Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին |tert.am|

ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել Արցախի դրոշի պատճառով իրեն սպառնացած ադրբեջանցիներին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝  խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին: Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի: «Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,-նկատել է քաղաքապետը:Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել:  Ավելին՝ tert.am-ում
13:41 - 24 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել |azatutyun.am|

Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր: Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, վերջին յոթ օրվա ընթացքում միջինում հաստատվում է 9 հազար 700 դեպք, մայիսի վերջին` սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց, վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր: Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը: «Իրավիճակը բարդանում է, հոկտեմբերին և նոյեմբերին մենք կտեսնենք ավելի բարձր մահացություն»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կրյուգեն:
18:25 - 20 սեպտեմբերի, 2020

Նոր սահմանափակումներ` աշխարհում |amerikayidzayn.com|

Նոր սահմանափակումներ` աշխարհում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում մարդկանց այս տարի անպայման ստանալ պատվաստումներ ընդդեմ գրիպի, խուսափելու համար գրիպի ու կովիդ հիվանդության դեմ միաժամանակ պայքարելու դժվարություններից: Երկու այս հիվանդությունները սուր վարակիչ են եւ ունեն միանման ախտանիշներ: «Երկու այս հիվանդություններին դիմակայելու գործում 2020-ը լինելու է առանցքային տարի», ասում է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի վարակիչ հիվանդությունների բաժնի տնօրեն Գերի Սայմոնը: Կովիդ 19 հիվանդությամբ մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 30 միլիոնի 500 հազարից եւ խլել մոտ մեկ միլիոն կյանք ամբողջ աշխարհում: Ամենամեծ թվով վարակվածներ են գրանցվել Միացյալ Նահանգներում: Նրանց թիվը մոտենում է 7 միլիոնին: ԱՄՆ-ին հետեւում են Հնդկաստանն ու Բրազիլիան` համապատասխանաբար 5.3 եւ 4.5 միլիոն վարակակիրներով: Նոր սահմանափակումների մասին են հայտարարել եվրոպական երկրները, երբ ԱՀԿ-ը հայտարարեց Եվրոպայում կորոնավիրուսի տարածման նոր փուլի մասին: Իսպանիան, որը վարակված անձանց թվով ամենամեծ ցուցանիշն ունի Եվրոպայում (640 հազար), մայրաքաղաք Մադրիդի որոշ հատվածներում ուժի մեջ է դնում նոր սահմանափակումներ: Շարժն այստեղ արգելված է, բացի աշխատանքի կամ խանութ մեկնելու դեպքերից: Ֆրանսիայի Նիցա քաղաքում արգելված են տասից ավելի մարդ ընդգրկող հավաքները: Այստեղ կրճատվել են բարերի աշխատանքային ժամերը: Մեծ Բրիտանիան քննարկում է նոր համազգային սահմանափակումներ սկսելու հարցը, երբ վարակակիրների թիվն այստեղ ամեն օր սկսել է աճել 6000-ով: Ամենօրյա ցուցանիշների աճ գրանցելով` Իսրայելում սկսվել է սահմանափակումների երկրորդ փուլը, որոնք կշարունակվեն երեք շաբաթ, երբ սկսվում են հրեական տոները: Մարդիկ այստեղ չունեն իրենց տներից 500 մետրից ավելի հեռանալու իրավունք: Կանադան որոշել է երկարաձգել ԱՄՆ-ի հետ սահմանը փակ պահելու ժամեկտը: Սահմանը փակելու մասին որոշումն այստեղ առաջին անգամ ուժի մեջ էր մտել մարտի 18-ից:
21:11 - 19 սեպտեմբերի, 2020
Փարիզի դատարանը Թեթև աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի նախկին նախագահին դատապարտել է 3 տարի ազատազրկման |hetq.am|

