Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ
 |tert.am|

Իրանը կրկին բանակցություններ չի վարի միջուկային ծրագրի մասին գործարքի հարցով. Զարիֆ |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանն այլևս բանակցություններ չի վարի արդեն իսկ բանակցութությունների արդյունքում համաձայնեցված պայմանագրի շուրջ:Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, Զարիֆը բացառել է իրանական միջուկային նախագծի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման հավանականությունը:Նրա խոսքով՝ «Վաշինգտոնը դուրս է եկել գործարքից, բայց ոչ ՄԱԿ-ից, այնպես որ ԱՄՆ-ն ստիպված է կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի շրջանակներում»:Իրանցի նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վերջերս կրկին նշել է, որ պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի շուրջ բանակցություններին:
23:35 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը |armenpress.am|

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունները. ԱԳՆ արձագանքը իրանցի ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում, նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ իրանցի միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը Հայաստանի արձագանքի վերաբերյալ հարցի։ «Նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է միջուկային ֆիզիկայի մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեն: Սպանությանը հետևել են արձագանքներ Իրանից և մի շարք այլ պետություններից: Հայաստանը, որպես Իրանի սահմանակից և բարեկամ երկիր, ինչպե՞ս է արձագանքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը» հարցին Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայտնի իրանցի գիտնական, ԻԻՀ պաշտպանության նախարարության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ։   Հայաստանը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում և ողջ աշխարհում»:  
20:55 - 01 դեկտեմբերի, 2020
Իրանի խորհրդարանը հաստատել Է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars |armenpress.am|

Իրանի խորհրդարանը հաստատել Է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանը հաստատել Է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: Այդ մասին հաղորդել Է Fars գործակալությունը: Նրա տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին խորհրդարանի նիստի ընթացքում 251 պատգամավոր կողմ Է քվեարկել «պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառում» անվանմամբ նախագծին: Օրինագիծը, ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, ենթադրում Է երկրում տարեկան 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից բարձր ուրանը համարվում Է զինագործական) 120 կիլոգրամ ուրանի արտադրություն եւ կուտակում, ինչպես նաեւ ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Ներկայում Իրանը 4 տոկոսից բարձր մակարդակի ուրան Է հարստացնում՝ 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված Է համաձայնագրով: Բացի այդ, ինչպես հայտնել են խորհրդարանականները, ուրանի հարստացման համար ենթադրվում Է IR-2M ցենտրիֆուգի եւ IR-6 ցենտրիֆուգի գործարկում այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում Է IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգի օգտագործում: Նախագիծը ենթադրում Է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի «օպտիմալացում» 40 մեգավատ հզորությամբ եւ 40 մեգավատ հզորությամբ ծանր ջրով աշխատող եւս մեկ ռեակտորի շինարարություն՝ բժշկական նպատակներով ռադիոիզոտոպներ արտադրելու համար: Օրինագծի վավերացման համար անհրաժեշտ Է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում իշխանության հատուկ վերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որն օրինագծերի ստուգում Է անցկացնում: Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի ի կատար ածելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:55 - 01 դեկտեմբերի, 2020
Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը
 |tert.am|

Իրանը նամակով դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով դատապարտել իրանցի միջուկայնագետ-գիտնականի սպանությունը |tert.am|

