Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,3 միլիոնին, մահացել է մոտ 649 հազար մարդ, բուժվել է 9,4 միլիոնը |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,3 միլիոնին, մահացել է մոտ 649 հազար մարդ, բուժվել է 9,4 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 16,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել է գրեթե 649 հազար մարդ, բուժվել է 9,4 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում. Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Մեքսիկայում, դեպքերի թիվն արագորեն աճում է Հնդկաստանում, Աֆրիկայում: Առավել տագնապալի իրավիճակ է Հարավային Աֆրիկայում: Հյուսիսային Կորեան հայտարարել է երկրում Covid-19-ի առաջին հնարավոր դեպքի մասին: Ըստ պաշտոնական վարկածի, վարակը կասկածվում է Հարավային Կորեայից հայրենիք վերադարձած քաղաքացու մոտ: Covid-19-ի նոր դեպքերի թիվը կրկին աճում է Իսպանիայում: Կատալոնիայում կինոթատրոններն ու համերգասրահները, գիշերային բարերն ու ակումբները երկու շաբաթով փակվում են: Եվրոպական այլ երկրների իշխանությունները վերականգնում են պարտադիր երկշաբաթյա կարանտինը Իսպանիայից վերադարձածների համար և կոչ անում քաղաքացիներին զերծ մնալ այս երկիր ճանապարհորդելուց: Ֆրանսիայում փորձագետներն անհանգստացած են վերջին շրջանում գրանցված նոր դեպքերով: Մի շարք շրջաններում հիվանդության նոր օջախներ են ի հայտ եկել: Խոսքը դեռ հիվանդության երկրորդ ալիքի մասին չէ, սակայն փորձագետները զգուշացնում են, որ անհապաղ պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել նոր բռնկումից խուսափելու համար: Ղրղըզստանում հուլիսի 30-ին սուգ է հայտարարված կորոնավիրուսից մահացածների համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում համաճարակի զոհ է դարձել 1277 մարդ: Բանտային հիվանդանոցում շաբաթ օրը մահացել է ցմահ բանտարկության դատապարտված իրավապաշտպան Ազիմժան Ասկարովը, պաշտոնապես՝ «արտահիվանդանոցային թոքաբորբից»:
10:57 - 27 հուլիսի, 2020
Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման կանոնները կպահպանվեն |pastinfo.am|

