ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ պատվիրակը Վրաստանում բանակցում է իշխանության և ընդդիմության հետ
 |azatutyun.am|

ԵՄ պատվիրակը Վրաստանում բանակցում է իշխանության և ընդդիմության հետ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ համաձայնության գալ` արդար պայմաններով, այսօր հայտարարել է խորհրդարանի խոսնակը: «Մենք ուզում ենք գտնել այն լուծումը, որը կերաշխավորի կայուն, երկարատև քաղաքական համագործակցությունը մեր երկրում», - ասել է Արչիլ Թալաքվաձեն Եվրամիության հատուկ դեսպանի հետ հանդիպումից հետո: Երկրում ամիսներ շարունակվող ներքաղաքական ճգնաժամը հարթելու համար Թբիլիսի է ժամանել Եվրոպական խորհրդի պատվիրակ, շվեդ փորձառու դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը: Վերջինս երեկվանից բանակցում է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հանդիպումներին մասնակցում են նաև Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանները: «Եթե այս բանակցությունները հաջողվեն, երեկոյան ընդդիմությունն ու իշխանությունը արդեն կարող են մեկ սեղանի շուրջ նստել», ֊ հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը:  
14:17 - 14 մարտի, 2021
Եվրամիության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Վրաստանի իրադրությունը հարուցում Է ԵՄ-ի մտահոգությունը |armenpress.am|

Եվրամիության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Վրաստանի իրադրությունը հարուցում Է ԵՄ-ի մտահոգությունը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը գտնվում Է քաղաքական փակուղում, ինչը հարուցում Է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում,«Վրաստանը շատ կարեւոր Է Եվրամիության համար: Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այն, ինչ այստեղ տեղի Է ունենում, կարեւոր Է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն Է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում Է փակուղում»,- ասել Է Դանիելսոնը: Դիվանագետը նաեւ հույս Է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար ի բարօրություն երկրի, եւ պատրաստակամություն Է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում: Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի Է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ Է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Պլանավորված Է դիվանագետի հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա առանձին-առանձին բանակցություններ կվարի քաղաքական ուժերի հետ, իսկ այնուհետեւ կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: Դանիելսոնը Թբիլիսիում կմնա մինչեւ մարտի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:46 - 12 մարտի, 2021
ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:  Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլև ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի և բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտներում»։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ և ԵՄ միջև հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ և նրա քաղաքացիների զարգացման»: Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»: Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միության և իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար և ուղղված է լավ զարգացած և տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել և ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տևեց 44 օր և ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»: Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար առաջնային կարևորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման և անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության և կայունության, այլև կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
20:18 - 04 մարտի, 2021
Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

Պատժամիջոցները համարում ենք անհեթեթ. դրանք վնասում են առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին. Պեսկովը` ԵՄ-ի և ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցների մասին |tert.am|

tert.am: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն անհեթեթ են և որևէ իմաստ չունեն։Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Սվոբոդնայա պրեսա»-ն։Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցները միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին:«Նման որոշումները մենք համարում ենք անհեթեթ, առանց որևէ հիմնավորման: Եվ ամենակարևորը, դրանք ոչ ազդեցություն ունեն, ոչ էլ իմաստ: Եվ այս առումով մենք կարող ենք միայն տարակուսանք հայտնել», - ասել է Պեսկովը:Նա հավելել է, որ «նման սահմանափակումները զգալիորեն վնաս են հասցնում առանց այդ էլ անմխիթար հարաբերություններին»:
14:43 - 03 մարտի, 2021
Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

Պեկինը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի «ներքին գործ» է անվանել |tert.am|

tert.am: Չինաստանը կարծում է, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին միջամտությունն անընդունելի է: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Մենք արդեն բազմիցս հայտնել ենք Չինաստանի դիրքորոշումը: Նավալնիի գործը բացառապես Ռուսաստանի ներքին գործն է, արտաքին ուժերն իրավունք չունեն միջամտել»,-ասել է դիվանագետը:Երեկ` մարտի 2-ին ԵՄ-ն և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսաստանցի պաշտոնյաների և ռուսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:Ալեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան էր վերադարձել հունվարի 17-ին և հենց օդանավակայանից բերման էր ենթարկվել: Նա այժմ բանտում է:
13:19 - 03 մարտի, 2021
Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|

Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները |tert.am|

tert.am: Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի գործընկերությունը հիմնված է «կատաղի ռուսատյացության» վրա. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելով` Բրյուսելը և Վաշինգտոնը ցանկանում են ուշադրությունը շեղել իրենց իսկ խնդիրներից: Այս մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Իզվեստիան»:«Սա մի տեսակ քվազի-դաշինք է ԵՄ-ի հետ, որի ետևում կատաղի, ինչպես սիրում են մեզ մոտ ասել, ռուսատյացությունից բացի ոչինչ չկա: Դաշինքները պետք է ուղղված լինեն կառուցողական, դրական հարցերի լուծմանը, այլ ոչ թե հողմաղացների հետ անվերջ պայքարին»,-ասել է Զախարովան:Նա նշել է, որ Միացյալ նահանգների խնդիրն է ստեղծել որոշակի պատկեր, որը թույլ կտա երկրին իրեն անվանել «քիմիական զինաթափման ոլորտում արդարության մարտիկ»: Ըստ նրա, այս շղթայի լրացուցիչ տարրը բազմակողմանիությունն է, «որի համար այժմ պաշտպանում են ԱՄՆ-ին»`ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման գործում:Դիվանագետը ընդգծել է, որ նման արշավների մասերից մեկը, որը ներառում է նաև հակառուսական նոր պատժամիջոցները, Վաշինգտոնի ցանկությունն է՝ «հայացք շեղել սեփական խնդիրներից»: Նման դիլեմաները, ըստ Զախարովայի, ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումների հարցում:
10:40 - 03 մարտի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ

Մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։ Երկուստեք կարևորվեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:    
21:21 - 02 մարտի, 2021
ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրառումն օգուտներ կբերի Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով. Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ
 |1lurer.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրառումն օգուտներ կբերի Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով. Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ |1lurer.am|

1lurer.am: Այսօրվանից ամբողջությամբ ուժի մեջ է մտնում Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս առիթով համատեղ հայտարարությամբ են հանդես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը և Եվրախորհրդարանի Հայաստանի զեկուցող Անդրեյ Կովաչևը: Թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ-ի քաղաքացիներն ու գործարարներն արդեն օգտվել են պայմանագրի մասերի ժամանակավոր կիրառումից՝ նշված է հայտարարության մեջ, և «դրա ամբողջական կիրառումն ու արդյունավետ իրականացումն ավելի շատ օգուտներ կբերեն, մասնավորապես, Հայաստանի արդիականացման և բարեփոխումների առաջմղման առումով»:
19:57 - 01 մարտի, 2021
Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի պայմանների հարցով ոչ պաշտոնական քննարկում անցկացնելու Եվրամիության առաջարկը: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։ Իրանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդի քաղաքականությունը՝ գործադրելով Թեհրանի վրա առավելագույն ճնշում։ Սպիտակ տնից հայտարարել են, թե հիասթափված են Իրանի պատասխանից, միևնույն ժամանակ շեշտելով, որ շարունակում են դիվանագիտական ուղիներ փնտրել միջուկային գործարքի պայմանների պահպանմանը վերադառնալու ուղղությամբ։ Անցած փետրվարին Բրյուսելը Վաշինգտոնին և Թեհրանին առաջարկել է հանդիպել և քննարկել միջուկային գործարքը, որին Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի միակողմանի որոշմամբ այլևս մաս չի կազմում։ Խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:
14:25 - 01 մարտի, 2021
ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
 |1lurer.am|

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ |1lurer.am|

1lurer.am: 2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Այն  վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության  և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները:  “Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում  այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ը և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին:  Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ», նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը: «Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են», նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
15:26 - 28 փետրվարի, 2021
ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

 |armenpress.am|

ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»: Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է. «Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»:  
20:59 - 26 փետրվարի, 2021
ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը |tert.am|

ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը |tert.am|

tert.am: Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են «կորոնաանձնագրերի» գաղափարը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արշավն արագացնելու մոտեցումները, հայտնում է Greek City Times–ը:Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջնորդներն անդրադարձել են «կորոնաանձնագրերի» մասին համաձայնագրին, որը կարող է հեշտացնել օդային ճանապարհորդությունը: Հունաստանը, Իսպանիան և Իտալիան աջակցում են գաղափարին, այնուամենայնիվ, ԵՄ հյուսիսային գործընկերները, ինչպես օրինակ Գերմանիան, կասկածում են վկայագրերի արդյունավետությանը:«Մենք քննարկել ենք պատվաստումների վկայականների հարցը: Պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն ընդհանուր մոտեցման շուրջ: Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել` թվայնացման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ուղղությամբ: Եվրոպական խորհուրդը կանդրադառնա այս հարցին», - ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ միության չափահաս բնակչության 8 տոկոսն արդեն պատվաստվել է:Եվրահանձնաժողովը գործարքներ է կնքել մի քանի ընկերությունների հետ՝ պատվաստանյութի ավելի քան 2 միլիարդ չափաբաժին ստանալու համար:
10:44 - 26 փետրվարի, 2021
ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով
 |tert.am|

ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով |tert.am|

tert.am: Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:«Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Բոլոր կողմերին հանգստության կոչ ենք անում, անհրաժեշտ է զերծ մնալ հռոտորաբանությունից և էսկալացիայի տանող գործողություններից: Քաղաքական տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան: Հայաստանի սահմանադրության համաձայն՝ զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական իշխանությունների վերահսկողության տակ»,- ասվում է հայտարարության մեջ:ԵՄ-ն վստահություն է հայտնել, որ «ժողովրդավարական սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է Հայաստանի համար՝ հաղթահարելու մարտահրավերները, որոնց հետ բախվել է»:  
19:56 - 25 փետրվարի, 2021