ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակը կընդլայնվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 100 «կողմ», 3 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
16:22 - 25 մարտի, 2020
Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը թերի է համարում դատական համակարգի բարեփոխումների փաթեթը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության կողմից ներկայացված Դատական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ըստ էության համարում է թերի` նշելով, որ կարգավորումները, սահմանվող նոր պահանջները չեն տարածվում մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը: «Փաստորեն, փաթեթն ընդունում ենք այնպես, որ 2017 թվականից հետ նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչև 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որևէ բան չի կարող լինել: Հիմա հարց. այսքան քննարկումները, որ դատական իշխանությունը պետք է վեթինգ անցնի, վերանայվի, ստուգվի, բարեվարքությունը նայենք, ինչպես ենք անելու: Իսկ մինչև 2017 թվականը նշանակաված դատավորների հե՞տ ինչպես ենք վարվելու»,-ասաց Մարուքյանը: Նա նկատեց, որ փաթեթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին շատ է խոսվում: «Տպավորությունն այնպիսին է, որ այդ հանձնաժողովը մի ամենակարող հանձնաժողով է, ինչ ասես կարող է անել: Բայց այդ հանձնաժողովը գործիքներ չունի, այդ հանձնաժողովին ընդունվող փաթեթով գործիքներ չենք տվել, որ հետո պահանջենք»,-ասաց նա: Նա նկատեց` սահմանվում է, որ դատավորի թեկնածուի`հանցավոր ենթամշակույթի հետ կապը պետք է ստուգվի և հետաքրքրվեց, թե ինչպես է դա ստուգվելու: Պատգամավորը նկատեց`շատ էր խոսվում վեթինգի մասին, թե դատական իշխանությունը կզտվի, կստուգվի, կվերանայվի, այսուհետև լավ դատավորներ կնշանակվեն, սակայն փաթեթը տարածվում է վերջին երեք տարվա նշանակումների և ապագայում դատավորների նշանակման վրա:  
15:02 - 25 մարտի, 2020
Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց |armenpress.am|

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: Այն հեղինակել էր խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով: ԱԺ տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նախագծի հետ կան թե´ իրավական, թե´ բովանդակային խնդիրներ: «Մասնավորապես, դրամահավաքների, մարաթոնների ժամանակ հնարավոր չէ կազմակերպել անընդհատ գործող ավագանու նիստ այս հարցերը քննարկելու համար»,-ասաց նա ու նշեց` նախագծի հեղինակը կոչ է արել միավորվել ԲՀԿ-ի գործընկերների և «Իմ քայլից» Սոնա Ղազարյանի հետ, որոնք համանման նախագիծ ունեն և մեկ նախագիծ ներկայացնել: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նշեց` եթե ուզում են, որ համայնքի ղեկավարը աշխատի թափանցիկ, ավագանին կարողանա իր աշխատանքը կատարել, եթե ունեն կամք միասին այդ հարցը լուծելու, առաջարկեց լուծել: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 36 «կողմ», 77 «դեմ» ձայներ, արդյունքում օրինագիծը չըդնունվեց:
13:06 - 25 մարտի, 2020
Համայնքի նվիրատվությունները թափանցիկ դարձնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժվեց |hetq.am|

Համայնքի նվիրատվությունները թափանցիկ դարձնելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժվեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը, որով խմբակցությունը ցանկանում էր առավել թափանցիկ դարձնել համայնքին արված նվիրատվությունները: Ըստ նախագծի` համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված: Նախագիծը մերժվեց 36 կողմ,  77 դեմ ձայներով` չնայած ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Դեմ քվեարկեց քաղաքական մեծամասնությունը: Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը` ասելով, որ նախագծում իրավական ու բովանդակային խնդիրներ կան, ինչպես` մարաթոնների ժամանակ արված նվիրատվությունների հարցը: Նախագծի հիմնական զեկուցող Անի Սամսոնյանը հակադարձեց` պատգամավորի բարձրաձայնած հարցը այս նախագծով չի կարգավորվում, մարաթոնների ժամանակ արված նվիրատվություններն այսպես, թե այնպես թափանցիկ են:
11:08 - 25 մարտի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը

