանների փոփոխությունները

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է ավտոճանապարհներին եղանակային պայմանների փոփոխությունները

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:12 - 07 դեկտեմբերի, 2020
ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սկսել է մարզային այցերը սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նրա առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար: Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով արձանագրել ինչպես գրանցված հաջողություններն, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 
18:54 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Արագածոտնի մարզում, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է միայն բեռնատարների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:55 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է ավտոճանապարհներին եղանակային փոփոխությունները

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է ավտոճանապարհներին եղանակային փոփոխությունները

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի (բացի Մեղրի քաղաքից) և Տավուշի (բացի Իջևան քաղաքից) մարզերում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:55 - 06 դեկտեմբերի, 2020
Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն

Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Ջաջուռ, Քեթի գյուղերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է։ Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  
10:11 - 06 դեկտեմբերի, 2020
Ապարանում և Չարենցավանում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններում» մառախուղ է

Ապարանում և Չարենցավանում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններում» մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
13:48 - 05 դեկտեմբերի, 2020
Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ինչպես հայտնում են  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
20:18 - 04 դեկտեմբերի, 2020
Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն ուղղում է քաղպաշտպանությանը |armenpress.am|

Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն ուղղում է քաղպաշտպանությանը |armenpress.am|

armenpress.am: Հետպատերազմյան փուլում վերագնահատելով իրավիճակն ու ի հայտ եկած հարցերը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկումներ է անցկացնում մի շարք խնդիրների շուրջ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջնահերթություններից են քաղաքացիական պաշտպանության հարցերը: Դրանք վերաբերում են թե տեխնիկական հագեցվածությանը, թե ապաստարաններին, թե քաղաքացիների իրազեկվածությանը:  «Մեր նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում է պահում քաղպաշտպանության հարցը: Ասեմ, որ Ստեփանակերտում, Արցախի այլ քաղաքներում բնակչությունը համեմատաբար լավ է պատրաստված քաղաքացիական պաշտպանության հարցում: Գիտեն, թե օդային տագնապի դեպքում ինչ վարքագիծ դրսևորեն: Համեմատած Արցախի հետ, Հայաստանի տարածքում այդ մասով եղել է բացթողում, և հիմա մեր ամբողջ ուժերն ուղղել ենք այդ հարցերին՝ ազդարարման մեխանիզմների ստեղծում, շչակների համալրում, ժամակավոր ապաստարանների բարելավում»,-ասաց Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքով, ներկայում աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Նախատեսված են նաև իրազեկման աշխատանքներ:   Պատերազմի օրերին բարձրահարկ շենքերում հայտարարություններ էին փակցվում այն մասին, որ տագնապի դեպքում բնակիչներն իջնեն նկուղ: Փաստն այն է, որ բարձրահարկ շենքերի նկուղների մի զգալի հատվածը նույնիսկ որպես նկուղ չի ծառայում: Հետևաբար ապաստարան լինելու մասին խոսք չկա: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ այո, այդ խնդիրը կա: Բազմաթիվ նկուղներ մասնավորեցվել են կամ ծառայում են որպես կենցաղային ապրանքների պահեստ: Նա ընդգծեց, որ այժմ փուլ առ փուլ գնում են այդ խնդրի լուծման ճանապարհով:  «Առաջին քայլը քաղաքացու կցագրումն է, այսինքն՝ նա պետք է իմանա, թե որտեղ է իր ապաստարանը: Դրանից բացի, համայնքը պետք է իրականացնի նկուղների մաքրումը, այսինքն՝ նախապատրաստի որպես ապաստարան: ԱԻՆ-ի գործառույթը պետք է լինի ստուգող, վերահսկող, չափանիշներին գնահատական տվող: Ինչպես պատերազմի ընթացքում, այսօր էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք համայնքների հետ»,-հավելեց փոխնախարարը: 
14:56 - 04 դեկտեմբերի, 2020
Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուկչյան |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-Ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների՝ փրկարար եւ հրշեջ 227 աշխատակիցներ կամավորական խմբով մեկնել են առաջնագիծ։ Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուկչյանը՝ մանրամասնելով, որ նրանք եղել են Մարտունի-Հադրութ հատվածում․ «Իրենք գտնվել են հենց առաջնագծում, պահել են հողերը, որոնք մինչ այժմ մեր վերահսկողության տակ են»։ Վերապատրաստման փուլը ներառյալ՝ ԱԻՆ աշխատակիցները առաջնագծում են եղել 20 օր։ Փամբուկչյանի խոսքով՝ բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չունեն։ ՀՀ ԱԻՆ-ը  այժմ սկսել է պատերազմին մասնակցած իր ծառայողների պարգեւատրման գործընթաց․ բոլոր կամավորներին հանձնվել կամ դեռ պիտի հանձնվեն շքանշաններ։ Խոսելով պատերազմի ընթացքում ՀՀ ԱԻՆ-ի իրականացրած գործառույթների մասին՝ նախարարի տեղակալ Արմեն Փամբուկչյանը մանրամասնեց, որ ԱԻՆ-ը աշխատել է մի քանի պրոֆիլներով․ «ԱԻՆ աշխատանքները, սկսած սեպտեմբերի 27-ից, եղել են բավականին հագեցած, ԱԻՆ-ը բացի իր հիմնական գործառույթներից ստանձնել է հումանիտար օգնության կազմակերպումը, եւ կարծում եմ՝ թե հասարակության շրջանում, թե համակարգում բավականին դրական երանգներով է աշխատանքն ընդունվել եւ ընկալվել, ամեն ինչ փորձել ենք անել, որ ԱԻՆ-ը հասանելի եւ պիտանի լինի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում»։ Փոխնախարարի խոսքով՝ ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ քաղաքացիների կողմից հավաքագրված կամ արտերկրի մեր հայրենակիցների կողմից ուղարկված բեռների տեսակավորման, պահեստավորման գործընթաց եւ ուղարկել է դրանք Արցախ կամ Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։ Բուժվարչության միջոցով ԱԻՆ-ը իրականացրել է նաեւ առաջին բուժօգնության ցուցաբերում, ունեցել է դաշտային հոսպիտալ։ Իրականացրել է նաեւ զոհված զինծառայողների դիերի դուրսբերման եւ տեղափոխման աշխատանքներ։ Ավելին՝ armtimes.com-ում
12:53 - 04 դեկտեմբերի, 2020
Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Հրազդան քաղաքում մառախուղ է

Արագածի, Ապարանի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Հրազդան քաղաքում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
10:00 - 04 դեկտեմբերի, 2020