Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Զարիֆը նախազգուշացրել Է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում |armenpress.am|

Զարիֆը նախազգուշացրել Է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում |armenpress.am|

armenpress.am։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետեւանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը:Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Իրանի «սպառնալի գործելակերպը», որին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա գրոհելու մեջ: «Լայնամասշտաբ պատերազմ»,-ասել Է Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Իրանին Էր Ռիադի կամ Վաշինգտոնի հարվածի հետեւանքների վերաբերյալ հարցին:«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել Է Զարիֆը, ընդսմին նշելով, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհի վերաբերյալ «ստի» վրա հիմնված ռազմական պատասխանը կարող Է հանգեցնել «մեծ թվով զոհերի ու տուժածների»: «Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:16 - 19 սեպտեմբերի, 2019
Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար |armenpress.am|

Իրանը դեռեւս Եվրոպայից քայլեր Է ակնկալում միջուկային գործարքի պահպանման համար |armenpress.am|

armenpress.am։ Իրանը դեռեւս միջուկային գործարքի եվրոպական մասնակիցներից դրա պահպանման քայլեր Է ակնկալում: Այդ մասին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք դեռեւս սպասում ենք, որ Եվրոպան միջուկային գործարքի պահպանման ուղղված քայլեր կկատարի»,- ասել Է Մուսավին, որի ելույթը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ «Իրանը բանակցություններ Է վարում եվրոպացիների, մասնավորապես, ֆրանսիական կողմի հետ»:Սակայն, ԱԳ նխարարության ներկայացուցչի խոսքով, «ԵՄ-ն փորձում Է ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալ միջուկային գործարքի շրջանակում իր խոստումները կատարելու համար»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել Է, որ Թեհրանը հետագայում Էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: «Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք Է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում: Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության: Ավելի վաղ Թեհրանը որոշել Է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:12 - 16 սեպտեմբերի, 2019
Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս |armenpress.am|

Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս |armenpress.am|

armenpress.am։ Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել Է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ Է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին նախարարը հայտարարել Է սեպտեմբերին 9-ին «Ֆունկե» մեդիախմբի հրապարակած հարցազրույցում:«Այժմ բոլորը պետք Է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»,- կարծում Է Մաասը:«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսեւորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել Է Մաասը: Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որպեսզի Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
06:27 - 09 սեպտեմբերի, 2019
Եվրոպական տերությունները Իրանին կոչ են անում հետևել 2015-ի միջուկային պայմանագրին |azatutyun.am|

Եվրոպական տերությունները Իրանին կոչ են անում հետևել 2015-ի միջուկային պայմանագրին |azatutyun.am|

azatutyun.am։ Եվրոպական տերությունները կոչ են անում Իրանին ձեռնպահ մնալ 2015 թվականի միջուկային պայմանագրով ստանձնած պարտավորություններին հակասող ցանկացած գործողությունից։ Այս կոչը հաջորդել է Իրանի կողմից նախազգուշացմանը, որ Թեհրանը պատրաստվում է չեղարկել ցենտրիֆուգների զարգացման բոլոր սահմանափակումները՝ արագացնելու համար ուրանի հարստացումը:Այսօր լրանում է վերջնաժամկետը, որ Իրանը տվել էր եվրոպական տերություններին՝ փրկելու համար համաձայնագիրը, ինչից հետո ակնկալվում է, որ Թեհրանը կհայտարարի, թե ինչ գործողություններ է ձեռնարկելու։Երեկ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը «պետք է զերծ մնա որևէ կոնկրետ գործողությունից, որը չի համապատասխանում իր ստանձնած պարտավորություններին և կարող է խանգարել լարվածության թուլացման ջանքերին»:Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Իրանի կողմից միջուկային ոլորտում հետազոտությունների և զարգացման ծրագրերի սահմանափակումների կասեցումը շատ մտահոգիչ է անվանել։
05:51 - 06 սեպտեմբերի, 2019
Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ |armenpress.am|

Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել Է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա:«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված Է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք վարկ 15 մլրդ դոլարի չափով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արագչիի խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը:Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին սեպտեմբերի 3-ին հայտնել Է, որ Իրանը կարող Է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: «Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել Է պաշտոնյան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել Է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել Է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել Էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել Է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր Է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
06:05 - 04 սեպտեմբերի, 2019
Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը  |armenpress.am|

Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունների հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել Է, որ երկխոսությունը հնարավոր Է իրանական միջուկային ծրագրի գծով «վեցյակի» ձեւաչափով:«Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, նա կարող Է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում»,- հայտարարել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նախագահն ասել Է, որ խոսքը չի վերաբերում Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցություններին:Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ իր երկիրը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում Է պարտադրվում: «Մեզ համար հնարավոր չԷ Վաշինգտոնի հետ շփման մեջ մտնել, քանի դեռ նա չի դադարեցրել պատերազմ պարտադրելը եւ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը մասնակցելը»,- ասել Է Զարիֆը:Նա հավելել Է, որ միջուկային գործարքին ԱՄՆ-ի վերադարձը «տոմս Է բանակցությունների համար»: Իրանը հայտարարել Է 2015 թվականին կնքված գործարքով իր ստանձնած պարտավորությունների կրճատման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ համաձայնագրից եւ վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Համաձայնագրի եվրոպացի մասնակիցները փորձում են պահպանել գործարքը:Վերջին մի քանի ամսում Իրանը եւ Ֆրանսիան ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, մասնավորապես, տեղի են ունեցել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաեւ` մի շարք հեռախոսազրույցներ երկու երկրների նախագահների միջեւ, որոնց ընթացքում շեշտը դրվել Է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրության վրա՝ Թեհրանի կողմից դրա գծով պարտավորությունների կատարման կրճատման լույսով. կողմերը նաեւ փոխանակել են համաձայնագրի իրագործմանն ուղղված առաջարկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
06:15 - 03 սեպտեմբերի, 2019
Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ |armenpress.am|

Ռուսաստանը բարդ իրավիճակներում միշտ Էլ հանդես Է եկել Իրանի կողմում. Զարիֆ |armenpress.am|

armenpress.am։ Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես Է եկել Թեհրանի կողմում: Այդ մասին, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:«Ռուսաստանն Իրանի ընկերն Է եղել բարդ իրավիճակներում»,-սեպտեմբերի 2-ին Զարիֆի խոսքը մեջբերել Է Mehr գործակալությունը: Նա հավելել Է, որ «նման գործընկերոջ հետ Իրանը կշարունակի իր համագործակցությունը»: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»,-ընգծել Է ԱԳ նախարարը:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին բանակցություններ կվարի Զարիֆի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքում Է գտնվում աշխատանքային այցով: Ինչպես նշել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդիպման ընթացքում քննարկվելու են առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը, միջուկային գործարքի ապագան, ինչպես նաեւ Պարսից ծոցի գորտում սրված իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:24 - 02 սեպտեմբերի, 2019
Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել իր Grace 1 լցանավն ազատագրելու համար |news.am|

Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել իր Grace 1 լցանավն ազատագրելու համար |news.am|

news.am: Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել Հիբրալթարում ձերբակալված իր Grace 1 լցանավն ազատագրելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Մուսավին, հաղորդում է Tasnim-ը։ «Իրանը որեւէ պարտավորություն չի ստանձնել այն մասին, որ նավը չուղեւորվի դեպի Սիրիա, քանի որ լցանավի ձերբակալումից մի քանի ժամ անց մենք հայտարարել ենք, որ Սիրիան դրա նշանակետը չէ, եւ մենք հաստատել ենք, որ դա ոչ մեկի չի վերաբերում, եթե անգամ դրա վերջնակետը լիներ Սիրիան»,-հայտարարել է Աբաս Մուսավին։ «Մենք սատարում ենք Սիրիային բոլոր ոլորտներում՝ ներառյալ նավթն ու էներգետիկան»,-ասել է նա՝ հավելելով, որ «դա օրինական է եւ կապ չունի որեւէ երրորդ երկրի հետ»։Ավելի վաղ Հիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբինա Պիկարդոն հայտարարել էր, որ լցանավը ձերբակալելու մասին հրամանը չեղարկվել էր, երբ Թեհրանը գրավոր հավաստել էր, որ նավը չի բեռնաթափի նավթ Սիրիայում՝ խախտելով Եվրամության պատժամիջոցները։ Նախօրեին Հիբրալթարի իշխանություններն ազատել են իրանյան Grace 1 նավը։
12:49 - 16 օգոստոսի, 2019
Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի |armenpress.am|

Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանը պատրաստ Է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:  «Իրանը հանդես Է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում Է երկխոսություն վարել, նա պետք Է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կարծիք Է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»: «Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն Է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը «ռազմավարական սխալ» Է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
07:53 - 06 օգոստոսի, 2019