 |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագծին: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստում նշվել է, որ նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին: ՀՀ կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
21:06 - 17 մարտի, 2020
Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, և մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել և հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետևյալ կարևորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարևոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ։ Սա իսկապես ազգային անվտանգության հիմնախնդիր է, որը ենթադրում է բոլոր հնարավոր ռեսուրսների գերկենտրոնացման անհրաժեշտություն։ Եկե՛ք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Հետգրության փոխարեն ուզում եմ հիշեցնել, որ մենք ժամանակին բազմիցս հորդորել էինք դադարեցնել Իտալիայից Հայաստան բոլոր թռիչքները, բայց մեր հորդորներն այդպես էլ անհետևանք մնացին»։
11:38 - 12 մարտի, 2020
Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ հանրաքվեի քարոզարշավից ինչ վտանգ կա, այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։«Ոչ մի ձևով ոչ մի բանի չենք մասնակցում, միայն հուսով ենք, որ գանգի նկարով պլակատը, որի վրա նաև մեր անունն էր, հանել են։ Այլ բան չենք կարող մեկնաբանել։ Քարոզարշավին չենք հետևում, որ խախտումներ արձանագրենք», - ասաց նա։Հարցին, թե ի՞նչ պետք է անի իրենց ընտրազանգվածը ապրիլի 5-ին գնա՞, թե՞ չգնա հանրաքվեին, Մարուքյանը պատասխանեց՝ այդ մասին հայտնել են վերջին ասուլիսում, հիմա այլ ասելիք չունեն։«Իշխանությունն ունի շատ բարձր ռեյտինգ, բայց կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ինչ-որ բաների հետ համաձայն չեն։ Մենք հենց այդ մարդկանց ենք ներկայացնում», - ասաց բանախոսը։ Մարուքյանը նաև հավելեց՝ պարտադիր չէ, որ մարդիկ ընդդիմությանը սիրեն, կարևոր է, որ վստահեն։ 
13:20 - 09 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պատգամավորներին իրավունք է տրվում անարգել տեսակցել ՔԿՀ-ներում գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց։ Չնայած առաջարկվող նախագիծն ընդունվեց, սակայն խմբակցությունների դիրքորոշումները ոչ միանշանակ էին։Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ նման նախագծի կարիք չկա, քանի որ օրենքը չի արգելում պատգամավորների տեսակցությունները ձերբակալված և կալանավորված անձանց հետ։ Պատգամավորին հակադարձեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից՝ բերելով օրինակներ, որ պատգամավորները անձամբ բախվել են նման խնդրի։
11:19 - 06 մարտի, 2020
Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:   ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, և եթե նախագիծն ընդունվի, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն առաջարկներ: «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները: Փաթեթը քվեարկությամբ ստացավ 91 կողմ, 21 ձեռնպահ ձայներ: 
11:02 - 06 մարտի, 2020
ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին
 |tert.am|

ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնում է«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:«Պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ, այդ թվում ԱԺ պատգամավորը և նախագահը, սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ ենք կանգնում, որ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել`պատճառաբանելով որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է»,-ասաց նա:Այսպիսով` առաջարկվում է, որ օրենքում նշվի տեսակցելու իրավունքի մասին և բացառությունը վերաբերում է նրան, որ այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, վկա լինեն:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նշեց, որ հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու համար։«Նախկին իշխանության ժամանակ հնարավոր է, որ օրենքը կիրառեին իրենց ձեռնտու ձևով և թույլ չտան ընդդիմադիրներին տեսակցել անձին»,- ասաց նա և հարցրեց, թե արդյոք կա դեպք, որ ընդդիմադիր ուժերից որևէ պատգամավոր փորձել է տեսակցել անձի և չեն թույլատրել:Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ իր գործընկերներն այդպիսի խնդրի առնչվել են նաև այս իշխանության ժամանակ: 
16:34 - 05 մարտի, 2020
Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

