Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

 |factor.am|

Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը |factor.am|

factor.am: Քաղաքական հարցերով ԻԻՀ փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Իրանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ նախաձեռնության մասին, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։ Նշվում է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը Բաքվում է, որպեսզի քննարկի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամն ու հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը։ Արաքչին իր այցի գլխավոր նպատակ է անվանել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումն ու հաստատուն խաղաղության վերականգնումը։ «Վերջ դնել ադրբեջանական հողերի օկուպացիային, պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, սրանք են Իրանի ծրագրի գլխավոր գործոնները»,- նշել է իրանցի դիվանագետը՝ հավելելով, որ այս ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։
12:51 - 28 հոկտեմբերի, 2020
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է
 |lragir.am|

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է |lragir.am|

lragir.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։ Նա այդ մասին հայտարարել է սահմանամերձ շրջաններ այցելության ժամանակ: Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։ Նա ընդգծել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ուժերը տեղակայվել են Իրանի հյուսիս-արեւմտյան սահմաններին, երկրի այդ տարածքները պաշտպանելու համար: Հրամանատարը նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար: Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, բայց չի կարող հաշտվել սահմանների բնույթի որեւէ փոփոխության հետ:
10:23 - 26 հոկտեմբերի, 2020
Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

Իրանական աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Իրանի հյուսիսում զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ «Sepahcybery» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականը հայտնում է, որ երկրի տարածքային ամբողջականությունը, Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջանների բնակչության անվտանգությունը պաշտպանելու համար կորպուսի ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվելու է սահմանի երկայնքով։ Azariha-ն ևս Իրանի ԶՈւ զինտեխնիկայի տեղափոխման մասին տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ թվում է՝ Իրանն այս գործողություններին նոր թափ է հաղորդել այն ժամանակ, երբ ահաբեկիչներ ուղարկելուց բացի՝ Թուրքիան հայտարարել է, թե նպատակ ունի Զանգեզուրը գրավել և Հայաստան-Իրան սահմանը կտրել։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման»  բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։ Ըստ հրապարակման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար տանկեր և այլ զինտեխնիկա են տեղակայվել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում (սահմանակցում է Նախիջևանին)։
12:46 - 25 հոկտեմբերի, 2020
Իրանի սահմանային անվտանգությունն ապահովված է. իրանցի գեներալ |1lurer.am|

Իրանի սահմանային անվտանգությունն ապահովված է. իրանցի գեներալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ղեկավարը հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դեպի իրանական տարածք հրթիռակոծությունների ֆոնին երկրի հյուսիսարևմտյան սահմանի անվտանգությունն ապահովված է: Այս մասին հայտնում է իրանական Tasnim News գործակալությունը: Իրանի սահմանամերձ գյուղերում մի քանի հրթիռ ընկնելուց հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրն այցելել է Խոդա Աֆարին մարզի մոտակայքում գտնվող սահմանային տարածք: «Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց մի քանի հրթիռ է ընկել իրանական տարածք, այնուամենայնիվ, սահմանի ամբողջ երկայնքով անվտանգությունն ապահովված է, և երկրի սպառնացող վտանգ չկա»,- հայտնել է իրանցի գեներալը:  
13:36 - 24 հոկտեմբերի, 2020
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը պատժամիջոցներ է սահմանել Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերի նկատմամբ՝ Իրաքում ահաբեկչական գործողությունների համակարգման հարցում գլխավոր դեր կատարելու և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Այս մասին գրում է IRNA գործակալությունը:«Բաղդադում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուելերը կենտրոնական դեր է ունեցել Իրաքում և դրանից դուրս ահաբեկչական գործողությունների համակարգման, գեներալ Սոլեյմանիի սպանության և մեր ժողովրդի հանդեպ պատժամիջոցների խթանման հարցում»,- գրել է Ղաթիբզադեն իր թվիթերյան էջում:Ավելի վաղ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին իր անունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում տեսնելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները իրեն և 80 մլն իրանցիներին ավելի վճռական են դարձնում իրենց նպատակների և գործողությունների իրականացման հարցում:Հինգշաբթի օրը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել 5 իրանցիների նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձի համար
13:23 - 24 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ-ն ընդլայնել Է «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը |armenpress.am|