Հայաստան ժամանողների համար ինքնամեկուսացման կանոնները կպահպանվեն |pastinfo.am|

pastinfo.am: Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարն աշխարհում շարունակվում է, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի ֆեյսբուքյան գրառումը կանաչ լույս բերեց սիրո մայրաքաղաք Փարիզի սիրահարների համար։ Ֆրանսիական Air France ավիաընկերությունը վերսկսել է Երևան-Փարիզ շաբաթական չվերթերը, բայց ուրախանալ դեռ վաղ է՝ 14-օրյա կարանտինն ուժի մեջ է՝ պարետատունն այս մասով դեռ հստակ որոշումներ չի կայացրել. «Վերջնական նման որոշում չկա, որ արդեն վերսկսելու են թռիչքները և երբվանից։ Պետք է սա պաշտոնապես լինի, և պատասխանատու մարմինները պետք է հասկանան, թե ինչ միանման կանոններ պետք է գործեն։ Որ կանոնների դեպքում, օրինակ, Հայաստանից մեկնողներին կընդունեն և այլն։ Նույնը վերաբերում է նաև թեստի մասով, պարտադիր լինելու են թե ոչ։ Եթե Air Franc-ը հայտարարել է, որ կարող են ինչ որ ժամկետից վերսկսվեն թռիչքները, ապա մեզ մոտ էլ պետք է լինեն կանոնները, որով մեր ուղևորները պետք է առաջնորդվեն։ Հայաստան եկողների համար ինքնամեկուսացման կանոնները՝ 14-օրյա կարանտինը պահվում է», - այս մասին հայտնեց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ հավելելով, որ Հայաստան ժամանողները կարող են չինքնամեկուսանալ, եթե պարետատնից ունեն հատուկ թույլտվություն՝ թեստ հանձնելուց հետո, բայց այս պահին բոլորի համար գործում է մեկ կանոն՝ ինքնամեկուսացում։ Օգոստոսի 1-ին տեղի է ունենալու նաեւ Մոսկվա-երեւան չվերթը։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինքնաթիռի սրահում ուղևորների գտնվելու կանոնները սահմանելու է ավիաընկերությունը, իսկ Զվարթնոցում պահպանվում են բոլոր կանոնները.«Սոցիալական հեռավորություն է պահպանվելու, ախտահանումներ և ուղևորների ջերմաչափումներ են իրականացվելու։ Օդանավակայանում կան հատուկ գծանշումներ, նստարանների վրա ևս փակցրած են ցուցանակներ, որտեղ կարելի է նստել՝ հեռավորություն պահպանելու համար։ Ախտահանիչ սարք է տեղադրված, որով բեռներն են ախտահանվելու»։Քանի դեռ Հայաստանի բնակիչների համար արտագնա տուրիզմի դռները փակ են՝ հույսը ներգնա զբոսաշրջային գրավչություններն են, եւ մեր համաերկրացիները նախընտրում են հիմնականում մեկօրյա հանգիստը։ Ակտիվ է Դիլիջանի ուղղությունը, մարդիկ նախընտրում են գնալ նաև Տաթև։ «Այս պահին ավելի շատ մեկօրյա ուղղություններն ենք իրականացնում։ Արտերկրի մասով՝ քանի որ չվերթներ գրեթե չկան, ինչ էլ կա չարթերային թռիչքներն են, մենք արտերկիր ուղղություններ չունենք ընդհանրապես։ Հայաստանի տարածքում մարդիկ նաև հանգստանում են սոցփաթեթի տարբերակով՝ հանգստյան տներ, գոտիներ հյուրանոցներ նույնպես ամրագրումներ կատարում են», - ասաց One way tour գործակալության Հայաստանի տարածքում տուրերի մասնագետ Էլինա Համբարձումյանը։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
16:39 - 25 հուլիսի, 2020
Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական մի շարք երկրներ վերականգնում են հակահամաճարակային սահմանափակումները, այդ թվում սահմանային ստուգումները` կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների վտանգը կանխելու համար: Ֆրանսիայում, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 1130 դեպք, հայտնաբերվել է 11 նոր օջախ: Տարածումը զսպելու համար կառավարությունը որոշել է թեստավորել բոլոր նրանց, ովքեր Ֆրանսիա կգան համաճարակային բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Թուրքիայից ու Իսրայելից: Իսպանիայում անցած 24 ժամում գրանցվել է վարակի 922 նոր դեպք, մեծ մասը` մայրաքաղաքում, Կատալոնիայում և Արագոնում: Իրավիճակը մտահոգիչ է նաև Գերմանիայում, որտեղ երեկ մեկ օրում 815 դեպք է գրանցվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է հունիսի սկզբից ի վեր: Ավստրիայում, արձագանքելով օր-օրի ավելացող դեպքերին, կառավարությունը որոշել է կրկին պարտադիր դարձնել դիմակները հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում, բանկերում ու գրասենյակներում:
13:58 - 25 հուլիսի, 2020
«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|

