Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանը «թույլ չի տվել իր տարածքով դեպի Ղարաբաղ սպառազինության տեղափոխում» |azatutyun.am|

Իրանը «թույլ չի տվել իր տարածքով դեպի Ղարաբաղ սպառազինության տեղափոխում» |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը, երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հավաստմամբ, թույլ չի տվել իր տարածքով դեպի Լեռնային Ղարաբաղ սպառազինության տեղափոխում։ Պաշտոնյան հավաստիացրել է, թե Իրանը անտարբեր չէ ցանկացած հակամարտության առնչությամբ և փորձում է օգնել լուծելու ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով: Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները գտնվում են պատմական մակարդակի վրա, և իրանական կողմը փորձում է է՛լ ավելի ամրապնդել դրանք: Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 23-ին Մոսկվա նախատեսված այցի մասին, որի ընթացքում պլանավորվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Մոսկվայից հետո Զարիֆը պետք է մեկներ Բաքու։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ այցերը հետաձգվել են, ըստ իրանական կողմի՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու՝ երկրի կառավարության մտադրության հետ կապված։
13:46 - 23 նոյեմբերի, 2020
Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին

Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի մասնակցության և հետագա հնարավոր դերակատարության մասին: Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ և փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները: Երկուստեք վստահություն է հայտնվել, որ անհրաժեշտություն կա պետական մարմինների և հասարակական շրջանակների միջև մշտական կապերի պահպանման ու ամրապնդման, խորհրդատվությունների անցկացման, ինչպես նաև ընթացիկ համագործակցության ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացման ուղղությամբ:
12:11 - 23 նոյեմբերի, 2020
Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

Իրանի հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն չի եղել ու չի լինի․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ |factor.am|

factor.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանագծում փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ , Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությանը, հաղորդում է ԻՌՆԱ-ն։ Նա նշել է, որ սահմանագծում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան երկու կողմերի հայտարարածն է։ Խաթիբզադեն նաև հայտարարել է, որ միջանցքը (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղի - խմբ․), որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, որը մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։ Խաթիբզադեի խոսքով՝ Իրանը ողջունում է ցանկացած խաղաղ լուծում՝ կրկնելով, որ Իրանի սահմանին փոփոխություն չի եղել և ապագայում էլ երբեք չեն լինի։ Նա նաև ընդգծել է, որ ըստ Իրանի ԱԳՆ տեղեկությունների՝ ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը, ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի  միջև հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։
15:14 - 16 նոյեմբերի, 2020
Իրանի ցամաքային ուժերը հյուսիսարևմտյան սահմանի ուղղությամբ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին |tert.am|

Իրանի ցամաքային ուժերը հյուսիսարևմտյան սահմանի ուղղությամբ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին |tert.am|

tert.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից» հայտնել են, որ իրենց բազաներից մեկը թիրախավորել է իրանական սահմանի այն կողմում գտնվող հակահեղափոխական խմբավորումների գրոհայինների դիրքերը: Ինչպես հաղորդում է «Մեհր» գործակալությունը, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ իր ցամաքային ուժերը հարձակում են իրականացրել Իրանի հյուսիսարևմտյան սահմանից այն կողմ գտնվող դիրքերին՝ ծանր վնաս հասցնելով թշնամիներին: «Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի ժողովրդի և հատկապես սահմանային շրջանների բնակիչների ազգային անվտանգությունը և խաղաղության պահպանումը կարմիր գիծ են իրանական բանակի համար, հատկապես ԻՀՊԿ ցամաքային ուժերի համար»,- ասվում է իրանական ուժերի էլիտար ստորաբաժանման հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ահաբեկչական տարրերը կպատժվեն իրենց հանցագործությունների համար: Իրանի հյուսիսարևմտյան նահանգները սահմանակից են Իրաքի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ:  
00:14 - 15 նոյեմբերի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահին

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը: Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին: Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո՛չ համավարակը, և ո՛չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները: Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար: ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն է ձեռք բերվել մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:
18:27 - 14 նոյեմբերի, 2020
Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի. փոխարտգործնախարար |24news.am|

24news.am: Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հայտարարության հետ կապված որոշ չհիմնավորված արտահայտություններ: Irna-ի հետ զրույցում Արաղչին հայտնել է, որ Իրանից դեպի Հայաստան և Ադրբեջան երթուղիները չեն փոխվի: «Ցավոք, սոցիալական կայքերում տարածվում է մոլորության մեջ գցող տեղեկություն՝ կեղծ քարտեզներով, արվում են հայտարարություններ, թե Հայաստանի ու անգամ Իրանի տարածքով տարանցիկ ճանապարհ է ստեղծվում, թե իբր տարածքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինում: Այս ամենը սկզբունքայնորեն անիրական է և արվում է կոնկրետ քաղաքական և քարոզչական նպատակներով»,- ասել է նա: Ներկայացնելով քարտեզ՝ ԱԳ փոխնախարարը նշել է, որ դրանում երևում է՝ Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով աշխարհագրական գոտի ստեղծելու վերաբերյալ լայնորեն քննարկվող հարցն անհիմն է: «Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին հայտարարության մեջ խոսվում է ավտոմեքենաների համար նախատեսված կամ, ավելի շուտ, Հայաստանի ներսում Նախիջևանից մինչև Ադրբեջանի մայրցամաքային հատվածը տարանցիկ երթուղու մասին, որի անվտանգությունը Ռուսաստանն է ապահովելու, իսկ հստակ երթուղին մինչ օրս հայտնի չէ»,- ասել է Արաղչին:
12:39 - 14 նոյեմբերի, 2020
Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ |tert.am|

Իրանը հուսով է, որ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածությունը կհանգեցնի կայուն խաղաղության տարածաշրջանում․ Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է Tasnim News Agency-ն։«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը։Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները նույնպես հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց և թեթևացնի առկա խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:Նաև նշում է, որ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա»։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա։
19:40 - 10 նոյեմբերի, 2020
Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ |armenpress.am|

Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ԼՂ-ում պատերազմի դադարեցման հայտարարության ընդունման առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունման առթիվ: Ինչպես տեղեկացնում է Իրանի նախագահի լրատվական ծառայությունը, Իրանի նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում: «Լինելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետության հարևանը և հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների հետ մեր բազմաթիվ պատմական ընդհանրությունները ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում  Ռուսաստանի Դաշնության միջամտությամբ երկու երկրների ղեկավարների կայացրած որոշման առնչությամբ՝ վերջ դնել ռազմական հակամարտությանը և սկսել դիվանագիտական կարգավորման գործընթացը»,- նշել է Իրանի նախագահը: Հասան Ռոհանին հույս ունի, որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ և միջազգային իրավունքի շրջանակներում: «Այդ նպատակով Իրանը ներկայացնում է հրադադարի հաստատման և խաղաղության հաստատման խաղաղ ծրագիր, ինչպես նաև ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ, և մենք ոչ մի ջանք չենք խնայի լարվածության և վեճերի ապաԷսկալացման և այդ տարածաշրջանում կայուն ու արդար անվտանգության, կայունության և խաղաղության հաստատման համար»,- եզրափակել է Հասան Ռոհանին:
18:50 - 10 նոյեմբերի, 2020