Փարիզի դատարանը Թեթև աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի նախկին նախագահին դատապարտել է 3 տարի ազատազրկման |hetq.am|

hetq.am: Փարիզի դատարանը Թեթև աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի նախկին նախագահ Վալենտին Բալախնիչևին մեղավոր է ճանաչել ռուս մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքների թաքցման գործով։ Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ Ֆեդերացիայի նախկին նախագահին մեղադրում էին ակտիվ և պասիվ կոռուպցիայի մեջ։ Նա դատապարտվել է երեք տարի ազատազրկման։ Բալախնիչևը գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Բացի այդ, դատարանը պասիվ կոռուպցիայի հոդվածով մեղավոր է ճանաչել նաև ռուս նախկին մարզիչ Ալեքսեյ Մելնիկովին, որը նույնպես գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Դատարանը նրան դատապարտել է 2 տարի ազատազրկման։ Հրապարակելով իր որոշումը՝ դատավոր Ռոզ Մարի Ունոն նշել է, որ երկու դատապարտյալների նկատմամբ կշարունակի գործել ձերբակալության միջազգային օրդերը։ Բալախնիչևը «РИА Новости»-ի լրագրողին հեռախոսով հայտնել է, որ իրեն զրկել են պաշտպանության օրինական իրավունքից և նա մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ «Նրանք հայտնում են, որ կձերբակալեն ինձ, ընդ որում` ոչ թե միջազգային դատարանի ընթացակարգով, այլ ֆրանսիական օրենսդրությամբ։ Սա ի՞նչ խաղ է։ Այս խաղը վերջին տարիներին իրականացվում է Ռուսաստանի նկատմամբ, իսկ ես այդ խաղի պատանդներից եմ»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Բալախնիչևը և Մելնիկովը մեղադրվում էին մարզիկներից, ընդհանուր առմամբ, 3,45 միլիոն եվրո շորթելու մեջ՝ փոխարենը խոստանալով «լիարժեք պաշտպանություն»։ Նրանք անցնում էին Թեթև աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի նախկին ղեկավար Լամին Դիակի գործով։ Ֆրանսիական դատախազության տվյալներով՝ Դիակը և նրա որդին՝ Պապա Մասատա Դիակը եղել են կոռուպցիոն սխեմայի կենտրոնում, որի շրջանակներում ռուսական մարզիկներից ստացել են «մի քանի միլիոն եվրոյի կաշառք»՝ դոպինգ թեստերի դրական արդյունքները թաքցնելու համար։ Դիակը դատարանում նշել է, որ այդ քայլին դիմել է կազմակերպության ֆինանսական բարեկեցության համար։ Նա նաև խոստովանել է, որ թեթև աթլետների նկատմամբ պատժամիջոցները հետաձգվել են, որպեսզի չփչացնեն Ռուսաստանի վարկանիշը՝ 2013 թվականին Մոսկվայում կայանալիք թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությանն ընդառաջ։ 87-ամյա Դիակը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի ու վստահության չարաշահման մեջ և դատապարտվել չորս տարի ազատազրկման, որից երկու տարին պայմանական։ Բացի այդ, նա կվճարի 500 000 եվրո տուգանք։
10:20 - 18 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29,9 միլիոնին, ավելի քան 940 հազար մարդ մահացել է, 20,3 միլիոնը՝ բուժվել |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29,9 միլիոնին, ավելի քան 940 հազար մարդ մահացել է, 20,3 միլիոնը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսի տարածման ընթացքն արագանում է: Վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 29,9 միլիոնին, հիվանդությունից մահացել է ավելի քան 940 հազար մարդ, ապաքինվել է 20,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակի 5 միլիոնից ավելի դեպք արձանագրվել է Հնդկաստանում: Ընդամենը 11 օրվա ընթացքում այստեղ 1 միլիոն մարդ է վարակվել, մինչդեռ երկրում փակ հաստատություններ չկան ՝ բացի ուսումնական հաստատություններից և կինոթատրոններից: COVID-19-ի հայտնաբերված դեպքերի քանակով Հնդկաստանը երկրորդն է ԱՄՆ-ից հետո, երրորդ տեղում Բրազիլիան է: Եվրոպական երկրները մասամբ վերադառնում են սահմանափակումների: Ֆրանսիացի բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին: COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների թիվը, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում, աստիճանաբար աճում է, բայց դեռ հեռու է գարնան ցուցանիշներից: Բելառուսում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հունիսին մահացության՝ վերջին տարիների համար ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, մինչդեռ Ազգային վիճակագրական կոմիտեն չի հրապարակում իր տվյալները: Ղրղըզստանում պարտականությունները պատշաճ չկատարելու մեղադրանքով կալանավորվել է առողջապահության նախկին նախարարը: Նա աշխատանքից հեռացվել էր մարտի 31-ին՝ վատ աշխատանքի պատճառով՝ երկիրը համաճարակից չպաշտպանելու համար: Ռուսաստանի Սամարայի շրջանում՝ Ղազախստանի հետ սահմանին, ավելի քան 4 հազար Ուզբեկստանի քաղաքացի է կրկին կուտակվել: Նրանք ցանկանում են տուն գնալ, բայց չեն կարողանում, քանի որ Ղազախստանի սահմանը փակ է: Միացյալ Նահանգների կառավարությունը երեկ ծրագիր է հրապարակել, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը անվճար հասանելի կլինի բոլոր ամերիկացիներին անմիջապես այն բանից հետո, երբ պարզվի, որ այն անվտանգ է և արդյունավետ: Ակնկալվում է, որ պատվաստանյութերի սահմանափակ քանակությամբ չափաբաժիններ հասանելի կլինեն մինչև 2020 թվականի վերջը:
12:03 - 17 սեպտեմբերի, 2020
Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը
 |azatutyun.am|