Մարուքյանն ատելության խոսքի տարածման պատասխանատու է համարում իշխանությանը. Խանդանյանը հակադարձում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երկրում ատելության խոսքի, երբեմն՝ բռնության կոչերի տարածման պատասխանատու է համարում իշխանությունը, իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ բազմաթիվ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարի համար, իսկ մեղադրանքը, թե իշխանությունը դա խրախուսում է, համարում է  զրպարտություն: Պատգամավորները նման տեսակետ հայտնեցին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է քրեականացնել ատելության խոսքը՝ բռնության հրապարակային կոչը, քարոզը: Մարուքյանի կարծիքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ  իշխանությունը ատելություն չի քարոզում, սակայն իշխանության ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները չեն դատապարտում այդ խոսքը: Մարուքյանի կարծում է, որ այդ խոսքը չեն դատապարտում, քանի որ դա նրանց ձեռնտու է, նրանց աջակցող խոսք է: Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց ուղղված ելույթներից հետո բազմաթիվ նամակներ են ստանում՝ տարբեր պիտակավորումներով, սպառնալիքներով: Դրանցից մեկով արդեն քրեական գործ է հարուցվել: Մարուքյանի կարծիքով՝ այդ մարդիկ իշխանությանն են աջակցում: «Նրանք ձեր դեմ ուղղված քննադատական խոսքն են փորձում լռեցնել՝ այդ հայհոյանքով, զրպարտության խոսքով: Եվ դրան  գումարվում ձեզ աջակցող Յութուբի ալիքները, որոնք մարդկանց մասին տեսանյութեր են պատրաստում, որոնք ամեն օր վարկաբեկում, զրպարտում ենք մարդկանց»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին: Նա կատեց, որ երբ օրեր առաջ Էջմիածնում որոշ մարդիկ հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի իբր թաղումն էին կազմակերպել, ոչ ոք, այդ թվում ոչ մի պատգամավոր չդատապարտեց դա: «Եթե մի «այո»-ի կողմնակից քարով տա «ոչ»-ի կողմնակցի գլխին, սպանի, ով է պատասխան տալու: Դուք եք դրա պատասխանատուն, դուք եք դա խրախուսում, ժպտում դրա վրա: Ձեզ աջակցող մեդիան է դա տարածում»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դրա պատասխանատուն իշխանությունն է: Նրա կարծիքով՝ եթե անգամ ատելության խոսք է տարածում  նախկին իշխանությունը, միևնույն է նորից իշխանությունն է պատասխանատու:  «Դուք եք այսօր իշխանություն, դուք պետք է կարգավորեք, մենք չենք կարող կարգավորել»,-ասաց Մարուքյանն ու կոչ արեց իշխանությանը պայքարել դրա դեմ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Սարգիս Խանդանյանն իր ելույթում անդրադառնալով արտահայտված կարծիքին՝ հաստատեց, որ իսկապես երկրում մթնոլորտի համար պատասխանատուն իրենց քաղաքական ուժն է: «Եվ դրա համար մենք ջանքեր ենք գործադրում: Եվ այդ ջանքերի օրինակներից մեկն է, որը ներկայացրել է կառավարությունը: Մենք դատապարտել ենք ու դատապարտում ենք ատելության խոսքը»,-ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ դրա օրինակներից մեկն էլ այն հայտարարությունն է, որն իրենց խմբակցության պատգամավորները տարածել են, և դրա հիմքով ստեղծվել է ԱԺ ատելության խմբի դեմ պայքարի հանձնաժողովը: Պատգամավորը նկատեց՝ այդ հանձնաժողովից դուրս են եկել  «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած դրվագին՝ Խանդանյանը նշեց. «Դուք ԱԺ ամբիոնը օգտագործում եք զրպարտություն և սուտ տարածելու համար: Եթե ունեք փաստեր՝ ներկայացրեք, այլապես Ձեր հայտարարությունները նման են զրպարտության և ստի»:
16:32 - 05 մարտի, 2020
Մարուքյանը կողմ է ապօրինի գույքի բռնագանձմանը, բայց տեսնում է որոշակի երաշխիքներ ամրագրելու կարիք |armenpress.am|