«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Թուրքիային քննադատել էր Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար՝ ԵՄ-ին կոչ անելով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: «Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունն ու կայունությանը նպաստելու հնարավորությունը յուրաքանչյուր հայտարարությամբ և ամեն սխալ քայլով՝ Միջերկրական ծովի արևելյան մասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի»,-ասել է Աքսոյը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը չի մոռացել քննադատել Ֆրանսիային նաև Լիբիական ազգային բանակին աջակցելու համար` նշելով, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության դեմ ապօրինի ուժերին օգնող պետությունն իրավունք չունի նման լեզվով խոսելու»: «Ֆրանսիան պետք է դադարի նայել ինքն իրեն խոշորացնող հայելու մեջ և պետք է սկսի զգուշավոր քաղաքականություն վարել: Պետք է դադարեցնի Լիբիայում, Սիրիայում ապօրինի ուժերին և բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Միջերկրական ծովի արևելքում իրենք են միակ տերն ու տիրակալը, աջակցելը: Այդ քաղաքականությունը ոչ մի արդյունք տալ չի կարող»,-ասել է Աքսոյը:
16:39 - 24 հուլիսի, 2020
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 15,5 միլիոնը, մահացել է շուրջ 633 հազար, բուժվել՝ 8,8 միլիոն մարդ |azatutyun.am|

COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 15,5 միլիոնը, մահացել է շուրջ 633 հազար, բուժվել՝ 8,8 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցել է 15 միլիոնը, համաճարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 633 հազար մարդ, հիվանդությունից ապաքինվել է շուրջ 8,8 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Կորոնավիրուսից ամենատուժած երկրներից է ԱՄՆ-ը: Այնտեղ վարակվածների թիվն անցել է 4 միլիոնը, ավելի քան 144 հազար մարդ մահացել է: Մի քանի նահանգներում ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվում: Երեկ ԱՄՆ-ում COVID-19-ից մահվան ավելի քան հազար դեպք է արձանագրվել: Թեև մահվան դեպքերը երկրում շարունակում են ավելանալ, այնուամենայնիվ, աճն այժմ ավելի քիչ է, քան ապրիլին էր, երբ օրական միջինը 2 հազար մարդ էր մահանում: Միացյալ Նահանգների նախագահը չեղարկել է Ֆլորիդայում նախատեսված Հանրապետական կուսակցության հավաքը: Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ «մեծ, մարդաշատ հանդիպում» անցկացնելու: Նա ասել է՝ միջոցառումները կանցկացվեն առցանց, և որոշ պատվիրակներ կարող են հավաքվել օգոստոսի 24-ին Հյուսիսային Կարոլինայում: Ֆրանսիայում, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակի դեպքերի թվի աճ է նկատվում, այսօր տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ, որը վարելու է նախագահ Էմանյուել Մակրոնը: Իշխանությունները կքննարկեն համաճարակի դեմ պայքարի նոր միջոցներ:
11:12 - 24 հուլիսի, 2020
«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար
 |tert.am|

«Ֆրանսիան նման գործողություններ թույլ չի տա»․ Մակրոնը Թուրքիային դատապարտել է Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հուլիսի 23-ին հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները», գրում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահը հիշյալ հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Թուրքիայի ռազմածովային ուժերը հաղորդագրություն էին տարածել Կիպրոսի և Կրետե կղզու միջև ծովային շրջանում հորատման աշխատանքների նախապատրաստման մասին, ինչը, ինչպես նշել են Աթենքում, Հունաստանի մայրցամաքային տարածք ներխուժելու՝ Անկարայի փորձն է: «Միջերկրական ծովի այդ հատվածում, որը կենսական նշանակություն ունի մեր երկու երկրների համար, էներգետիկայի և անվտանգության հարցերն առաջնային նշանակություն ունեն»,- Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ այդ հատվածում ազդեցության պայքար է ընթանում, մասնավորապես՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ, որոնց զսպելու համար ԵՄ-ն լուրջ քայլեր չի ձեռնարկում։ «Միջերկրական ծովում մեր անվտանգությունը այլ անձանց ձեռքում թողնելը լուրջ սխալ կլինի: Դա Եվրոպայի համար տարբերակ չէ, և Ֆրանսիան դա թույլ չի տա»,- հավելել է նա։
20:39 - 23 հուլիսի, 2020
Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը հրդեհից հետո |armenpress.am|

Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը հրդեհից հետո |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը, որը հուլիսի 18-ին տուժել Է սաստիկ հրդեհից: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում: «Պետությունը կստանձնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը»,- ասել Է նախարարը: Նա հայտնել Է, որ ավելի վաղ մի քանի ամիս ապրել Է Նանտում, լավ գիտե այդ տաճարը եւ բազմիցս ունկնդրել Է այն ամենահնամենի եկեղեցական երգեհոնի երաժշտությունը, որն այժմ լիովին ոչնչացել Է կրակից: «Պետությունն անմիջապես արձագանքել Է պատահարին, եւ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը շտապ ժամանել Է Նանտ այլ նախարարների ուղեկցությամբ: Այժմ պետությունը կցուցադրի իր մասնակցությունն՝ ապահովելով տաճարի վերականգնման ֆինանսավորումը: Վերջինիս համար դա պարտականություն Է, քանի որ նա օրենքով դրա սեփականատրեն Է, այդ տաճարը մեր մշակութային սեփականության մի մասն Է»,- ընդգծել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:31 - 20 հուլիսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակակիրների թվով առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հանգստյան օրերին հայտարարեց օրվա կտրվածքով վարակվածների թվի նոր ռեկորդային աճի մասին: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի գրեթե մեկ քառորդը ԱՄՆ-ում է: Ներկայումս Ֆլորիդան Միացյալ Նահանգներում համաճարակի կենտրոնն է, պարետային ժամ է սահմանվել Մայամիի որոշ մասերում: Հնդկաստանում, որտեղ ավելի քան 1 միլիոն վարակված կա, համաճարակը, մասնագետների կարծիքով, դեռ չի հասել գագաթնակետին: Այսօրվանից Ֆրանսիայում փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դառնում: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի վախի պատճառով երկրում խստացվել են սահմանափակումները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր փակ հասարակական վայրերում` ներառյալ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք: Եվրամիության երկրների ղեկավարները երեք օր քննարկել են տնտեսական վերականգնմանն աջակցելու 2021-2027 թվականների ծրագիրը, բայց այդպես էլ համաձայնության չեն եկել: Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են միջոցներ հատկացնել ԵՄ երկրներին ՝ առանց տոկոսների, սուբսիդիաների տեսքով: Նիդերլանդները, Ավստրիան, Դանիան և Շվեդիան կտրականապես համաձայն չեն դրան: Այս երկրների ղեկավարները պնդում են, որ հարկավոր է խիստ վերահսկողություն իրականացնեն և հետևել, թե որտեղ են ծախսվելու գումարները: Տարաձայնություններ կան նաև եվրոպական տնտեսությունն ավելի «կանաչ» դարձնելու վերաբերյալ: Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդն ասում է, որ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ կարող է ծախսվել, գլխավորն այն է, որ օգնության փաթեթը «լայնածավալ և հավակնոտ լինի»: Բյուջեն պետք է կազմվի և ընդունվի մինչև այս տարվա վերջ:
12:11 - 20 հուլիսի, 2020
Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

hetq.am: ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ֆրանսաբնակ հայերը բողոքի ցույց կազմակերպեցին «Stop Aliev», “Stop the war”, “Artsakh à nous” (Արցախը մեզ), «Արցախը մերն է» կարգախոսներով։ Ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել Տավուշում օրերս զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի լուսանկարով։ «Նոր սերունդ»-ի ներկայացուցիչ Սաշա Վայտետն ասաց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հարյուր հայ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դիժոն, Ռեն, Նանսի։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ելույթում ասաց, որ սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ է, եւ Ադրբեջանը չի կարողանալու հաջողել իր հարձակումներում։ Լոնդոնյան միջադեպից, որտեղ բախվեցին հայ եւ ադրբեջանցի ցուցարարները, խուսափելու համար փարիզյան ակցիայի կազմակերպիչները նախապես չեն հայտարարել իրենց նախաձեռնության մասին, այլ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով են տեղեկացրել հայ համայնքին։ Քանի որ ցույցն արտոնված չէր, փարիզյան ժանդարմերիան թույլ չտվեց երկար ժամանակ շարունակել այն։ Սաշա Վայտետի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները միացել էին իրենց, եւ «սա, կարելի է ասել, ժողովրդական շարժում էր»։ Լուսանկարները տրամադրել է Սաշա Վայտետը 
20:21 - 19 հուլիսի, 2020
Ադրբեջանի արգեսիան պետք է անհապաղ դադարեցվի. Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