Մակրոնը կրկին կոչ է անում Լիբանանի քաղաքական ուժերին շուտափույթ կերպով հաղթահարել ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ փորձելով օգնել այն հակասությունների հաղթահարմանը, որոնք առկա են մերձավորարևելյան այդ երկրի նոր կառավարության ձևավորման ճանապարհին։ Ավելի վաղ Ֆրանսիան Լիբանանում ծագած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ էր մշակել, որով այդ երկրի առաջատար քաղաքական ուժերը պարտավորվում էին նոր կառավարություն ձևավորել մինչև սեպտեմբերի 15-ը։ Լիբանանցի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը, սակայն, Reuters գործակալությանը փոխանցել է, թե սահմանված ժամկետներում նոր կառավարության ձևավորումը «հավասարազոր կլինի հրաշքի»։ Սեպտեմբերի 1-ին Բեյրութ կատարած այցի ընթացքում նախագահ Մակրոնը չէր բացառել, որ Ֆրանսիայի կողմից մշակված ճանապարհային քարտեզում տեղ գտած պահանջները չկատարելու դեպքում Լիբանանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։
17:15 - 13 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման ակցիաների ժամանակ մոտ 300 մարդ բերման է ենթարկվել
 |tert.am|

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման ակցիաների ժամանակ մոտ 300 մարդ բերման է ենթարկվել |tert.am|

tert.am: Ֆրանսիայում ոստիկանության և ժանդարմեայի ուժերը շաբաթ «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ կարգուկանոն հաստատելու ընթացքում մոտ 300 մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:  Համաձայն երկրի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենի տվյալներով՝ մայրաքաղաքում ոստիկանության հսկողության ներքո է գտնվում 165 մարդ, իսկ նահանգում՝ ևս 12-ը: «Ակցիաներին մասնակցել է մոտ 6000 մարդ, ընդ որում՝ միայն Փարիզում 2.5 հազար մարդ»,- ասել է նա: Դարմենենը հայտնել է, որ Փարիզում ձերբակալվել են ոչ քիչ մարդիկ, որոնք իրենց հետ վտանգավոր զենք են ունեցել, ինչով էլ պայմանավորված է ոստիկանության հսկողության տակ գտնվողների թիվը: Միևնույն ժամանակ, ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ ցավում է ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցների կողմից մայրաքաղաքում հրդեհված 2 ավտոմեքենաների համար: Նա նկատել է, որ «նախկին ակցիաների ժամանակ կարգուկանոնի հաստատման և եղած դժվարությունների հետ համեմատելու դեպքում կարելի է ասել, որ այս վերջին ակցիաներն անցկացվել են հարաբերականորեն խաղաղ մթնոլորտում»:  
13:20 - 13 սեպտեմբերի, 2020
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ |armenpress.am|