ԱՄՆ-ն ընդլայնել Է «Հըզբոլլահ»-ի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն ընդլայնել Է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ: Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը: Ի թիվս այլոց, ցուցակում հայտնվել Է Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին: Ընդամենը ցուցակում Լիբանանի երկու քաղաքացի կա, մեկ՝ իրաքցի եւ երեք կազմակերպություններ, ներառյալ «Վիրտուալ ԶԼՄ-ների միջազգային միավորումը» եւ «Ռադիոյի եւ հեռուստատեսության իսլամական միավորումը». ԱՄՆ-ը նրանց կասկածում Է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ համագործակցության մեջ: «Իրանական ռեժիմը գրոհում Է ԱՄՆ-ի ընտրական գործընթացի վրա, բացահայտ կերպով փորձելով առցանց ապատեղեկատվություն տարածելու ուղիով երկպառակություն սերմանել քվեարկությանը մասնակցող բնակչության շրջանում»,-ասվում Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: «Իրանի իշխանական կառույցները, քողարկված նորությունների կազմակերպությունների կամ ԶԼՄ-ների ներքո, գրոհում են ԱՄՆ-ի վրա՝ նպատակ ունենալով խարխլել ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացը»,-հավելել Է ֆինանսների նախարարությունը: Իրանը չի ընդունում ԱՄՆ-ի մեղադրանքներն ընտրություններին միջամտելու հարցում: Իր հերթին Միացյալ նահանգների պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ պատժամիջոցների ներքո հայտնված Մասջեդին ոչ միայն դիվանագետ Է, այլեւ ԻՀՊԶ-ի գեներալ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական կազմակերպություն: Նրա խոսքով՝ Մասջեդին երկար տարիներ համակարգել Է ԻՀՊԶ-ի գործունեությունն Իրաքում, ներառյալ իրաքյան աշխարհազորի ուսուցումը եւ ընդգրկուն ֆինանսական գործառնությունների անցկացումը: Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ ցուցակում հայտնված «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչներ Նաբիլ Քաուկը եւ Հասան ալ-Բաղդադին մտել են շարժման ղեկավարության կազմ, որն ԱՄՆ-ը համարում Է ահաբեկչական, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:27 - 23 հոկտեմբերի, 2020
Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան |armenpress.am|

Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և տարածքում. ՌԴ-ում ԻԻՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Իրանը ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և չի հանդուժի ագրեսիան իր սահմաններին և տարածքներում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին: «Իրանն ուշադիր և ամենայն լրջությամբ հետևում է երկրի սահմանամերձ հատվածներում առկա լարվածությանը և, այս առնչությամբ հայտարարելով մեր երկրի տարածքում ագրեսիայի անընդունելիությունը, լուրջ նախազգուշացում ենք անում հակամարտող կողմերին անհրաժեշտ զգուշավորության վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:Դեսպանն ընդգծել է, որ Իրանը սերտ և լուրջ շփման մեջ է բոլոր կողմերի հետ:«Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և իր տարածքում: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին դեպքերի ժամանակ մենք երկու կողմին էլ հայտարարել ենք, որ ցանկացած մեկը, ով կխախտի այս սկզբունքը, միանգամայն կմերժվի»,-ասել է դեսպանը:Նա նաև հավելել է, որ պաշտպանության որոշ ոլորտներում Իրանը հասել է ինքնաբավության և նույնիսկ արտահանման հնարավորությունների:
12:04 - 23 հոկտեմբերի, 2020
Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր․ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր․ Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Վստահ եմ դա իրենց չի հաջողելու, զորքն ու բնակչությունը միասնական կհաղթեն նաև այս նոր ձևի մարտերում»։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Արցախի և Իրանի սահմանի ողջ երկայնքով ընթանում են համառ մարտեր։ «Ադրբեջանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ նեղ տեղամասերում իրենց զորքերը տեսնում են Արաքս գետը, չի նշանակում լիարժեք վերահսկողություն»,- ասաց նա։ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մերձռազմաճակատային գոտու տարբեր բնակավայրեր և կարողանում են խուճապի մատնել, շատ հաճախ ընդամենը նկարվելու համար, երբեմն բնակավայրերում տներ են այրում, ստեղծում են անկանոն իրավիճակ։ «Խնդրում եմ նման իրավիճակներում լինել սթափ, զգոն և հատկապեա ՏԻՄ-երին, որոնք ԶՈՒ-ի, պահեստազորի, ստորաբաժանումների հետ համագործակցում են, չտրվել խուճապի, լինել կազմակերպված։ Հակառակորդի այդ խմբավորումները շատ փոքր են լինում և մեկ գրագետ հակահարվածից, հակագրոհից հետո փախչում են տվյալ բնակավայրերից և երկար ժամանակ չեն վերադառնում։ Դրա ամենավառ վկայությունները Հադրութը և Ֆիզուլին են»,- ասաց նա։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդն այս մարտավարությունը փորձելու է շարունակել շատ տեղերում, որտեղ կան անտառներ, կիրճեր։ «Փորձելու են առաջ գալ առանց լուրջ զրահատեխնիկայի, առանց լուրջ խոցման միջոցների աջակցության, առանց լուրջ ԱԹՍ-ների աջակցության։ Հետևաբար կազմակերպված մարտական գործողությունների դեպքում շատ հեշտ է լինում իրենց չեզոքացումը»,- ասաց նա։
22:29 - 22 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