 |armenpress.am|

Ադրբեջանի արգեսիան պետք է անհապաղ դադարեցվի. Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ: «Հայ ժողովուրդը հսկայական զոհաբերության գնով ցուցադրել է ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Այս ոգով է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որպես հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլ, պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը»,-նշված է հայտարարության մեջ: Հայտարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանը սաստիկ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա Տավուշի շրջանի ուղղությամբ: Այս հարձակողական գործողությունների ընթացքում Բաքուն օգտագործել է հրետանային տեխնիկա, տանկեր և անօդաչու ինքնաթիռներ՝ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և պատճառելով մարդկային զոհեր: Երևանը ստիպված է եղել համարժեք պատասխան տալ: «Եվ եթե բախումները հաճախակի են եղել սահմանին, ապա 2016 թվականից հետո այս մարտերն ամենալուրջն են: Այս հարձակումը պետք է կապել վերջերս Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ըստ որի պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններից և գտնել ռազմական լուծում: Հայերով բնակեցված այս շրջանը, հետագայում Հայաստանին միանալու նպատակով, ժողովրդավարորեն հռչակել է իր անկախությունը 1991 թվականին, մինչդեռ Ադրբեջանը ձեռնարկեց սարսափելի պատերազմ, որը, ջարդերի տանող ցեղասպան քաղաքականությամբ, հասցրեց մարդասիրական աղետի: Այս նոր ճգնաժամը ծագում է նաև Ադրբեջանի գլխավոր աջակից Թուրքիայի կողմից վարվող դաժան և էքսպանսիոնիստական քաղաքականությունից: Վերջերս Բաքու կատարած ուղևորության ժամանակ Ռ.Թ. Էրդողանը հորդորեց վերսկսել բախումները»,-նշվել է հայտարարության մեջ:
22:15 - 17 հուլիսի, 2020
Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. ֆրանսիացի պատգամավորներ և սենատորներ

Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը. ֆրանսիացի պատգամավորներ և սենատորներ

Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով առաջացած լարվածության վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը.Մենք՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող ֆրանսիացի խորհրդարանականներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Երկու երկրների հյուսիսային սահմաններին հուլիսի 13-ից սկսված փոխադարձ հրետակոծություններն արդեն արժեցել են մեկ տասնակ մահեր, ինչն արդեն-իսկ չափազանց շատ է։Սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի ցանկացած և վարվող լարվածության սրման ռազմավարության։Պատերազմը հարմար սողանցք, խուսափելու միջոց է նրա համար, ով ցանկանում է շեղել իր ժողովրդի ուշադրությունն այն ստորացումներից, որոնք հենց ինքը է պարտադրել․ հիմնարար ազատությունների զրկում, կաշառակերություն, հովանավորչություն և թալան։Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաև նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարևան ժողովուրդը։Այս առումով, իրավիճակն էլ ավելի է բարդացել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանն իր տնտեսական առաջընթացի համար հիմնվում է իրավական պետության ամրապնդման և բարձր տեխնոլոգիայի զարգացման վրա, մինչդեռ Ադրբեջանը մսխում է իր էներգակիրների ռեսուսները, ինչը վտանգում է նրա էկոլոգիական ապագան։ Ավելին, ուղղակիորեն Հայաստանի տարածքը թիրախավորող այս նոր ադրբեջանական ագրեսիան ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը սոսկ պատճառ է ադրբեջանական վարչակարգի համար։ Հայաստանը ներակայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի բուն նպատակը տարածաշրջանում հայկական ներկայության իսպառ վերացումն է, այսպիսով ձգտելով ավարտին հասցնելու ավելի քան մեկդարյա ցեղասպանությունը։Այս առումով, մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը։ Անընդունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիրը, որը կոչված է նպաստելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային համերաշխության հաստատմանը, ընդհակառակը, էլ ավելի է բարդացնում իրավիճակը՝ յուղ լցնելով կրակի վրա։ Ինպես Ալիևի, այնպես էլ Էրդողանի քայլերը, նպատակ ունենալով կանխելու արտաքին ռազմական ավանտյուրաների հետևանքով ժողովրդականության անկումը, ապակայունացնում են ողջ տարածաշրջանը։Կիպրոսի և Սիրիայի հյուսիսի ռազմական օկուպացիայից, Լիբիայում կոպիտ միջամտությունից հետո, Թուրքիայի վտանգավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասում նոր վտանգ է տարածաշրջանային խաղաղության համար, և ըստ այդմ՝ նոր և ուղղակի ոտնձգություն Ֆրանսիայի և Եվրոպական միության շահերի դեմ։Չհանդուրժելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության արժեքների նման կոպիտ ոտնահարումը՝ մենք կոչ ենք անում կառավարությանը (ֆրանսիական) ձեռք առնել տվյալ իրավիճակից բխող քաղաքական և գործուն միջոցներ։Ներկա պարագայում, մենք չենք վարանում ասելու, որ ընդդեմ Ադրբեջանի սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։Բեռնար Ֆուրնիե – սենատոր,Դանիել Կազարյան – պատգամավոր,Ֆրանսուա Պուպպոնի – պատգամավոր, Ֆրանսուա-Միշել Լամբեր – պատգամավոր,Գիյոմ Կսաբարյան – պատգամավոր,Գի Տեսիե ֊ պատգամավորԺան-Միշել Միս – պատգամավոր, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոն – պատգավոր, Միշել Ամիել – սենատոր,Սոնիա Կրիմի – պատգամավոր,Վալերի Բուայե – պատգամավոր»
00:48 - 17 հուլիսի, 2020
Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ

 |armenpress.am|

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան. «Հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի ուղղությամբ։ Մենք խորապես մտահոգված ենք մեր հայ ընկերների և առանձնապես` մեր քույր քաղաք Իջևանի համար։ Այդ տարածաշրջանում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների քմահաճույքից կախված իրական պայթուցիկ է, ցանկացած ուժային գործուղություն կարող է այն հասցնել քաոսային իրավիճակի։ Ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինվորների մահերին ավելանում է նաև Չինարի, Մովսես հայկական գյուղերի և նույնիսկ Բերդ քաղաքի ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված տառապանքը։ Մենք մտահոգվում ենք մեր քույր քաղաք, Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակչության համար, որն այժմ ապրում է անապահովության մի ժամանակաշրջան։ Ցանկանում ենք նրանց հայտնել մեր լիարժեք աջակցությունը։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում խոսել էր պատերազմի մասին։ Վերջին օրերի իրականությունը մեզ ստիպում է մտածել, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ընտրել է ռազմական տարբերակը՝ բացահայտ կերպով հարձակում գործելով Հայաստանի վրա։ Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան և միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը պետք է արդարացիորեն դատապարտվի։ Հուսով եմ՝ մեր իշխանությունները հնարավորինս շուտ Բաքվից կպահանջեն դադարեցնել Հայաստանի դեմ իրականացվող ռազմական գործողությունները և միջազգային հանրությունը վճռականորեն հանդես կգա այդ ագրեսիայի դեմ, որը կարող է խաթարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անկայուն հավասարակշռությունը: Հիշեցնեմ, որ Հայաստանը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի վերջին միջազգային գագաթաժողովը և վերջինիս հետ Ֆրանսիան ունի պատմականորեն շատ սերտ կապեր։ Մեր երկրի կողմից անգործությունը հանդուրժողականության ազդակ կարող է հանդիսանալ անընդունելի ագրեսիայի նկատմամբ»։
20:30 - 16 հուլիսի, 2020