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: «Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ցուցարարների ակցիան սկզբնական շրջանում հանդարտ է ընթացել, սակայն ինչ-որ պահի ակցիային են միացել ագրեսիվ տրամադրվածությամբ անձինք: Նրանք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ և աղբամաններ հրկիզել: Ի պատասխան, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել անկարգություններ հրահրողների ուղղությամբ: Ոստիկանության տվյալներով 128 մարդ է բերման ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցեր են նախատեսված նաև Փարիզի այլ շրջաններում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում: «Դեղին բաճկոնների» շարժումը սկսվել է շուրջ 2 տարի առաջ` 2018թ. նոյեմբերի 17-ին: Սկզբնական շրջանում ցուցարարները պայքարում էին վառելիքի հարկի բարձրացման դեմ, հետո դրան միացան նաև մի շարք այլ պահանջներ:
17:08 - 12 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել Մակրոնին որպես Հունաստանի և Կիպրոսի «փաստաբան» հանդես չգալ ու չքննադատել Էրդողանին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Միջերկրական ծովում տարվող քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:«Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից ՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով ՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ վերջինս որը ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից:«Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ», - ասված է փաստաթղթում:ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը ոչ մի կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ:«ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում: Ավելին՝ tert.am-ում
11:37 - 11 սեպտեմբերի, 2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահացել է մոտ 910 հազար, բուժվել՝ 19 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահացել է մոտ 910 հազար, բուժվել՝ 19 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Ուղիղ կես տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը որպես համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910 հազարին, բուժվածներինը՝ 19 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առավել տուժած երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, իսկ եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել: Եվրոպական շատ երկրներում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է վարակակիրների թվի աճ: Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին հայտարարել այսօր: Իսրայելում մտածում են վարակի տարածման մակարդակի բարձրացման պատճառով սահմանափակումներին վերադառնալու մասին:
11:14 - 11 սեպտեմբերի, 2020
ԵԽ-ում սեղանին կդրվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Ֆրանսիայի ԱԳՆ |ermenihaber.am|

ԵԽ-ում սեղանին կդրվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը․ Ֆրանսիայի ԱԳՆ |ermenihaber.am|

ermenihaber.am: Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում: Եվրամիությունը Հունաստանին այս հարցում հայտնած աջակցության շրջանակներում Ֆրանսիայի նախաձեռնությամբ հերթական նիստը կգումարի այս լարվածությունը քննարկելու նպատակով: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին սպասվող թուրքա-հունական լարվածության թեմայով գումարվելիք Եվրոպայի խորհրդի նիստի ընթացքում սեղանին է դրվելու նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ հարցը: Լը Դրիանը տեղեկացրել է նաև, ԵՄ մյուս անդամ երկրների իր պաշտոնակիցների հետ քննարկումներ է վարում Թուրքիայի գործողությունների դեմ պատասխան քայլեր անելու շուրջ: «Էրդողանը գիտի, որ մենք մի քանի այլընտրանքային տարբերակներ ունենք»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քննարկումներ սկսել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նպատակների վերաբերյալ:
14:28 - 07 սեպտեմբերի, 2020
«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին
 |tert.am|

«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքը ծիծաղելի է․ մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»․ Չավուշօղլուն՝ Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է eadaily.com-ը։ «Լիբիայում ֆրանսիացիները աջակցեցին խռովարար Հաֆթարին և լուրջ սխալ գործեցին»,- Անկարայում լրագրողների առջև ելույթի ժամանակ ասել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Ամեն ինչ փոխվել է, Հաֆթարը պարտություն է կրել, իսկ Մակրոնն ընկել է հիստերիայի մեջ»։ Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիան ամենաշատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, և Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար: «Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքի կարիք չկա, դա ծիծաղելի է։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»,- եզրափակել է նա։
21:55 - 04 սեպտեմբերի, 2020
Փարիզում մեկնարկել է «Շառլի Էբդո»-ի խմբագրության դեմ հարձակման գործով դատավարությունը |azatutyun.am|

