Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային: Հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»: Նրանք երգել են  Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր: Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»: Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:
19:19 - 10 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։ Այսօր Բաքվում ասուլիսի ընթացքում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։ Բայրամովը հատուկ ընդգծել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել: Այսօր նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի կողմից ավելի ակտիվ մասնակցություն: «Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա կարող է լինել և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և՛ այլ ձևաչափերում», - ասել է Հաջիևը:
17:57 - 10 հոկտեմբերի, 2020
Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանին համարժեք պատասխան տալ, նա կիրականացնի իր կայսերական երազանքը․ Եվրոպական խորհրդարանի անդամ

Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանին համարժեք պատասխան տալ, նա կիրականացնի իր կայսերական երազանքը․ Եվրոպական խորհրդարանի անդամ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոլա Բայի /Ֆրանսիա/ ելույթը, որը ներկայացնում ենք ստորև․ «Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մարտահրավերին համարժեք պատասխան տալ, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական և իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»: «3.000-4.000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է Հայաստան. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից: 1.2-ից մինչև 1,5 միլիոն զոհ, ցեղասպանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից Էրդողանի կողմից որակվել է որպես մեծագույն վիրավորանք: Բայց պատմությունը վիրավորանք չէ, պատմություն, որն Էրդողանն այնուամենայնիվ կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են մեկ նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Դա մի նախաձեռնություն է, որն ինքը ստանձնում է այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում: Ռազմական գործողությունները Սիրիայում և Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխուժման կազմակերպում, եկեղեցիների կործանում Անատոլիայում, հարձակում կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխում մզկիթի, և հիմա՝ ներխուժում հայկական տարածք՝ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի բոլոր գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին: Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ ՛՛խստորեն դատապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումները, որոնք պետք է դադարեն՛՛: Բայց այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: 50 տարի է, ինչ Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ցանկանում եք, մեջբերում եմ, ՛՛բարեխիղճ երկխոսություն՛՛: Պատասխան միջոցներն արդեն պետք է ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի և Բուլղարիայի սահմանների անվտանգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ) գործունեության դադարեցման ուղղությամբ: Բայց ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, և պատասխանը ողբերգական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ ՛՛համակերպումը ամենօրյա ինքնասպանություն է՛՛»։
15:51 - 10 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան ողջունում է հրադադարի համաձայնությունը |azatutyun.am|

