Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով


 |armenpress.am|

Երևանի ավագանու որոշմամբ բյուջեի ծախսերը նվազեցվեցին մոտ 233 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշում կայացրեց: Համաձայն դրա Երևանի եկամուտները կավելացվեն 60 մլն 014 հազար դրամով, ծախսերի գումարն էլ կնվազեցվի 233 մլն 386 հազար դրամով: Որոշման համաձայն 293 մլն 400 հազար դրամով կնվազեցվի նաև դեֆիցիտի գումարը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը, ներկայացնելով որոշումը, հայտնեց, որ 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 25 մլն 141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարաններ ձեռ բերելու համար: Որոշման համաձայն Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար: «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվեցին 60 մլն 014 հազար դրամով, որով նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման աշխատանքների իրականացման համար: Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103 հազար 4 հարյուր եվրոյին համարժեք 59 մլն 522.9 ՀՀ դրամ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով: Նախագծով նաև առաջարկվում է՝ 2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում, հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար նախատեսել 45 մլն 937.4 հազար դրամ, մասնավորապես 9 մլն 075.6 հազար դրամ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, 54 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների համար, և 36 մլն 861.8 հազար դրամ՝ Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում մարզական կենտրոնի կառուցման համար: Նախատեսվում է նաև 293 մլն 400 հազար դրամ ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը: Նախագծով նախատեսվում է պահուստային ֆոնդի վարչական մասը նվազեցնել՝ 59 մլն 522.9 հազար դրամի դրամի չափով, իսկ ֆոնդային մասը՝ 339 մլն 337.4 հազար դրամի չափով:
15:15 - 08 սեպտեմբերի, 2020
Ավագանու որոշմամբ Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին
 |armenpress.am|

Ավագանու որոշմամբ Քանաքեռ-Զեյթունում գտնվող թիվ 154 մանկապարտեզը վերադարձվեց համայնքին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանին 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունված որոշմամբ «Երևանի թիվ 154 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ը հանձնվեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Որոշումն ընդունվել է միաձայն քվեարկությամբ: «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի «Երևանի ենթակայության կազմակերպությունները Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանըհանձնելու և լիազորություններ պատվիրակելու մասին» որոշման համաձայն՝ հանձնվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը: Այնուհետև, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի օգոստոսի 10-ին վերոնշյալ որոշումը ճանաչվել էր ուժը կորցրած և «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերադարձվել էր Երևանի ենթակայությանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Ժաննա Ղարդաշյանը հայտնեց, որ նման որոշում ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով մանկապարտեզ հաճախող երեխաների շահերից՝ «Երևանի թիվ 154 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու համար: «Նպատակահարմար է այդ կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ենթակայությանը վերադարձնել՝ վերջինիս պատվիրակելով հիմնադրի լիազորությունները: Այս ամենի հետ կապված առկա է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական դրական եզրակացությունը»,- նշեց Ղարդաշյանը: Նշվել է նաև, որ խոսքը Երևանի ամենամեծ մանկապարտեզներից մեկի մասին է:
14:25 - 08 սեպտեմբերի, 2020
Եթե 2 ամսում որևիցե մեկը կարող է ցուցանիշներ ցույց տալ, ապա նա ինձ համար կդառնա կուռք. փոխքաղաքապետ 
 |tert.am|

Եթե 2 ամսում որևիցե մեկը կարող է ցուցանիշներ ցույց տալ, ապա նա ինձ համար կդառնա կուռք. փոխքաղաքապետ |tert.am|

tert.am: Ես Ազգային Ժողովում աշխատել եմ 5 կամ 6 ամիս, որի ժամանակ ունեցել ենք կարանտինային վիճակը և չենք կարողացել ավելի արդյունավետ և ոգևորված ձևով իրագործել այն նախագծերը, որոնք մշակման փուլում էին:Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսեսյանը՝ պատասխանելով ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հարցին, թե օրենսդիրում «Ձեր լուման ո՞րն է եղել, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատել, որի վստահության քվեով մենք պետք է Ձեզ քվեարկենք, որպեսզի համայնքային աշխատանքով զբաղվեք»: «Եթե երկու ամսում որևիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, և նա ինձ համար կդառնա կուռք»,– ասաց Սերգեյ Ներսեսյանը:
13:59 - 08 սեպտեմբերի, 2020
Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել

Ոստիկանության ծառայողները ամիսներ առաջ կատարված կոռուպցիոն հանցագործություններ են բացահայտել

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, այս տարվա մարտին հիշյալ ՀՈԱԿ-ի կարիքների՝ Երևանում գարնանային էտի աշխատանքների կազմակերպման համար մեքենա-մեխանիզմների վարձակալություն ծառայության գնման մրցույթի արդյունքում մարտի 18-ին ՀՈԱԿ-ի և սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության միջև կնքված 9 միլիոն 500 հազար դրամի պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության կողմից փաստացի մատուցված լինելով բեռնատարների մասով՝ 703 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով՝ 552 ժամի ծառայություն, ընկերության տնօրենը, առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, դուրս էր գրել բեռնատարների մասով 976 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով` 909 ժամի, ընդհանուր 631 ժամով ավելի գումարների հաշիվ-ապրանքագրեր, իսկ ՀՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց հերթին ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, պատշաճ կերպով չեն ուսումնասիրել ծառայությունների մատուցման վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրություն-հաշվետվությունները, որի արդյունքում ՍՊ ընկերության կողմից խարդախությամբ հափշտակվել է ընկերությանն ավել փոխանցած, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 155 հազար դրամը: Բացի այդ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության կողմից արդեն իսկ 200 դրամով 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերելու պայմաններում, այս տարվա ապրիլին հրաման է արձակել առանց գնային առաջարկի ևս 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերել: Այնուհետև նշված մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ թփի համար 400 դրամ առաջարկած սահմանափակ պատասխանատվությամբ մեկ այլ ընկերություն, ինչից հետո ՀՈԱԿ-ի տնօրենը, անտեսելով նույն ապրանքը կրկնակի թանկ գնելու վերաբերյալ մրցույթի հանձնաժողովի նախագահի առարկությունները, բանավոր ցուցում է տվել կնքել տվյալ գնման պայմանագիրը, ինչի արդյունքում 20 հազար հատ ճապկի թփերը մատակարարվել են կրկնակի թանկ. հատը` 400 դրամով, իսկ մնացած 30 հազար հատը, հետագա բանակցությունների արդյունքում՝ 200 դրամով: Միևնույն ժամանակ, ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված տարբեր գնման մրցույթների շրջանակներում կազմակերպության տնօրենը նույն դրդապատճառներով և եղանակով բանավոր կարգադրություններ է տվել հանձնաժողովի անդամներին գնման հայտերում՝ համայնքի կանաչապատման համար նախապես կազմված բույսերի ցուցակում չընդգրկված շուրջ 10 տեսակի այլ տնկիներ ներառնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր 11 միլիոն 915 հազար դրամ արժողության տարբեր տեսակի թանկարժեք տնկիներ, սակայն համայնքի կարիքների համար օգտագործվել է միայն դրանց մի մասը, իսկ մնացած՝ 3 միլիոն 640 հազար դրամ արժեքով տնկիներն այդպես էլ չեն օգտագործվել: Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել է շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
22:10 - 07 սեպտեմբերի, 2020
Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն՝ որոշ պայմաններով

Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն՝ որոշ պայմաններով

Երևանի ենթակայության մանկապարտեզների  2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հարգելի համաքաղաքացիներ, գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար»,- գրել է Կարապետյանը: Մամուլի խոսնակը իրազեկել է, որ յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: «Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է»,- գրել է Կարապետյանը: Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ Երևանի քաղաքապետարանն ակնկալում է քաղաքացիների ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:
15:32 - 07 սեպտեմբերի, 2020
Նոր ուսումնական տարուն զուգահեռ 50-ից ավելի պահուստային ավտոբուս երթուղի դուրս կբերվի |hetq.am|

Նոր ուսումնական տարուն զուգահեռ 50-ից ավելի պահուստային ավտոբուս երթուղի դուրս կբերվի |hetq.am|

hetq.am: Նոր ուսումնական տարուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է շահագործել պահուստային 50-ից ավելի ավտոբուս: Այդ ավտոբուսները պատկանում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարակական տրանսպորտով երթևեկել: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բոլոր աշակերտների և ուսանողների համար բացվելու են դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները: «Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ավտոբուսներն աշխատանքային վիճակի են բերվում, որպեսզի ընդգրկվեն երթուղային ցանցում»,- նշեց Հակոբ Կարապետյանը: Սակայն թե երբ պահուստային ավտոբուսները կշահագործվեն, դեռևս հստակ չէ: Քաղաքապետարանը նաև դեռ չի հայտնում, թե այդ ավտոբուսները որ երթուղին են սպասարկելու: Կարապետյանի փոխանցմամբ՝ դրանց շահագործման երթուղին որոշելու համար քաղաքապետարանում այժմ քննարկումներ են ընթանում:
13:08 - 04 սեպտեմբերի, 2020
Քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին

Քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներին

«Մեր կողքին իսկական հերոսներ են կանգնած». քաղաքապետ Մարությանը պարգևատրել է ԱԻՆ աշխատակիցներինԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
12:46 - 04 սեպտեմբերի, 2020
Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետարանը խոստացված ավտոբուսների փոոխարեն գնում է ոչ թե միկրոավտոբուսներ, ինչպես իր գրառման մեջ նշել է Դավիթ Խաժակյանը, այլ ավտոբուսներ: Թե ինչ մակնիշի են լինելու դրանք, ես չգիտեմ: Ավտոբուսները կարող են լինել ГАЗ գործարանի արտադրության կամ ուրիշ մակնիշի, այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Մենք ոչ թե բառախաղերով ենք զբաղվում, ինչպես պարոն Խաժակյանն է փորձում իմ տպավորությամբ անել, այլ քաղաքն ավտոբուսներ է պատվիրում: Ձեռք բերվելիք մեքենաները միկրոավտուբուսներ չեն, այլ փոքր տեղատարողությամբ «Gazel city next» մինի ավտոբուսներ՝ 2020 թվականի արտադրության: Փորձ է արվում լրատվական պղպջակների միջոցով ֆոն ստեղծել, որ քաղաքային իշխանությունը ձախողել է տրանսպորտային ռեֆորմը:Սակայն իրականությունն այն է, որ քաղաքային իշխանությունն այս փուլում պատվիրել է 100 փոքր ավտոբուս: Եթե մրցույթի արդյունքում կհաղթի «Գազել», X, Y, թե Z ընկերությունը, քաղաքի համար դա էական չէ: Քաղաքը պատվիրում է պայմաններ, ոչ թե մակնիշ: Եթե կհաղթի «Գազել» ընկերությունը, ուրեմն այն համապատասխանում է սահմանված չափանիշներին», - նշեց մեր զրուցակիցը:Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, երեկ փաթեթը բացվել է: Մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն, սակայն գնահատող անձնաժողովը դեռ որոշում չի կայացրել:Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երևանցիների վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր գազելներ՝ յուրաքանչյուրի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ:
14:16 - 01 սեպտեմբերի, 2020
Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|

Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում քառահարկ շենքի պայթյունի հետեւանքով անթօեւան մնացած բնակիչներն առաջիկա 10 օրը կմնան հյուրանոցում, դրանից հետո բնակարան կվարձակալեն: Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը: Հիշեցնենք՝ Ռայնիսի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 9 ընտանիք տեղավորվել էր հյուրանոցում: Ավերվել էր ընդհանուր առմամբ 12 բնակարան: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ շենքի մյուս շքամուտքերի բնակիչները շարունակում են ապրել իրենց տներում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ Ռայնիսի 1 հասցեում գտնվող տվյալ շենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ շքամուտքերը բացարձակապես ապահով են, միանշանակ կարելի է ապրել: Իսկ այ 4-րդ շքամուտքում մասնագետը նկատել է որոշակի ձեւախախտումներ: «Ցավոք սրտի դեպքի օրը հնարավոր չէր բնակարաններ մտնել, որպեսզի մանրամասն ճաքերը եւ այլն տեսնեինք: Բայց հենց մուտքում նոր ճաքեր կան, դրա համար առաջարկվել է 4-րդ շքամուտքում մանրամասն հետազոտություն կատարել: Դե իսկ 5-րդը ավերված է: Պայթյունի օրը տեղում էինք, ես իմ նախնական կարծիքն ասել եմ, որը հետագայում ամբողջությամբ հիմնավորվեց՝ շենքն ամուր է»,- ասաց վարչության պետի տեղակալը, հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական ուսումնասիրությունից հետո ապահովության համար եւս մեկ անգամ համապատասան ուսումնասիրություն կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:27 - 29 օգոստոսի, 2020