Մարուքյանը կողմ է ապօրինի գույքի բռնագանձմանը, բայց տեսնում է որոշակի երաշխիքներ ամրագրելու կարիք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կողմ է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, սակայն կարծում է՝  օրենքով պետք է ամրագրվեն երաշխիքներ, որ այն քաղաքական նպատակներով չի կիրառվի, և որևէ անմեղ մարդ չի տուժի: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում փաթեթի քննարկմանը: «Շատ կարևոր մեխանիզմ է քննարկվում: Մի բան ակնհայտ է, որ անցումային արդարադատության համատեքստում սա մի մեխանիզմ է, որը պետք է կիրառվի, և այն այլընտրանք չունի: Բայց հայտնի սկզբունք կա, որ ավելի լավ է մեկ հանցագործ չպատժվի, քան մեկ անմեղ մարդ պատժվի: Այս առումով ընդդիմության բարձրացրած հարցերը վերաբերում են մեխանիզմներին, այսինքն՝ սույն ընթացակարգերը ներդնելիս այնքան երաշխիքներ պետք է ապահովեն, որ որևէ անմեղ մարդ չտուժի, և այս մեխանիզմը չդառնա քաղաքական որևէ ձևով կիրառելի գործիք»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ այս առումով նախագիծն ունի թերություններ, որոնց վերաբերյալ պատրաստվում են ներկայացնել առաջարկություններ: Անդրադառնալով նրան, որ նախագծով սահմանվում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետեւության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 մլն դրամը, Մարուքյանն ասաց՝ շեմը շատ ցածր է: ԼՀԿ-ի կարծիքով, շեմը պետք է սահմանվի նախագծի նախնական տարբերակում նշված 50 միլիոն դրամը: Նա շեշտեց՝ մյուսն այն երաշխիքներն են, որ պետք է տրվեն քաղաքական իշխանության կողմից: «Այսինքն, երբ մենք նախարարին հարցեր ենք տալիս, և նախարարն ասում է, որ այդ ձևով չի կիրառվի, այդ «ոչ»-ը պետք է օրենքում ամրագրված լինի»,-ասաց նա ու շեշտեց՝ թալանը պետք է վերադարձվի, դրանում երկու կարծիք չկա և չի կարող լինել: Մարուքյանը նկատեց, որ Հայաստանում պետական գույքեր են սեփականաշնորհվել և դրանք առաջնահերթ ուսումնասիրության առարկա պետք է դառնան: Էդմոն Մարուքյանը անդրադարձավ հայտնի հաջողակ գործարարներին, որոնք, Մարուքյանի գործով, դարձել են Հայաստանի հաջողակ գործարարներ՝ նախորդ իշխանության հետ և նոր իշխանության օրոք էլ շարունակում են լինել հաջողակ գործարարներ: «Այդ մարդկանց կենսագործունեությունը նայում ես տեսնում, որ փոխկապակցվածություն կա շատ բարձրաստիճան անձի հետ: Ստացվում է, որ այդ բարձրաստիճան պաշտոնատար անձը թալանել է, տվել է հաջողակ հարազատին, որն էլ դարձել է հաջողակ գործարար, և այսօր էլ հաջողակ գործարար է»,-ասաց նա ու շեշտեց՝ այդ հանգամանքը պետք է ուսումնասիրվի:
16:07 - 04 մարտի, 2020
ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը |pastinfo.am|

ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող թոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը օրինագիծը ներկայացնելիս նշեց՝ նախագծով առաջարկվում է տվյալ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ։ Խոսքն  այն մասին է, թե ինչպես անկանխիկ եղանակով  կենսաթոշակ ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ։ Մանթ Թանդիլյանը նկատեց՝ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել կենսաթոշակառուների մոտ և շատերն են դիմել այս հարցով։ «Լուծում ենք առաջարկել, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց և հետևաբար առաջարկում ենք կատարել լրացում նոր պարբերությամբ, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու»,-ասաց Մանե Թանդիլյանը։
11:19 - 04 մարտի, 2020
ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|

ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքի 35-րդ հոդվածը լրացնել։«Ըստ գործող օրենքի՝ անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ, սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել»,– ասաց նա:Պատգամավորը նշեց, որ իրենք լուծում են առաջարկում, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց:Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն»,- ասաց նա:Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում է, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:
14:29 - 03 մարտի, 2020