Ֆրանսիան ողջունում է հրադադարի համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ «Այժմ անհրաժեշտ է խստորեն հետևել դրան, որպեսզի պայմաններ ստեղծվեն ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու համար», - շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը: «Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում էին Մինսկի խմբի հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների», - նաև ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում։ Հաղորդագրությունում պաշտոնական Փարիզը վերահաստատում է՝ Ֆրանսիան շարունակում է մոբիլիզացնել ջանքերը՝ իր ներդրումն ունենալու այդ համատեքստում։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:
14:24 - 10 հոկտեմբերի, 2020
Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է հռչակագիր` Ֆրանսիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է հռչակագիր` Ֆրանսիայի իշխանություններին կոչ անելով ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը։ Հոկտեմբերի 8-ին Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը։ Ստորև՝ հռչակագրի տեքստի ամբողջական թարգմանությունը։ Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ՝ Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ: Այս երկիրը, որ քրիստոնեության բնօրրանն է՝ պատմական Հայաստանի արևելյան մասը, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն 1921 թ. բռնակցվել է Ադրբեջանին: Արդեն 1988 թ․ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի: Հանրաքվեից հետո Արցախի ժողովուրդն այսպիսով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերանվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց անխնա մի պատերազմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ հակամարտության խաղաղ լուծման նպատակով՝ Ադրբեջանի կողմից անկայուն «հրադադար»ն անընդհատ խախտելու պայմաններում: 2016 թ․ և սույն թվականի հուլիսին տեղի ունեցած հարձակումներից հետո չարիքի մութ շղարշը կրկին իջնում է Արցախի բնակիչների վրա, այս անգամ ավելի ստոր զազրելիությամբ՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանբ, որն ուղեկցվում է կրակի անհամաչափ ուժգնության կիրառմամբ:Հարձակում գործած գերտերությունների ղեկավարների վարքագիծը վկայում է այն մասին, որ «1915 թ․ ոգին », որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը, մինչ օրս շարունակվում է: Ճիշտ այնպես, ինչպես ներկայումս Սիրիայից Թուրքիայի տարածքով ներմուծված և արցախահայության դեմ հանված ջիհադիստ վարձկանները, 1915 թ․ Թուրքիայի կառավարությունը դիմել էր իր բանտերից ազատ արձակված իր իսկ հանցագործներին՝ հանելով նրանց հայ բնակչության դեմ։ Ողջ աշխարհի բարոյական պարտականությունն է գիտակցել այս ամենը և չլինել զուտ հանդիսատեսի դերում և, այդպիսով, երկրորդ ցեղասպանության հանցակից դառնալ: Համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների աշխարհառազմավարական շահերի ֆոնին Թուրքիայի կողմից բորբոքած վառոդի տակառը կարող է շատ արագ խաթարել ՆԱՏՕ-ն ու Եվրոպան և աննկատ կերպով հանգեցնել գլոբալ բախման: Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցը չի սահմանափակվում միայն իր բնակիչների ապագայի սահմաններում: Ավելի քան մեկ դար մոլեգնող և այսօր ռազմատենչ առաջնորդների խոսքերից և գործողություններից հանդգնաբար սրված «նեո-օսմանական պանթուրքիզմի» դեմ մեր վերաբերմունքից մեր՝ Ֆրանսիացիներիս և Եվրոպացիներիս սեփական ապագան է վտանգված: Թող բոլորը արդարացիորեն գիտակցեն սա` պարտադրելով բոլոր անհրաժեշտ միջոցներով վերջ դնել Արցախի դեմ ագրեսիային: Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով: Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի չեզոքությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գործողություններում, որոնց ընդհանուր նպատակը Բոսֆորից մինչև Կասպից ծով հայերի բնաջնջումն է՝ « էթնիկ մաքուր միասնության» նկատառումներով, անտանելի է այսօր և պատմության առջև: Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում: Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը, հավատարիմ մարդկային և ժողովրդավարական արժեքներին, որոնք երկար տարիներ ի վեր դրսևորվում են ժողովուրդների միջև սերտ կապերով՝ եղբայրացման և բարեկամության հռչակագրերի միջոցով, մտահոգված համաշխարհային խաղաղությամբ, որի համար պայքարում է Ֆրանսիան և կիրակի օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խաղաղության հանրահավաքից հետո, որին մասնակցում էին երեք հազար մարդ՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, արտահայտում է հետևյալ իղձերը՝ - ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը, - մասնակցել միջազգային օգնության ալիքին` բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը:
12:35 - 10 հոկտեմբերի, 2020
Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
14:23 - 09 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անհեթեթ է համարում Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «РИА Новости»-ին ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի՝ Անկարային ուղղված մեղադրանքները ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու համար: Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի միջով տեղափոխվել են Բաքու: Նրա խոսքերով ՝ այդ մարդիկ նույնականացվել են եւ պատկանում են Հալեպի տարածքում գործող խմբին: Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Մակրոնի հայտարարությունից հետո Ֆրանսիայից ներողություն է պահանջել՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկան չունի: «Հսկայական տարբերություն կա այն բանի միջեւ, թե ինչ է ուզում պրն. Մակրոնը, եւ ինչին իրականում կարող է հասնել նա միջազգային քաղաքականության մեջ: Ուստի նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով: Մենք դա գիտենք Լիբիայի, Արեւելյան Միջերկրականի եւ այլ միջազգային հարցերից: Ես կարող եմ հասկանալ, թե ինչու է նա այդպիսի հայտարարություններ արել (Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներին Ադրբեջան ուղարկելու մասին), բայց դա չի ժխտում այն ​​փաստը, որ նրա հայտարարություններն անհեթեթ են», - ասել է Շենթոպը: Նրա խոսքերով՝ սխալ եւ անարդար է Ադրբեջանում իրավիճակը բնութագրել որպես ռազմական գործողությունների սրում: «Այնտեղ տեղի ունեցողը, ինչը պարոն Մակրոնը փորձում է թաքցնել, հետևյալն է․ Ադրբեջանն օգտագործում է իր ինքնապաշտպանության օրինական իրավունքը` պաշտպանելու իր քաղաքացիական բնակչությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալու ադրբեջանական տարածքների 30-ամյա գրավմանը: Դրանում հաջողության հասնելու համար Ադրբեջանն ունի բավարար ռազմական ներուժ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:
13:18 - 09 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ

 |armenpress.am|

Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը. Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է հստակ և խիստ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված պատերազմում: Այս մասին նախարարն ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում: «Ղարաբաղյան հակամարտությունն այս պահին շատ լուրջ է, այդ պատճառով է, որ մեր քաղաքական համախմբումն էլ շատ ամուր է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով կողմերին հրադադարի, քանի որ մեծաթիվ քաղաքացիական զոհեր կան»,- ասել է Ժան Իվ Լը Դրիանը՝ հստակ ընդգծելով, որ Ադրբեջանն է սկսել գործողությունները: ԱԳ նախարարի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է շահագրգռված լինի առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում: «Չի կարելի այսպես` «մենք ուզում ենք հրադադար, բայց...», դա չի լինելու: Դադարեցվում է կրակը, սկսվում են բանակցություններ, որպեսզի համաձայնության հասնեն կոնկրետ իրավիճակի շուրջ, որը թույլ կտա կողմերին նորմալ ապրել»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը` հիշեցնելով օրեր առաջ Ադրբեջանի առաջադրած նախապայմանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հոկտեմբերի 7-ին հայտարարել էր նաև, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում, ինչը սպառնում է միջազգայնացնել հակամարտությունը:
18:10 - 08 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտնել է ԼՂ-ում Թուրքիայի ռազմական ներգրավվածության մասին

Թուրքիան ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Այս մասին, չորեքշաբթի օրը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ: Հայտնում է tass.ru-ն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին լուրն այն է, որ կա Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Սա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը, ինչից մենք ինքներս ենք փորձում խուսափել ամեն կերպ»,- ասել է Լե Դրիանը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան արդեն մի քանի անգամ հայտնել է իր դիրքորոշումը։ «Մեր դիրքորոշումն այն է, որ բոլոր կողմերը գիտակցեն, որ իրենք պետք է հնարավորինս շուտ դադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ առանց որևէ նախապայմանի, և սկսեն բանակցություններ: Դրանք պետք է հանգեցնեն դրական արդյունքների, նույնիսկ եթե դա զգալի ժամանակ է պահանջում»,- նշել է նա՝ հավելելով, որ կողմերի առաջ քաշած ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել:  Նախարարը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է զինադադար ապահովել և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նա հատկապես նշել է, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ներկայումս շատ տագնապալի է։ Իսկ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, վճռականորեն մոբիլիզացնում է իր ուժերը կարգավորման հասնելու համար»:  Այս առնչությամբ Դրիանն ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը ամեն օր կապի մեջ է հակամարտության տարբեր կողմերի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ` կարգավորման հասնելու համար: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
20:17 - 07 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը. ԱԳՆ |azatutyun.am|

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկուշաբթի օրը Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: «Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը հասնելու համար, ինչպես նաև վերսկսելու բանակցությունները»,- թվիթերյան իր էջում գրել է նախարար Լե Դրիանը: Նա հավելել է, որ Լավրովի հետ զրույցում «պայմանավորվածություն է ձեռք բերվել անհապաղ քայլերի անհրաժեշտության շուրջ»։ Անցած շաբաթ պաշտոնական Փարիզը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է նոր մեթոդ` վերսկսելու Մինսկի խմբում բանակցությունները: Ելիսեյան պալատի ղեկավարը հայտարարել էր, թե Ֆրանսիան մեծացնում է միջնորդական ջանքերը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այլ մանրամասներ Մակրոնը չէր հայտնել:
17:45 - 05 հոկտեմբերի, 2020
Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
17:06 - 05 հոկտեմբերի, 2020