tert.am: Միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղասեմ Ղարիբ Աբադին ՄԱԿ-ին է փոխանցել Իրանի պաշտոնական նամակը՝ կոչ անելով դատապարտել ֆիզիկոս-միջուկայնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության մամլո ծառայությանը: Նամակում մատնանշվում է նաև «այդ ահաբեկչական գործողությանն Իսրայելի մասնակցության շուրջ անհերքելի ապացույցներ ունենալու մասին»: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
23:11 - 30 նոյեմբերի, 2020
ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը և Իրանի դեսպանը քննարկել են բժշկական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան և հանդիպել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն մշտապես սերտ հարաբերություններ է ունեցել Իրանի հետ՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի հետ ևս հարաբերությունները կլինեն փոխշահավետ: Բուհի ղեկավարը կարևորեց հարևան երկրի հետ աշխատանքում կուտակված մեծ փորձը՝ ընդգծելով, որ տպավորված է Իրանի առողջապահության ոլորտով, դեղերի արտադրությամբ: «Մենք պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ոլորտներում, ինչպես նաև համաձայնության ենք եկել իրանցի և հայ բժիշկների փոխայցերի կազմակերպման և փորձի փոխանակման ուղղությամբ»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա համոզմամբ՝ իրանական կողմի հետ փոխգործակցության հեռանկարները լայն են: «Այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է 187 իրանցի ուսանող, որոնցից 32-ը՝ հայազգի: Համալսարանի՝ տարեցտարի ավելացող ուսանողների թիվը վկայում է իրականացվող հսկայածավալ աշխատանքների մասին», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը: Արմեն Մուրադյանը դեսպանին տեղեկացրեց նաև ԵՊԲՀ-ի՝ «Հորիզոն-2020» եվրոպական մեծ գրանտային ծրագրի շահառու լինելու մասին՝ հավելելով, որ եվրոպական մոտ 500 համալսարաններից ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ինչի արդյունքում Հայաստանում այս տարի կկառուցվի Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոն: Անդրադառնալով համալսարանական երեք հիվանդանոցներին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ բուհի ղեկավարը շեշտեց, որ վերջինս տարածաշրջանում եզակի է: Նա դեսպանին հրավիրեց այցելելու կենտրոն ու տեղում ծանոթանալու հնարավորություններին, որոնք ընձեռվում են վիրավոր զինվորներին՝ վերականգնվելու համար: Դեսպան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ ավելացնելով, որ ծանոթ է կատարված բոլոր աշխատանքներին: «Անշուշտ, կարող ենք շատ ընդլայնված համագործակցություն ծավալել ոչ միայն միջբուհական, այլև բժշկության ոլորտում: Հուսով ենք, որ կորոնավիրուսը հնարավորինս շուտ կնահանջի»,-ասաց Աբբաս Զոհուրին: Ըստ դեսպանի՝ պետք է օգտագործել դեռ վաղ անցյալից հաստատված հայ-իրանական սերտ պատմամշակութային կապերը՝ բժշկական և միջբուհական ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար: Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև տնտեսական ոլորտում նախանշված բազմաթիվ ծրագրերին, որոնք կյանքի կկոչվեն Հայաստանում իրավիճակը կայունանալուն պես: «Այս բուհը մասնագիտական մեծ ներուժ ունի, որը կարող է օգտակար լինել իրանական կողմի համար: Իրանում ևս առկա է մասնագիտական մեծ պոտենցիալ, որն էլ կարելի է փոխանակել հայկական կողմի հետ»,- նշեց Աբբաս Զոհուրին՝ առաջարկելով տեսակապերի միջոցով հանդիպումներ կազմակերպել և փոխայցերի հետ կապված ժամանակացույց կազմել»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
20:25 - 30 նոյեմբերի, 2020
Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է |tert.am|

tert.am: Ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ օրերս Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում Chengdu Best New Materials-ի և Zibo Elim Trade-ի, ինչպես նաև Nilco Group-ի դեմ, որը հայտնի է նաև որպես Nil Fam Khazar ու Santers Holding, իսկ Ռուսաստանում՝ «Էլեկոն» ԲԲԸ-ի նկատմամբ Իրանի հրթիռային ծրագրին «զգայուն» տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցման համար։ Այս միջոցների ձեռնարկումը Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքի մասն է կազմում», - նշված է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։Նա նաև հավելել է, որ երկու տարի ժամկետով սահմանված նոր պատժամիջոցները ներառում են նաև ԱՄՆ-ից պետական գնումներ անելու ու Վաշինգտոնի կողմից պետական աջակցություն ստանալու հնարավորությունների և արտահանման սահմանափակումներ։Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Իրանի հրթիռային ծրագրին խոչընդոտելու ուղղությամբ և դրա համար պատժամիջոցներ է կիրառելու։Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։
12:12 - 28 նոյեմբերի, 2020
Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար |tert.am|

Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։
11:46 - 28 նոյեմբերի, 2020
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին

 |armenpress.am|

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  հայտնել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանության մեջ Իսրայելի մասնակցության վկայությունների մասին: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Այդ ստոր ակը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը  պատերազմ հրահրելու համար», - գրել է նախարարը: Նախարարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչության գործողությունը:Հիշեցնենք, որ Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն:
20:15 - 27 նոյեմբերի, 2020
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և հետպատերազմական իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նախարարների՝ տեսակապի միջոցով տեղի ունեցած շփմանը ներկա են եղել նաև երկու երկրների դեսպանները, որոնք ևս կոչ են արել շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը: Կողմերը քննարկել են նաև Թեհրան-Բաքու համագործակցությունը միջազգային շրջանակներում, այդ թվում՝ Կասպից ծովում, ինչպես նաև վերակառուցման նախագծեր:  Քննարկվել են նաև փոխադարձ շահերին առնչվող այլ հարցեր: Դիվանագետները երկու երկրի սահմաններն անվանել են «խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ» և ընդգծել են դրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
20:21 - 26 նոյեմբերի, 2020
Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ |armenpress.am|

Իրանը համագործակցում եւ բանակցում է ռուսաստանյան կողմի հետ COVID-19-ի դեմ պատվաստանյութի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը համագործակցում Է ռուսաստանյան կողմի հետ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առիթով: Այդ մասինժ ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: «Մեր երկրի մասնագետները եւ պաշտոնյաները ներկա դրությամբ բանակցություններ են անցկացրել եւ համագործակցում են պատվաստանյութի ռուսաստանցի արտադրողի հետ, ներկայում ընթանում Է փաստաթղթերի քննարկումը»,-ասել Է նա, չնշելով, թե հատկապես որ արտադրողի հետ Է ընթանում կոոպերացիան: Նրա խոսքով՝ «այց Է պլանավորվում ռուսաստանյան կողմի հրավերով»: Սեպտեմբերի վերջին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հաղորդել Էր, որ Թեհրանը մտադիր Է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության շուրջ, այդ թեմայով անցկացվում են կոնսուլտացիաներ, նշելով, որ հնարավոր Է համաձայնագիր ստորագրել պատվաստանյութի համատեղ արտադրության վերաբերյալ»: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է միջմկանային ներարկման համար: «Վեկտոր» կենտրոնը հոկտեմբերի 13-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Վեկտոր»-ին թույլատրել Է անցկացնել պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը մշակել Է իր պատվաստանյութը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ:
12:04 - 26 նոյեմբերի, 2020
Լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել․ Մխիթար Հայրապետյան

Լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ լուրը, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, չի հաստատվել։ «Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով: Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»,- գրել է Հայրապետյանը։
18:01 - 25 նոյեմբերի, 2020
Եթե ԱՄՆ հաջորդ նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ, մենք պետք է միջնորդ հանդիսանանք. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար |tert.am|

Եթե ԱՄՆ հաջորդ նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ, մենք պետք է միջնորդ հանդիսանանք. Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Սաուդյան Արաբիան շահագրգռված է միանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պայմանավորվածության ձեռքբերմանը, որը կփոխարինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին երկրի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Ես կցանկանայի, որ ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ և նախատեսեր Իրանի միջուկային ծրագրի և թշնամական գործունեության նկատմամբ մոտեցման մշակում»,- նշել է նա:Նրա կարծիքով, ԱՄՆ նոր նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ Սաուդյան Արաբիան պետք է «միջնորդ հանդիսանա»։ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման և հետազոտական գործունեության վերաբերյալ իր պարտավորությունների փուլային դադարեցումը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին:
14:27 - 23 նոյեմբերի, 2020