ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։ Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից Արսեն Հ․-ն (ծնված 2002 թ․), ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք: Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։
09:57 - 22 սեպտեմբերի, 2020
Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից |armeniasputnik.am|

Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սարալանջի խճուղուց դեպի Մատենադարանի շենքի հետնամասն ընկած հատվածում։
Կրակը բավական մոտ է Մատենադարանի շենքի գիտական մասնաշենքին։ ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնեցին, որ 911 ծառայությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել։ Հրշեջ–փրկարարական խմբերն արդեն դեպքի վայրում աշխատում են։
Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ 21։15-ին ստացած ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։
22:15 - 19 սեպտեմբերի, 2020
Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Նուբարաշենի աղբավայրում այսօր ևս իրականացվել են  հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հրդեհի մի օջախը մարված է, մյուսում՝ մոտ 3000 քմ տարածքում, այրվում է կուտակված աղբ․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի տարբեր օջախներով, մոտ 4․5 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար և մեկ տրակտոր։ Հրշեջ-փրկարարներն ընդհանուր մոտ 4․5 հա տարածքում իրականացրել են քանդման-հանգեցման աշխատանքներ՝ օգտագործելով 237 տոննա ջուր։
20:29 - 19 սեպտեմբերի, 2020
ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության համաժողովին

ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության համաժողովին

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղըզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Նախագահողի իրավունքով՝ կոնֆերանսի պաշտոնական բացումը կատարել է Ռուսաստանի Դաշնության Բնապահպանական, տեխնոլոգիական և միջուկային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը։ Հայաստանը ներկայացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Մեր երկրում այս ոլորտի բարեփոխումների շուրջ ելույթով հանդես է եկել ՏԱԱԿ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների տեխնիկական անվտանգության ոլորտի միջպետական խորհրդի անդամ Վարդան Գևորգյանը։ 0Վերջինս տեղեկացրել է, որ ՀՀ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում 2020 թ․ հուլիսի 9-ին կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է լիազոր մարմնի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության իրավասությունները տեխնիկական անվտանգության ոլորտում։ Այդ փոփոխությունների համաձայն՝ լիազոր մարմնի որոշ գործառույթներ վերապահվել են նորաստեղծ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։
22:40 - 18 սեպտեմբերի, 2020
Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

Պայթյունից մասամբ փլուզված շենքի 4-րդ շքամուտքը եւս անվտանգ է. անօթեւան մնացած ընտանիքները հյուրանոցներից տեղափոխվել են |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 3 հասցեում տեղի ունեցած պայթյունից տուժած քառահարկ՝ 5 մուտքանի շենքում ապամոնտաժման է ենթակա միայն վթարված 5-րդ շքամուտքը: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լրատվականից: Ավելի վաղ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանն ասել էր, որ Ռայնիսի 3 հասցեում գտնվող տվյալ շենքի 4-րդ շքամուտքում նկատվել են որոշակի ձեւախախտումներ: Մասնագետը նաեւ հայտնել էր, որ նախնական ուսումնասիրությունից հետո Քաղաքաշինության կոմիտեի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովության համար եւս մեկ անգամ համապատասխան ուսումնասիրություն կատարել: Քաղշինկոմի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ 48 բնակարաններից բաղկացած շենքում իրականցվել է տեխնիկական հետազննություն եւ կազմվել է շենքի ընդհանուր վիճակի մասին եզրակացություն. «Ամբողջությամբ փլուզվել է շենքի 5-րդ մուտքը` 12 բնակարանով: Ուսումնասիրության արդյունքում շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մուտքերի հատվածամասի տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար եւ պիտանի բնակության համար»: Նաեւ տեղեկացրեցին, որ Երեւանի քաղաքապետարանի պատվիրատվությամբ մշակվում է շենքի վնասված հատվածը քանդելու նախագիծ: 5-րդ շքամուտքի ապամոնտաժումից հետո իրականացվելու, այդ հատվաածի վերակառուցում, ապա շենքի տեխնիկական վիճակի կրկնակի հետազննություն, որի արդյունքներով կորոշվի նրա ուժեղացման եւ սեյսմակայունության բարձրացման անհրաժեշտության հարցը: «Ներկայումս վթարված 5-րդ մուտքի 12 ընտանիքների բնակապահովման հարցի լուծման համար մշակվում է Կառավարության որոշման նախագիծ»,- հայտնեցին քաղշինկոմից: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 12 ընտանիքները հյուրանոցից արդեն տեղափոխվել են վարձակալած բնակարաններ: «Քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հնարավորինս շուտ այդ մարդանց ապահովի կացարաններով, չնայած ուղիղ պարտականություն չունենք, որովհետեւ կարող են նմանատիպ բազմաթիվ դեպքեր լինել, բայց այս պրագայում րոպե առաջ փորձում ենք խնդիրը լուծել»,- ասացին մեզ: Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
08:35 - 11 սեպտեմբերի, 2020