Փարիզում մեկնարկել է «Շառլի Էբդո»-ի խմբագրության դեմ հարձակման գործով դատավարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկել է 2015 թվականին«Շառլի էբդո» երգիծական հանդեսի խմբագրության, ինչպես նաև Փարիզում գործող հրեական խանութներից մեկի դեմ կատարված ահաբեկչական հարձակումների գործով դատավարությունը։ Փարիզի քաղաքային դատարանի տվյալներով, դատավարությունը կշարունակվի 49 օր՝ մինչև նոյեմբերի 10-ը։ Գործում որպես ամբաստանյալ է ներգրավված 14 մարդ, որոնցից 3-ը՝ հեռակա կարգով։ Ամբաստանյալների մեծամասնությունը մեղադրվում է «Շառլի Էբդո»-ի խմբագրության դեմ հարձակման հեղինակներ Քուաշի եղբայրներին, ինչպես նաև հրեական խանութի դեմ հարձակումն իրականացրած Ահմեդի Կուլիբալիին օժանդակություն ցուցաբերելու համար։ Հաջորդ շաբաթ մեկնարկելու է տուժողների և նրանց իրավահաջորդների հարցաքննության փուլը։ Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 200 մարդ է հարցաքննվելու։ 16 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումները Փարիզում տեղի էին ունեցել 2015 թվականի հունվարի 7-ին։ Դրանց առիթը «Շառլի Էբդո» հանդեսի կողմից Մուհամեդ մարգարեին պատկերող 12 ծաղրանկարների հրապարակումն էր։
14:50 - 02 սեպտեմբերի, 2020
Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|

Մակրոնը չի բացառում Լիբանանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եթե Լիբանանում շուտափույթ կերպով արմատական բարեփոխումներ չիրականացվեն, երկիրը կարող է շատ լուրջ բարդությունների բախվել միջազգային ասպարեզում։ Երեքշաբթի երեկոյան, Բեյրութ կատարած այցի ավարտին, նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այս երեկո ես իմ վստահությունն եմ հայտնում Լիբանանի կառավարությանը։ Դրա հետ մեկտեղ, ես ստիպված եմ շատ հստակորեն զգուշացնել՝ եթե մինչև հոկտեմբերի վերջ Լիբանանի ղեկավարները չկատարեն իրենց իսկ ստանձնած պարտավորությունները, լինելու են նաև հետևանքներ։ Կարծում եմ անգամ, որ կարող է գալ պատժամիջոցների կիրառման պահը։ Իրադարձությունների նման զարգացումը ես ամբողջությամբ չէի բացառի», - հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահը Բեյրութ էր ժամանել Լիբանանի ստեղծման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու, ինչպես նաև օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Մակրոնի այցը Լիբանան ուղեկցվում էր բողոքի գործողություններով։ Արմատական բարեփոխումների անցկացման պահանջով հանդես եկող հարյուրավոր ցուցարարներ երեքշաբթի երեկոյան փորձել են ներխուժել Լիբանանի խորհրդարանի տարածք, ինչին ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել՝ ցրելով ակցիայի մասնակիցներին։
12:24 - 02 սեպտեմբերի, 2020
Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

tert.am: Բեյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Լիբանանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցը շատ արագ վերածվել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով: Նրանք կոտրել են լուսացույցները և գրասենյակային շենքերում տեղադրված վերահսկման տեսախցիկները: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը:  Ներկա պահին բախումները դադարել են: Բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերին զուգահեռ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական մեկօրյա այցը:   Ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել և բարեփոխումներ պահանջել իշխանություններից:
09:26 - 02 սեպտեմբերի, 2020