ՌԴ-ի և Իրանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ ԼՂ-ում հրադադարն այլընտրանք չունի. Զախարովա

Ռուսաստանը և Իրանն ունեն նույն մոտեցումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հիմնական հարցերում, մասնավորապես՝ այն հարցում, որ հրադադարի ռեժիմն այլընտրանք չունի: Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։ «Ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր՝ Ռուսաստանի և Իրանի ղեկավարները բազմիցս քննարկել են Լեռնային Ղարաբաղի գոտում իրավիճակի սրացման թեման։ Մենք նշում ենք, որ կողմերի դիրքորոշումները համընկնում են իրավիճակի կարգավորման կարևորագույն կետերի վերաբերյալ, մասնավորապես՝ ներկայիս փուլում ամենակարևոր հարցում, որ զինադադարին այլընտրանք չունի, և պետք է սկսվի բանակցային գործընթաց։ Մենք գիտենք, որ Թեհրանում աջակցում և բարձր են գնահատում Ռուսաստանի համապատասխան ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - ասել է նա։ Զախարովան նշել է, որ Մոսկվան կշարունակի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երկխոսությունը Թեհրանի հետ և իր աշխատանքում հաշվի կառնի Իրանի գաղափարներն ու իրավիճակի վերաբերյալ գնահատականները: «Իրանի հավասարակշռված դիրքորոշումը կարևոր է հակամարտության կողմերի համար»,- ասել է Զախարովան։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:48 - 22 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|

ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|

factor.am: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին ստացել են ընտրողների տվյալները։ Նա նշել է, որ այդպիսով Մոսկվան և Թեհրանը կարող են ամերիկացի ընտրողներին կեղծ տեղեկություններ ուղարկել՝ «շփոթություն ու քաոս առաջացնելով և խարխլելով վստահությունն ամերիկյան ժողովրդավարության հանդեպ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Ռեթքլիֆի՝ Իրանն արդեն օգտվել է ապօրինաբար ստացած այս տեղեկություններից ու մի քանի ամերիկացիների էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ երկրում անկարգություններ հրահրելու ու նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու համար։ Երկրի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Իրանը նաև կեղծ տեսանյութեր է տարածում փոստային քվեարկության վերաբերյալ։ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե դեմոկրատների առաջարկով փոստով լայնածավալ քվեարկության դեպքում ընտրությունները կարող են կեղծվել, իսկ բուն քվեարկությունը արտերկրից միջամտության համար խոցելի կդառնա։ Ավելի ուշ Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, թե շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին և նախապատվություններ չունի դրանց արդյունքների հետ կապված, գրում է ՌԻԱ Նովոստին։ Շարունակությունը՝ factor.am-ում։
15:48 - 22 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան |tert.am|

ՌԴ-ն ռազմական ու պաշտպանական ոլորտների մեր հիմնական գործընկերներից է․ Իրան |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին ռազմական ու պաշտպանական ոլորտների իր հիմնական գործընկերներից մեկն է համարում, ուստի՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած զենքի արգելքի չեղարկումից հետո երկու երկրները կարող են զարգացնել իրենց համագործակցության շրջանակները, գրում է en.irna.ir կայքը։«Ռազմական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցությունները շարունակվում են։ Երկու երկրների իշխանությունների միջև մշակվում են գործընկերային ծրագրեր, որոնք վերաբերում են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին»,- նշել է խոսնակը:Ղաթիբզադեն հավելել է, որ «բարեկամական երկրներից» զենքի ցանկացած ձեռքբերում կախված կլինի Իրանի հիմնական կարիքներից։ Ավելին՝ tert.am-ում
11:47 - 22 հոկտեմբերի, 2020
Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ. ParsToday |civilnet.am|

Ղարաբաղյան հակամարտության տարածքից այսօր Իրանում ընկել է 71 հրթիռ. ParsToday |civilnet.am|

civilnet.am: Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության փոխնախարարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան 70 հրթիռ: Այս մասին հայտնում է ParsToday իրանական լրատվական կայքը։ Ըստ աղբյուրի՝ Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ Ալիար Ռաստգուն  չորեքշաբթի օրը հայտարարել է. «Բարեբախտաբար, հրթիռներն ընկել են Խոդաաֆարին քաղաքի մերձակաի գյուղերի գյուղատնտեսական տարածքներում,  չպատճառելով մարդկային կամ ֆինանսական կորուստներ»: Ռաստգուն հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում, մինչ օրս Իրանի տարածքում ընկել է ընդհանուր թվով 68 հրթիռ, իսկ միայն այսօր՝ 71:  Նա նշել է «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար:
11:05 - 22 հոկտեմբերի, 2020