Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ գերիների մասին քննարկումները միայն վնասելու են վերադարձման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում գտնվող գերիների մասին քննարկումները միայն վնասելու են նրանց վերադարձնելու գործընթացին: Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում իր ելույթում: «Վերջին օրերի ընթացքում ես և իմ գործընկեր պատգամավորները հանդիպումներ ունեցան անհայտ կորածների հարազատների հետ, ներկայացրեցինք նրանց զավակներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև լսեցինք նրանց կարծիքները կատարվածի վերաբերյալ: Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին, առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և այդ քննարկումները միայն վնասելու են գործընթացին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Քոչարյանը նշեց, որ այսօր տարվում են անհայտ կորածներին և գերեվարվածներին հայտնաբերելուն ու վերադարձնելուն միտված մեծ ծավալով աշխատանքներ, որոնց ներգրավված են նաև նրանց հարազատները: «Յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների ու անհետ կորածներին մեր աջակցությունը ցուցաբերելու համար»,- նշեց հանձնաժողովի նախագահը:
17:38 - 19 հունվարի, 2021
Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|

Կարճ ժամանակում կունենանք գերիների ամբողջական ցուցակը. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ռազմագերիների խնդրին՝ նշելով, որ ցուցակ հրապարակելը սխալ է, և դա չի լինելու: «Ցուցակ հրապարակել նշանակում է վտանգել նրանց առաջին հերթին և հնարավորություն տալ շառլատաններին խանգարել այս ամբողջ գործընթացին: Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, մենք պատկերացում կունենանք ռազմագերիների ինչ թվի մասին է խոսքը: Այսօր հակառակորդ կողմը ներկայացնում է այն ցանկը, որի մասին գիտենք և որը տեսանելի է եղել: Պրոցեսը տևական է և շատ զգայուն: Դրա վրա պետք է աշխատեն պետական բոլոր կառույցները, բայց առանց հրապարակումների և առանց ֆետիշացման»,- նշեց Քոչարյանը: Քոչարյանի խոսքով՝ շատ կարճ ժամանակում կունենանք ամբողջական ցուցակ և որևէ մեկը չպետք է անզգույշ արտահայտություններով ու քայլերով խանգարի դրան:
19:20 - 18 հունվարի, 2021
Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ ներկայացրեց Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին»,- ասաց Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է հունվարի 18-ին Ազգային ժողովում:
17:42 - 18 հունվարի, 2021
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար. Քոչարյան |1lurer.am|

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման ԱԺ քննիչ հանձնաժողովի 97 էջանոց զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Այդ զեկույցը շատ կարևոր է և պետք է հասանելի լինի հանրությանը: Այն պետք է ուսումնասիրվի՝ հասկանալու այն ժամանակվա թերությունները, և իհարկե, լավ կլիներ ներկայացվեր ավելի վաղ, որպեսզի որոշակի դասեր քաղեինք մինչև այս պատերազմի սկսվելը: Զեկույցում կան փաստեր, որոնք անհրաժեշտ էր արձանագրել հաջորդ պատերազմի համար, և լավ կլիներ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը և պետական անվտանգային կառույցները իրենց կարողություններն ուղղեին ավելի շեշտադրված՝ թե՛ սպառազինության կառուցվածքի, թե՛ մարդկային կառավարելիության մակարդակի բարձրացման առումով, որպեսզի ավելի մեծ հաջողություններ արձանագրեինք»,- նշեց նա:
14:16 - 15 հունվարի, 2021
Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|

Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: 44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր էլ լսվում, հիմա աքլորացել են, աշխուժացել, ուզում են քննարկումներ կազմակերպել: Այս մասին ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու չի ցանկանում մասնակցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մատնանշված քննարկումներին: «Ինքներդ ձեր մեջ քննարկումները կազմակերպեք, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Անդրանիկ Քոչարյանից քննարկումներին մասնակցելու որևէ հրավեր չեմ ստացել»,- հավելեց Օհանյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերոց մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իր, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:  Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը քննարկումներից չի խուսափում, բայց կարևոր է, թե դրանք ինչ նպատակով են արվում, եթե որևէ բանից խուսափող լիներ, մարտական գործողությունների ժամանակ 40 օր Արցախում չէր լինի, ապրիլյանի հանձնաժողով չէր գնա: Նրա խոսքով՝ Անդրանիկ Քոչարյանը իրեն չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների։ «Ինձ զանգել է Պետրոս Ղազարյանը և ասել, որ ցանկանում է քննարկումներ   կազմակերպել տարվա առանձնահատկությունների, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ես տեղեկացրել եմ, որ անձնական հանգամանքներից ելնելով՝ չեմ կարող մասնակցել: Ուզում եմ ասել հետևյալը՝ եթե քննարկումները կազմակերպվում են անձամբ Անդրանիկ Քոչարյանի կողմից, ապա նրա հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, ինքը կարող էր անձամբ զանգահարել, մանավանդ, որ նյութի մասին իմանալով՝ իրեն մի քանի անգամ զանգահարել եմ, չի պատասխանել: Ինքը այնտեղ ասում է՝ Սամվել Բաբայանը համաձայնել է մասնակցել, իսկ ես չեմ համաձայնել, եթե իր նպատակը բուն քննարկումներ կազմակերպնել է, ոչ թե դրանք մանրահատակի աստիճանի իջեցնելը, ապա կարող է կազմակերպել Բաբայանի և մնացածի միջև, ես պարտավոր չեմ ամեն մեկի ասածի համար քննարկումներ կազմակերպել, մանավանդ՝ ինչպես ինքն է նշում, հարցը վերաբերում է բանակին, պարտությանը, ապագային»,-ասաց նա: Շարունակությունը tert.am-ում։
14:54 - 30 դեկտեմբերի, 2020
Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կրկին բանավեճի հրավիրելով Օհանյանին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց: «Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը, և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ»։
13:48 - 28 դեկտեմբերի, 2020
Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հետագա անելիքներին, որոնք կօգնեն դուրս գալու ճգնաժամից: «Առաջին հերթին անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը: Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես: Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդություներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռնել: Հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի: Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Իհարկե չպետք է մոռանալ կատարվածը, ուստի դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ քայլերի կատարումը կբերի նրան, որ պետության անվտանգության և պաշտպանության ոլորտում առաջացած խնդիրների արդյունավետ լուծումները կդառնան տնտեսության զարգացման և տնտեսական բարեփոխումների հիմքը: 
17:09 - 08 դեկտեմբերի, 2020
«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ պնդում են` իշխանությունները Բերձորի հարցով բանակցում են |hetq.am|

hetq.am: Քաղաքական մեծամասնության պատգամավորների զգալի մասը տեղյակ չէ, թե ինչ է սպավում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքին: Արդեն երկու օր է համացանցում տեղեկություններ են տարածվում, թե համայնքի բնակիչներին փաստի առջև են կանգնեցրել` ասելով, որ մինչև նոյեմբերի վերջ պետք է հեռանան իրենց տներից: Բերձորով է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է անցնելու Լաչինի շրջանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն առհասարակ հրաժարվում է հարցազրույց տալ, մի մասն էլ, լսելով հարցը, ասում է` տեղեկություններ չունենք: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է սպասվում Բերձոր համայնքի բնակիչներին, չխոսեց նաև Հայկ Կոնջորյանը: Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, թե Քաշաթաղի վարչական շրջանը հայտարարություն է տարածել: Մեր դիտարկմանը, թե այդ հայտարարության մեջ որևէ հստակ տեղեկություն չկա, Հովհաննիսյանն ասաց, թե հիշում է Արցախի իշխանությունների և, մասնավորապես, Դավիթ Բաբայանի այն հայտարարությունը, թե Բերձորի բնակիչներն իրենց տները լքելու որևէ պարտադրանք չունեն: Հովհաննիսյանի խոսքով` ինքը լրացուցիչ տեղեկություններ չունի: Եվրոպական ինտերգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, լսելով Բերձորի մասին հարցը, արձագանքեց` հենց հիմա դրանով է զբաղվում, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հաղորդել: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անորոշության մեջ հայտնված բերձորցիներին կոչ արեց դիմել Արցախի իշխանություններին: «Ճիշտը` խնդրի լուծումը գտնել Արցախի իշխանության տիրույթում»,-ասաց նա` հավելելով, որ տեղեկությունների չի տիրապետում: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:42 - 26 նոյեմբերի, 2020
ՊՆ, վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի հրապարակային հայտարարությունները, հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին

ՊՆ, վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի հրապարակային հայտարարությունները, հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը․ «Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասն, ի դեպ, գաղտնի են։ Մենք մի քանի անգամ, ցավոք սրտի, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պարոն Քոչարյանի հրապարակային հայտարարություններին, որոնց մեջ օգտագործվում են պետական բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային բացարձակ անհարիր ու անընդունելի՝ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», «ռազմաօդային ուժերի չթռնող հրամանատար», կամ «ձկնորսի համազգեստ»՝ արտահայտություններին։ Բայց անհրաժեշտ հետևություններ անելու, բանակի, զինվորի ու սպայի, ՊՆ բազմաթիվ քաղաքացիական ծառայողների հասցեին հնչած ծայրահեղ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրելու փոխարեն, պարոնը շարունակում է իր՝ այլևս ակնհայտորեն թիրախավորված արշավը։ Մասնավորապես, պարոն Քոչարյանը, նախօրեին, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի՝ «տպավորություն է, որ քավության նոխազ եք ուզում սարքել Դավիթ Տոնոյանին, ինչո՞վ է մեղավոր Տոնոյանը» հարցին, բառացիորեն պատասխանում է հետևյալը. «Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը փաստում է, որ չունի որևէ իրական հիմք՝ պաշտպանության նախարարին որևէ մեղադրանք ներկայացնելու համար և որ իր ողջ այս արշավն անում է զուտ «աչքաչափով», այն համոզմունքով՝ որ եթե ինչ-որ բան եղել է, ապա ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի։ Եթե այս արտահայտության հեղինակը լիներ պատահական որևէ մարդ, ապա ամեն ինչ հասկանալի և ընկալելի կլիներ։ Բայց երբ այդ ամենը հնչում է պաշտոնյայի շուրթերից, որը զբաղեցնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա այս իրադրությունը բացառապես տարակուսանք է առաջացնում։ Ընդ որում, պարոն Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիևառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն, պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Նույնը՝ կապված իր կողմից նշված ՌԷՊ միջոցների մասին։ Արդյո՞ք սա պաշտոնյայի՝ իր տեղում չգտնվելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայությունը չէ։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյո՞ք սա տարրական ու էժանագին շահարկում, կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն։ Ի՞նչ խնդիր է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը, հետևողականորեն անելով վիրավորական հայտարարություններ ողջ բանակի համար, որն, ի դեպ, ներկա փուլում լուծում է գերկարևոր խնդիրներ՝ կապված ուժերի ու ռեսուրսների վերականգնման, վերախմբավորման, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու, մարտունակությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ և այլն։ Պաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան բացարձակապես չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները և անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը։ Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարությունը դիտարկում է Անդրանիկ Քոչարյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին, ինչպես նաև ակնհայտ վիրավորանք պարունակող հրապարակային հայտարարությունների հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողովին դիմելու հնարավորությունը»։
10:47 - 19 նոյեմբերի, 2020
Պաշտպանության նախարարությունը պայման է դրել Անդրանիկ Քոչարյանի առաջ

Պաշտպանության նախարարությունը պայման է դրել Անդրանիկ Քոչարյանի առաջ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ամբիոնից հերթական անգամ իր դատողությունները ներկայացրեց Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների վերաբերյալ, որոնք, ինչպես և նախորդ բոլոր դիտարկումներն ու հայտարարությունները, ոչ միայն կտրված էին իրականությունից, այլև ակնհայտորեն միտված էին այդ իրականությունը խեղաթյուրելուն և ստեղծված իրադրության համար քավության նոխազներ փնտրելուն։ Թե ինչու՞ է Անդրանիկ Քոչարյանը վերջին շրջանում այդքան ջանադրաբար փորձում նսեմացնել բանակի դերակատարությունը պատերազմի ընթացքում՝ թողնում ենք հարգարժան պարոնի խղճին։ Այդուհանդերձ, խորապես գիտակցելով նրա հնչեցրած հրապարակային հայտարարությունների մեջ առկա ակնհայտ և քողարկված վտանգները, ստիպված ենք ևս մեկ անգամ անդրադառնալ նրա հնչեցրած մտքերին, որոնք պաշտպանական համակարգի վերաբերյալ գիտելիքների հարցում բոբիկ լինելու հերթական վկայությունն են։ Մասնավորապես, պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյան հայտարարում է, թե «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են»։ Սա խորը անարգանքի դրսևորում է հայկական բանակի մի քանի տասնյակ հազար զինծառայողների հանդեպ, որոնք, ի հեճուկս պարոն Քոչարյանի, որպես կանոնավոր ու մարտունակ բանակ, հենց հիմա էլ մարտական հերթապահություն են իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի սահմաններին։ Ու եթե պարոն Քոչարյանն իրոք մտածում է, որ «բանակ էլ, համարյա էդպիսին, չկա, բայց դրանք զինված մարդիկ են», ապա պաշտպանության նախարարությունը սիրով կուղեկցի նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ, պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։ Բոլորից։
19:53 - 17 նոյեմբերի, 2020
Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|

Պաշտպանության նախարարի հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին. Անդրանիկ Քոչարյանը կրկին քննադատեց Տոնոյանին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր կրկին հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի քննադատությամբ: Բայց նախ, նա առանց որեւէ մեկի անունը տալու հայտարարեց, որ հրաժարակների ինստիտուտը շատ կարեւոր ինստիտուտ է ցանկացած բեւեռացում լիցքաթափելու համար, եւ պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Ըստ նրա, պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր հրաժարականի արժեքը եւ իր կատարած աշխատանքի արդյունքները, եթե ինքը չի գիտակցում եւ թողնում է, որ իրեն հանեն աշխատանքից՝ դրանով պրոբլեմ է ստեղծում պետության համար: «Նոր պատերազմ նոր տարածքների դիմաց». Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այս հայտնի թեզը հնչեցնելով Քոչարյանը հայտարարեց. «Պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից փաստորեն շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44- օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»: Այնուհետեւ անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին՝ պատգամավորն ասաց, որ այդ ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ արդեն պատերազմից հետո, ըստ Քոչարյանի, փոխանակ իրականության հետ առերեսվելու, ստացած դասերը քաղելու եւ բանակը ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա Զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք: Ապա անցնելով գլխավոր շտաբի քննադատությանը՝ պատգամավորը նշեց, որ այն անընդունակ է եղել պատերազմը կանխատեսել, պլանավորել, ապահովել ու ղեկավարել, Պաշտպանության նախարարությունը աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումներ է արել, ինչպիսիք են պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-ները, պատերազմի համար անհրաժեշտ գնումներ չեն արվել, ինչպիսիք են օրինակ զրահաբաճկոնները եւ սաղավարտները, տապալվել է զորահավաքը: Եվ այս ամենի հետեւանքով, ըստ Քոչարյանի, ստեղծվել է այս իրավիճակը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:38 - 17 նոյեմբերի, 2020
 Պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել`ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ․ ՊՆ

Պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել`ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության Արցախի պատերազմի ընթացքում Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության հետ։ Հայտարարությունում ասվում է․«Նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստսնի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների` Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կիրառության հետ: Ընդ որում, պարոն Քոչարյանն իր խոսքը կառուցել է ակնհայտ հեգնական տոնայնությամբ, մասնավորապես «հիշեցնելով», որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «նկարվում էր, նստում էր» ՍՈւ-երը։Հարկ ենք համարում ընդգծել, որ հնչեցված հայտարարության բովանդակությունն ու տոնայնությունն ինքնին  հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային: Մյուս կողմից, հիշատակված ինքնաթիռների Հայաստանում դիմավորման հանդիսավոր արարողությունն անցկացվել է հանրապետության վարչապետի գլխավորությամբ: Իսկ ինչ վերաբերում է վերջին ռազմական գործողությունների ընթացքում ինքնաթիռների կիրառությանը, ապա պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ, մարտական խնդիր կատարել են, թե՞ ոչ, քանի՞ թռիչք է դրանցով իրականացվել և այլ հարցադրումների վերաբերյալ: Վստահեցնում ենք, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ի պաշտոնե պետք է ստանան այդ զեկույցները, մանրամասնորեն տեղեկացված են այս հարցերի պատասխանների վերաբերյալ»:
23:20 - 16 նոյեմբերի, 2020
ՊՆ-ն ակնկալում է, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում

ՊՆ-ն ակնկալում է, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում

Այսօր, նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։ Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի մոտ պաշտպանական ոլորտին վերաբերող գիտելիքների ճչացող պակասի։Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 16-ին խորհրդարան է ներկայացել համազգեստով, որի ձևն ու կրման կանոնները սահմանված են ՀՀ ՊՆ 24.12.2019թ. 1694 հրամանով։ Այսինքն՝ դա ոչ միայն «անհասկանալի» համազգեստ չէ, այլև բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով հաստատված է պաշտպանական գերատեսչության կողմից և սահմանված են դրա կրման կանոնները՝ բոլոր մանրուքներով։ Ու եթե ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գոնե ի պաշտոնե, փորձեր հետաքրքրվել խնդրով, ապա կտեղեկացվեր, որ այդ համազգեստը շուրջ մեկ տարի է՝ ինչ կրում են ՊՆ քաղաքացիական ծառայողները։ Այսինքն՝ պարոն Քոչարյանը, «ձկնորսի համազգեստ» արտահայտությամբ, փաստացի, վիրավորել է պաշտպանության նախարարության համակարգի մի քանի հարյուր քաղաքացիական ծառայողի, ովքեր ամեն օր պատվով կրում են այդ համազգեստը։Ակնկալում ենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյան բավարար խոհեմություն ու քաջություն կունենա և ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, իր բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում։
21:05 - 16 նոյեմբերի, 2020
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․ ՊՆ արձագանքը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին․ ՊՆ արձագանքը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում։ Մասնավորապես, պրն. Քոչարյանը, ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ Ըստ էության, պաշտոնյան, որը պետք է առնվազն քաջատեղյակ լինի երկրի պաշտպանության հետ կապված կարևորագույն խնդիրներին, չի տիրապետում նույնիսկ պաշտպանական գերատեսչությանը վերաբերող տարրական գիտելիքների։ Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին. հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը։ Պարոն Քոչարյանին նաև տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանը ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում չորս, այդ թվում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ և իրավամբ համարվում է իր ոլորտի բարձրագույն պրոֆեսիոնալ։  
18:35 - 16 նոյեմբերի, 2020